Սասնա Ծռերի ապստամբության դրդապատճառները և պատմաքաղաքական նշանակությունը

July 19th, 2019

2017 թ. հուլիսի 17-ին Սասնա Ծռեր խմբավորումը գրավեց Երևանի ոստիկանության ՊՊԾ գունդը և ժողովրդին կոչ արեց միանալ զինված ապստամբությանը:
Նրանց կոչի մեջ, մասնավորապես, ասվում էր՝
Տարիների դառը փորձն ի վերջո մեզ համոզեց, որ կառավարող վարչախումբն այն աստիճանի է կեղեքել, իրավազրկել և ուժասպառ արել մեր ժողովրդին, որ նա այլևս չունի երկարատև ու զանգվածային խաղաղ պայքարի համար անհրաժեշտ ռեսուրս: Դրան գումարվում է աղետալի չափերի հասնող արտագաղթը, որը կայուն կերպով քայքայում է մեր դիմադրողականության վերջին մնացորդները: Այդ ամենի հետ մեկտեղ՝ Սերժ Սարգսյանի աթոռը պահելու համար պայմանավորված պատերազմի միջոցով Արցախի ազատագրված տարածքները հանձնելու դավաճանությունը կդառնա մեր պետականության դագաղի վերջին մեխը:
Ուստի ազգի և Հայրենիքի ապագան փրկելու միակ տարբերակը զինված ապստամբության ձևով իրականացվող ժողովրդային ընդվզումն է:
Մենք՝ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներս, գիտակցելով վիճակի օրհասականությունը, որոշել ենք ապահովել մեր և մեր սերունդների ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքը և այդ նպատակով դիմել ենք զինված ապստամբության:
Համայն հայությանը և ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում միանալ ապստամբությանը կամ բոլոր հնարավոր միջոցներով աջակցել ապստամբներին:
Մեր հիմնական պահանջն է. Ժողովրդի իշխանությունը յուրացրած և նրա ֆիզիկական անվտանգությունն ու պետության տարածքը վտանգի ենթարկող Սերժ Սարգսյանը պետք է իր վարչախմբի հետ միասին հրաժարական տա և իշխանությունը փոխանցի Ժողովրդի վստահության կառավարությանը:
Այս տարի հուլիսի 17-ին լրացավ Սասնա Ծռերի ապստամբության 3-րդ տարեդարձը: Փորձենք վերհիշել, թե ինչու՞ և ինչպե՞ս տեղի ունեցավ ապստամբությունը, ինչ տվեց մեզ և մենք ինչպես պետք է իմաստավորենք այդ ընդվզումն ու զոհաբերությունը:
Անկախության հասնելուց հետո Հայաստանում ազգային և ժողովրդավարական պետություն կառուցելու փոխարեն իրար հաջորդած ռեժիմները ընտրեցին իշխանության յուրացման, ապա նաև՝ ազգային դավաճանության ուղին։
Նրանք կազմավորվեցին որպես հանցավոր համագործակցություն, խաբեությամբ, կեղծիքով ու բռնությամբ յուրացրեցին իշխանությունը, զավթեցին պետությունը և պետությունը դարձրեցին գործիք իրենց հանցագործությունների համար:
Մեկը մեկին փոխանցելով պետության ղեկը, նրանք ավելի ու ավելի կատարելագործեցին բռնության և քաղաքացիների նկատմամբ վերահսկողության մեքենան, կեղծեցին բոլոր հանրաքվեներն ու ընտրությունները, բռնությամբ ճնշեցին բոլոր ժողովրդային ընդվզումները, դիմեցին պետական ահաբեկչության:
Ժողովրդի դեմ բռնության գագաթնակետը դարձավ 2008 թ. մարտի 1-ը, որի ժամանակ զենքի գործադրմամբ, այդ թվում՝ դիմահար կրակով, մայրաքաղաքի կենտրոնում սպանվեց առնվազն տասը քաղաքացի, հարյուրավորները վիրավորվեցին և բանտարկվեցին:
Մարտի 1-ին ավարտվեց պետության ամբողջական զավթումը և հաստատվեց ժողովրդավարության դիմակի տակ գործող բռնապետություն:
Պետությունը զավթած հանցավոր համագործակցությունը երկրի ներսում ոչ մի հենարան չուներ, նրա նկատմամբ ատելութունը համընդհանուր էր, այդ պատճառով նա ամբողջությամբ հանձնվեց օտարին՝ Ռուսական կայսրությանը, և սկսեց գործել նրա ուղիղ թելադրանքով՝ այդպիսով վերածվելով դավաճանական գաղութային վարչակազմի:
Ժողովուրդը, սակայն չդադարեց պայքարել: 2008-2016 թթ. ընթացքում տեղի ունեցան ընդվզման և բողոքի բազմաթիվ գործողություններ, որոնք նույնպես ճնշվեցին ֆիզիկական ու իրավական բռնության դաժան մեթոդներով:
Մարտի 1-ի ծանր հիշողությունը ժողովրդի մեջ թարմացրեց Բերձորի պետական ահաբեկչությունը: 1915 թ. հունվարի 31-ին Սերժ Սարգսյանի հրամանով նրա գլխավորած ռեժիմի Ստեփանակերտի մասնաճյուղը ոստիկանության և հանցավոր տարրերի խառը հրոսակախմբի ձեռքով դաժան բռնություն գործադրեց Հիմնադիր խորհրդարանի խաղաղ ավտոերթի մասնակիցների, այդ թվում՝ կանանց ու երեխաների նկատմամբ, ջարդուփշուր արեց տասնյակ ավտոմեքենաներ և հափշտակեց անձնական գույք: Բռնության ենթարկվածների թվում էին Արցախյան շարժման ռահվիրա Իգոր Մուրադյանը, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը, ԱՍԱԼԱ-ի լեգենդար անդամ Ալեք Ենիգոմշյանը, երևելի ազատամարտիկներ Պավել Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը:
Հայտնի է, որ դավաճանության սահմանը դավաճանը չի որոշում: 2016 թ. ապրիլի 2-ին ազգային դավաճան Սերժ Սարգսյանը և նրա գլխավորած ռեժիմը՝ իր ստեփանակերտյան մասնաճյուղի հետ միասին, իշխանությունը երկարաձգելու նպատակով դիմեց մեր պատմության մեջ չգրանցված դավաճանության ձևի՝ պայմանավորված պատերազմի: Պայմանավորված պատերազմի միջոցով դարավոր թշնամուն պետք է հանձնվեին ազատագրված տարածքները, սովորության համաձայն մեզ ուշացումով փրկող Ռուսական կայսրությունը պետք է ԵԱՏՄ կազմում ներգրավեր Ադրբեջանին, ինչպես նաև հաջողացներ զորքեր տեղակայել Արցախում, որից հետո Արցախի մնացյալ մասը մանրադրամի նման կծախսվեր ռուս-թուրքական առևտրի նպատակով, իսկ Հայաստանի Հանրապետությունն ընթացքում կկորցներ անկախությունը և կդառնար Ռուսաստանի նահանգ:
2016 թ. ապրիլի 2-ի լուսաբացը ցնցեց համայն հայությանը: Հակառակորդն սկսել էր զանգվածային հարձակում, որի մասին գիտեր Հայաստանի դավաճան ղեկավարությունը:
Դավաճանությունը և աղետը կանխվեց մեր սպաների ու զինվորների անօրինակ արիության ու անձնուրաց դիմադրության շնորհիվ: Ավելի քան հարյուր զոհ և մի քանի հարյուր վիրավոր, ավելի քան 800 հեկտար տարածք: Սա եղավ դավաճանության գինը:
Սակայն Սերժ Սարգսյանը կանգ չէր առնում, չէր հրաժարվում դավաճանությունից: Նա, փաստորեն, Արցախի ազատագրված տարածքները հանձնելու հարցում կորզել էր Ստեփանակերտի ռազմաքաղաքական ղեկավարների համաձայնությունը, իսկ մյուս կողմից ամեն ինչ անում էր իր դավաճանությունը բացահայտող և դիմադրության ունակ գործիչներին չեզոքացնելու համար: Նրա հրամանով ակնհայտ շինծու մեղադրանքով 2016 թ. հունիսի 20-ին բանտարկվեց Ժիրայր Սէֆիլյանը, որ բացահայտել էր Ապրիլյան քառօրյայի դավաճանությունն ու տարածքային կորուստները:
Արդեն ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է ավելի լայնամասշտաբ դավաճանության, որի հետևանքով կլինեն հազարավոր զոհեր, հսկայական տարածքային կորուստներ, իսկ որպես վերջնական արդյունք՝ ազգային աղետ ու պետականության կորուստ:
Ժիրայր Սէֆիլյանի մարտական և քաղաքական պայքարի ընկերների համար պարզ դարձավ, որ կամ իրենք կկանխեն ազգային աղետը, կամ պատմությունը չի ների թե իրենց, թե մեր ամբողջ ժողովրդին:
2016 թ. հուլիսի 17-ի վաղ առավոտյան նրանք, կազմավորելով Սասնա Ծռեր խմբավորում, գրավեցին Երևանի ոստիկանության ՊՊԾ գունդը և կոչով դիմեցին ժողովրդին՝ հորդորելով միանալ զինված ապստամբությանը:
Բազմահազար ժողովուրդ ոտքի կանգնեց ի աջակցություն ապստամբների: Ցավոք սրտի, ռեժիմին այս անգամ էլ հաջողվեց դաժան հաշվեհարդարի միջոցով կոտրել ժողովրդի դիմադրությունը և ժամանակավոր հաղթանակ տանել: Ռեժիմի մեղքով զոհվեց երեք ոստիկան, նրանցից մեկին՝ Յուրա Տեփանոսյանին, պարզապես գնդակահարեցին, մի քանի ապստամբներ ծանր մարմնական վնասվածքներ ստացան, մի պատանի կորցրեց աչքը, ի նշան բողոքի ինքնահրկիզված քաղաքացի մահացավ, հետագայում դաժան վերաբերմունքի և խոշտանգման հետևանքով մահացան Հաց Բերող Արթուր Սարգսյանը և Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանը:
Ապստամբները, անտեղի արյունահեղությունից խուսափելու նպատակով, ստիպված վայր դրեցին զենքը և դարձան ռազմագերիներ:
Այդուհանդերձ, Սասնա Ծռերի հուլիսյան ապստամբությունը կանխեց աղետը՝ վիժեցրեց Արցախը և պետականությունը հանձնելու գործընթացը և կտրեց ապազգային ու ոճրագործ համակարգի կյանքի թելը: Առաջացավ կառավարման անհաղթահարելի ճգնաժամ: Հուլիսյան ապստամբությունը սպառեց ռեժիմի զինված բռնության ներուժը, ինչի շնորհիվ 2018 թ. հնարավոր դարձավ խաղաղ անհնազանդությամբ վերջապես հեռացնել նրան:
Սակայն դրանից հետո իրադարձությունները զարգացան անհեթեթ և հակառակ տրամաբանությամբ: Հեղափոխությունը շարունակելու փոխարեն ժողովրդի վստահության մանդատն ստացած Նիկոլ Փաշինյանն ընտրեց նախկին ռեժիմի իրավահաջորդը լինելու ուղին և սրբացրեց ռեժիմի պարտադրած ապօրինի սահմանադրությունն ու օրենքները:
Ռազմագերի ապստամբները դեռ ամիսներ մնացին բանտում, փոխանակ անմիջապես ազատ արձակվեին: Այնուհետև ազատ արձակվեցին ընդամենը կալանքից, սակայն շարունակում են որպես ամբաստանյալ դատվել նախկին ռեժիմի մեղադրանքով նրա իսկ դատարանում: Ավելին, նրանցից երկուսը՝ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը, դեռևս բանտում են և ռազմագերի են արդեն հեղափոխական կոչվող Հայաստանում:
Անկախ այս ամենից, ապստամբների ու նրանց աջակիցների հավատն անսասան է: Նրանք համոզված են, որ շուտով արդարություն է հաստատվելու մեր երկրում, դավաճաններն ու ոճրագործները կանգնելու են Հայկական Նյուրնբերգի առաջ: Համոզված են, որ արցախցիների մասնակցությամբ ընդունվելու է ապստամբության իրավունքն ուղիղ սահմանող Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրություն և ստեղծվելու է ազգային ու ժողովրդավարական պետություն:

Սասնա Ծռերի Հուլիսյան ապստամբության 3-րդ տարեդարձն է

July 17th, 2019

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը
Սասնա Ծռերի Հուլիսյան ապստամբության 3-րդ տարեդարձի առթիվ
17 հուլիսի 2019 թ. Երևան

Մարտի 1-ից հետո ակնհայտ դարձավ, որ ժողովրդի իշխանությունը յուրացրած ռեժիմն ավարտին է հասցրել պետության ամբողջական զավթումը և բռնապետության ձևավորումը:
Ապրիլյան պայմանավորված պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ ռեժիմը նաև Ռուսական կայսրությանը ծառայող դավաճանական գաղութային վարչակազմ է:
Հետագա իրադարձություններից ակնհայտ դարձավ, որ Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմը կանգ չի առնում և պատրաստվում է ավելի լայնամասշտաբ դավաճանության, որի հետևանքով կլինեին հազարավոր զոհեր, հսկայական տարածքային կորուստներ, ինչն ի վերջո կհանգեցներ պետականության կորստի, ապա նաև՝ ցեղասպանության ու վերջնական հայրենազրկության:
Աղետը կանխելու և բռնապետությունից ազատագրվելու նպատակով ապստամբությունը դարձավ անհրաժեշտ և պարտադիր:
2016 թ. հուլիսի 17-ի վաղ առավոտյան Սասնա Ծռեր խմբավորումը դիմեց զինված ապստամբության՝ ժողովրդին կոչ անելով միանալ:
Բազմահազար ժողովուրդ ոտքի կանգնեց ի աջակցություն ապստամբների: Ցավոք սրտի, ռեժիմին այս անգամ էլ հաջողվեց դաժան հաշվեհարդարի միջոցով կոտրել ժողովրդի դիմադրությունը և ժամանակավոր հաղթանակ տանել:
Ապստամբները, անտեղի արյունահեղությունից խուսափելու նպատակով, ստիպված վայր դրեցին զենքը և դարձան ռազմագերիներ:
Այդուհանդերձ, Սասնա Ծռերի հուլիսյան ապստամբությունը կանխեց աղետը՝ վիժեցրեց Արցախը և պետականությունը հանձնելու գործընթացը և առաջացրեց կառավարման անհաղթահարելի ճգնաժամ, դրանով իսկ սպառելով ժողովրդի դեմ ռեժիմի զինված բռնության ներուժը, ինչի շնորհիվ 2018 թ. հնարավոր դարձավ խաղաղ անհնազանդությամբ վերջապես հեռացնել նրան:
Սակայն հետագայում իրադարձությունները զարգացան անհեթեթ և հակառակ տրամաբանությամբ:
Ռազմագերի ապստամբները դեռ ամիսներ մնացին բանտում, փոխանակ անմիջապես ազատ արձակվեին: Այնուհետև ազատ արձակվեցին ընդամենը կալանքից, սակայն շարունակում են որպես ամբաստանյալ դատվել նախկին ռեժիմի կեղծ մեղադրանքով՝ նրա իսկ դատարանում: Ավելին, նրանցից երկուսը՝ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը, դեռևս բանտում են և ռազմագերի են արդեն հեղափոխական կոչվող Հայաստանում:
Գործող իշխանությունից պահանջում ենք վերջ տալ երկակի ստանդարտներին, դադարեցնել ապստամբների նկատմամբ նախորդ ռեժիմի սկսած հաշվեհարդարն ու հալածանքը և ազատել ռազմագերիներ Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին:
Այս ամենից անկախ, կյանքի բնականոն ընթացքը, չնայած ներկայիս հետընթացին ու ճահճացմանը, անկասելի է:
Թեկուզ որոշ ուշացումով, մեր երկրում հաստատվելու է արդարություն և դավաճաններն ու ոճրագործները կանգնելու են Հայկական Նյուրնբերգի առաջ, իսկ Հուլիսի 17-ը պաշտոնապես դառնալու է ազգային տոն:
Զուգահեռաբար՝ Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ ընդունվելու է ապստամբության իրավունքն ուղիղ սահմանող նոր Սահմանադրություն և ստեղծվելու է ազգային ու ժողովրդավարական պետություն:
Մեր ժողովրդին շնորհավորում ենք Հուլիսի 17-ի ապստամբության 3-րդ տարեդարձի առթիվ և կոչ ենք անում շարունակել պայքարը հանուն Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի:
Մենք ենք տերը մեր երկրի:

«Օսիպյանը նախկին ռեժիմի բարքերը ներմուծում է նոր Հայաստան, ինչը լուռ համաձայնության է արժանանում վարչապետի կողմից». Վահե Դիլոյան

July 15th, 2019

«Վերջին յոթը տարում առաջին անգամ ժամանեցի Հայաստան, քանի որ մտահոգ էի Հայաստանում կատարվող իրադարձություններով: Նպատակ ունեի Հայաստանում ներդրումային ծրագրերով զբաղվել: Սա իմ երկիրն է, մեր երեխաների երկիրն է: Ես երազում եմ, որ մեր երեխաները մեծանան հայրենիքում: Ցավոք, հայրենիքում այլ իրողության ականատեսը դարձա` բռնություն, քաղաքացու նկատմամբ արհամարանք, աղբի մեջ կորած քաղաք»,-անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի մոտ իր բերման ենթարկվելու փաստին` ասաց սփյուռքահայ անկախ լրագրող, իրավապաշտպան Վահե Դիլոյանը: Վահե Դիլոյանը հայտնում է, որ ստացած հարվածների արդյունքում ինքը բավականին վնասվածքներ է ստացել գլխի և ոտքի շրջանում: Սփյուռքահայ լրագրողը ցավ հայտնեց, որ հայ ոստիկանները անգիտակից կերպով կարող են հարվածել քաղաքացուն, հայհոյել և ագրեսիա դրսևորել: «Մեր վրա շինծու գործ կարեցին և բերման ենթարկեցին «Սասնա Ծռեր» կուսակցության աջակիցներին, չնայած ակցիան ինքնաբուխ էր և քաղաքական ուղղորդում չուներ»,-նկատեց Վահե Դիլոյանը և հավելեց, որ իշխանությունները լուրջ հարցերը թողած զբաղվում են քաղաքական ցինիզմով: Վահե Դիլոյանը ընդգծում է, որ նման ակցիաները շարունակական կարող են լինել.«Ցավոք, մեզ մեկուսացնում են: Այնպես են անում, որ սփյուռքահայը, Հայաստան գալով, իրեն տուրիստ զգա, որը այդպես չպետք է լինի»: Նա պահանջում է վերացնել իր և ակցիայի մյուս աջակիցներին առաջադրված խայտառակ մեղադրանքը: Նա նշում է, որ իրենց սադրել և հայհոյել են քաղաքապետարանի աշխատակիցները: «Մենք գեներալ դարձած Օսիպյանի առաջին զոհերից ենք: Վալերիյ Օսիպյանը նախկին ռեժիմի բարքերը ներմուծում է նոր Հայաստան, որը անընդունելի է: Դա լուռ համաձայնության է արժանանում վարչապետի կողմից».-փաստեց Վահե Դիլոյանը:
Մանրամասները` տեսանյութում:

«Իշխանության ստերն ու կեղծիքը 2016-ին Ժ. Սէֆիլյանն է բացահայտել, նա պետք է լինի հանձնաժողովում». Պետրոս Մակեյան

July 11th, 2019

«Նախ արձանագրենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմը յուրահատուկ փորձություն էր մեր ժողովրդի, իշխանության և պետականության համար: Արձանագրենք, որ եթե ժողովուրդը իր զինվորով և սպայական կազմով պատվով դուրս եկավ այդ փորձությունից, ապա իշխանությունը և պետական համակարգը տեղապտույտի մեջ հայտնվեց: Իշխանությունը փաստացի անգործությամբ էր զբաղված: Մենք տեսանք, որ իշխանության ստերն ու կեղծիքը առաջինը բացահայտեց Ժիրայր Սեֆիլյանը: Ժիրայր Սեֆիյանի փորձառությամբ մարդու ներկայությունը այդ հանձնաժողովում բնականաբար ոչ միայն հանձնաժողովի աշխատանքները արդյունավետ կդարձներ, այլ հանրության կողմից վստահելի ինֆորմացիա ստանալու իմաստը կունենար»,-անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծմանը և փաստին, որ հանձնաժողովի կազմում Ժիրայր Սեֆիլյանին ներգրավելու «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության առաջարկը մերժվեց, ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: «Ազգային ժողովի նախագահը, հաշվի առնելով հանձնաժողովի կարևորությունը մեր ժողովրդի և պետականության համար, և այդ դավադիր գործընթացը բացահայտելու համար կարող է փորձագետներ նշանակել: Այդ փորձագետի կարգավիճակը կարող է ցանկացած մեկը ունենալ և այդ թվում Ժիրայր Սէֆիլյանը:»,-նշեց Պետրոս Մակեյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Եթե Ժ. Սէֆիլյանը չպետք է ընդգրկվի հանձնաժողովի կազմ, ուրեմն ինչ֊որ բաներ պետք է թաքցվեն մեզանից». Հասմիկ Պապյան

July 9th, 2019

«Կարծում եմ բոլորը քաջատեղյակ են, թե ով է Ժիրայր Սեֆիլյանը: Ես շատ ցավում եմ, որ նա չընդգրկվեց հանձնաժողովի աշխատանքներում, բայց դեռ հույս ունեմ, որ այդ որոշումը կփոխվի: Եթե Ժիրայր Սեֆիլյանը չլինի հանձնաժողովում, ապա դա կնշանակի, որ ինչ-որ բաներ մեզնից թաքցվելու են»,-անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծմանը և փաստին, որ մերժվել է Ժիրայր Սեֆիլյանին հանձնաժողովի կազմում ընդգրկելու «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության առաջարկը, ասաց աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը: Նա նկատեց, որ բոլորս ենք շահագրգռված, որ ապրիլյան պատերազմի մութ կետերը բացահայտվեն: «Ես կարծում եմ, որ ճշմարտությունը այնքան դաժան է, որ դեռևս մեզ խնայում են մինչև վերջ ճշմարտությունն ասել: Միգուցե հենց այդ պատճառով են խուսափում Ժիրայր Սեֆիլյանից: Այո՛, Ժիրայր Սեֆիլյանը առաջինն էր, որ խոսեց պատերազմի հրեշավոր բնույթի մասին: Վստահ եմ, որ նա շատ բաներից է քաջատեղյակ: Կարծում եմ, որ ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովից բացի, Սեֆիլյանը կարող է օգտակար լինել նաև բանակաշինության ասպարեզում: Նա կարող է իր ներկայությամբ և պրակտիկայով նպաստել շատ հարցերի լուծմանը»,-նշեց Հասմիկ Պապյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

Արցախի սուբյեկտացումը բխում է Մոսկվայի և Բաքվի շահերից

July 8th, 2019

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

7 հուլիսի 2019 թ.
Երևան

Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է Արցախի սուբյեկտացումը։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետո արդեն Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն է Արցախի իր ենթակայի հետ այսպես կոչված համագործակցության փաստաթուղթ ստորագրել։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, ս.թ. հուլիսի 5֊ին նրանք ստորագրել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պլան, որը նախատեսում է 2019-2020 թթ. անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ արցախյան հիմնախնդրի և արտաքին քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Արցախի լրացուցիչ սուբյեկտացման նման քայլերը, իբրև թե նպատակ ունենալով իրագործելու Արցախին բանակցությունների սեղան բերելու տնաբույս խորամանկությունը, իրականում ոչ միայն լրացուցիչ պրոբլեմներ են ստեղծում Արցախի դե յուրե միացումն ավարտին հասցնելու առումով, այլև կասկածի տակ են առնում Արցախի դե ֆակտո միացումը և որոշակիորեն օտարում են Արցախը։

Նման գործելակերպը բխում է Մոսկվայի և Բաքվի շահերից՝ նրանց հնարավորություն տալով բանակցությունները տանել Արցախը մեզանից առանձնացնելու և իրենց առևտրի օբյեկտ դարձնելու ուղղությամբ։

Արցախի լրացուցիչ սուբյեկտացման այս նորամուծությունը թերևս ամենափակուղայինն ու վտանգավորն է, որ հնարավոր էր հորինել նույնիսկ հակահայ Մադրիդյան սկզբունքներին համապատասխան։

Վերստին պնդում ենք, որ Արցախի հարցի լուծումը հնարավոր է բացառապես Մադրիդյան սկզբունքները մերժելու և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության համատեքստում նրա դե յուրե միացման գործընթացն ավարտին հասցնելու ճանապարհով։

«Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է Սահմանադրություն». Սասնա Ծռեր

July 5th, 2019

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության հայտարարությունը
Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է Սահմանադրություն
5 հուլիսի 2019 թ. Երևան
Այսօր լրանում է 1995 թ. հուլիսի 5-ի սահմանադրական հանրաքվեն կեղծելու և մեզ կեղծ սահմանադրություն պարտադրելու 24-րդ տարելիցը: Հետագայում այն կեղծվեց ևս երկու անգամ՝ 2005 թ. նոյեմբերի 5-ին և 2016 թ. դեկտեմբերի 6-ին: Արդար և ճշմարիտ լինելու համար պետք է համարձակություն ունենանք ընդունելու, որ Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրություն չունի: Եվ որ դրա պատճառով հայտնվել ենք պետության կայացման իրավաքաղաքական ճգնաժամի մեջ: Ուստի անհրաժեշտ է օր առաջ ստեղծել համապատասխան հանրային հարթակներ ու մեխանիզմներ և սկսել Սահմանադրության իրավաքաղաքական հայեցակարգի քննարկումը:

«Ժիրայր Սէֆիլյանը պետք է ընդգրկվի հանձնաժողովի կազմ, որպեսզի 2016-ի ապրիլին կատարվածը բացահայտվի». Գուսան Հայկազուն

July 3rd, 2019

«Մեր գերագույն գլխավոր հրամանատարի, Պաշտպանության նախարարից մենք տարիներով լսում էինք, որ մեր բանակը ամենահզոր բանակն է տարածաշրջանում ու հանկարծ այդ հզոր բանակը պատերազմ է սկսում և մերոնք փամփուշտ չենք ունենում և այլն..: Մենք հասկանում էինք, որ դա սարքած պատերազմ է: Պատահական չէր, որ Ժիրայր Սէֆիլյանը առաջիններից էր, որ խոսեց այդ մասին»,-անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծմանը՝ նկատեց Գուսան Հայկազունը: Նրա պնդմամբ է ապրիլյան քառօրյա պատերազմի կազմակերպիչները պետք է պատժվեն: «Պատերազմից հետո նրանք պետք է պատասխան տային, թե ինչպես հողեր կորցրեցինք, սակայն պատասխանող չեղավ: Ես ռազմական մասնագետ չեմ, չեմ կարող հանձնաժողովի անդամների մասին կարծիք հայտնել, բայց պետք է ասեմ, որ Ժիրայր Սէֆիլյանի մասնակցությունը շատ կարևոր է: Ես կցանկանայի նրան տեսնել այդ հանձնաժողովում: Ժիրայր Սէֆիլյանը շատ բանից է տեղյակ, ինչից շատերը գաղափար չունեն: Ժիրայր Սէֆիլյանը հայրենասեր տղա է և ոչ մի բան չի թաքցնի և ամեն բան կանի, որ պատերազմի հանգամանքները բացահայտվեն»,-ընդգծեց Գուսան Հայկազունը: Նրա խոսքով՝ ցանկացած մեկը, ով հայրենիքին դեմ է գնում և գործարք կապում թշնամու հետ՝ պետք է ազգի առաջ պատասխան տա:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Ապրիլյան պատերազմից հետո ճշմարտությունը ի հայտ եկավ հենց Ժիրայր Սէֆիլյանի հայտարություններից հետո». Վահան Արծրունի

July 1st, 2019

«Ապրիլյան իրադարձություններին ընդհանրապես մոտենալու համար պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հանրության համար առաջին բացահայտումները եղան հենց Ժիրայր Սեֆիլյանի հայտարարություններից հետո»,-նման տեսակետ է հայտնում երգիչ, երաժիշտ Վահան Արծրունին` անդրադառնալով ապրիլյան պատերազմի հետևանքները ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծմանը և այն հանգամանքին, որ հանձնաժողովի կազմում Ժիրայր Սեֆիլյանի ընդգրկման առաջարկը մերժվեց:
Վահան Արծրունու խոսքով՝ Սեֆիլյանը և՛ տեղեկատվական դաշտում, և՛ քաղաքական հարթակներում հետևողական աշխատանք է տարել, որ բացահայտվի ապրիլյան պատերազմի մասին ճշմարտությունը:
«Ինձ համար շատ տարօրինակ է, որ Ժիրայր Սեֆիլյանին հանձնաժողովի կազմում ընդգրկելու առաջարկը մերժվեց հանձնաժողովի կողմից:Ես այստեղ տրամաբանություն չեմ տեսնում ինչ կերպ էլ, որ բացատրեն, ինչքան էլ փորձեն փաստարկներով իրենց դիրքորոշումը հաստատել»,-նշում է Վահան Արծրունին:
Վահան Արծրունին նկատում է, որ օրենքին հղում անելը սխալ է, քանի որ ստալինյան շրջանում նույնպես հղում էր արվում օրենքին և միլիոնավոր մարդիկ աքսորվեցին:
«Ժիրայր Սեֆիլյանի ներկայությունը հանձնաժողովում սկզբունքային դերակատարություն կունենար, որովհետև վերջին շրջանում շատ քաղաքական գործիչներ բացահայտեցին իրենց անսկզբունքայնությունը, ինչը չի կարելի ասել Ժիրայրի և «Սասնա Ծռերի» տղերքի մասին:Կա հստակ քաղաքական գիտակցություն, ծրագիր և այդ ծրագրին հետևելու կամք:
Մանրամասները՝ տեսանյութում:

Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռքին կան Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին կալանքից ազատելու տարատեսակ իրավաչափ հնարավորություններ

July 1st, 2019

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

1 հուլիսի 2019 թ., Երևան

Ավելի քան մեկ տարի է անցել ազգադավ ու ոճրագործ ռեժիմի տապալումից։

Սակայն, ի զարմանս բազմահազար քաղաքացիների, ոչ միայն չի դադարեցվել նրա դեմ ապստամբած Սասնա Ծռեր խմբավորման անդամների նկատմամբ ռեժիմի հարուցած շինծու մեղադրանքը, այլև նույնիսկ չի փոփոխվել խմբավորման անդամներից Արմեն Բիլյանի ու Սմբատ Բարսեղյանի խափանման միջոցը և նրանք դեռևս գտնվում են բանտում՝ մինչ օրս մնալով որպես ռազմագերիներ ու քաղբանտարկյալներ։

Շատ ցավալի էր, որ Նիկոլ Փաշինյանը ռազմագերի ապստամբներին անհապաղ ազատելու փոխարեն նրանց հանձնեց տասնամյակներ շարունակ ռեժիմի գործիքի վերածված դատաիրավական համակարգի հայեցողությանը։ Այն համակարգին, որի դեմ ապստամբեց ու որին մերժեց մեր ամբողջ ժողովուրդը։

Սասնա Ծռերը, մինչդեռ, հանուն ազգային ու պետական շահի՝ նույնիսկ իրենց իրավունքների հաշվին, աջակցեցին ռեժիմին տապալած ժողովրդին առաջնորդած Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որպեսզի իրենց խղճի և ժողովրդի ու պատմության առաջ մաքուր լինեն։

Այդ տրամաբանությամբ, ղեկավարվելով ազգի և հանրային համերաշխության գերակայության գիտակցությամբ, նրանք համաձայնեցին իրենց համար խիստ վիրավորական համաներման կիրառմանը, որը, սակայն, նույն Նիկոլ Փաշինյանի իշխանության կամքով ու ձեռքով վերածվեց ծուղակի և էլ ավելի խորացրեց ճգնաժամը՝ ոտնահարելով նույն ազգային շահը և հանրային համերաշխությունը։

Իրավունքի, արժանապատվության, մեր պետականության և ազգի դեմ, մեղմ ասած, վտանգավոր ու վիրավորական երկակի ստանդարտներով իրականացվող այս չարդարադատությունը չի կարող երկար շարունակվել։

Առաջիկայում, իհարկե, կներկայացնենք երևույթի վերաբերյալ մեր ամբողջական գնահատականը, իսկ այսօր, ս.թ. հուլիսի 10֊ին նշանակված Սասնա Ծռեր խմբավորման անդամների 1֊ին խմբի դատավարության հերթական նիստին ընդառաջ, կարևորում ենք Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին կալանքից ազատելու հարցը։

Որևէ խանգարող հանգամանք չկա, որ նրանք դուրս գան բանտից և ոչ կալանավորի կարգավիճակով գնան դատարան։

Ընդհակառակը, նման քայլը զգալի չափով կփարատի արդարության վերականգնման հեռանկարի նկատմամբ հանրային կասկածները և կչեզոքացնի ճգնաժամի խորացման միտումները։

Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռքին կան Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին կալանքից ազատելու տարատեսակ իրավաչափ հնարավորություններ։

Դեռևս ուշ չէ բավարար ցանկություն ու կամք դրսևորելու և առաջին քայլը կատարելու համար։

«Խնդիրը ոչ թե Ժիրայր Սէֆիլյանի անձն է, այլ հանձնաժողովի հեռահար նպատակները». Գևորգ Յազիչյան

June 28th, 2019

«Շատ ուշացած է այդ հանձնաժողովի ստեղծումը: Չգիտեմ այս կրիայի տեմպերով ո՞ւր ենք գնում »,-ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի մասին նման տեսակետ է հայտնում պատմաբան Գևորգ Յազիչյանը: Անդրադառնալով «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության՝ Ժիրայր Սեֆիլյանին հանձնաժողովի կազմում ընդգրկելու առաջարկին և հանգամանքին, որ հանձնաժողովի նախագահը հղում անելով օրենքին մերժեց առաջարկը, Գևորգ Յազիչյանն ասաց.« Ինձ համար զարմանալի չէ, որ Ժիրայր Սեֆիլյանը ներգրաված չէ հանձնաժողովի կազմում, որովհետև իշխանությունների մնացած բոլոր նախաձեռնությունների նման սա ևս պատրանք է, որ ցույց տան, թե իբր գործ են անում: Քաղաքական, իրավական և բարոյական կամքը չկա, որ բացահայտվի ճշմարտությունը: Ժիրայր Սեֆիլյանը մի քանի կարևոր հատկանիշներով է օժտված, որոնք ի նպաստ Ժիրայրի ընդգրկման մասին էին խոսում»: Պատմաբանի խոսքով՝ օրենքները ստեղծվում են Ազգային ժողովում և հենց ստեղծողներն էլ ինչպես ցանկանան, այդպես էլ մեկնաբանում են: «Այս դեպքում ոչ թե Ժիրայր Սեֆիլյանի անձն է, որ իրենց դուր չի գալիս, այլ ճշմարտությունը երևան չհանելու իրենց կանխամտածված, հեռահար նպատակը»,-ընդգծեց Գևորգ Յազիչյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցությունը դատապարտում է Արցախի մարզում իրականացվող խոսքի ազատության դեմ արշավը

June 28th, 2019

«Սասնա Ծռեր» Արցախյան կուսակցության քարտուղարության հայտարարությունը

Արցախի Arcakh24.info գլխավոր խմբագիր, ՄՄՀ ավագ դասախոս Մարատ Եգանյանի և նրա կնոջ` ՄՄՀ ավագ դասախոս, Տնտեսագիտության, կառավարման և ԻՏ ֆակուլտետի դեկան Վիկտորյա Առստամյանի նկատմամբ հետապնդումների կապակցությամբ:

Ստեփանակերտ 27.06.2019թ․

Սույն թվականի մայիսին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում հերթական անգամ հյուրընկալվել էին ռուսական ռեգնում գործակալության ներկայացուցիչներ Մոդեստ Կոլերովը և Ստանիսլավ Տարասովը։ Ռուսական կայսերական ծրագրերի այս տխրահռչակ գործակալները վայելում են Արցախի իշխանությունների և նրանց մերձավորների աննախադեպ սերն ու հյուրընկալությունը։

Մասնավորապես քրեաօլիգարխիայի վառ ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանի բարեկամուհի Դոնարա Գաբրիելյանը, ով Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտորն է ոչինչ չէր խնայում «թանկ» հյուրերին ականջահաճո շռայլությունների համար և համոզված պնդում էր, թե Արցախը չի կարող Հայաստանի մաս դառնալ, քանի որ առավել «ժողովրդավար է քան Հայաստանը»։

Արցախյան վերնախավը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ նման ոտնձգությունների համար ժամ առաջ պետք է հեռացներ նման անձին հանրային հասարակական որևէ գործառույթ իրականացնելուց, առավել ևս երիտասարդ սերնդի հետ աշխատելուց, բայց արի ու տես, որ վերոնշյալ իրադարձություններից հետո իշխանությունների թիրախում են հայտնվել այս հանրային միջոցառումը տեսագրած և համացանց տեղադրած Arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր, ՄՄՀ ավագ դասախոս Մարատ Եգանյանը և նրա կինը` ՄՄՀ ավագ դսախոս, Տնտեսագիտության, կառավարման և ԻՏ ֆակուլտետի դեկան Վիկտորյա Առստամյանը։

Նրանց հայտնել են, որ այս տարվա սեպտեմբերի 1-ից իրենք ազատված են համալսարանում զբաղեցրած պաշտոններից։ Ուշագրավ է այն փաստը, որ համացանցում աղմուկ բարձրացրած տեսանյութի քննարկման ժամանակ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը սպառնալիքներ է հնչեցրել Մարատ Եգանյանի հասցեին, խոսք տալով զբաղվել նրանով։

«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցությունը դատապարտում է Արցախի մարզում իրականացվող խոսքի ազատության դեմ արշավը։ Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին միջոցներ ձեռնարկել և հեռացնել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ կոչեր անող ռեկտորին և վերականգնել երիտասարդ դասախոսների ոտնահարված իրավունքները։ Ազատ խոսքի դեմ արշավը պետք է անհապաղ կասեցվի, իսկ երևանյան նախորդ ռեժիմի մնացորդներին պետք է զրկել բռնության և վարչական բոլոր լծակներից, առաջիկա քաղաքական փոփոխությունների հնարավորինս անցնցում իրականացման համար։

«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության քարտուղարություն

«Ովքեր փորձում են Ժ. Սէֆիլյանին հեռու պահել հանձնաժողովի աշխատանքներից՝ պետք է պատասխան տան»

June 26th, 2019

«Ապրիլյան պատերազմը վաղուց բացահայտված և բարձրաձայնված է: Ովքեր բացահայտեցին՝ իրենց պատիժը կրեցին շատ դաժան ձևով: Նրանք մեկուսացվեցին, կալանավորվեցին: Ժամանակին բացահայտեց Ժիրայր Սեֆիլյանը: Ապրիլյան պատերազմից առաջ, հունվար ամսին միայն Գևորգ Սաֆարյանն էր ձերբակալված: Ապրիլյան պատերազմից հետո մարդիկ փաստերով, նույնիսկ տեսաժապավենով բացահայտեցին և դրա համար կալանավորվեցին»,-անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծմանը և հանգամանքին, որ հանձնաժողովի նախագահը մերժեց Ժիրայր Սեֆիլյանին այդ հանձնաժողովում ընդգրկելու «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության առաջարկը, ասաց ռեժիսոր, դերասանուհի Թամար Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը ի սկզբանե ստում էր տարածքների կորստի մասով, իսկ Ժիրայր Սեֆիլյանը ասում էր, որ մեկ սանտիմետրն էլ կարևոր է:
«Ժիրայր Սեֆիլյանը իր դերը բոլոր ոլորտներում և հատկապես այն ոլորտում, որտեղ հերոսացվել է՝ լիովին կատարել է: Դրանում մի փոքրիկ կասկած անգամ չկա: Եթե ինչ-որ մարդիկ, հղում անելով օրենքին, աշխատում են նրան հեռու պահել այդ աշխատանքներից, ապա դրա պատասխանը պետք է տան: Բոլորն էլ գիտեն, թե ով է բացահայտել ապրիլյան պատերազմի այդ սոսկալի սուտը»,-նշեց Թամար Հովհաննիսյանը:
Մեր զրուցակիցն ընդգծում է, որ ապրիլյան պայմանավորված պատերազմի հետևանք եղավ նաև «Սասնա Ծռերի» ապստամբությունը, որն անխուսափելի էր դարձել:
Մանրամասները՝ տեսանյութում:

Արցախի հարցում սթափվելու և նոր ուղի ընտրելու ժամանակն է

June 26th, 2019

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը
Արցախի հարցում սթափվելու և նոր ուղի ընտրելու ժամանակն է
26 հունիսի 2019 թ. Երևան

Գաղտնիք չէ, որ մինչ օրս Արցախի հարցում ստատուս քվոն պահպանվել է և այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված ու մեզ համար աղետալի լուծման մեխանիզմը չի գործարկվել Ադրբեջանական կողմի առավելապաշտական ու կոշտ դիրքորոշումների պատճառով:
Հայկական կողմը, որպես կանոն, միշտ համաձայնել է Մադրիդյան սկզբունքների տրամաբանությամբ արված հակահայ առաջարկներին՝ հույս ունենալով, որ Ադրբեջանական կողմը կմերժի դրանք:
Սակայն ամեն ինչ վերջ ունի: Այսօր արդեն Ադրբեջանի արտգործնախարարից տեղեկանում ենք, որ Ադրբեջանական կողմը դեմ չէ ազատագրված տարածքներում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու առաջարկությանը: Զուգահեռաբար՝ Հայկական կողմից, մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի նախարարից, հստակ պարզաբանման և ցանկալի հերքման փոխարեն լսում ենք անհեթեթ ու մշուշապատ դատողություններ:
Նման զարգացումը տրամաբանորեն հանգեցնելու է Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված մեխանիզմի գործարկմանը, ինչն աղետալի կլինի Հայկական կողմի համար:
ՀՀ իշխանություններին հորդորում ենք սթափվել, հրաժարվել նախորդ ռեժիմի իրավահաջորդությունից, դեն նետել նրա սպառված ու դավաճանական կոնսպեկտը, հրաժարվել Արցախի ինքնորոշման և անկախության կեղծ ու կործանարար հայեցակարգից և որդեգրել ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում ՀՀ-ին Արցախի միացումն ամբողջացնելու ուղին:
Ժամանակն է հասկանալու, որ փակուղային թվացող այս իրավիճակում մենք հայտնվել ենք մեր իսկ մեղքով: Որովհետև Արցախյան շարժման ընթացքում շեղվել ենք միացման ճշմարիտ ուղուց, դավաճանել ենք ինքներս մեզ և ընտրել ենք թուրք-բոլշևիկյան հակահայ դաշինքով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը պահպանելու և Ռուսական կայսրության ազդեցության տակ մնալու ուղին, ինչից էլ բխում է Արցախի կեղծ ինքնորոշման և անհեթեթ անկախության կործանարար հայեցակարգը:
Ժամանակն է նաև հասկանալու, որ սահմանների անձեռնմխելիության ու տարածքային ամբողջականության վերաբերյալ հետսառըպատերազմյան շրջանում դեռևս պահպանված կոշտ պատկերացումներն ու մոտեցումներն արդեն իրենց տեղը զիջել են ոչ միայն երկրորդ, այլև առաջին համաշխարհային պատերազմով գծած սահմանների վերանայման մոտեցումներին: Եվ որ դա էապես դյուրացնում է խորհրդային ու հետխորհրդային համատեսքստերից հրաժարվելու, Այսրկովկաս կոչվող արհեստական տարածաշրջանից դուրս կյանքը պատկերացնելու և Մեծ Մերձավոր Արևելքում ծավալվող գործընթացներին լիարժեք սուբյեկտի կարգավիճակով՝ առանց ռուսական խնամակալության, մասնակցելու գործը:
Ու, թեև Ժամանակը սուղ է, ի բարեբախտություն մեզ, միջազգային ու տարածաշրջանային իրավիճակը շատ նպաստավոր է առանց կտրուկ քայլերի և ցնցումների ՀՀ-ին դե յուրե միացնելու գործընթացն ավարտին հասցնելու միջոցով Արցախի հարցը վերջնականապես լուծելու համար:

«Ապրիլյան դեպքերը քննող հանձնաժողովում պետք է լինեն անձինք, որոնց ներկայությունը ժողովրդին կհամոզի, որ ամեն ինչ եղել է անաչառ»

June 25th, 2019

«Շատ կարևոր է, որ հասարակությունը հավատա այդ հանձնաժողովի աշխատանքին: Նման դեպքում անհրաժեշտ է հնարավորինս ավելի ներկայացուցչական կազմ ունենալ: Այո՛, գուցե օրենքը խանգարում է, բայց այդ օրենքը ընդունեց խորհրդարանը և օրենքը ասաց, որ Ներքին գործերի և անվտանգության հանձնաժողովը դառնում է ապրիլյան պատերազմի հանգամանքները հետազոտող հանձնաժողով: Ի վերջո կարելի էր այդպես չընդունել և կարելի էր դրա մեջ ավելացնել հանձնաժողովի կողմից հրավիրյալ անձիք: Կարծում եմ, որ կարելի է փոփոխություններ կատարել ցանկության դեպքում»,-անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծմանը և նրան, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հղում անելով օրենքին, մերժեց Ժիրայր Սեֆիլյանին հանձնաժողովի կազմում ներգրավելու «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության առաջարկը, ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը:
Նա ընդգծեց, որ այս հանձնաժողովի բուն նպատակը այն է, որ պարզեցում, հստակեցում մտցվի ապրիլյան դեպքերի մասով , իսկ այդ դեպքերը սովորական դեպքեր չէին: «Վստահորեն կարելի է ասել, որ 21-րդարի հայ ժողովրդի պատմության մեջ կարևորագույն իրադարձություն էր դա: Այսինքն եթե 2016 թվականի ապրիլին պատերազմը ընթանար այլ ձևով , ապա մեր բոլորիս ճակատագիրը կարող էր ուրիշ լիներ: Հետևաբար ես ընդհանրապես կոչ կանեի խորհրդարանին, որ իր հնարավորությունների սահմանում փոփոխություններ մտցնի օրենքի մեջ և հանձնաժողովի կազմ հրավիրվեն արտախորհրդարանական որոշ ուժեր և անձինք»,-նշեց դիվանագետը:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Ժ. Սէֆիլյանին նման պատասխանատու գործընթացում ներգրավելը կարևոր է նախ պետության համար». Տ. Խզմալյան

June 24th, 2019

«Մեր ստեղծվող և դեռ չկայացած պետությունը հերթական անգամ կորցնում է լավ առիթը՝ ստեղծելու քաղաքացիական հասարակություն: Ընդդիմության ներկայացուցիչներին և հատկապես Ժիրայր Սեֆիլյանի պես անհատին ներգրավել այդպիսի լուրջ և պատասխանատու քաղաքական գործընթացի մեջ կարևոր է ոչ այնքան Ժիրայր Սեֆիլյանի համար, որքան ցանկացած իշխանության և հայոց պետության համար»,-նման տեսակետ է հայտնում ռեժիսոր, հասարակական-քաղաքական գործիչ Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծմանը և այն հանգամանքին, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հղում անելով օրենքին, մերժեց Ժիրայր Սեֆիլյանին հանձնաժողովի կազմում ընդգրկելու առաջարկը: Տիգրան Խզմալյանի խոսքով՝ պետության շահերից ելնելով խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը պետք է ներգրաված լինեն գործընթացի մեջ: «Ասել ուղղակի, որ ես կողմ կլինեի, որ Ժիրայր Սեֆիլյանը ընդգրկված լիներ այսինչ հանձնաժողովում՝ քիչ է: Հարցը նրանում չէ, որ նա էր արձանագրում կորուստները կամ պատերազմի բնույթը: Այս մասով կարելի է վիճել: Վիճելու համար էլ անհրաժեշտ է ստեղծել երկխոսություն, ինչը պետք է ստեղծվի հասարակության մեջ»,-ընդգծեց Տիգրան Խզմալյանը: Հասարակական-քաղաքական գործիչը գտնում է, որ Սահմանադրությունը հարմարեցվում է այսօրվա քաղաքական կարիքներին: Նա նշում է, որ այս պարագայում ևս հնարավոր է օրենքը վերաձևակերպել՝ կարևորելով արդարադատության տառը: «Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը բանակի մարդիկ են: Նրանք անպայման պետք է ընդգրկված լինեին հանձնաժողովում»,-փաստեց Տիգրան Խզմալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Ժիրայր Սեֆիլյանի փորձը հաշվի առնելով՝ կարևոր է, որ նա լինի հանձնաժողովի կազմում». Կարապետ Ռուբինյան

June 24th, 2019

«Կասկած չունեմ Ժիրայրի ազնվության, հայրենասիրության առումով, եթե օրենսդրական խոչընդոտ չլիներ միայն կողջունեի, որ նա լիներ ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովում»,-անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծմանը և «Սասնա Ծռերի» առաջարկին, որ հանձնաժողովում ընդգրկվի նաև Ժիրայր Սեֆիլյանը, ասաց ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ , հասարակական-քաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանը: Նա ընդգծում է, որ հաշվի առնելով Ժիրայր Սեֆիլյանի մարտական փորձը և մի շարք այլ օբյեկտիվ հանգամանքներ, նրա ներկայությունը հանձնաժողովի կազմում կարևոր է: «Օրենսդրական խոչընդոտի պարագայում երկու ճանապարհ կա. կամ պետք է օրենսդրությունը փոփոխել, կամ կոմպեսացնել այդ բացը աշխատանքով և փորձագետներին, ինֆորմացիա ունեցող անձանց ներգրավել հանձնաժողովում»,-նշեց Կարապետ Ռուբինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

Վահե Գրիգորյանի առաջարկած ճանապարհի վերաբերյալ

June 21st, 2019

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

21 հունիսի 2019 թ. Երևան

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն Ազգային ժողովի ամբիոնից առաջին անգամ հնչեցրեց ազգային արժեքների վրա հիմնված ազգային պետության կայացման և ազգային սահմանադրության ստեղծման հայեցակարգային գաղափարներ:
Վահե Գրիգորյանը, հիմնվելով այդ գաղափարների վրա՝ ներկայացրեց նաև գործող ապազգային ու ապօրինի Սահմանադրական դատարանն ապամոնտաժելու և սահմանադրականություն հաստատելու վերաբերյալ իր մոտեցումները:
Անշուշտ, մենք միանգամայն այլ՝ համակարգային և շատ ավելի արդյունավետ ճանապարհ էինք պատկերացնում:
Մենք համոզված ենք, որ ճիշտ կլիներ ռեժիմի տապալումից հետո շարունակել հեղափոխությունը, հանրաքվեով ընդունել ազգային արժեքների և նպատակների վրա հիմնված հայկական պետության իրավաքաղաքական հայեցակարգ ու դրան համապատասխան կարճաժամկետ անցումային ծրագիր և անցումային կառավարման միջոցով այդ ծրագրի իրագործմամբ.
1) ազատվել Ռուսաստանի նորգաղութային կախյալությունից,
2) ամբողջացնել Արցախի միացման գործընթացը,
3) անցումային արդարադատության և լյուստրացիայի միջոցով մաքրել, ինչպես նաև հնարավորինս կայացնել բոլոր պետական ինստիտուտները, այդ թվում՝ Սահմանադրական դատարանը,
4) մշակել և ընդունել Ազգային սահմանադրություն և դրան համապատասխան կազմակերպել նոր ընտրություններ:
Սակայն, հաշվի առնելով, որ հեղափոխական մանդատ ստացած իշխանությունը կառավարման ղեկը ստանձնելու առաջին իսկ պահից հրաժարվեց հեղափոխությունից և ընտրեց նախկին իշխանության իրավահաջորդությունը, Վահե Գրիգորյանի ներկայացրած ճանապարհն այսօր դառնում է գործնականորեն նախընտրելի՝ ապօրինի Սահմանադրական դատարանը վերակազմակերպելու և սահմանադրականություն հաստատելու հարցում:
Ներկայիս իրողությունների պայմաններում բոլորս ունենք որոշակի պարտավորություններ:
Ժողովուրդը պետք է աջակցի Վահե Գրիգորյանին, իշխանությունները պետք է ընդունեն նրա մոտեցումները և գործակցեն նրա հետ, իսկ ինքը՝ Վահե Գրիգորյանը, պետք է հետևողական լինի և դառնա նոր Սահմանադրության ընդունման և դատաիրավական համակարգի արմատական վերափոխման գործընթացի առաջամարտիկը:

«Ժ. Սէֆիլյանը պետք է լինի Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի կազմում». Դ. Գասպարյան

June 20th, 2019

«Բանաստեղծներից մեկը մի շատ լավ ձևակերպում ունի՝ յուրաքանչյուր օրենք բացառությամբ է ընդարձակվում և ամրանում: Սա այն դեպքն է, որ սահմանափակում չպետք է դնել: Օրենքը՝ օրենք, բայց դեմքեր կան, անուններ կան, ովքեր այդ գործընթացից հիմնավոր տեղյակ մարդիկ են և ամեն ինչ գիտեն ավելի մանրամասնորեն, քան այն մարդիկ, ովքեր հեռուստացույցի մոտ նստած պատգամավոր են դարձել»,-անդրադառնալով ապրիլյան դեպքերի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծմանն և «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության առաջարկին, ըստ որի հանձնաժողովի կազմում պետք է ներգրաված լինի նաև Ժիրայր Սեֆիլյանը, ասաց գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը:
Նա ընդգծեց, որ Ժիրայր Սեֆիլյանը պետք է անպայման ներգրաված լինի հանձնաժողովի կազմում. «Եթե մենք գնում ենք դեպի ճշմարտության բացահայտում, ապա մեզ ճշմարտությունն իմացող և բացահայտող մարդիկ են պետք: Կարծում եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը պետք է լինի այդ հանձնաժողովի կազմում: Ժիրայր Սեֆիլյանի ներկայությունը կարևոր է, որ ներսում հնարավորինս մանրակրկիտ աշխատանքներ տարվեն և երևա, թե պաշտոնատար անձինք որտեղ են եղել, տանկերի մեջ վառելանյութ եղե՞լ է, թե ոչ: Բոլոր մանրամասները պետք է բացահայտվեն: Նախկին իշխանությունները սվաղեցին ու անցան՝ ի՞նչ է եղել, ընդամենը 800 հեկտար հող ենք կորցրել: Ո՛չ, միայն հողը չի: Այնտեղ կան դիրքեր, որտեղից վերահսկում են մեր շարժը: Ադ դիրքերին հասնելը մարդկանց կյանք է արժեցել ժամանակին»,-փաստեց Դավիթ Գասպարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

Արցախի կեղծ կարգավիճակի զոհերը. Արցախաբնակ Կիրակոսյանների ընտանիքի պատմությունը

June 19th, 2019

Արցախում ապրող մեր հայրենակիցները վերջին շրջանում ակտիվորեն բարձրաձայնում են այն խնդիրները, որոնց պարբերաբար բախվում են Արցախը Հայաստանից տարանջատելու փորձերի և այն որպես առանձին պետություն ներկայացնելու հայտնի քաղաքականության հետևանքով:
ՀՀ քաղաքացու անձնագիր, սակայն Արցախի գրանցում ունեցող շատ ընտանիքներ Արցախի տարածքից դուրս, օրինակ մայրաքաղաք Երևանում կրթական, սոցիալական, առևտրային և շատ այլ հարցեր ուղղակի չեն կարողանում լուծել, իրենց այստեղ մերժում են` պատճառաբանելով, որ Արցախում օրենսդրական դաշտն այլ է և որոշակի հակադրություն է առաջանում օրենքների կիրառության հետևանքով:
Երկրորդ տարին է նմանատիպ քաշքշուկների մեջ է հայտնվել Արցախի Քաշաթաղի շրջանի Որոտան համայնքում ապրող Կիրակոսյանների ընտանիքը:
Այլ մանրամասներ առաջարկվող տեսանյութում:

Ողջունում ենք ՌԴ նկատմամբ ՀՀ իշխանությունների սուբյեկտային քայլը

June 17th, 2019

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության հայտարարությունը

17 հունիսի 2019 թ. Երևան

Ողջունում ենք անցած ուրբաթ օրը ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ հրավիրելու և ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում նրա հետ զրույց ունենալու փաստը:
ՀՀ իշխանությունների այս գործողությունը գնահատում ենք որպես ՀՀ սուբյեկտության դրսևորման փոքր, բայց աննախադեպ քայլ:
Ակնկալում ենք, որ այսուհետև նման մոտեցումը կդառնա օրինաչափություն:

Հարգանքի տուրք Իգոր Մուրադյանի հիշատակին

June 17th, 2019

Մեկ տարի առաջ այս օրը 61 տարեկանում կյանքից հեռացավ 1988-ի շարժման ներշնչող և առանցքային դեմք, Հայոց ազգային-ազատագրական պայքարի նորագույն փուլի առաջամարտիկ, «Ղարաբաղ» կոմիտեի համակարգող Իգոր Մուրադյանը:
Քաղաքական և գաղափարական գործիչն իր վերջին հանգրավանը գտավ Եռաբլուր զինվորական պանթեոնում, որտեղ այսօր իր հիշատակը հարգեցին ընկերներն ու համախոհները:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

Իգոր Մուրադյանի հիշատակին

June 17th, 2019

Հայոց ազգային֊ազատագրական պայքարի նորագույն փուլի առաջամարտիկ, անմնացորդ նվիրյալ Իգոր Մուրադյանի հիշատակի օրն է։

Իգոր Մուրադյանը երջանիկ մարդ էր։ Նա իր գաղափարակիցների հետ միասին մեկնարկեց ազգային զարթոնքը և տեսավ իր ազգի ոգեղեն պոռթկումը, իր արարչական առաքելությունը վերաստանձնելու նրա պատրաստակամությունը, տեսավ Հայրենիքի վերատիրացման առաջին գործնական արդյունքը՝ ազատագրված Արցախը։
Նա երջանիկ էր, որովհետև ի տրիտուր նվիրվեց և Մարդ ու Ասպետ մնալով՝ փոխարենը ոչինչ չակնկալեց։

Իգոր Մուրադյանը, սակայն, նաև ծանր ողբերգություն ապրած մարդ էր։
Իր բարդ ու բովանդակալից կյանքի ամբողջ ընթացքում նա ականատես եղավ իր երազած Հայրենիքի, Հայոց պետականության ու հարազատ ժողովրդի զավթմանն ու կեղեքմանը, ստիպված եղավ լինել ճշմարտության, արդարության, պատվի ու արժանապատվության գրեթե համատարած անգոյության մարդասպան և ցեղասպան մթնոլորտում։

Այդուհանդերձ՝ նա երբեք չիջավ իր բարձունքից և, չնայած ներքին ալեկոծումներին՝ մինչև վերջին շունչը մնաց որպես պայքարի և հաղթանակի հավատար։

Մենք՝ հայ ժողովուրդս, պետք ունենք վերագնահատումի և զղջումի, քանզի չհասկացանք ժամանակից շուտ ծնված և իր սիրտը մեզ համար ջահ դարձրած Իգոր Մուրադյանին։

Համոզված ենք, որ ապագա սերունդները ոչ միայն կճանաչեն ու կգնահատեն Իգոր Մուրադյան առաջնորդին, հային, քաղաքացուն, քաղաքագետին, այլև կդառնան ասպետական ոգու ու մտքի ժառանգորդներ և ազգային֊ազատագրական պայքարը կհասցնեն իր տրամաբանական ավարտին՝ Հայրենիքի վերատիրացմանը և կվերաստանձնեն մեր ազգային առաքելությունը, որպեսզի հասու լինենք մարդային և ազգային կյանքի իմաստին։

ՅՈՒՐԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՄՈԼՈՐԵՑՆՈՂԸ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԼՐՏԵՍԻՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

June 16th, 2019

Հարցազրույցը ջղաձիգ և նկատելիորեն հուսահատ փորձ է՝ զրոյացնելու անկախ և ինքնուրույն հայկական պետություն ստեղծելու գաղափարը։

Կրեմլը և նրա հայանուն շահառուներն ակնհայտորեն տեսնում են, որ օրեցօր ամրապնդվում է այդ գաղափարը և, ըստ այդմ՝ անշեղորեն աճում է համակրանքը դրա դրոշակակիր Սասնա Ծռեր համահայկական շարժման նկատմամբ։

Եթե նախկինում գաղութատիրոջ քարոզչամեքենան կքարկոծեր Ռուսաստանից իրապես անկախ և ինքնուրույն պետության գաղափարը, իսկ այն կրող ուժին կպիտակավորեր որպես ազգի թշնամի, ապա ներկայումս, հաշվի առնելով իրողությունները, անկախության գաղափարը նույնիսկ չի վիճարկում, պարզապես՝ թողնում է անորոշ ապագային, իսկ այն կրող ուժին ընդամենը ներկայացնում է որպես հանցավոր անգրագիտության պատճառով արկածախնդիր ու պատեհապաշտ տեսակետներ արտահայտող։

Պետք է ուրախությամբ արձանագրել, որ հակառակորդը թուլացել ու նահանջել է, փակվել է իր ամրոցում և այլևս չի կարողանում տիրապետել մեր գիտակցությանը, այլ ընդամենը փորձում է ամրոցից արտագրոհների միջոցով արդարացնել իր գոյության անհրաժեշտությունը։

Հարկ է նշել, որ հարցազրույցում նաև որոշ հնարքներ են կիրառվում բավարար չափով չիրազեկված ընթերցողին մոլորեցնելու համար։

Առանց դրա, իհարկե, չէր էլ լինի։

Երկու օրինակ.

1) Սասնա Ծռերը համեմատվում են ժողովրդականություն ունեցող Նիկոլ Փաշինյանի հետ, որը, ըստ հեղինակի, երբ վարչապետ չէր, լավ չէր պատկերացնում թուրքական վտանգը, ուստի դեմ էր ռուսական ռազմաբազային, իսկ երբ վարչապետ դարձավ և պաշտոնյաների բացատրություններից հետո պատկերացրեց իրականությունը, խելքը գլուխը հավաքեց,

2) թաքցնել ռուսական ռազմաբազայի և սահմանապահների տարբերությունը և նրանց առանձին լինելը, որպեսզի ոչ իրազեկ ընթերցողը չմտածի, թե լավ, որևէ պետության ռազմական բազա ուրիշ շատ պետություններում էլ կան, բայց ի՞նչ գործ ունեն օտար, տվյալ դեպքում՝ ռուսական, սահմանապահները մեր սահմանին։

Իհարկե, մոլորեցնող արդյունք ստանալու հիմնական միջոցն այսպիսի հնարքների կիրառումը չէ, այլ այն համատեքստը, որի մեջ կառուցվում է խոսքը։

Խոսքի հեղինակն այդ նպատակով նախապես դիրքավորվում է որպես գիտական մոտեցման և ռազմավարական տրամաչափի կրող և այդ “բարձր” դիրքից հանրային գիտակցությունը պիտակավորում է որպես ոչ գիտական և ոչ ռազմավարական, այլ ընդամենը մանր խնդիրներով ինքն իրեն զբաղեցնող, ինչի համատեքստում փորձում է շահեկան դիրք ձեռք բերել նաև անկախության գաղափարի և այն կրողների նկատմամբ։ Այսինքն՝ տողատակով ասվում է, թե ընթերցո՛ղ, դու ընդամենը գործից չհասկացող և մանր խնդիրներով զբաղվող հասարակության մի մասնիկն ես, իսկ ես քո ապագայով մտահոգ իմաստունն ու ռազմավարագետն եմ, ուրեմն ի՛նձ լսիր և ի՛նձ հավատա, ի՞նչ անկախ և ինքնուրույն պետություն, ի՞նչ բան, եղբայր, խելքդ Նիկոլ Փաշինյանի նման գլուխդ հավաքիր, նրանից լավը չես, և ուրիշներին մի՛ լսիր, ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի։

Մինչդեռ, իրականում, հենց հեղինակն է իր խոսքը դիտավորյալ կերպով կառուցում գիտականից ու ռազմավարականից դուրս և, դիմելով տարատեսակ քարոզչական հնարքների, փորձում է իր նպատակին հասնել։

Սասնա Ծռեր համահայկական շարժումը, հիմնվելով գիտական հետազոտությունների վրա և ռազմավարական տրամաչափի մեջ դիտարկելով անկախ հայկական պետություն ստեղծելու անհրաժեշտությունը, մշակել է դրան հասնելու հստակ ծրագիր։

Գիտությունն ու ռազմավարությունն ասում են, որ անկախ և ինքնուրույն հայկական պետություն հնարավոր է ստեղծել միայն ռուսական գաղութային կախյալությունից ձերբազատվելուց հետո։

Գիտությունն ու ռազմավարությունն ասում են, որ գաղութային կախյալության պայմաններում բացառված է զարգացումը, չես կարող զարգանալ ու հզորանալ, այլ ընդհակառակը, շարունակելու ես թուլանալ ու արյունաքամ լինել՝ մինչև ոչնչանաս, քանի որ գաղութատիրոջ կյանքի սնունդը քո արյունն ու քրտինքն է։

Գիտությունն ու ռազմավարությունն ասում են, որ գաղութային կախյալության պայմաններում երեկ ավելի ուժեղ էիր, քան այսօր և վաղն ավելի թույլ ես լինելու, քան այսօր, ուստի պետք է ամեն ինչ անես ազատագրվելու համար, որպեսզի ապրես։

Գիտությունն ու ռազմավարությունն ասում են, որ կյանքիդ իրավունքն ու անվտանգությունը դանդաղ սպանողին, տվյալ դեպքում՝ ռուսական կայսրությանը, տալով, չես կարող փրկվել արագ սպանող թուրքից, նաև այն պատճառով, որ դանդաղ սպանողին օբյեկտիվորեն անհրաժեշտ է լինում պարբերաբար քեզ արագ սպանել կամ արագ սպանելու սպառնալիքի տակ դնել, ինչի պարագայում նա քեզ պարբերաբար հանձնել է և հանձնելու է արագ սպանողին։

Գիտությունն ու ռազմավարությունն ասում են, որ եթե արժանապատվության և անվտանգության միջև ընտրություն ես կատարում և ընտրում ես անվտանգությունը, ապա կորցնում ես և՛ արժանապատվությունը, և՛ անվտանգությունը։

Գիտությունն ու ռազմավարությունն ասում են, որ գիտություն ու ռազմավարություն հասկացողները, այդ թվում՝ Սասնա Ծռերը, շատ լավ պատկերացնում են, որ Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը (ռազմակայանը և սահմանապահ զորքերը), ամբողջ ռուսական գաղութատիրությունը չէ, այլ դրա հիմնական բաղադրիչներից մեկը։ Ուստի դրա հարցը պետք է լուծվի ապագաղութացման համատեքստում՝ ըստ գիտական և ռազմավարական ծրագրի, որը Սասնա Ծռերն ունեն։

Եվ, այդ ծրագրով, ըստ գիտական ու ռազմավարական տրամաբանության և հաջորդականության, նախատեսվում է առաջին հերթին կարգավորել մեր ներսը՝ ձերբազատվել 5֊րդ շարասյունից, առաջին հերթին՝ այն կառավարող խորքային պետությունից՝ անցումային արդարադատության, լյուստրացիայի, ապակոմունիզացման (ապառուսականացման) և այլ միջոցներով։

Զուգահեռաբար՝ Ռուսաստանին ներկայացնել իրավահավասար հարաբերություններ հաստատելու առաջարկություն և, նրանից միակողմանի կախյալ արտաքին հարաբերությունների ներկայիս համակարգը վերափոխել ու հավասարակշռել՝ անհրաժեշտ մակարդակի և խորության հարաբերություններ հաստատելով ԱՄՆ֊ի, Իրանի, ԵՄ,֊ի, Չինաստանի, Վրաստանի և այլ ուժային կենտրոնների ու պետությունների հետ։

Եթե Ռուսաստանը հասկանա և ընդառաջի՝ ապա նրանից ռազմաքաղաքական, տնտեսական և այլ բնույթի գաղութային կախյալությունը կվերածվի փոխշահավետ գործընկերության, եթե ոչ՝ ապա ստիպված կլինենք հերթական անգամ արձանագրել, որ գործ ունենք գործընկերությունը մերժող ու մեզ միայն ստրուկի կարգավիճակում պատկերացնող հակառակորդի հետ և պետք է նախապես մշակված միջոցներ ձեռնարկենք։

Ռուսաստանին համոզելու հիմնական փաստարկումն այն է, որ մենք իրեն տասնապատիկ ավելի ենք պետք, քան ինքը մեզ։ Առանց մեզ Ռուսաստանը կդառնա մեկ կատեգորիայով ավելի ցածր կարգավիճակ ունեցող աշխարհաքաղաքական գործոն, մինչդեռ մենք ընտրության հնարավորություն ունենք և Ռուսաստանի փոխարեն կարող ենք ձեռք բերել ուրիշ դաշնակիցներ։ Հատկապես, որ մեր պարագայում ամեն ինչ բարենպաստ է, իսկ Ռուսաստանի պարագայում՝ ոչ այնքան (մեղմ ասած)։ Բարենպաստ է թե՛ մեր աշխարհագրական֊աշխարհաքաղաքական դիրքը, և թե՛ տարածաշրջանի ներկայիս իրավիճակն ու տեսանելի հեռանկարը։

Ռուսաստանին ներկայացվող առաջարկության մեջ առաջնային պետք է լինի ՀՀ և ՌԴ միջև 1992 թ. սեպտեմբերի 30֊ին կնքված պայմանագրին համապատասխան Ռուսաստանի սահմանապահ զորքերը մեր սահմանապահ զորքերով փոխարինելը։
Հայաստանը աշխարհի միակ երկիրն է, որի սահմաններն ուրիշ պետության սահմանապահներն են հսկում և մեր ազգային արժանապատվությունն ու ինքնիշխանությունը ոտնահարող այս երևույթը պետք է օր առաջ վերացվի։
Ինչ վերաբերվում է ռուսական ռազմակայանին, ապա դրա ցամաքային բաղադրիչը նույնպես պետք է հանվի, մենք պերմյակովների կարիք չունենք, իսկ օդուժի ու հակաօդային պաշտպանության բաղադրիչի հարցը պետք է լուծվի միանգամայն նոր պայմաններով, որոնցով պետք է նաև կարգավորվեն փոխադարձ պարտավորությունները, այդ թվում՝ ֆինանսական (առաջնահերթորեն զրոյացնելով մեր վզին փաթաթված պարտքերը), ինչպես նաև սահմանվի այն ժամկետը (մինչև 5֊7 տարի), որը երկու կողմին էլ անհրաժեշտ է։ Մեզ՝ օդուժի և հակաօդային պաշտպանության սեփական հզորություններ ձևավորելու, առհասարակ՝ մեր ռուսաստանակախյալ անվտանգային֊պաշտպանական համակարգը ազգային առանցքով համակարգի վերածելու համար։ Ռուսաստանին՝ իր անվտանգային֊պաշտպանական համակարգում առաջացող բացը անհրաժեշտ վերանայումներով լրացնելու համար, քանի որ Հայաստանում գտնվող ռուսական ռազմական բազան նրա անվտանգային֊պաշտպանական համակարգի հարավային ուղղության շատ կարևոր մի օղակ է։

Գիտությունն ու ռազմավարությունն էլի շատ բաներ են ասում, օրինակ, որ յուրային ժողովրդին մոլորեցնող փորձագետը հակառակորդի լրտեսից վտանգավոր երևույթ է՝ հետևությունները թողնելով որոշում կայացնողներին։

Ժիրայր Սէֆիլյանը՝ Ապրիլյանի քննիչ հանձնաժողովում իրեն ընդգրկելու անհրաժեշտության մասին

June 14th, 2019

13 հունիսի 2019 թ
Սիրելի հայրենակիցներ
Բռնապետության տապալումից հետո շատերս ենք հույս ունեցել, թե գալու այն պահը, երբ արդեն բոլորիս համար պարզ պետք է դառնան Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները՝ ինչպես մեկ օրվա մեջ կորցրեցինք 18 դիրք, ինչպես քանի օրվա մեջ ունեցանք հարյուրից ավել զոհեր և հարյուրավոր վիրավորներ ու տարածքային մեծ կորուստ:
Հարցը կարծես թե քաղաքական օրակարգ է մտել և ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով:
Մեր քաղաքական ուժը համոզված է, որ տեղի է ունեցել պայմանավորված պատերազմ, այսինքն՝ դավաճանություն:
Այժմ եկել է կատարվածն ապացուցելու ժամանակը, ինչի նպատակով մեր քաղաքական ուժը հայտարարել է ինձ այդ քննիչ հանձնաժողովում տեսնելու ցանկության մասին:
Այս հարցին մենք շատ լուրջ ենք վերաբերվում, քանի որ շատ բաներ կարող են պարզվել, և մենք հույս ունեինք, որ Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն ունեցող գործող իշխանությունը կընդառաջեր մեր առաջարկությանը:
Սակայն, դժբախտաբար, մեր առաջարկությունից ժամեր անց իշխանության ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ չեն կարող իմ նման մարդկանց ընդգրկել քննիչ հանձնաժողովում, անհեթեթ պատճառաբանություն բերելով, թե Ազգային ժողովի կանոնակարգը նման բան թույլ չի տալիս:
Ինչպես նշեցի, այդ պատասխանն անհեթեթ է և զավեշտալի է առհասարակ այս ամբողջ պրոցեսը, որ արդեն մեկ տարի է, ինչ տեղի է ունենում մեր երկրում:
Նոր իշխանությունը հնազանդաբար ենթարկվում է Սերժի ստեղծած օրենքներին և կեղծ սահմանադրությանը:
Սակայն, քանի որ գործող իշխանությունն Ազգային ժողովում ունի բացարձակ մեծամասնություն, հանգիստ կարող է այդ կանոնակարգը փոփոխել, և խնդիրը լուծելու համապատասխան մեխանիզմ ստեղծել:
Գաղտնիք չէ, որ մեր ժողովրդի մոտ ձևավորված է մի կարծիք, թե ստեղծված նոր հանձնաժողովը կրում է ընդամենը ձևական բնույթ և, ինչպես բազմաթիվ այլ գործեր, այս գործը ևս ըստ էության լուրջ չի քննվելու: Առավել ևս, քանի որ առկա է այսօր այդպիսի կարծիք, մենք համոզված ենք, որ իմ և այլ վստահելի մարդկանց ներկայությունը կփարատի առկա այդ կասկածները և մտավախությունները:
Ուստի հերթական անգամ մեր իշխանություններին, մասնավորապես՝ Ազգային ժողովի մեծամասնությանը, կհորդորեինք օր առաջ ձև գտնել հրաժարվելու Սերժի ստեղծած ապօրինի օրենքներից և, փոփոխելով Ազգային ժողովի կանոնակարգը՝ իմ նման մարդկանց թույլ տալ մասնակցելու այդ գործընթացին:

Սասնա Ծռեր համահայկական շարժման իրազեկման ակցիան մայրաքաղաքի վարչական շրջաններում

June 12th, 2019

Արդեն մի քանի օր է մայրաքաղաքի վարչական շրջանների մարդաշատ հատվածներում Սասնա Ծռեր համահայկական շարժումը երեկոյան ժամերին իրազեկման ակցիա է իրականացնում: Ժամը 16:00-ից 20:00-ն տեղադրված տաղավարների մոտ գտնվող շարժման ներկայացուցիչները իրենց մոտեցող քաղաքացիներին ներկայացնում են կուսակցության ծրագրերը, առաջիկա անելիքները, երկրի զարգաման իրենց տեսլականը:
Ակցիայի կազմակերպիչները նշում են, թե այս ակցիայի նկատմամբ քաղաքացիների հետաքրքրությունը բավականին մեծ է, շատերին հետաքրքրում է Արցախի խնդրի, ինչպես նաև հայաստանյան ներքաղաքական զարգացումների շուրջ Սասնա Ծռեր համահայկական կուսակցության տեսակետը, սակայն միաժամանակ բարձրաձայնում են նաև սոցիալական, տնտեսական, ինչպես նաև արդարադատական համակարգին վերաբերող շատ հարցեր:
Սասնա Ծռեր համահայկական շարժման ներկայացուցիչները նշում են, որ այս ակցիան կշարունակվի ևս մի քանի օր, սակայն քաղաքացիների ակտիվությունը հաշվի առնելով չեն բացառում, որ առաջիկայում նման նախաձեռնություններով կրկին հանդես կգան:

Վ. Ավետիսյանի հարցերին վկան տվեց խուսափողական պատասխաններ

June 5th, 2019

Այսօրվա նիստում ցուցմունք տվեց ոստիկանության աշխատակից Համլետ Ղուկասյանը:
«Դեպի գունդ տանող հատվածը երկու կողմից փակված էր՝ ոստիկանական պատնեշով, ծանր մեքենաներով, դա տեսե՞լ եք»,-վկային հարց ուղղեց Վարուժան Ավետիսյանը:
Ոստիկանը արձագանքեց, որ չի տեսել:
Վարուժան Ավետիսյանի հնչեցրած հարցերի մի մասին ոստիկանը դժվարացավ պատասխանել: Նա նշեց, որ չի հիշում, քանի որ բավականին ժամանակ է անցել:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Եթե չեք ցանկանում բացահայտել ապստամբության պատճառները, ուրեմն մենք այստեղ ի՞նչ ենք քննում». Ա. Կյուրեղյանը՝ դատավորին

June 5th, 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով դատաքննությունը: Այսօրվա նիստում ցուցմունք տվեց նաև ոստիկանության աշխատակից Համլետ Ղուկասյանը: Նա հայտնեց, որ այդ օրը ինքը գտնվել է ծառայության մեջ և եղել է մարտական մեքենայի հրամանատարը:
Հրահանգավորում է ստացել մոտենալ Խորենացի փողոցին: Նկատել է, որ իրենց հետևից ընթանում է «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ գտնվել է Յուրի Տեփանոսյանը: Հետո լսել է կրակոցներ ու ավելի ուշ տեսել է, որ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակին կոտրված է:
Դատավոր Մեսրոպ Մակյանը հիշեցրեց, որ նախորդ նիստին Տեփանոսյանի հայրը հայտնել էր, թե ոստիկանի և նրա հրամանատար Գուրգեն Գաբրիելյանի միջև խնդիրներ են եղել, հրամանատարն էլ կրակել է Յուրի Տեփանոսյանի վրա, այդ մասին վկան ի՞նչ կարող է ասել: Վերջինս նշեց, որ ինքը լարված հարաբերությունների մասին տեղեկություն չի ունեցել:
«Սասնա Ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանը վկային հարցեց.«Դուք գիտեիք, թե ովքե՞ր են գնդի ներսում և ի՞նչ է կատարվել: Այդ մարդիկ ի՞նչ պահանջներ ունեն: Կոչով Ձեզ դիմել են, լսե՞լ եք»:
Վկան նշեց, որ հետո է իմացել, թե ինչ է կատարվել: Նա հայտնեց, որ կողքից է իմացել, թե ովքեր են գտնվում գնդի ներսում:
«Մեզ ասել են, որ ՊՊԾ գունդը գրավել են «Սասնա Ծռերը» ու ուրիշ բան չենք իմացել»,-նշեց Համլետ Ղուկասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Ցուցմունքում Ձե՞ր գնահատականներն են, թե՞ քննիչի կողմից ուղղորդում է եղել». Ա. Կյուրեղյան

June 5th, 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց «Սասնա Ծռեր» խմբի 10-ը անդամների գործով դատաքննությունը: Այսօրվա նիստում շարունակվեց վկանների հարցաքննությունը:
Բժշկուհի Ռուզաննա Մարգարյանը նշեց, որ ինքը հերթապահել է «Շտապ օգնության» ծառայությունում, երբ իրենց խմբին ուղարկել են ՊՊԾ գնդի տարածք:
«Կանչ ստանալուց հետո մտանք սենյակ, կանչել էին բուժօգնություն ցույց տալու: Հարցաքննության ընթացքում դատարանը նկատեց, որ վկայի ցուցմունքներում կան հակասություններ. հրապարակվեցին նախաքննական ցուցմունքները:
«Սասնա Ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանը հարց ուղղեց վկային, թե նա գունդ մտնելիս տեղյակ է եղել, թե ի՞նչ է կատարվում:
Բժշկուհին արձագանքեց, որ չի իմացել ինչ է կատարվել, չի իմացել նաև, թե գնդի տարածքում գտնվող զինված մարդիկ ովքեր են:
Արեգ Կյուրեղյանը հարցրեց, թե արդյո՞ք վկային ուղղորդել են, որովհետև իր նախաքննական ցուցմունքներում վերջինս օգտագործել է «գունդը զավթված էր» արտահայտությունը:
«Ես հարցնում եմ՝ դուք եք այդպես գնահատել, թե՞ ուղորդել են»,-հարցրեց Արեգ Կյուրեղյանը:
«Զավթված նշանակում է, որ ինչ-որ տեղ գրավում են չէ՞»,-հարցին հարցով պատասխանեց վկան:
Նա դժվարացավ հստակ պատասխանել հարցին:
Մանրամասները՝ տեսանյութում:

Պահանջում ենք Ժիրայր Սէֆիլյանին ներգրավել հանձնաժողովի աշխատանքում

June 5th, 2019

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության հայտարարությունը

5 հունիսի 2019թ., Երևան

Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը ողջունում է Ազգային Ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը:

Խնդրի համազգային նշանակությունը և ազգային ու պետական շահերի երաշխավորման առումով դրա ամբողջական ու արդյունավետ լուծման կարևորությունը անհրաժեշտ է դարձնում շահարկումների տեղիք չտվող բարձր վստահությունը հանձնաժողովի գործունեության արդյունքների, այդ թվում՝ բացահայտումների, նկատմամբ։

Այդ նպատակին հնարավոր է հասնել Ապրիլյան քառօրյայի վերաբերյալ համակարգային, մասնագիտական և փաստարկված բացահայտումներ կատարած անձանց ներգրավմամբ։ Նրանցից առաջինը Ժիրայր Սէֆիլյանն էր, որ բացահայտեց Ապրիլյան քառօրյայի դավադիր բնույթը, տարածքային կորուստները և դրանք քողարկելուն ուղղված Սերժ Սարգսյանի ու նրա գլխավորած ռեժիմի կեղծիքները։

Վերոգրյալի հաշվառմամբ՝ պահանջում ենք Ժիրայր Սէֆիլյանին ներգրավել հանձնաժողովի աշխատանքում։

«Անդրանիկի տեսակը մեր հասարակության մեջ շատ քիչ է». Տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն

May 30th, 2019

«Նա ուղղակի բարի հսկա էր՝ իր մարդկային էության բոլոր մարդկային դրսևորումներով: Լավ ընկեր էր, լավ քաղաքացի, իսկական նվիրյալ: Ոչ մի խանգարող հանգամանք իրեն հետ չէր պահում պայքարից»,-Անդրանիկ Պողոսյանի մասին խոսելիս այսպես է նշում Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը:
Այսօր Շահումյանի գերեզմանատանը հարակից տարածքում գտնվող «Լուառ» սգո սրահում տեղի ունեցավ Անդրանիկ Պողոսյանի հոգեհանգստի արարողությունը:
Նրա մերձավորները, ընկերները մեծ ցավ են ապրում, հիշում ու պատմում այն հիշարժան պահերը, որ ապրել են իրենց սիրելի ընկերոջ հետ:
Հիշեցնենք, Սասնա Ծռեր համահայկական շարժման ակտիվ աջակից, Միասնության ավտոերթի կազմակերպչական խմբի անդամ Անդրանիկ Պողոսյանը մահացել է սրտի կաթվածից մայիսի 27-ի գիշերը:

Միասնության ավտոերթը Ճարտար քաղաքում է

May 27th, 2019

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնեւթյամբ դեպի Արցախի մարզ ուղևորված Միասնության ավտոերթի մասնակիցները երրորդ օրն է շրջում են Արցախի տարբեր շրջաններում և հանդիպեւմներ ունենում արցախաբնակ մեր հայրենակիցների հետ։

Այսօր ավտոերթի մասնակիցները նախ իրազեկում անցկացրեցին Մարտունիում, ապա ուղևորվեցին Արցախի մարզի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում։
Ճարտարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ելույթներով հանդես եկան Սասնա Ծռեր համահայկական կուդակցության ներկայացուցիչներ Ալեք Ենիգոմշյանը, Վարդան Գերավետյանը, Գևորգ Սաֆարյանը, դիվանագետ Արա Պապյանը։

Ալեգ Ենիգոմշյանն իր խոսքում նշեց, որ ժողովրդին տարանջատելը սխալ է, քանի որ բոլորս ներկայումս գտնվում ենք նույն հայրենիքում՝ լինի Ճարտարի բնակիչ, Երևանի բնակիչ, թե սփյուռքահայ, ինչը ապացուցել ենք 30 տարի առաջ. “Մենք ասում ենք Արցախը Հայաստանի մաս է և վերջ, մենք չենք կարող երկու հայրենիք ունենալ։ Արցախը վերջին 30 տարիներին ՀՀ մաս է, բայց իրավական առումով դա այդպես չէ։ Այսօր փաստացի մեկ պետություն լինելու իրավունքը փորձում են վերացնել։

Վտանգի գիտակցությունից ելնելով պետք է Արցախի և ՀՀ֊ի իրավական միավորումը արագացնենք”,֊նշեց Ալեք Ենիգոմշյանը։

Իսկ դիվանագետ Արա Պապյանը ելույթի խոսքում ընդգծեց, որ այս ավտոերթը մեր պատմության կարևորագույն շրջափուլում իրականացվող կարևոր իրադարձություն է.

<<Անկախ պետություն նշանակում է անկախ բոլորից, իսկ դա նշանակում է, որ Արցախը պետք է ինքնուրույն պաշտպանի իր սահմանները, մինչդեռ Արցախը ՀՀ մաս է և բոլոր մարզերից զինվորներ են զորակոչվում Արցախ։ Իրականում դուք հայաստանցի եք, բայց զրկված եք Ձեր կարևորագույն՝ ընտրական իրավունքից։ Ճիշտ և միակ ուղին այն է, որ վերջ տանք այս խորամանկ խաղին։ Ոչ մի երկիր չի ճանաչել Արցախի անկախությունը, բայց միացումը ճանաչում են>>,֊ ասաց Արա Պապյանը։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անդամ Վարդան Գերավետյանը նշեց, թե որոշ մարդիկ փորձում են սեպ խրել Արցախի և ՀՀ ֊ի միջև՝ ասելով <<արցախցիներ և հայաստանցիներ, սրանով ուզում են իրականություն դարձնել բաժանիր որ տիրես արտահայտությունը, սակայն 2016 թվականին մենք ապացուցեցինք, որ դա չի կարող լինել>>,֊ հայտարարեց Վարդան Գերավետյանը։

Հանդիպումը Ճարտար քաղաքի բնակիչների հետ ավարտվեց, այժմ ավտոերթի մասնակիցները շարժվում են Մարտունի՝ հանդիպելու մարտունեցիների հետ։

Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում և հարակից թաղամասերում իրականացված պատժիչ ռազմագործողության 29-րդ տարելիցի առթիվ

May 27th, 2019

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության ուղերձը Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում և հարակից թաղամասերում իրականացված պատժիչ ռազմագործողության 29-րդ տարելիցի առթիվ

29 տարի առաջ այս օրը՝ 1990 թ․ մայիսի 27-ին, երբ ընդամենը երեք օր էր մնացել Հայաստանի խորհրդարանի ընտրություններին, ԽՍՀՄ֊ից Ռուսաստանի Դաշնության կերպափոխվող Ռուսական կայսրությունը Երևանում դիմեց պատժիչ ռազմագործողության, որին զոհ գնացին 27 հոգի՝ հայկական ինքնապաշտպանական ուժերի մարտիկներ և խաղաղ բնակիչներ։

Այս գործողությունը հերթական անգամ ի ցույց դրեց Ռուսական կայսրության գործիքակազմի և մեթոդների վայրագությունը և, զուգահեռաբար՝ բոլորիս համար բացահայտեց մեր պետականության իրական կարգավիճակը՝ օկուպացիան։

Բայց սա ընդամենը առաջին նշանն էր, որով կայսրությունը ցույց էր տալիս, որ մեզ վերաբերվում է որպես գաղութի, գրավյալ տարածքի և պատրաստ է ամեն քայլի, որպեսզի մենք չունենանք ազատորեն ընտրելու հնարավորություն և, առհասարակ՝ որևէ այլընտրանք։

Հետագայում՝ մինչև 1992 թ. ամառ, կայսրության այդ գործելակերպը դրսևորվեց Արցախում, մասնավորապես՝ <<Կալցո>> օպերացիայի և արցախաբնակ հայության բռնագաղթի իրականացմամբ՝ հանգեցնելով ցեղասպանական հետևանքների։

Այսօր՝ 29 տարի անց, Ռուսական կայսրությունը գտնվում է քայքայման ու կերպափոխման հերթական փուլի մեջ և նրա աշխարհաքաղաքական ծրագրերից և քայլերից ակներև է դառնում հայությանը պառակտելու և գաղութացնելու նպատակով նոր ագրեսիվ քաղաքականության վտանգը։

Հայաստանի Առաջին Հանրապետության 101 ու Միացյալ և անկախ Հայաստանի հռչակման 100֊ամյակի նախօրյակի այս օրը մեր հայրենակիցներին կոչ ենք անում զգոնություն ցուցաբերել և գիտակցել, որ օկուպացված գաղութի կարգավիճակում որևէ ժողովուրդ երբեք չի կարող ունենալ անվտանգության գործուն երաշխիքներ ու մեխանիզմներ և որ միայն ու միայն անկախ, ինքիշխան ու միացյալ Հայաստանի Հանրապետությամբ ենք ունակ դիմագրավելու այս հերթական մարտահրավերին։

«Պետք է իրականացվի լյուստրացիա՝ այդ թվում քաղաքական, տնտեսական և գործակալական». Վ. Ավետիսյան

May 24th, 2019

Այսօր ԱԺ-ում անցումային արդարադատության թեմայով լսումների ժամանակ ելույթով հանդես եկավ Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը: Նա հայտարարեց, որ Անցումային արդարադատության իրականացումից առաջ, նախ պետք է տրվի անցյալի և ներկայի իրավաքաղաքական գնահատականը, որից հետո նոր պարզ կլինի, թե ինչ գործիքակազմ պետք է կիրառվել անցումային արդարադատության իրականացման համար։ «Մեր կարծիքով՝ անցյալի և ներկայի իրավաքաղաքական գնահատականը հետևյալն է․ դավադիրները, ղեկավարվելով անձնական և կլանային շահերով, համախմբվել են և ստացել օտարի աջակցությունը և զավթել պետությունը։ Նրանք ստանձնել են հանրային պետական օրգանիզմի կառավարումը և սկսել պետությունն իրենց համար ծառայեցնել որպես գործիք, իսկ ազգային շահերի հաշվին սպասարկել են նաև օտարի շահերը»,- ասաց Վարուժան Ավետիսյանը հավելելով. Սա մի վիճակ է, երբ պետք է կիրառվեն ամենաարմատական, ամենահամակարգային, ամենախորքային փոփոխությունները ՝ ընդգրկելով ոչ միայն պետության ներսը , այլ նաև արտաքին հարաբերությունների համակարգը, քանի որ մենք կիսագաղութացված վիճակում ենք, ուրեմն նաև բացի ներքին ազատագրումից, արտաքին ազատագրում պետք է տեղի ունենա, մենք պետք է նաև ապագաղութացվենք»:
Ըստ Վարուժան Ավետիսյանի ցանկալի արդյունքի կարելի է հասնել միայն կատարվածին տրված գնահատականի արդյունքում, իսկ դրանից հետո պետք է իրականացվի անցումային արդարադատությունն իր ամբողջ գործիքակազմով. «Քրեական արդարադատություն և լյուստրացիա՝ այդ թվում քաղաքական, տնտեսական և գործակալական»։

«Միացումը համազգային գերակա նպատակ է». Հայտարարություն Արցախի մարզից

May 22nd, 2019

Սիրելի Հայրենակիցներ,

Երեկ Արցախի մարզում տեղի է ունեցել մի շարք քաղաքական, հասարակական կազմակերպությունների և անհատների կլոր սեղան քննարկում, որի արդյունքում ընդունվել է հետևյալ հայտարարությունը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք՝ ազգային-պետական պատասխանատվությամբ առաջնորդվող արցախահայության ներկայացուցիչներս վերահաստատում ենք միացյալ Հայոց ինքնիշխան պետության անքակտելի, անօտարելի և լիիրավ մաս լինելու և Արցախում օրինավոր պետական իշխանություն հաստատելու քաղաքական վճռականությունը: Միացումը համազգային գերակա նպատակն է՝ Արցախի և ողջ Հայաստանի անվտանգությունն ու ազգային պետականակերտումը երաշխավորող օրակարգը:

«Անկախության Սերունդ» կուսակցություն,
«Արցախյան Զարթոնք» նախաձեռնող խումբ,
«Արցախի Հանրապետական» կուսակցություն,
«Արցախի Հանրապետության Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն»,
«Բեկում» կուսակցության նախաձեռնող խումբ,
«Ինքնություն և միասնություն» կուսակցություն,
«Միացյալ Հայաստան» կուսակցություն,
«Միացյալ Հայաստան» հայրենասիրական ՀԿ,
«Ռամկավար Ազատական » կուսակցություն,
«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցություն,
Ավանեսյան Գագիկ, Հադրութ,
Արզումանյան Հրաչյա, «Աշխարհ» Ռազմավարական կենտրոն,
Իսրայելյան Ռուսլան, ԱրՀ ԱԺ պատգամավոր,
Կարապետյան Արկադի, Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար,
Քանանյան Ալեքսանդր, Քարվաճառ:
21. 05. 2019 թ.

Statement

We, the representatives of the Artsakhian Armenians with national and political responsibility, declare agaim our political determination in being an indissoluble, inseparable and fully-fledged part of the Unified Armenian sovereign state, and to establish lawful government in Artsakh. The unification is a nationwide primary goal, ensuring the security and national state-building agenda of Artsakh and the whole Armenia.

“The Generation of Independence” party,
“The Artsakhian Awakening” initiative group,
“The Republic of Artsakh” party,
“The Union of Afghanistan War Veterans of Artsakh”,
The initiative group of the “Breakthrough” party,
“Originality and Unity” party,
“Unified Armenia” party,
“Unified Armenia” patriotic non-governmental organization,
“The Armenian Democratic Liberal” party,
“Sasna Tsrer” Artsakhian party,
Avanesyan Gagik, Hadrout,
Arzumanian Hrachya, CSS “Ashkhar”,
Israelyan Ruslan, deputy of Artsakh Parliament,
Karapetyan Arkady, first commander of Artsakh self-defense forces,
Kananian Alexander, Karvachar

21.05.2019

Заявление

Мы, представители арцахского армянства, руководствуясь национальной и государственной ответственностью, вновь подтверждаем политическую решимость быть неразрывной, неделимой и полноценной частью объединенного армянского суверенного государства и установления легитимной государственной власти в Арцахе. Объединение является общенациональной целью и повесткой, гарантирующей безопасность, национальное и государственное строительство Арцаха и всей Армении.

партия «Поколение Независимости»,
инициативная групп «Арцахское пробуждение»,
«Республиканская партия Арцаха»,
«Союз ветеранов афганской войны Арцаха»,
инициативная группа партии «Перелом»,
партия «Идентичность и единство»,
партия «Объединенная Армения»,
патриотический союз «Объединенная Армения»,
партия «Рамкавар Азатакан»,
партия «Сасна Црер», Арцах,
Аванесян Гагик, Гадрут,
Арзуманян Рачья, Центр стратегических исследований «Ашхар»,
Исраелян Руслан, депутат Национального собрания Арцаха,
Карапетян Аркадий, Первый командующий Сил самообороны Арцаха,
Кананян Александр, Карвачар.

21. 05. 2019 թ

Դատապարտում ենք ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու դեմ կատարված ակցիան

May 22nd, 2019

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

22 մայիսի 2019 թ. Երևան

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարությունը դատապարտում է երեկ՝ 2019 թ. մայիսի 21֊ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Եվրոպայի օրվան նվիրված համերգի ժամանակ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկու դեմ կատարված ակցիան։

Ակցիայի մասնակիցները ռուսական 5֊րդ շարասյան ակտիվիստներ էին, որոնք չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովրդին ու նրա մշակույթը։

Հայաստանը Եվրոպայի քաղաքակրթական ակունքները կրող երկիր է, հայերը՝ Ասիայում ապրող եվրոպացիներ։

Հյուրի պաշտամունք և հյուրընկալության հարուստ մշակույթ ունեցող հայ ժողովրդին բնորոշ է հազարամյակներով արմատավորված բարյացկամ և հարգալից վերաբերմունքը հյուրերի, առավել ևս՝ բարեկամ ժողովուրդների հավաքական առաքելության պատվիրակների նկատմամբ։

Մեր զորակցությունն ենք հայտնում հարգարժան դեսպան Պյոտր Սվիտալսկուն և մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ իր կարևոր և պատվավոր առաքելությունն իրականացնելու գործում:

«Կոչ եմ անում մեծ կամք դրսևորել և միանալ այս ավտոերթին». Վահրամ Թադևոսյան

May 21st, 2019

«Երթը հերթական անգամ կփոխանցի ասելիքը և կարծում եմ այս անգամ ավելի արդյունավետ պետք է լինի, որովհետև երթը շատ նվիրյալ երթ է: Ավտոերթը Արցախի ժողովրդի համար շատ կարևոր դեր կխաղա, որպիսի Արցախի ժողովուրդը նորից զարթոնք ապրի և վերջնական ամրացնի կապը Հայաստանի հետ»,-մայիսի 25-ից 28-ը «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնած ավտոերթին ընդառաջ նման տեսակետ է հայտնում օպերային տենոր Վահրամ Թադևոսյանը: Նա գտնում է, որ Արցախը Հայաստանին չմիացնելու պրոցեսը դավադրություն էր: «Եթե մենք Արցախը չմիացնենք Հայաստանին, ապա ավելի շատ պրոբլեմներ կառաջանան: Ժամանակի ձգձգումը հաստատ հայության օգտին չէ: Ես կոչ եմ անում բոլորին՝ դրսևորել կամք և միանալ ավտոերթին: Մենք դրանով կրթում ենք հանրությանը՝ հանուն հայրենյաց»:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Սասնա Ծռերը» ճիշտ ժամանակին, ճիշտ քաղաքական օրակարգ ընտրեցին. Պետրոս Մակեյան

May 21st, 2019

«Կարծում եմ անցած տարվա հեղափոխությունից հետո «Սասնա Ծռերը» Ճիշտ ժամանակին, ճիշտ քաղաքական օրակարգ ընտրեցին`միասնության գաղափարը, որը Արցախյան շարժման ընթացքում հիմնական գաղափարախոսությունն էր: Այդ ժամանակ բոլոր զարգացումները ուղղված էին միացման խնդրի լուծմանը»,-անդրադառնալով «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնած ավտոերթին` ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նրա կարծիքով խնդիրը ինչ-որ պահից սկսված խեղաթյուրվել է և ասոցացվել անկախության գաղափարի հետ և հեղափոխությունից հետո այս գաղափարը հստակ բարձրացրել են «Սասնա Ծռերը»: Կան ուժեր, որոնք նպատակահարմար են գտնում Արցախը տեսնել Հայաստանից դուրս, նույնիսկ այլ երրորդ կարգավիճակում: Այս պարագայում ինձ մտահոգում է Արցախի հերոսների պահվածքը: Մտահոգիչ է հինգերորդ շարասյան գործունեությունը, որը ղեկավարվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից և այս վերջին զարգացումները մտահոգիչ են»,-ընդգծեց Պետրոս Մակեյանը: Մակեյանը կոչ արեց՝ հաշվի առնելով քաղաքական օրակարգի լրջությունը, միանալ ավտոերթին: Մանրամասները` տեսանյութում:

«Ավտոերթը կվավերացնի Հայաստան-Արցախ միասնության խորհուրդը». Հրանուշ Խառատյան

May 20th, 2019

«Ես վախենում եմ, որ մենք ապրում ենք օրեր, երբ միասնության վրա՝ աջից, ձախից, վերևից, ներքևից ավելի շատ բացասական են ազդում, որի համար անսահման ցավում եմ: Տարբեր անհատներ ու կուսակցություններ, իրենց խնդիրները լուծելու համար կարծես օգտագործում են անթույլատրելի միջոցներ, քան թե մեր գոյություն ունեցած փաստացի նույնականությունը, մենքականությունը, որոնք տարանջատում են և շրջանցում: Չեմ անդրադառնա դրա նախադրյալներին և դա ցավոք սրտի քաղաքականապես օգտագործած անձերին և պաշտոններին, բայց կասեմ, որ Հայաստան –Արցախ ցանկացած հանդիպում միայն լրացուցիչ դրական ազդեցություն կունենա»,-«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության մայիսի 25-ից 28-ը նախաձեռնած Միասնության ավտոերթից առաջ նման կարծիք հայտնեց ազգագրագետ, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը: Նրա խոսքով ավտոերթը կվավերացնի այն ինչ իրականում գոյություն ունի. «Իսկ իրականում գոյություն ունի մի բան՝ Հայաստանի և Արցախի ժողովուրդը, Հայաստանի և Արցախի հասարակությունը բոլորը նույն մարդիկ են, նույն պատմության, նույն տեսլականի, նույն ապագայի և նույն ծրագրի: Մայիսի 28-ի խորհուրդը հենց սկզբունքորեն հայության պաշտպանության խորհուրդն է»: Հասարակական գործիչը նշում է, որ Հայաստան-Արցախ միասնության խորհուրդը միշտ պետք է ամրապնդել:
Մանրամասները՝ տեսանյութում:

Սասնա Ծռերի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի 2019 թ. մայիսի 20-ի հայտարարության առթիվ

May 20th, 2019

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը
Նիկոլ Փաշինյանի 2019 թ. մայիսի 20-ի հայտարարության առթիվ
20 մայիսի 2019 թ. Երևան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ 2019 թ. մայիսի 20-ին, հանդես է եկել դատական համակարգում լուրջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Արցախի հետ կապված ազգային անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու վերաբերյալ ուշագրավ շեշտադրումներ պարունակող կարևոր հայտարարությամբ:
Հայտարարությամբ նախանշված նպատակները զգալի չափով համընկնում են տարիներ շարունակ հանրության ուշադրությանը ներկայացված մեր օրակարգին, ուստի այդ առումով մեզ համար ողջունելի են:
Սակայն նախատեսվող նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է գործել համակարգային մոտեցմամբ և լինել հետևողական:
Նախ՝ գործընթացը հարկավոր է սկսել նախորդ ռեժիմի գործունեության իրավաքաղաքական գնահատականից: Հայտարարության մեջ թեև կային դրա առանձին տարրեր, սակայն ամբողջական իրավաքաղաքական գնահատական այդպես էլ չի տրվում, ինչի պատճառով խնդրահարույց է մնում ազգային-պետական օրգանիզմի հիվանդության ճիշտ ախտորոշումն ու լիարժեք բուժումը:
Արցախի հետ կապված ազգային անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու համար բավարար չեն 5-րդ շարասյան նկատմամբ ընդամենը անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորումը կամ նրա առանձին ներկայացուցիչներին զսպելու մասնակի գործողությունները: Եթե Ապրիլյան քառօրյայի ժամանակ մեր զինվորների ու սպաների անձնազոհ արիությամբ, այնուհետև՝ Սասնա Ծռերի ապստամբությամբ երկու անգամ վիժեցված Լավրովյան պլանը դեռևս մնում է 5-րդ շարասյան օրակարգում և նա այսօր էլ պատրաստ է դավադիր պատերազմի միջոցով ազատագրված տարածքներ հանձնելու և Արցախը ՀՀ-ից տարանջատելու գնով պահել իր դիրքերը, ապա նրա ղեկավար անդամները՝ այդ թվում՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, անհապաղ պետք է մեկուսացվեն հասարակությունից՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու և դրա միջոցով իշխանություն յուրացնելու, պետությունը զավթելու և այն իրենց հանցագործությունների, այդ թվում՝ պետական դավաճանության, գործիքի վերածելու արարքները ներառող մեղադրանքներով:
Անցումային արդարադատությունը, որի կիրառման անհրաժեշտության մասին նշվեց ՀՀ վարչապետի հայտարարության մեջ, պետք է լինի ամբողջական ու համապարփակ, քանի որ իշխանությունը յուրացրած և պետությունը զավթած հանցավոր համագործակցության կատարած հանցագործությունները եղել են համակարգային, ընդգրկել են կյանքի գրեթե բոլոր ոլորտները, առաջացրել են ցեղասպանական հետևանքներ ու վտանգել են պետականությունը, և դրանցից տուժողների շրջանակն ընդգրկում է համարյա ամբողջ ժողովրդին: Այն պետք է ներառի ՀՀ անկախության ամբողջ ժամանակաշրջանը, ինչպես նաև անցումային արդարադատության միջազգային պրակտիկայում առկա բոլոր բաղադրիչները, այդ թվում՝ քրեական արդարադատությունը և քաղաքական, տնտեսական ու գործակալական լյուստրացիան: Պետք է հանրաքվեի միջոցով ստեղծվի Անցումային արդարադատության ատյան՝ երդվյալ ատենակալների դատարանի ձևաչափով ու քննչական բաղադրիչով:
Իշխանության յուրացման, պետության զավթման, պետական դավաճանության և հանրային-պետական նշանակության այլ ծանր հանցագործությունների, ինչպես նաև հանցավոր համագործակցության գործունեության դեմ դիմադրական ակտերի վերաբերյալ գործերը (Հոկտեմբերի 27, Մարտի 1, Բերձորի պետական ահաբեկչություն, Ապրիլյան քառօրա պայմանավորված պատերազմ և ազատագրված տարածքներ հանձնելու այլ փորձեր կամ դրանց նախապատրաստման գործողություններ, Սասնա Ծռերի ապստամբություն և այլն) պետք է վերցվեն գործող իրավապահ և դատական ատյանների վարույթից և հանձնվեն Անցումային արդարադատության ատյանին:
Ընդ որում՝ պետք է բացառվի այդ գործերով նախկինում դատավարական գործողություններ կատարած անձանց հետագա մասնակցությունը դրանց քննությանը, ինչպես նաև մանրակրկիտ կերպով ուսումնասիրվի նրանց կողմից այդ գործերը քննելու ընթացքում արդարադատության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու ենթադրյալ փաստերը:
Ներկայումս արդարադատության համակարգը իրավական ինքնաժխտման և աբսուրդի վիճակում է հայտնվել, քանի որ զուգահեռաբար քննում է ինչպես Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, այնպես էլ տապալված սահմանադրական կարգը վերականգնելու և պայմանավորված պատերազմով ազատագրված տարածքները հանձնելու գործընթացը վիժեցնելու համար զինված դիմադրության ակտ կատարած քաղաքացիներին, որոնցից երկուսը՝ Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը, շինծու մեղադրանքով դեռևս գտնվում են անազատության մեջ:
Այս անհեթեթ, ազգային արժանապատվությունը վիրավորող և արդարադատության իմաստը ոչնչացնող երևույթը պետք է անհապաղ դադարեցվի: Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը չեն կարող տարիներ շարունակ հանիրավի բանտում մնալ և սպասել, մինչև Անցումային արդարադատության ձեռքը կհասնի և իրավական լուծում կտա նրանց գործին:
Հույժ կարևոր է նաև նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ բոլոր սահմանադրական հանրաքվեները կեղծվել են, բացի այդ՝ այսօրվա գործող Սահմանադրությամբ ձևավորված պետական կառավարման համակարգը չի համապատասխանում սահմանադրականության և ժողովրդավարության չափանիշներին: Գործող Սահմանադրության մասնակի փոփոխությունները, որ ենթադրում է ՀՀ վարչապետի հայտարարությունը, չեն կարող լուծել Սահմանադրության լեգիտիմության և արդյունավետ պետական կառավարման խնդիրները:
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարությունը ևս մեկ անգամ հավաստում է, որ ՀՀ վարչապետի կողմից վերը նշվածին համապատասխան համակարգային մոտեցման ու հետևողականության պարագայում պատրաստ է աջակցելու նրա հայտարարության մեջ նշված նպատակների իրագործմանը:

«Պետք է հասկանալ ՀՀ-ին Արցախի վերամիավորման կարևորությունը». Էմիլ Աբրահամյան

May 20th, 2019

«Ավտոերթին անպայման մասնակցելու եմ: Իմ պարտքն եմ համարում լինել այնտեղ, որտեղ եղել եմ նախկինում՝ նույն նպատակով և նույն ծրագրով»,- «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնած միասնության ավտոերթին ընդառաջ իր տեսակետով կիսվեց նկարիչ, Արցախյան ազատագրական պայքարի մասնակից Էմիլ Աբրահամյանը: Էմիլ Աբրահամյանը կարևորում է այն հանգամանքը, որ երկրում տեղի ունեցած փոփոխությունները օգտագործվեն ի օգուտ Արցախի և Հայաստանի. «Շուշիի ազատագրումից հետո շատ կարևոր է, որ նաև Ստեփանակերտը «ազատագրենք», քանի որ Ստեփանակերտը մնացել է այն դիրքերում, որտեղ կանգ է առել մեր պատմությունը: Մենք որևէ երաշխիք չունենք, որ մեր հարցերը, ինչպես դրված է Արցախյան շարժման սկզբից , հաստատակամ կարող ենք լուծել: Մենք չենք կարող 1988 թվականից սկսած վերամիավորման գործընթացը այսօր դնենք զոհասեղանին: Մեր գնալու նպատակն է՝ կոնկրետ շփումների միջոցով, շատ ավելի ոգեղեն վիճակներով, մեր ժողովրդին բերենք այն դաշտ, որ հասկանան վերամիավորման ճանապարհի կարևորությունը»,-նշում է Էմիլ Աբրահամյանը: Արցախյան ազատագրական պայքարի մասնակիցը շեշտում է, որ պետք է շատ արագ լինի խնդրի լուծումը. « Արցախի անկախության ճանաչումը քիչ հավանական է, ասենք Ռուսաստանի կողմից ու մենք չպետք է սպասենք դրան, այլ պետք է գնանք մինչև վերջ»,-ընդգծեց Էմիլ Աբրահամյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Քոչարյանի ազատվելու պատճառը Փաշինյանի ոչ հեղափոխական գործելակերպն է

May 18th, 2019

18 մայիսի 2019 թ. Երևան
Հայաստանի Հանրապետությունում (Արցախը ներառյալ) իշխանությունը յուրացրած, պետությունը զավթած և այն իր հանցագործությունների գործիքի վերածած հանցավոր համագործակցության՝ 1998-2008 թթ. պարագլուխ Ռոբերտ Քոչարյանն այդ հանցավոր համագործակցության բաղադրիչ դատարանի որոշմամբ այսօր ազատվեց կալանքից:
Կատարվածը, ցավոք սրտի, սպասելի էր և օրինաչափ:
2018 թ. ապրիլ-մայիսյան համաժողովրդական ընդվզմամբ ռեժիմը տապալելուց հետո նույն ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին բացառիկ մանդատ տվեց, որը պահանջում էր առաջնորդվել հեղափոխական տրամաբանությամբ և կատարել հեղափոխական քայլեր: Մինչդեռ նրանք սկզբից ևեթ հրաժարվեցին հեղափոխությունից ու առաջնորդվեցին հանցավոր ռեժիմից կառավարումն իրավահաջորդի կարգավիճակով ստանձնելու տրամաբանությամբ և մինչ օրս հետևողականորեն գործում են ռեժիմի կեղծ սահմանադրությամբ, անիրավ օրենքներով և ապազգային քաղաքական կոնսպեկտներով:
Մասնավորապես՝ հանցավոր համագործակցությունը, իր կամակատար իրավապահներով ու դատավորներով հանդերձ, պետք է կանգներ Անցումային արդարադատության ատյանի առաջ, այլ ոչ թե նրա կազմից ընդամենը մի քանիսը, դրանց թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, մասնակի մեղադրանքներով հանձնվեին իրենց իսկ նշանակած դատավորների հայեցողությանը:
Ընդ որում՝ գործընթացների զարգացումն ակնհայտորեն ցույց է տալիս, որ սխալ արտաքին քաղաքականության պատճառով Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն ըստ էության անկարող են դիմակայելու 5-րդ շարասյան ու նրա կրեմլյան տերերի ճնշումներին և, արտակարգ քայլերով վիճակը փրկելու փոխարեն, փաստացի կուլ են գնում ապազգային ու հանցավոր համակարգին, ինչը հղի է ռևանշի և պետության կազմալուծման վտանգներով:
Ստեղծված բարդ իրավիճակում, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի իշխանությանն աջակցությունը դեռևս այլընտրանք չունի: Սակայն նա, իր հերթին, պարտավոր է շատ արագ սթափվել և, համախմբելով առողջ ուժերին, կտրուկ ու արմատական համարժեք քայլեր կատարել կործանարար ընթացքը կասեցնելու համար:
Բոլոր դեպքերում՝ ժողովուրդն է ազգային հեղափոխության պատվիրատուն, շահառուն և իրականացնողը, ուստի, վաղ թե ուշ, ի կատար է ածելու իր կամքը:
Մեր և մյուս առողջ ուժերի պարտականությունն է ապահովել ժողովրդի կամքի կատարումը:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն

«Արցախի նկատմամբ բոլոր նկրտումներն անկասկած ավարտվելու են ձախողմամբ». Ա. Ենիգոմշյան

May 17th, 2019

«Ավտոերթի անվանումը շատ դիպուկ է: Մի փոքր հեռվից գալով նշենք, որ միասնությունը հայ ժողովրդի նպատակը պետք է լինի և այդպես է: Մենք բոլորս չպետք է մոռանանք, որ երբ 1988թվականին սկսեց Արցախյան շարժումը, կարգախոսը միացումն էր և նպատակը հայկական պետության ամբողջացումն էր»,-անդրադառնալով մայիսի 25 ից 28-ը Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնած ավտորեթին`տեսակետ հայտնեց Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակի նախկին անդամ, ՍԾՀԿ Քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը: Ենիգոմշյանը նշում է, որ հայ ազգի համար պետք է օրինաչափություն լինի միացումը, քանի որ Արցախյան շարժման նպատակը դա է եղել: Նա փաստում է, որ Արցախյան շարժման մեկնարկից 31 տարի անց, երբ փաստացի Արցախը Հայաստանի մաս է, բազում նկրտումներ կան, ուստի փաստացի միացումը պետք է լինի դէ յուրէ իմաստով: «Մենք ականատես ենք լինում, որ հայ հետադիմական, չպետք է վարանենք ասել նաև դավաճանական ուժերը Արցախի ներկա կարգավիճակը օգտագործում են Հայաստանում տեղի ունեցած և դեռևս կիսատ հեղափոխությունը հետընթաց տանելու համար: Հետևաբար ներկայումս խիստ անհրաժեշտ է, որ Արցախ-Հայաստան միասնությունը լինի»,-նշեց քաղաքական գործիչը և հավելեց. «Այս ավտոերթը չափազանց կարևոր է և՛ ներկա պահին մեր ազգի առաջ ցցված վտանգները, սպառնալիքները վերացնելու առումով, և՛ հաղթական քայլերով ընթանալու դեպի 1988-ին սկիզբ առած շարժման վախճանական ավարտը: Մեր ժողովուրդը՝ Արցախում բնակվող մեր հայրենակիցները և ՀՀ տարբեր մարզերից դեպի Արցախ գնացող մեր ժողովուրդը, պետք է միասնաբար ապացուցեր, որ մենք մեկ ազգ են, մեկ ժողովուրդ ենք և բոլոր այդ նկրտումները անկասկած ավատելու են ձախողմամբ»:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Կոչ կանեմ քաղաքական ամբիցիաները կողքի դնել և Արցախի միավորման հարցում լինել միասնական». Ալեքսան Խառատյան

May 17th, 2019

«Շատ կարևոր բան է կազմակերպվում Սասնա Ծռեր կուսակցության կողմից: Ճիշտ է կազմակերպողը Սասնա Ծռեր կուսակցությունն է, բայց այն վերկուսակցական ավտոերթ է և բոլոր նրանք, ովքեր մտածում են, որ Ղարաբաղը Հայաստանի մարզ է, կարող են միանալ երթին»,-մայիսի 25-28-ը Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնած ավտորեթին ընդառաջ այսպիսի կարծիք հայտնեց ազատամարտիկ, վոկալիստ Ալեքսան Խառատյանը: Ալեքսան Խառատյանի խոսքով՝ մենք հասել ենք մի կետի, երբ Արցախը փորձում են օտարել Հայաստանից և այս ավտոերթը մեծ նշանակություն ունի: «Մենք հիշում ենք, որ 88 թվականին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը՝ Արցախը վերամիավորման հայտ ներկայացրեց: Արցախի խորհրդարանը և ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը միացյալ որոշում կայացրեցին Արցախը ճանաչել Հայաստանի անբաժան մաս: Հետո քաղաքական նկատառումներով գործընթացը գնաց այլ ուղղությամբ և Արցախը փորձ արվեց ներկայացնել որպես անկախ պետություն, սակայն երբեք ոչ- ոք չի ճանաչի Արցախը որպես անկախ պետություն: Այն ավելի շուտ կճանաչվի որպես Հայաստանի մարզ»,-ընդգծեց Ալեքսան Խառատյանը: Ազատամարտիկը հանրությանը կոչ է անում քաղաքական ամբիցիաները մի կողմ դնել և ազգային հարցում՝ Արցախի միավորման հարցում լինել միասնական: Մանրամասները՝ տեսանյութում:

«Դեպի Արցախ ավտոերթի հիմքում միասնության մաքուր գաղափարն է». Վահան Արծրունի

May 16th, 2019

«Խորհրդանշական է շատ ավտոերթը: Հիշելով նախորդ ավտոերթի հետևանքները՝ այս լուծումները ճիշտ են: Կարծում եմ այն, որ պատմական իրականությունը փոխված է, իսկ նախաձեռնությունն ու գաղափարախոսությունը նույնն է, նշանակում է , որ հիմքում միասնության նույն մաքուր գաղափարն է»,-Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնած Միասնության ավտոերթից առաջ այսպիսի կարծիք է հայտնում կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունին: Վահան Արծրունին նկատում է, որ ժողովուրդը պետք է ճիշտ հարթության մեջ ընկալի նախ իրողությունները, երկրորդը` այդ իրողությունների նկատմամբ ճշգրիտ դրսևորում ունենա: «Այդ առումով խորրհրդանիշը,որ կրում է ավտոերթը մեր նորագույն պատմության այս էտապում իր դերակատարությունը անշուշտ պետք է ունենա, և՛ Հայաստանաբնակ հայության, և՛ Արցախի հայության համար: Կարծում եմ ինչքան շատ ժողովուրդ մասնակցի երթին, այն ավելի հզոր կլինի և ավելի խոսուն կլինի այդ խորհրդանիշը»,-նշեց Վահան Արծրունին: Մանրամասները` տեսանյութում:

«Որոշ տաքգլուխների ու չհասկացողների ցանկանում եմ հիշեցնել, որ Արցախի միացումը տեղի է ունեցել». Կարապետ Ռուբինյան

May 16th, 2019

«Երթի անվանումը ամեն ինչ ասում է, որ դա միասնության ավտոերթ է: Նախորդ ցավալի պատմությունը որևէ դեպքում չպետք է կրկնվի: Այս առիթով պետք է հիշեցնեմ, որ Արցախը Հայաստանի մի մասն է և այդ միասնությունը տեղի է ունեցել դեռևս արցախյան շարժման տարիներին և այն փաստը, որ այս տարիներին վերցվել է ուղղություն` Արցախի ինքնորոշումը ցույց տալու համար ,պայմանավորված է միջազգային հարաբերություններով: Որոշ տաքգլուխների ու չհասկացողների ցանկանում եմ հիշեցնել, որ միացումը տեղի է ունեցել»,-այսպիսի տեսակետ է հայտնում հասարակական-քաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանը՝ անդրադառնալով մայիսի 25 ից 28-ը Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնած Միասնության ավտոերթին: Քաղաքական գործչի խոսքով` այն մարդիկ, որ չեն ընկալում Հայաստան-Արցախ միացման փաստը, կամ չեն հասկանում ինչ են խոսում, կամ թշնամաբար են վերաբերվում Հայաստանին՝ որպես միացյալ երկիր: «Կգա պահ, երբ դէ յուրե Արցախի Հայաստանին միանալը անհրաժեշտություն կդառնա: Մասնավորապես ապրիլյան պատերազի օրերին խոսվում էր այդ մասին, որ եթե նոր ագրեսիայի դիմի Ադրբեջանը, ապա անխուսափելի կդառնա Արցախի անկախության ճանաչումը, կամ միացումը Հայաստանին»,-ընդգծեց Կարապետ Ռուբինյանը՝ ավելացնելով.«Կոչ կանեմ մեր Արցախի հայրենակիցներին թույլ չտալ որոշ պաշտոնյաների հանուն իրենց պաշտոնների արկածախնդրության դիմել, կամ հանուն անձնական շահերի սեպ խրել Հայաստանի տարբեր հատվածների միջև»:
Մանրամասները` տեսանյութում:

«Ավտոերթով Արցախ գնացող հերոսներին պետք է ընդունել գրկաբաց». Գուսան Հայկազուն

May 15th, 2019

«Ոչ մի խոչընդոտ չպետք է լինի ավտոերթին: Մեր լավ տղերքն են գնում, հերոս տղերքը ու իրենց հայրենիքն է, ուրեմն պետք է գնան»,- նման կարծիք հայտնեց հայտնի երգերի հեղինակ Գուսան Հայկազունը՝ անդրադառնալով մայիսի 25-ից 28-ը Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնած ավտոերթին:
Գուսան Հայկազունը փաստում է, որ Արցախը մեր երկրի մի մասն է. «1988 թվականին, երբ սկսեց պայքարը հանուն Արցախի, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ միացումը 30 տարի ձգվելու է: Արցախը վաղուց պետք է միացած լիներ Հայաստանին: Բոլորս գիտենք , որ Հայաստանն ու Արցախը մի երկիր է: Միակ պակասող բանը մինչև Քուռ տարածքն է, որը նույնպես պետք է մի բան անենք ու հետ բերենք»: Գուսան Հայկազունի խորքով՝ մենք արյուն ենք թափել, որ Արցախը միավորվի Հայաստանին: Նա Արցախի մեր հայրենակիցներին հորդորեց Արցախ ավտոերթով գնացող հերոսներին ընդունել գրկաբաց. «Ով ժամանակ ունի թող մասնակցի: Տարբերություն չկա, թե Հայաստանի որ մասում կտոնենք մայիսի 28-ը»:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Այո՛, Արցախը Հայաստանի մարզ է, և թող աշխարհը իմանա, որ մենք միասնական ենք մեր որոշումներում». Եղիշե Պետրոսյան

May 15th, 2019

«Եթե ոչինչ չխանգարի, ես տրամադրված եմ մասնակցելու ավտոերթին: Ես սիրով կմասնակցեմ ու իմ ընկերներին էլ կներգրավվեմ դրա մեջ, դա շատ լավ գաղափար է: Այո՛, մենք միասնական ենք և թող աշխարհը իմանա, որ մենք միասնական ենք, թե՛ մեր որոշումներում, թե՛ մեր որոշումները ի կատար ածելու մեջ»,-«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության մայիսի 25-ից 28-ը նախաձեռնած ավտոերթից առաջ իր տեսակետով կիսվեց երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը: Եղիշե Պետրոսյանը նկատեց. «Իհարկե, լավ գաղափար է և ինչքան շատ մարդ ներգրավվի, այնքան լավ: Ի վերջո, գիտեք ինչ կա, մենք արաբ չենք, որ քառասուն հատ պետություն ունենանք, մեր տեսակը միակն է, և դժվար թե մեզ թույլ տան ապագայում ունենալ երկու պետություն: Այնպես որ, եթե բոլոր հարցերում միասնական ենք, ուրեմն պետականության հարցում էլ պետք է միասնական լինենք, և ինձ թվում է սխալ են այն կարծիքները, որ հնարավոր է Արցախը առանձին պետություն լինի: Ո՛չ, Արցախը ՀՀ մի մասն է, պոկված բեկորն է , որն անպայման պետք է նորից միանա ՀՀ-ին, և ոչ միայն նա, նաև այլ պոկված բեկորներ ունենք և դեռ խնդիրներ ունենք ազգովի լուծելու և պետք չէ սասրափել դրանից: Այո՛, Արցախը Հայաստանի մարզ է, բա ի՞նչ է»: Հիշելով 2015 թվականի բերձորյան դեպքերը՝ Եղիշե Պետրոսյանն ասաց. «Նախ ասեմ, որ անցյալ ավտոերթը մեր ազգային խայտառակությունն էր, այն ինչ-որ արեցին Բերձորում աններելի, անթույլատրելի բան էր և ես դեռ հույս եմ փայփայում, որ դրա կազմակերպիչները անպայման պատասխանատվություն պետք է կրեն: Չէր կարելի, ուղակի ամոթ էր»: Մանրամասները՝ տեսանյութում:

«Երիտասարդությանը կոչ կանեմ հանուն Արցախի միանալ այս ավտոերթին». Դ. Գասպարյան

May 14th, 2019

«Հրաշալի նախաձեռնություն է, ես ինքս էլ սիրով ու հաճույքով կմասնակցեմ: Արցախն է այն կայծը, կրակը , ուժը, որն այս դժվար ժամանակներում ուժ ու եռանդ է տալիս մեր ժողովրդին»,-ողջունելով «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնած ավտոերթը դեպի Արցախ՝ ասաց գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը: «Արցախն Հայաստան է, որ ասում ենք Արցախ և ՀՀ դա արհեստական բաժանում ենք անում: Այդ նույնն է, որ ասենք ՀՀ և Լոռի, ՀՀ և Սյունիք: Հայաստանը և Արցախը պետք է դիտենք մեկ ամբողջության մեջ, Արցախը Հայաստան է եղել ու կմնա հավիտենապես, դարեդար Հայաստան»,-ընդգծեց Դավիթ Գասպարյանը: Դավիթ Գասպարյանը նշում է, որ ինքը մասնակցելու է երթին. «Այն ամենը ինչ անհրաժեշտ է հոգեպես ամրապնդելու համար մեր ժողովրդին՝ պատրաստ եմ տալու: Երիտասարդությանն էլ կոչ կանեմ՝ միացեք մեզ, հանուն Արցախի, հանուն վաղվա Հայաստանի, հանուն այն երազանքների, որոնցով ի վերջո ապրում ենք»: Մանրամասները՝ տեսանյութում:

«Չկա Հայաստան և Արցախ, որովհետև Արցախը Հայաստանի մի մասն է». Գ. Յազիչյան

May 14th, 2019

«Ինչպիսին անունն է՝ Միասնության ավտոերթ, այնպիսին էլ նպատակն է: Հայկական միջավայրում վերջին շրջանում, հիմնականում հետադիմականների կողմից առաջ է քաշվում հայաստանցի, ղարաբաղցի հարցը, որը իրականում չպետք է լինի:Չկա Հայաստան և Արցախ, որովհետև Արցախը Հայաստանի մի մասն է»,-անդրադառնալով «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնած ավտոերթին` ասաց պատմաբան Գևորգ Յազիչյանը: Յազիչյանի խոսքով այս նախաձեռնությունը շատ կարևոր է: «Նման նախաձեռնություններով դեմ ենք գնում այն բացիլներին, որոնք փորձում են մեր մեջ մտցնել որոշ օտար ուժերը և նրանց գործակցող հայանուն դավաճանները»,-նշում է պատմաբանը: Պատմաբանը կոչ է անում հանրությանը միանալ ավտոերթին.«Անշուշտ պետք է մասնակցել նման միջոցառումներին, քանի որ այստեղ շեշտվում է ազգի միասնության գաղափարը, ինչը շատ կարևոր է»:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Նրանք, ովքեր փորձում են Արցախը Հայաստանից պառակտել, դավաճաններ են». Վոլոդյա Ավետիսյան

May 13th, 2019

«Շատ կարևոր միջոցառում է և մենք ևս մեկ անգամ պետք է հիշեցնենք համայն հայությանը, որ Արցախը և Հայաստանը մեկ միավոր, մեկ պետություն են, որովհետև չի կարող լինել մեկ ազգ ու երկու պետություն, պետք է միանշանակ միավորվեն»,-նման տեսակետ է հայտնում պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը` անդրադառնալով «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնած միասնության ավտոերթին: Վոլոդյա Ավետիսյանի խոսքով՝ մեծ աշխատանք պետք է տարվի ազգաբնակչության շրջանում, որպիսզի ազգովի պահանջատեր լինենք Արցախի` Հայաստանին միացման հարցում: «Արցախը Հայաստանի մարզերից մեկը պետք է լինի: Մեր ուժը պետք է լինի միասնության մեջ: Սա է ավտոերթի ամենակարևոր գաղափարը»,-ընդգծում է Վոլոդյա Ավետիսյանը: Ազատամարտիկը նշում է, որ նրանք ովքեր փորձում են Արցախը Հայաստանից պառակտել և արցախցի, հայաստանցի գաղափարախոսությունն են առաջ տանում, դավաճաններ են: «Մեր երկրի փրկությունը, լինել կամ չլինելու խնդիրը՝ միասնության մեջ է: Դրա համար ավտոերթով Արցախ հասնելը շատ կարևոր է»,-փաստում է Վոլոդյա Ավետիսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

«Ամենակարևորը Հայաստանի միացյալությունն է, այսինքն Արցախի միացումը Հայաստանին դե յուրե». Վ. Բադասյան

May 13th, 2019

«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանը կարևորում է առաջիկայում դեպի Արցախ կայանալիք ավտոերթի նպատակները՝ նշելով, թե հատկապես միասնության գաղափարը մի շարք հարցեր է լուծելու: «Միասնությունը շատ կարևոր է հատկապես այն ուժերի, որոնք որ փորձում են ժողովրդին կազմակերպել, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ ստիպված չէ ընտրություն կատարելու վատի և ավելի վատի միջև: Պետք է միավորվենք ու տեր կանգնենք ժողովրդի թե՛ իրավունքներին, քանի որ իրավունքները խախտված է, թե՛ արդարադատությունը պետք է վերականգնենք, և ամենակարևորը դա Հայաստանի միացյալությունն է, այսինքն Արցախի միացումը Հայաստանին, որը փաստացի միացած է , բայց դա պետք է տեղի ունենա դե յուրե»,-նշում է Վահան Բադասյանը:

Ի պաշտպանություն Ամուլսարի

May 11th, 2019

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

11 մայիսի 2019 թ. Երևան

Նախկին ազգադավ ու հանցավոր ռեժիմը չէր բավարարվում ժողովրդին կեղեքելով և պետությունը թալանելով: Նրա գիշատիչ քաղաքականության մյուս թիրախը մեր հայրենի բնությունն էր և նրա բնական պաշարները, ինչի հետևանքով երկիրը ենթարկվել է նաև էկոգաղութացման:
Ցավոք սրտի, համաժողովրդական ընդվզմամբ 2018 թ. ապրիլ-մայիսին ռեժիմին հեռացնելուց հետո էլ ըստ էության շարունակվում է նույն վերաբերմունքը բնության և նրա պաշարների նկատմամբ: Էկոգաղութարարները շարունակում են թալանել, սպառել ու թունավորել մեր բնությունը՝ մեզ և մեր ապագա սերունդներին զրկելով կյանքի միջավայրից ու պայմաններից:
Բնությունը խժռելու և թունավորելու այս գործընթացում աննախադեպ աղետալի հետևանքներ կարող է ունենալ Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը:
Եթե մյուս հանքերի շահագործման բացասական հետևանքներն, այնուամենայնիվ, ունեն լոկալ տարածում և ազդեցություն, ապա Ամուլսարի հանքի շահագործումը՝ դրա տեղակայման և երկրաբանական համակարգի պատճառով, կարող է թունավորել Սևանա լիճը և ՀՀ գրեթե ամբողջ ջրային ավազանը՝ դառնալով ազգային աղետի պատճառ:
Ուստի բնապահպանությունը, տվյալ դեպքում՝ Ամուլսարի պահպանությունը, առաջին հերթին հայրենապահպանություն է, իսկ ամիսներ շարունակ Ամուլսարի շահագործումը խափանող մեր հայրենակիցները՝ առաջին գծում կանգնած քաղաքացիական ազատամարտիկներ:
Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը հայտարարում է, որ Հայաստանում չի կարող լինել հանքարդյունաբերության վրա հիմնված տնտեսություն:
Բնությունը չի կարող այլևս սպասել: Օր առաջ պետք է ընդունվի կանաչ տնտեսության գերակայությամբ, այսինքն՝ տնտեսական շահի նկատմամբ բնապահպանական շահի գերակայության վրա հիմնված, տնտեսական զարգացման ռազմավարություն: Ըստ այդմ՝ տնտեսության կառուցվածքը պետք է փոխվի՝ հիմնվելով գիտահենք արդյունաբերության վրա, որի մեջ հանքարդյունաբերության ծավալները պետք է էապես կրճատվեն և այսօրվա հումքային արտահանման փոխարեն միտված լինեն վերջնական արդյունք ստանալուն: Զուգահեռաբար՝ պետք է առաջանցիկ քայլեր կատարվեն 4-րդ արդյունաբերական հեղափոխության միջազգային հունի մեջ մտնելու և այդ ընթացքում հանքարդյունաբերության բաղադրիչը նվազագույնի հասցնելու ուղղությամբ:
Որպես առաջին քայլ՝ պետք է արգելվի բնապահպանական միջազգային բարձր չափանիշներին չհամապատասխանող հանքարդյունաբերական ձեռնարկությունների գործունեությունը և նրանք պետք է փոխհատուցեն բնությանը հասցված վնասը:
Ամուլսարի, ինչպես նաև շատ այլ հանքարդյունաբերական ծրագրերի պարագայում, առնվազն հիմնավոր կասկածի մակարդակով, առկա է շահագործման արտոնագրերի տրամադրման կոռուպցիոն պատկեր, ուստի այդ ուղղությամբ արդյունավետ քննությունը լավագույն միջոցը կդառնա Հայաստանի հետ միջազգային դատարանների սպառնալիքի լեզվով խոսելու նկրտումներ ցուցաբերող էկոգաղութարարներին:
Ողջունում և զորակցում ենք Ամուլսարի հայրենատեր ու բնապաշտ քաջարի պահապաններին և մեր հայրենակիցներին կոչ ենք անում աջակցել նրանց և տեր կանգնել Ամուլսարին ու հայրենի բնությանը:

Ամուլսարը սար է մնալու:
Մենք ենք տերը մեր երկրի:

«Դեպի Արցախ մեր հուժկու երթը պետք է բոլորի համար ազդակ դառնա». Արայիկ Պապիկյան

May 10th, 2019

«Անկախության տոնը՝ մայիսի 28-ը, միասին նշենք այս անգամ ոչ թե մայրաքաղաք Երևանում, այլ մարզկենտրոն Ստեփանակերտում»,-նման առաջարկ-կոչով է հանդես գալիս փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ անդրադառնալով «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնած ավտոերթին: Նա հորդորում է յուրաքանչյուրին, ով շահագրգռված և հետամուտ է Արցախի հարցի արդարացի լուծմամբ, որպես ՀՀ անբաժանելի մաս, միանալ երթին: «Ես շատ կարևորում եմ նախատեսված երթը: Այն իմ կարծիքով իր մեջ մի քանի բովանդակային բաղադրիչ ունի: Առաջինը դա ներքին ազդակ է ամբողջ հայության համար: Մեկ անգամ և վերջնականապես պետք է ամրագրենք՝ Արցախը Հայաստան է և վերջ:Երկրորդ ամենակարևոր ազդակը դա նաև ուղղված է միջազգային հանրությանը՝ հատկապես այն միջազգային կառույցներին, կամ այն պետություններին, որոնք փորձում են Արցախի հաշվին այդ խաղաքարտը օգտագործեն հայության և Արցախի դեմ: Այս առումով մեր հուժկու երթը պետք է բոլորի համար ուղղակի ազդակ դառնա, որպիսի հասկանան՝ որևէ մեկին թույլ չենք տալու շահարկելու Արցախի՝ Հայաստանի անբաժանելի մաս լինելու հանգամանքը և որևէ մեկը թող չկասկածի, որ Արցախը վաղ, թե ուշ իրավական առումով ճանաչված է լինելու որպես ՀՀ բաղկացուցիչ մաս»,-ընդգծում է Արայիկ Պապիկյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

«Մենք մեկ երկիր ենք, մեկ պետություն և մեկ հայրենիք…ավտոերթը ճիշտ քայլ է». Թ. Հովհաննիսյան

May 10th, 2019

«Ավտոերթը մտածված ու ճիշտ քայլ է: Սա նշանակում է, որ մենք մի երկիր ենք, մի պետություն ենք և մի հայրենիք ունենք»,-այսպիսի տեսակետ հայտնեց դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանը, անդրադառնալով «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնած Միասնության ավտոերթին: Դերասանուհին նշում է, որ Արցախը Հայաստանի մասն է և Արցախի համար ծառայել են Հայաստանի և Սփյուռքի հայերը և որևէ մեկը իրավունք չունի սահմանների մասին խոսել: «30 տարի շեղվել ենք ճիշտ ճանապարհից և հիմա երկկողմանի ճիշտ որոշում պետք է ընդունենք»,-ընդգծում է Թամար Հովհաննիսյանը: Մանրամասները` տեսանյութում:

Հեղափոխությունից մեկ տարի անց զարգանում են ռևանշի և ժողովրդի հաղթանակը չեզոքացնելու կայուն միտումներ

May 10th, 2019

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը
Նիկոլ Փաշինյանի կառավարության մեկամյա գործունեության վերաբերյալ

10 մայիսի 2019 թ. Երևան

Ուղիղ մեկ տարի առաջ համաժողովրդական ընդվզմամբ հեռացվեց Սերժ Սարգսյանի գլխավորած ազգադավ ու հանցավոր ռեժիմը և պետության ղեկը վստահվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը:
Այդ իրադարձությամբ սկսված գործընթացը դեռևս չի ավարտվել, ուստի դեռևս հնարավոր չէ դրան տալ ամբողջական և միանշանակ գնահատական:
Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ ժողովրդի ընդվզման պատճառը ազգային-հեղափոխական էր, այն է՝ առաջացել էին և պետության, և քաղաքացու սուբյեկտության ճգնաժամներ:
Ժողովուրդը ոտքի կանգնեց՝ այդ երկու ճգնաժամները համապատասխանաբար պետական ինքնիշխանության վերահաստատմամբ և իրավատեր քաղաքացու կայացմամբ հաղթահարելու նպատակներով:
Ցավոք սրտի, այս երկու նպատակների իրագործման ուղղությամբ շոշափելի միտումներ դեռևս չկան: Դրան հակառակ՝ ձևավորվել և զարգանում են ռևանշի և ժողովրդի հաղթանակը չեզոքացնելու կայուն միտումներ:
Նիկոլ Փաշինյանի թիմը, արդեն հրապարակում, երբ պարզ դարձավ, որ ստանձնելու է պետության կառավարումը, փաստացի հրաժարվեց հեղափոխական տրամաբանությունից և որդեգրեց նախորդ իշխանության իրավահաջորդի տրամաբանությունը՝ դրանով իսկ կամա թե ակամա սկիզբ դնելով հեղափոխության և ժողովրդի նպատակների ձախողման:
Դրա հետևանքով մինչ օրս հնարավոր չի եղել որևէ արդյունավետ քայլ ձեռնարկել համակարգային փոփոխությունների միջոցով արդարության հաստատման, անվտանգության ապահովման և արժանապատիվ կյանքի կայացման միջոցով այդ նպատակներին հասնելու համար:
Պետությունը ներսից մաքրելու և նրա արտաքին հարաբերությունները արժանապատիվ ու ազգաշահ դարձնելու առաջին քայլը պետք է դառնար նախկին ազգադավ և հանցավոր ռեժիմի գործունեության իրավաքաղաքական գնահատականը և դրա ծանր հետևանքների արձանագրումը, ինչը սակայն, մինչ օրս չի արվել:
Դրանից պետք է բխեին փոփոխությունների վերաբերյալ պատկերացումները:
Եվ այդ պատկերացումներին համապատասխան պետք է մշակվեր ու իրականացվեր պետական քաղաքականությունը՝ ներառելով ապստամբության/դիմադրության իրավունքի և ապստամբների նկատմամբ վերաբերմունքը, Անցումային արդարադատության ձևաչափն ու ծավալը, պետական կառավարման համակարգի, այդ թվում՝ դատարանների և իրավապահ մարմինների, բարեփոխումն ու կադրային քաղաքականությունը, քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիան, իշխանության յուրացման ու պետության զավթման և ազգային դավաճանության հանգուցային դեպքերի՝ Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի, Ապրիլյան քառօրյայի մեղավորների բացահայտումն ու պատասխանատվությունը, Կրեմլից կառավարվող խորքային պետության կազմաքանդումը և դրա միջուկը կազմող ներկայիս ԱԱԾ-ի փոխարեն ազգային անվտանգության մարմինների նոր համակարգի ձևավորումը, մենաշնորհների և կոռուպցիայի վերացումը, թալանի վերադարձը, պաշտպանության կազմակերպումը, մնացյալ բոլոր խնդիրների լուծումը:
Մինչդեռ այս խնդիրների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած մոտեցումները խիստ մտահոգիչ են:
Մասնավորապես՝ միայն լյուստրացիայի նկատմամբ նրա մերժողական վերաբերմունքը և Անցումային արդարադատության վերաբերյալ նրա ներկայացրած կիսատ-պռատ ու մշուշոտ հեռանկարը արդեն վտանգում են հեղափոխության նկատմամբ մեր ժողովրդի հույսերն ու սպասումները: Սրան գումարած՝ պետության ղեկը ստանձնելուց գրեթե մեկ տարի անց, այն էլ միայն՝ լրագրողի ուղիղ հարցից հետո է ՀՀ վարչապետը տեղեկացնում, որ ԱԱԾ արխիվները նախկին ռեժիմի օրոք ոչնչացվել են և այդ պատճառով լյուստրացիա չի կարող լինել:
Վերջին պնդումն, անշուշտ, ճիշտ չէ, որովհետև միայն արխիվները չէ, որ կարող են հիմք լինել Անցումային արդարադատության և լյուստրացիայի համար:
Հեղափոխության գաղափարի և շարունակականության համար էական վտանգ է պարունակում նաև ՀՀ վարչապետի այն մոտեցումը, թե Հայաստանում քաղբանտարկյալներ և քաղհալածյալներ չկան: Կարծես թե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը ուրիշ պետության բանտում են, իսկ Սասնա Ծռերի մյուս անդամները այդ ուրիշ պետության դատարանում են ամբաստանվում:
Նախկինի տրամաբանությամբ է շարունակվում ազգային ռազմավարության հիմնական հարցի՝ Արցախի խնդրի լուծման քաղաքականությունը, որը կոչված է սպասարկելու Կրեմլի շահերը, քանի որ Արցախը նրա ձեռքին դարձնում է մանրադրամ և նրան հնարավորություն է տալիս Արցախի դիմաց Ադրբեջանին ներառել իր ազդեցության դաշտում, իսկ Հայաստանին վերջնականապես վերածել բանանային հանրապետության:
Խնդրի լուծումը պետք է խորհրդային և հետխորհրդային համատեքստերից տեղափոխվի ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստ՝ դե յուրե արձանագրելով ՀՀ կազմում Արցախի վարչատարածքային և վարչակառավարչական ներառումը:
Դրան հակառակ՝ Նիկոլ Փաշինյանը Արցախի կեղծ անկախության հայեցակարգը ակտիվ կերպով կիրառում է ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականության ասպարեզում՝ կամա թե ակամա սնուցելով Արցախը ՀՀ-ից տարանջատելու կործանարար գործընթացը: Նույն պատճառով չի կարող որևէ ձևով ընկալելի և ընդունելի լինել Արցախի հարցով հանրաքվե անցկացնելու հավանականության մասին նրա տեսակետը, քանի որ Հայրենիքի և պետության տարածքի պատկանելության հարցը քվեարկության ենթակա չէ: Հանրաքվե կարող է լինել բացառապես Հայրենիքի ամբողջական վերատիրացման իրավաքաղաքական հայեցակարգի հաստատման և ըստ այդմ ազգային վերաինքնորոշման նպատակով:
Հատուկ ուշադրություն պետք է դարձվեր համայն հայության ներուժի համախմբմանն ու արդյունավետ կիրառմանը, մինչդեռ մինչ օրս, չնայած հակառակ հավաստիացումներին, ըստ էության շարունակվում է նախկինում որդեգրված՝ «Հայաստանը՝ հայաստանցիներին, Սփյուռքը՝ արտերկրահայությանը» հակահայ և հակապետական մոտեցումը:
Հայրենադարձությունը, առաջին հերթին՝ մասնագետների հայրենադարձությունը, որ պետք է դառնար երկրի զարգացման մարդկային ռեսուրսի ձևավորման գերակայություն, իրականում խոսքի մակարդակի վրա է և, ըստ էության, անտեսված է:
Սոցիալ-տնտեսական քաղաքականությունը մնացել է վայրի լիբերալիզմի մատույցներում՝ շարունակելով հարուստներին հարստացնելու, իսկ աղքատներին ավելի աղքատացնելու կեղեքիչ տրամաբանությունը:
Չկա աղքատությունը հաղթահարելու, սոցիալապես անապահով խավերի վիճակը բարելավելու և, առհասարակ, արժանապատիվ կյանքի պայմաններ ստեղծելու ռազմավարություն:
Չնայած պաշտոնական հավաստիացումներին, որևէ գործնական ու արդյունավետ քայլ չկա տնտեսության կառուցվածքը փոփոխելու, այդ համատեքստում գիտահենք արդյունաբերությամբ պայմանավորված տնտեսական արժեքային շղթաների ամբողջականացման ռազմավարական ծրագրեր իրականացնելու, առավել ևս՝ համաշխարհային 4-րդ արդյունաբերական հեղափոխությամբ պայմանավորված զարգացումներին մասնակից դառնալու համար: Մինչդեռ արդ զարգացումներից հետ մնալու դեպքում Հայաստանը կհայտնվի քաղաքակրթական լուսանցքում:
Աղետալի է մնում մշակույթի և ազգային ժառանգության պահպանման վիճակը: Նախորդ իշխանությունների՝ մարդու ապազգայնացման ու ապամարդկայնացման և հասարակության ապահասարակայնացման միտումները հիմնականում շարունակում են խորանալ և սպառնալ մեր ազգային ինքնությանն ու ապագային:
Այնուամենայնիվ՝ Նիկոլ Փաշինյանը դեռևս ունի ժողովրդի վստահության բավարար հենք և ռեսուրս՝ իր քաղաքականությունը վերանայելու, վերը նշված փոփոխությունները հեղափոխական տրամաբանությամբ իրականացնելու և երկիրը ներկայիս աղետալի ընթացքից հանելու ու զարգացման հունի մեջ դնելու համար:
Ուստի տրամաբանական և արդյունավետ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանն ավարտին հասցնի ազգային հեղափոխությունը: Ցավոք սրտի, ընդամենը նախորդ հանցավոր ռեժիմի նման ժողովրդին չկեղեքելու և պետությունը չթալանելու շնորհիվ արձանագրված փոքրիկ հաջողությունները որպես դարակազմիկ հեղափոխական ձեռքբերումներ ներկայացնող ՀՀ վարչապետի մոտեցումը գրեթե զրոյացնում է այս հավանականությունը:
Անկախ այս ամենից՝ ազգային հեղափոխությունն օբյեկտիվ կենսական անհրաժեշտություն է և չունի այլընտրանք: Այն սկսվել է որպես ազգի ու պետության և անհատի ու քաղաքացու սուբյեկտացման ազատագրական գործընթաց և հասնելու է իր տրամաբանական ավարտին՝ ներառելով նաև Անցումային արդարադատությունը և լյուստրացիան:

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՎ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ ՑՈՒՑԻՉԱՅԻՆ Է

May 8th, 2019

Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ միջնորդելով կալանքից ազատել Ռուբերտ Քոչարյանին:

Նրանց դիմումի հիմնավորումն արտաքուստ անմեղ և մարդկային է՝ որպեսզի Արցախի երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում և Շուշիում, «ինչը, վստահաբար, համերաշխության և միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաև հակառակորդի համար»:

Ակնհայտ է, որ Արցախյան ազատամարտին ոչինչ չտված և, ընդհակառակը՝ իրենց օտարահպատակ վարքով, ինտրիգներով, սև գործերով ու կոռուպցիոն գործունեությամբ միայն խանգարած ու վնասած այս պարոնների համատեղ ներկայությունը չի կարող որևէ նպաստ բերել Հայրենիքին և զսպել հակառակորդին: Եվ այդ մասին իրենք բոլորիցս լավ գիտեն:

Ուստի նրանք միանգամայն այլ շարժառիթներ ունեն:

Նրանց այսպիսի դրսևորումները խիստ ցուցիչային են՝ ներկայացնում են իրենց ռևանշիստական պատրաստվածության մակարդակը և ռևաշն իրանակացնելու պատրաստակամությունը:

Նրանց նպատակն է, մասնավորապես, ավելացնել Կրեմլի և նրա 5-րդ շարասյան ճնշումը ՀՀ իշխանությունների և մեր ժողովրդի վրա, էլ ավելի մոբիլիզացնել 5-րդ շարասյան շարքերը, ցույց տալ, որ իրենք կան և պատրաստ են իրենց արտաքին տերերի հերթական ռևանշիստական հրամանները կատարելուն:

Իսկ այս հետզհետե խորացող վտանգավոր ընթացքի պատճառը Երևանում տապալված ազգադավ ու հանցավոր ռեժիմի Ստեփանակերտյան մասնաճյուղի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ընդգծված հանդուրժողական և դրական վերաբերմունքն է, ինչի հետևանքով այն վերածվել է ռևանշի ամրոցի և հակահայկական որջի:

Մինչդեռ նրանց նմանները, եթե նույնիսկ ազատության մեջ լինեին, պետք է հայտնվեին իշխանական ու հանրային մերժողականության այնպիսի մթնոլորտում, որ անգամ չկարողանային մտածել այսպիսի քայլերի մասին:

Ազգադավների և ոճրագործների նկատմամբ վերաբերմունքի կտրուկ փոփոխությունն ազգային անվտանգության հրամայական է և պետք է ժամ առաջ տեղի ունենա:

Նյութի հղումն այստեղ

ՀՀ տարածքում Գեորգիևյան ժապավենների կիրառման և ՌԴ ռազմական ոստիկանության գործառման վերաբերյալ

May 8th, 2019

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության հայտարարությունը

8 մայիսի 2019 թ. Երևան

Երկրորդ համաշխարհային պատերազմի Եվրոպական թատերաբեմում նացիստական Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի հաջորդ օրը՝ մայիսի 9-ը, որպես իր համար Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի օր նշող Ռուսաստանի Դաշնությունը վերջին տարիներին ձևավորել է գաղութատիրական նկրտումներ ունեցող մի ավանդույթ, որի շրջանակներում օտարերկրյա պետությունների տարածքներում կազմակերպում է Ռուսական կայսրապետականության խորհրդանիշ համարվող գեորգիևյան ժապավեների կիրառմամբ միջոցառումներ, որոնցից հատկապես աչքի է ընկնում այսպես կոչված «Անմահ գնդի» քայլերթը:
Ցավոք սրտի, այս ամոթալի երևույթը նույնիսկ պետական մակարդակով ընդունվում և կիրառվում է նաև Հայաստանի Հանրապետությունում:
Արդեն ականատես ենք լինում, որ ՀՀ կառավարության անդամներից ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրապարակավ հանդես է գալիս Գեորգիևյան ժապավենը կրծքին փակցրած խրոխտ կեցվածքով:
Բացի այդ՝ մամուլում հրապարակված լուրերից տեղեկանում ենք, որ այսպես կոչված «Անմահ գնդի» քայլերթին պատրաստվում են մասնակցել խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ և որ դրա ժամանակ նախատեսվում է կրել նաև 1988-1994 թթ. ազատագրական պատերազմի և 2016 թ. Քառօրյա պատերազմի հերոսների՝ Գեորգիևյան ժապավեններով երիզված դիմանկարներ:
Մամուլից տեղեկանում ենք նաև, որ ՀՀ իրավապահների հետ միասին Մայիսի 9-ի միջոցառումների ընթացքում իրավակարգի ապահովման նպատակով գործառելու են նաև ՌԴ ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ, մինչդեռ ՀՀ տարածքում դրանց առկայությունը, գործառույթներն ու իրավասությունը սահմանված չէ ՀՀ և ՌԴ միջև կնքված որևէ պայմանագրով, ուստի դրանց գործառումն ապօրինի է:
Շատ ամոթալի և ցավալի է, որ Մայիսի 9-ի՝ մեզ համար Հայրենիքի վերատիրացման մեկնարկի սրբազան նշանակություն ունեցող Շուշիի ազատագրման խորհուրդը փաստորեն աղճատվում է և, որպես մասնակի մի երևույթ, զետեղվում է ռուսական կայսերականության գերազանցությունը հավաստող խորհրդանիշների և միջոցառումների համատեքստում:
Խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների թողտվությամբ և մասնակցությամբ ՀՀ ինքնիշխանությունը նսեմացնող և մեր ազգային արժանապատվությունը ոտնահարող այս դրսևորումները և մեր ժողովրդին կոչ ենք անում մերժել դրանք:

«Այս ավտոերթը պետք է դիտարկել ազգային, պետական տեսանկյունից, քանի որ միացմանն այլընտրանք չկա». Հայկ Մարտիրոսյան

May 7th, 2019

«Անչափ կարևոր է ավտոերթի ուղերձը. Արցախը իրավականորեն և իրավաբանորեն պետք է ՀՀ մաս լինի: Իրականում փաստացիորեն և նաև իրավականորեն Հայաստանի մաս է, ուղղակի ինքնահռչակվել են Արցախի բդեշխները և խաղի մեջ են մտել ՀՀ առաջին նախագահի ապազգային մոտեցումների արդյունքում»,-նման տեսակետ է հայտնում քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով դեպի Արցախ Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնած միասնության ավտոերթին:
Քաղաքագետի կարծիքով հիմա ճիշտ ժամանակն է, որ Արցախը միավորվի Հայաստանին և այդ գործընթացը պետք է իրականացվի ՀՀ իշխանությունների մասնակցությամբ և պահանջով: «Ժողովուրդը պետք է սթափվի և հասկանա, որ դրան այլընտրանք չկա: Հիմա բանակցային սեղանին դրված փաստաթղթի բովանդակությունը, որը կա, որեվէ կերպ հայանպաստ չէ. դա տարածքների կորուստ է ենթադրում, դա ենթադրում է դիվանագիտական ճնշումներ Հայաստանի վրա և միակ ելքն արդարությունը վերականգնելն է, այիսնքն այն ինչից սկսվեց Արցախյան շարժումը. դա միացումն է»,-նշում է քաղաքագետը: Մեր զրուցակցի պնդմամբ չի կարելի ունենալ երկու պետություն, դա անչափ վտանգավոր է . «Չի կարելի խաղալ մի թատրոն, որտեղ դու հաստատ չես շահում, և որը ավարտվելու է ողբերգությամբ: Եւ այդ պատճառով կարծում եմ Արցախ ավտոերթի նախաձեռնությունը ճիշտ ժամանակին է և կոչ կանեմ բոլոր հետաքրքրված և շահագրգիռ, գիտակից մարդկանց միանալու այս ավտոերթին: Այս ավտոերթը պետք է դիտարկել ազգային, պետական տեսանկյունից, և այդ առումներով պետք է Արցախի բդեշխներին և Երևանի գաղափար չունեցող իշխանություններին հասկանցնել, որ կա ժողովրդական պահանջ՝ Արցախը ՀՀ հետ միավորելու, դրանով դիվանագիտական ճնշումներից դուրս գալու և վերջապես ճիշտ քաղաքականություն վարելու համար»,- գտնում է քաղաքագետը:

«Միասնության ավտոերթը Արցախը ՀՀ մաս դարձնելու իրական քայլերից մեկն է». Կ. Եղնուկյան

May 7th, 2019

«Այս օրերին միասնության ավտոերթը նպատակ ունի, որ մենք վերադառնում ենք մեր 1988 թվականի ակունքներին, որտեղ մենք պահանջում էինք միասնություն: Քաղաքական, դիվանագիտական, իրավական բոլոր հիմքերը կան, թե ինչու պետք է Հայաստանը և Արցախը լինեն միասնական»,-«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնած Միասնության ավտոերթի նպատակը այսպես է գնահատում շարժման աջակից Կարո Եղնուկյանը:
Նա փաստում է, որ հարյուր տարի էլ անցնի՝ Արցախի անկախությունը չեն ճանաչելու, բայց Արցախը Հայաստանի մաս կազմելու հավանականությունն ըստ նրա ավելի մեծ է:
«Սա այն միջոցն է, որով մենք ճնշում ենք բանեցնելու իշխանությունների վրա, որպիսի իրենք քայլեր ձեռնարկեն և գնան միասնության ուղղությամբ»,-ընդգծեց Կարո Եղնուկյանը:

«Լավ կլիներ, որ նաև իշխանությունը մասնակցեր այս մեծ խորհուրդ ունեցող արշավին». Խաչիկ Չալիկյան

May 6th, 2019

«Սա համայն հայության միասնության խնդիրն է և այստեղ բնականաբար սահմաններ չկան»,-անդրադառնալով «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնած Միասնության ավտոերթին` ասաց ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը:
Մտավորականը համոզված է, որ եթե որևէ մեկը մտածում է, որ կարող են խնդիրներ առաջանալ և կարող են խոչընդոտել ավտոերթի ընթացքը, ապա դրանով միայն միասնության խորհուրդը կմեծացնեն:
«Այստեղ խնդիրը ոչ թե Հայաստանի և Արցախի միասնությունն է, այլ համայն հայության միասնությունը, որը պետք է ուղղորդի իր խոսքը ողջ աշխարհին: Ես կարծում եմ, որ անկախ քանակից միասնության արշավը ինքնատիպ ակցիա է լինելու»,-ընդգծեց Չալիկյանը:
Նրա դիտարկմամբ՝ միասնության արշավը ամեն օր մեր սրտերում է և շատ լավ կլինի, որ արշավը բազմամարդ լինի: Նաև կոչով դիմեց բոլորին.«Լավ կլիներ, որ բոլոր կուսակցությունները՝ իշխանություններից սկսած, մասնակցեին համայն հայությանը միավորող, այս մեծ խորհուրդ կրող արշավին»:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության ցավակցական հաղորդագրությունը

May 6th, 2019

6 մայիսի 2019 թ. Երևան

Մեր ցավակցությունն ենք հայտնում երեկ՝ մայիսի 5֊ին, Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին և մերձավորներին, իսկ վնասվածքներ ստացածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։

«Կարող ենք կանխել թուլացող ռուսական կայսրության՝ պատմականորեն սովորական դարձած հավանական հարվածը»

April 30th, 2019

1991 թ․ ապրիլի 30-ին ԽՍՀՄ ԶՈՒ և ՆԳՆ ստորաբաժանումները Ադրբեջանի ՆԳՆ հատուկ նշանակության ուժերի և բաշիբոզուկների հետ միասին սկսեցին տխրահռչակ Օղակ (Կոլցո) գործողությունը։
Դրա ընթացքում զավթվեցին, տեղահանվեցին ու կողոպտվեցին մի քանի տասնյակ գյուղեր Արցախի ամբողջ տարածքում՝ Գետաշենից ու Շահումյանից մինչև Հադրութ և Բերդաձոր, պատժիչ գործողություններ իրականացվեցին Արցախի և Ադրբեջանի հետ սահմանակից ՀՀ այլ բնակավայրերում, ինչին զոհ գնացին կամ ադրբեջանական գերության ենթարկվեցին հարյուրավոր հայեր։
Ամեն անգամ, երբ Ռուսական կայսրությունը թուլանում է և մեր տարածաշրջանից հեռանալու փաստի առաջ է կանգնում, ձգտում է ուժային և արյունոտ մի վերջին հարվածով մեզ վնասելու միջոցով կառչել-մնալ կամ առնվազն հող ստեղծել իր հետագա վերադարձի համար։
Նման դեպքերում մենք ի վերջո շահել ենք, ինչի վկայությունն են Սարդարապատյան հաղթանակներն ու 1-ին Հանրապետության ծնունդը և Արցախի դեֆակտո ազատագրումը։
Սակայն, ինչպես նշվեց, պատմության փորձը նաև ցույց է տալիս, որ մինչ այդ Ռուսական կայսրությունից հարված ենք ստանում, ինչի ռեալ վտանգը կա նաև այսօր՝ հենց ներկայումս։
Դեպի Արցախ Միասնության ավտոերթը այն շատ կարևոր քայլերից մեկն է, որով կարող ենք կանխել թուլացող Ռուսական կայսրության՝ պատմականորեն սովորական դարձած հավանական հարվածը։
Ժամանակն է պատմությունից դասեր քաղելու և վտանգը չեզոքացնելու։

Ժիրայր Սէֆիլյան

«Փաշինյանը պարտավոր է օր առաջ ազատվել այդ կապանքներից». Վ. Ավետիսյան

April 30th, 2019

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանի հարցազրույցը «Առաջին լրատվական»-ին

– Վարչապետ Փաշինյանը իր վերջին մի քանի հարցազրույցներում անդրադարձել է հայ–ռուսական հարաբերություններին՝ դրանք որակելով «լավ», նաև նշել, որ Ռուսաստանում՝ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ոչ միանշանակ գնահատականը պայմանավորված է կառավարության որոշ անդամների՝ նախկինում քաղհասարակության անդամներ լինելու և միջազգային տարբեր ֆոնդերից ֆինանսավորվելու հանգամանքով։ Նրա այս գնահատականներն ինչքանո՞վ են արտացոլում հայ–ռուսական հարաբերությունների ներկայիս բնույթը։

– Այսօրվա իշխանության բոլոր սխալների ակունքն ու աղբյուրը, այսպես կոչված, 3-րդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգն է։ Այդ հայեցակարգի վրա հիմնված, այսպես կոչված, 3-րդ հանրապետության կառավարման համակարգի հենքը Հայաստանի 1-ին Հանրապետությունը զավթած, մասնատած, ինքնիշխանությունից և միջազգային-իրավական լեգիտիմ սահմաններով մինչև 160 հազ. քառակուսի կիլոմետր ընդարձակվելու հնարավորությունից, այդու՝ կենսունակ գործոն-պետություն դառնալու հեռանկարից զրկած 1920-21 թթ. քեմալաբոլշևիկյան ագրեսիայով և դրա արդյունքներն արձանագրած պայմանագրերով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունն է, կառավարման լծակը՝ Ռուսաստանից Հայաստանի նորգաղութային կախյալությունը, իսկ գործիքը՝ ռուսահպատակ հայաստանյան վերնախավը։ 2018 թ. համաժողովրդական ընդվզումը, որ մեր ազգային-ազատագրական պայքարի հերթական փուլի, այն է՝ ազգային առաքելությանը միտված, Հայրենիքի իրավունքի և 1-ին Հանրապետության ժառանգորդության վրա հիմնված իրապես ազգային և քաղաքացիական իրավաքաղաքական հայեցակարգ որդեգրելու և Արցախը ՀՀ կազմում մարզի կարգավիճակով դե յուրե ներառելու միջոցով դրա մեկնարկն իրագործելուն պետք է ծառայեր, շարունակում է խարխափել ու գայթել անցյալի մութ ու խորդուբորդ ճանապարհներին։ Նիկոլ Փաշինյանը լավ մտադրություններ ունի, բայց 3-րդ Հանրապետություն կոչված քվազիպետության ռեսուրսը, որի վրա նա հենվում է, արդեն սպառված է։ Հարկավոր է նոր մտածողություն, նոր ռազմավարություն և միանգամայն նորովի կառավարում թե՛ արտաքին և թե՛ ներքին ասպարեզներում։ Վաղ թե ուշ և, ուշ ասվածն ընդամենը քիչ տարիներով է չափվում, լինելու են վերը նշվածին համապատասխան փոփոխություններ։ Հասարակության մի զգալի մասը, երբեմն՝ մեծ մասը, դեռևս անցյալի չափանիշներով է մտածում ու պատկերացնում, բայց ապագայի ժամանակն արդեն թակում է մեր դուռը։ Համոզված եմ, որ մենք՝ հայերս, կոչված ենք մարդկության մասշտաբի մեծ գործերի և ընտրելու ենք մեր այդ առաքելությունը։
– Ակտիվորեն քննարկվում է վարչապետի խորհուրդը Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Պուտինի հետ շփվելիս անկեղծ լինելու հետ կապված։ Ի՞նչ դիտարկումներ ունեք նրա այս հայտարարության մասին։

– Երևույթը դիտարկում եմ առաջին հարցի պատասխանի համատեքստում։ Այսպես կոչված՝ 3-րդ հանրապետության ցամաքած ռեսուրսից ինչ-որ բան կորզելու ոչ արդյունավետ, կասեի՝ անհաջող մի փորձ էր դա, որը պետք է ևս մեկ զգուշացում դառնա ժամանակի գնացքից չուշանալու առումով։

– Չնայած ռուսական հեռուստաալիքների հետ կապված շարունակական դժգոհությանը՝ վարչապետը РБК-ին տված հարցազրույցում հստակ հայտարարեց, որ չի արգելելու այդ ալիքների հեռարձակումը Հայաստանում։ Արդյոք կարծում եք՝ կա՞ անհրաժեշտություն այդ հեռուստաալիքների սահմանափակման հետ կապված։ Կամ խնդրի կարգավորման ի՞նչ մեխանիզմներ եք Դուք տեսնում։

– Ռուսաստանում հայկական ալիքներ չեն հեռարձակվում։ Եվ դա նորմալ երևույթ է։ Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակումը գաղութացման դրսևորում է, ուստի պետք է դրանց հեռարձակումը դադարեցվի։ Թեկուզ ոմանք սովորույթի ուժով կարող են սկզբում դեմ լինել, բայց դա վատ, սխալ սովորույթ է, որը պետք է հաղթահարվի։

– «Հայաստանի ոչ մի կառավարություն չի քննադատել Միացյալ Նահանգներին այնքան, որքան ես»,- իր հարցազրույցում ասել է վարչապետ Փաշինյանը։ Ինչի՞ հետևանք է այս հայտարարությունը, արդյոք սա ռուսական կողմի մտահոգությունները փարատելու համա՞ր է արված։

– Նույն հայեցակարգային սխալի հետևանք է։ Նիկոլ Փաշինյանն ունի ընտրությունների մասին մտածող քաղաքական գործչից ազգային-պետական գործչի վերածվելու ժողովրդական ռեսուրս և մանդատ, ուստի պարտավոր է օր առաջ ազատվել, այսպես կոչված, 3-րդ նորգաղութային հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգի կապանքներից, դրսևորվել որպես իրական հեղափոխության առաջնորդ, հրաժարվել նորգաղութային համակարգի իրավահաջորդությունից և ավարտին հասցնել ազգային հեղափոխությունը։ Ժամանակը չի սպասում:

Ի՞նչ նպատակով են Սասնա Ծռերը դեպի Արցախ ավտոերթ իրականացնում

April 29th, 2019

Ինչպես հայտնի է Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը մայիսի 25-28-ը դեպի Արցախ միասնության ավտոերթ է նախաձեռնել:
3 օրերի ընթացքում տարբեր միջոցառումներ են նախատեսվում, այդ թվում և հանդիպումներ Արցախի վարչական շրջանների կենտրոններում:
Ավտոերթի նպատակներն են՝
1) ցույց տալ, որ մեր ազգը միասնական է և Արցախը ճանաչում է որպես ՀՀ մարզ,
2) խափանել Արցախը ՀՀ-ից հեռացնելու դավաճանական ընթացքը։
Մանրամասները՝ տեսանյութում:

Սասնա Ծռերը հարգանքի տուրք մատուցեցին Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

April 24th, 2019

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը այսօր՝ապրիլի 24-ին, հարգանքի տուրք մատուցեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Կուսակցության անդամները, համակիրները Ժիրայր Սեֆիլյանի առաջնորդությամբ երթով բարձրացան Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ:

«Ա. Բիլյանի և Ս. Բարսեղյանի բանտարկված լինելը հաշվեհարդար է ժողովրդի և պետականության նկատմամբ». Ժ. Սէֆիլյան

April 23rd, 2019

Ուղիղ մեկ տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, մեր ժողովուրդը համոզված էր, որ առաջին հերթին քաղբանտարկյալները դուրս կգան բանտերից և որ Հայաստանում այլևս քաղբանտարկյալներ չեն լինելու:
Ցավոք սրտի, ոչ միայն այդ, այլև գրեթե մյուս բոլոր առումներով հեղափոխությունը հեղափոխության նման չեղավ:
Քաղբանտարկյալները բանտից դուրս էին գալիս ուշացումով, մեկական, անհասկանալի ձգձգումներով և դժկամության ու վերապահության մթնոլորտում, մերժված հանցավոր ռեժիմի մաս կազմող դատարանի որոշումներով և ռեժիմի անիրավ օրենքի հիման վրա՝ ոչ որպես քաղբանտարկյալներ, այլ որպես հանցագործներ, որոնք ուղղակի նոր իրավիճակում ներողամիտ վերաբերմունքի են արժանանում:
Ավելին՝ նրանցից շատերը դեռևս ամբաստանյալի կարգավիճակ ունեն, իսկ ոմանք, այդ թվում՝ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, գտնվում են բանտում:
Ժամանակին մենք ըմբնումով էինք մոտենում հեղափոխական իշխանության այս մարտավարությանը: Չէինք ուզում որևէ ձևով խանգարել, քանի որ առաջնային էինք համարում համերաշխությունը:
Սակայն արդարությունը և մարդկային ճակատագրերը անմրցելի արժեքներ են և չի կարելի ուշացնել դրանց պաշտպանությունը:
Մինչև օրս ներկայիս իշխանությունները իրավաքաղաքական գնահատական չեն տվել նախորդ հանցավոր ռեժիմի գործունեությանը, չեն ճանաչել Սասնա Ծռերի 2016 թ. ապստամբության լեգիտիմությունը և պատմական արժեքը:
Ապստամբություն, որի շնորհիվ երկու տարի անց տեղի ունեցավ անարյուն հեղափոխություն: Նրանք նաև խուսափում են անցումային արդարադատությունից ու լյուստրացիայից, ինչպես նաև թույլ են տալիս, որ նախորդ ռեժիմի պարագլուխն ու մյուս ազգադավ ոճրագործները զբաղվեն քաղաքականությամբ, ազգի և պետականության դեմ տեղեկատվատվական պատերազմ վարեն և բոլորիս աչքի առաջ ռևանշ կազմակերպեն:
Եվ, այս ամենի ֆոնին՝ օրվա իշխանությունները կարծես թե արդեն սերտաճում են նախկինի մնացորդների հետ և առնվազն իրենց լուռ համաձայնությամբ ապստամբներին համարում են հանցագործներ, որ պետք է դատվեն ու պատժվեն ազգադավ ու ոճրագործ ռեժիմի դեմ ընդվզելու համար:
Բայց չէ որ նրանք նվիրյալներ են: Նրանք, այդ թվում՝ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, իրենց կյանքը զոհասեղանին են դրել հանուն հեղափոխության հաղթանակի:
Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի բանտարկված լինելը և առհասարակ՝ ապստամբների ապօրինի ու խեղկատակ դատավարությունը, հաշվեհարդար է ժողովրդի և պետականության, իրավունքի և արդարության նկատմամբ:
Ըստ էության՝ այս երևույթը հենց երբևէ կանգ չառած ռևանշի գլխավոր ռեսուրսն ու սնուցիչ աղբյուրն է:
Ապստամբների հանդեպ վերաբերմունքն ըստ էության լակմուսի թուղթ է հեղափոխության համար:
Ժամանակն է, որ օրվա իշխանությունը սթափվի, դադարի թաքնվել անիրավ օրենքի և հանցավոր ռեժիմի դատարանի թիկունքում, ազնվորեն առերսվի իրականության հետ և հեղափոխական միջոցներ ձեռնարկի այս ամենին վերջ տալու և իրական արդարություն ու իրավունք վերահաստատելու համար:
Վերստին շեշտելով արդարության և մարդկային ճակատագրերի կարևորությունը, ներկա իշխանություններից պահանջում եմ առաջնահերթորեն լուծել Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի խափանման միջոցը փոփոխելու և նրանց կալանքից ազատելու հարցը:

«Ուզում ենք, որ բոլոր հին թալանչիները հեռանան». Արցախում իշխանափոխության պահանջ կա

April 22nd, 2019

Արցախի մեր հայրենակիցները հոգնել են գործող իշխանությունների վարած քաղաքականությունից և համակարգային փոփոխություններ են ակնկալում: Արցախում անցկացրած մեր հարցախույզի ժամանակ նրանք նշեցին, որ արցախցիների սոցիալական վիճակը մտահոգիչ է և դրա հիմնական մեղավորը գործող իշխանությունն է: Արցախցիները ցանկանում են ունենալ իրենց խոսքով՝ արդար ժողովրդի կողքին կանգնած իշխանություն: «Գողականներ և օլիգարխներ չպետք է լինեն,որ բիզնեսը իրենց ձեռքում պահեն: Ինչպես որ Հայաստանում է եղել առաջ, նույնն էլ այստեղ է, մարդիկ աղբից հաց են ճարում, որ ուտեն»,-նշում են արցախցիները: Նրանք նշում են. «Իշխանափոխություն եթե չպահանջենք էլ ինքնըստինքյան լինելու է, արդեն դանակը հասել է ոսկորին: Իրենք դա զգալու են և որպեսզի խայտառակ չլինեն կամաց-կամաց պաշտոնազուրկ են դառնալու, իրենց հարստությունը վայելեն»,-փաստում են արցախցիները: Մանրամասները՝ տեսանյութում:

Ի՞նչ ասել է համակարգային փոփոխություն. Վարուժան Ավետիսյանի հոդվածը

April 22nd, 2019

Շատերն են խոսում համակարգային փոփոխության անհրաժեշտության մասին:
Սակայն խնդիրը համազգային մակարդակում մնում է ամբողջության մեջ չիմաստավորված, ուստի՝ չառաջադրված և չլուծված:
Պատճառն այն է, որ այդ խնդրի առաջադրումն ու լուծումը ոչ թե գիտելիքի պակասի, այլ կամքի և մտքի խիզախության հարց է:
Հանրահայտ գիտելիք է, որ որևէ համակարգ որևէ առաքելության իրականացման գործիք է: Ըստ այդմ՝ պետությունն ազգի առաքելության իրականացման համակարգ-գործիք է:
Համակարգն իր առաքելությունն իրականացնում է համապատասխան գործառույթ(ներ) կատարելու միջոցով՝ դրանով իսկ կյանքի կոչելով իր առաքելությանը միտված նպատակները:
Դե յուրե հայանուն ու հայապատկան պետությունը՝ այսպես կոչված 3-րդ հանրապետությունը, որքան էլ կարող է առաջին ընկալմամբ տարօրինակ թվալ, ոչ թե համակարգ է, այլ ենթահամակարգ՝ օտար համակարգի բաղադրիչ:
Համակարգի կենտրոնը Ռուսաստանն է: Այսպես կոչված 3-րդ Հանրապետությունը Ռուսաստանի շուրջը պտտվող արբանյակ է, իսկ իբրև թե անկախ Արցախի Հանրապետությունը՝ 3-րդ Հանրապետության արբանյակն է, այսինքն՝ արբանյակի արբանյակը:
Ուստի այս երկուսն էլ բառի իրական և ամբողջական իմաստով ազգային առաքելության գործիքներ չեն և չունեն ազգային գործառույթներ ու նպատակներ:
Մեզ վերաբերվող մասով ռուսաստանակենտրոն այդ համակարգի առաքելությանը միտված հիմնական նպատակն է՝ ապահովել ու սպասարկել ռուսական գաղութատիրական ազդեցությունը՝ գլխավորապես 1920-21 թ.թ. ռուս-թուրքական պայմանագրերով և դրանց ներառման ամբողջ սպեկտրի զարգացմամբ գեներացված այլ աշխարհաքաղաքական գործարքներով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը երաշխավորելու միջոցով:
3-րդ Հանրապետություն-ենթահամակարգն այդ համակարգի վերը նշված նպատակի իրականացման հիմնական գործիքն է: Այն իրականում հակապետություն-ենթահամակարգ է, քանի որ նրա շատ գործառույթներ կոչված են բացառելու հայկական ինքնուրույն համակարգի՝ ազգային պետության, առաջացումը և հայկական ամբողջ ներուժի օգտագործումը՝ մեծ համակարգի առաքելությունն իրականացնելու համար: Այսինքն՝ կոչված են մեզ պահելու օբյեկտի կարգավիճակում և մեր հաշվին ապահովելու մեծ համակարգի շահերը։ Որքան էլ զարմանալի թվա, նույն նպատակին են ծառայում նաև այս հակապետություն-ենթահամակարգի դրական գործառույթները, քանի որ կոչված են մեզ պահելու այնպիսի սահմանափակ կենսունակության վիճակում, որ չկարողանանք ինքնուրույն լինել, սակայն պիտանի լինենք շահագործվելու և օգտագործվելու համար:
Ինչ վերաբերվում է իբրև թե անկախ Արցախի Հանրապետությանը, ապա այն այսպես կոչված 3-րդ Հանրապետությանը ժամանակավորապես ու մասամբ հանձնված մի կցորդ է, որը հարկ եղած պահին կենտրոնի կամքով պետք է վերադարձվի, որպեսզի վերականգնվի տարածաշրջանի ճարտարապետության «կուսական» վիճակը, որ խաթարվել է 1988-1994 թ.թ. ազգային-ազատագրական շարժման շնորհիվ և հազարավոր հայորդիների արյան գնով: Արցախի «անկախ», իրականում՝ միջանկյալ և վերադարձնելու համար պատրաստ, կարգավիճակը շատ կարևոր պայման է համակարգի առաքելության իրականացման և նրա գործառույթների կատարման համար:
Մեզ այս վիճակում պահելու և շահագործելու նպատակն իրականություն է դարձնում հայանուն, սակայն համակարգին ծառայող ազգադավ խամաճիկային վերնախավը: Այն 3-րդ Հանրապետության ստեղծման ակունքում խորհրդային շրջանի վերնախավի հենքի վրա կերպափոխվեց, համալրվեց ու սերնդափոխվեց և մինչ օրս գերակա դիրքեր ունի մեր երկրի քաղաքական դաշտում ու տնտեսական ոլորտում:
Սրանք են այն ելային հայեցակետերն ու գործոնները, որոնց վրա կառուցված է և կյանքի է կոչվում «անկախ» Արցախը որպես ժամանակավոր արբանյակ ունեցող այսպես կոչված 3-րդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը:
Այդ ապազգային և հակապետական հայեցակարգին համապատասխան էլ Մինսկի խմբի ձևաչափում վարվում են բանակցություններ, ՄԱԿ-ում և այլ միջազգային հարթակներում կատարվում են Ռուսաստանին ձեռնտու քվեարկություններ, փորձարկվում են պայմանավորված պատերազմներ, ժողովրդի կամքի բռնադատմամբ «ընդունվում» են սահմանադրություններ, կեղծվում են ընտրություններ, կնքվում են համապատասխան միջազգային պայմանագրեր, ռուսական պետական և մերձպետական կապիտալին են հանձնվում ռազմավարական ենթակառույցներ և օբյեկտներ, ձևավորվում են սպառողական տնտեսություն և կեղեքիչ արդարադատություն, առհասարակ՝ իրականացվում է այն ամենը, ինչն անհրաժեշտ է ազգային ներուժը չեզոքացնելու և այն գաղութատիրությանը ծառայեցնելու համար:
Ուստի 2018 թ. համաժողովրդական ընդվզմամբ օտարահպատակ իշխողներին հեռացնելուց հետո մեր հիմնական առաջադրանքն է՝ մերժել ռուսական գաղութատիրական համակարգի ենթահամակարգի՝ այսպես կոչված 3-րդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը, որդեգրել ազգային համակարգ-պետություն ստեղծելու իրավաքաղաքական հայեցակարգ և, մոբիլիզացնելով համայն հայությանը՝ ձեռնամուխ լինել այն իրագործելուն: Գործընթացը պետք է սկսվի, առաջին հերթին, 1921 թ. ռուս-թուրքական և 1922 թ. ԽՍՀՄ կազմավորման, պայմանագրերը մեզ վերաբերվող մասով չեղյալ ու անվավեր հայտարարելով: Ընթացքում հարկ կլինի մեզ վերաբերվող մասով չեղյալ ու անվավեր ճանաչել նաև ԱՊՀ համաձայնագիրը, որովհետև դրանով 3-րդ Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի այսօրվա սահմանները, ինչպես նաև դուրս գալ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից:
Ազգային համակարգ-պետության իրավաքաղաքական հայեցակարգը պետք է հիմնված լինի ազգային առաքելության վերաստանձնման, միջազգային իրավունքին համապատասխան Հայրենիքի վերատիրացման (դեօկուպացիայի) և, այդ համատեքստում՝ 1-ին Հանրապետության ժառանգորդության հրամայականների վրա:
Այդ հայեցակարգից բխող ռազմավարության առաջնային գերակայությունը պետք է դառնա Արցախը դե յուրե ՀՀ կազմում ներառելը: Եթե Արցախը դե յուրե մտնի ՀՀ կազմ, տարածաշրջանային հակահայ ճարտարապետությունը, որ մեզ այս դանդաղ մահվան վիճակում պահող համակարգի հենքն է, կսկսի անդառնալիորեն փլուզվել և մենք կյանքի երաշխիք ձեռք կբերենք: Եթե Նախիջևանն էլ միանա, կլինի արդեն ուրիշ տարածաշրջան: Ըստ այդմ՝ կլինի ուրիշ ուժային-ձգողական դաշտ, որտեղ ռուսական գաղութատիրությունը կչեզոքանա և մեր ազգային-պետական վերածնունդը կվերածվի լիարժեք ու անդառնալի գործընթացի:
Ինչու՞ է այդպես:
Որովհետև համակարգը մեզ իր ենթահամակարգը դարձնելու նպատակով Հայաստանն այնպես է մասնատել-փոքրացրել, որ մենք օբյեկտիվորեն զրկվել ենք ինքնուրույն համակարգ դառնալու համար անհրաժեշտ հիմնական նյութական սուբստանցից՝ հողից, տվյալ դեպքում՝ նվազագույն տարածքային-հաղորդակցային հնարավորությունից:
Պատահական չէ, որ մեր իմաստուն ազգը դեպի անկախություն, դեպի ազգային առաքելություն և դրա գործիք-պետություն իր ընթացքն սկսեց Արցախի ազատագրմամբ:
Եթե մենք ուզում ենք ինքնուրույն, մեր ազգային առաքելությանը ծառայող և մեր գոյությունն ու զարգացումը երաշխավորող գործիք-պետություն ունենալ, ապա նոր ստեղծվող այդ պետության (համակարգի) գլխավոր ու առաջնային գործառույթներից մեկը պետք է դառնա կենսունակ լինելու համար բավարար տարածքային-հաղորդակցային հնարավորության ապահովումը: Ուստի Նոր Հանրապետությունը պետք է հիմնադրվի Արցախի միավորմամբ, այնուհետև առնվազն ընդարձակվի մինչև Կուր-Արաքսյան միջակայքի բնական սահմանները, որպեսզի երաշխավորի նվազագույն ինքնաբավություն և արդյունավետ ինքնապաշտպանություն:
Նախ՝ հող, ապա՝ տուն: Այլ տարբերակ չկա:
Մինչ այդ սահմաններին հասնելը, մեր ինքնուրույնությունն ու դրա աճումը պետք է ապահովվի կամքի ու ջանքերի գերլարման և գերարդյունավետության հաշվին: Սա զարգացման ռեսուրսը նվազեցնող գործոն է, ուստի հարկ կլինի հնարավորինս շուտ գլուխ բերել Կուր-Արաքսյան Հանրապետության ամբողջացման գործը:
Անշուշտ, միայն տարածքը բավարար չէ ազգային առաքելությունը իրականացնող համակարգ ունենալու համար: Պետության հիմնական հատկանիշներից բացի՝ տարածք, ժողովուրդ և ինքնիշխանություն, հարկ կլինի ձևավորել համակարգի կառուցվածքային-գործառութային ամբողջ համակազմը և դրա միջոցով ապահովել նրա բոլոր բովանդակային առումները:
Առաջնահերթ պետք է դառնա Կենտրոնից (Ռուսաստանից) գաղութային կախյալության ուղեծրից պոկվելը, այն է՝ մշակութային, քաղաքակրթական, քաղաքական, ռազմական, տնտեսական ու այլ առումներով մեզ կախյալի կարգավիճակով Ռուսաստանին կապող պորտալարը կտրելը:
Ներկայումս նպաստավոր ժամանակ է Ռուսաստանի գաղութային կախյալությունից ազատագրվելու և տարածաշրջանային ճարտարապետությունը փոխելով ինքնուրույն համակարգ ստեղծելու համար: Ակնհայտ է, որ Արևմուտքն այլևս չի հաշտվում ռուսական գերիշխանության և ռուս-թուրքական հաշվեկշռի վրա հիմնված տարածաշրջանային ճարտարապետությամբ ձևավորված համակարգում ընդամենը բաժնետեր լինելու մտքի հետ, այլ մտադիր է ուղիղ հարաբերություններ հաստատել տարածաշրջանի սուբյեկտների հետ: Նույնպիսի մտադրություն ունեն նաև Իրանը և Չինաստանը։ Եվ այս առաջադրանքը պետք է կատարել այն օբյեկտիվ հանգամանքի հաշվառմամբ, որ տարածաշրջանում չեն կարող լինել Հայաստան և Ադրբեջան հավասար սուբյեկտներ, այլ միայն մեկնումեկը նրանցից, իսկ մյուսը կամ չի լինի, կամ կլինի օբյեկտի կարգավիճակով:
Պետք է վերջապես դադարել հույսեր փայփայելուց, թե մեզ օբյեկտի կարգավիճակում պահելու և շահագործելու համար ստեղծված առկա հակապետություն-ենթահամակարգում հնարավոր է դրական բովանդակային փոփոխություն կատարել, դրական գործառույթներ իրականացնել, օրինակ՝ ժողովրդավարություն, իրավունք ու արդարություն հաստատել, կոռուպցիան վերացնել, տնտեսություն զարգացնել: Համակարգը երբեք նման ինքնասպանության չի գնա: Ընդամենը իմիտացիա կանի, ինչպես և անում է: Որքան էլ օրվա ժողովրդական իշխանությունը ձգտի ներքին, բովանդակային փոփոխություն կատարել, ազգային առաքելությանը միտված ազգային պետության իրավաքաղաքական հայեցակարգ չորդեգրելու և, ըստ այդմ, համակարգը չփոխելու պարագայում որոշ ժամանակ անց ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր, իսկ 2018-ի համաժողովրդական ընդվզմամբ ձեռք բերված արդյունքները կմսխվեն։
Ազգային պետություն-համակարգի բովանդակային շատ առումներ (մարդու իրավունքների երաշխավորում, իրավականություն, սոցիալականություն, արդարություն, ժողովրդավարություն, բարեկեցություն և այլն) պետք է լինեն և կլինեն մեր ազգային առաքելության՝ որպես համամարդկային առաքելության ներդաշնակ բաղադրիչի, իրականացման փոխծնող և փոխզարգացնող պայմաններն ու արգասիքները:
Առկա հակապետություն-ենթահամակարգից նոր, ազգային պետություն-համակարգի անցնելու համար անհրաժեշտ է որոշակի Անցումային փուլ: Կյանքը ցույց տվեց, որ հանցավոր ռեժիմին հեռացնելուց հետո համակարգի սպասարկման համար գրված Սահմանադրությամբ արտահերթ ընտրություններով պետական կառավարման մարմիններ ձևավորելը և նույն ընթացքով կյանքը շարունակելը՝ համակարգի որակը լավացնելու միջոցով ազգի ապագան, նրա զարգացումը երաշխավորելու նպատակով, քննադատության չեն դիմանում: Այդպիսի մոտեցումը կհանգեցնի տեղապտույտի և մեզ կկանգնեցնի կոտրած տաշտակի առաջ, մինչդեռ մենք ժամանակ և ռեսուրս չունենք տարատեսակ փորձարկումների համար:
Անցումային փուլը պետք է ապահովի առկա համակարգի կազմաքանդումը (տարածաշրջանի ճարտարապետության իրավաքաղաքական հիմքերի վերանայում, ապագաղութացում, անցումային արդարադատություն, լյուստրացիա, այդ թվում՝ քաղաքական ասպարեզից նախորդ երեք ռեժիմների մաս կազմած վերնախավի հեռացում ու պատասխանատվություն) և նոր համակարգի հիմնադրումը (ՀՀ-Արցախ միասնական տարածքով Նոր (ոչ 4-րդ) Հանրապետության հռչակում) ու դրա ձևավորման հիմքերի ու նախադրյալների ստեղծումը (նոր Սահմանադրություն, նոր քաղաքական ընտրախավ, ինքնիշխան արտաքին հարաբերություններ, ազգային, ազատ ու արդիական տնտեսություն, Ազգ-բանակ և այլն):
Կրկին կարևորելով Արցախի հանգամանքը, պետք է ընդհանրապես բացառել նրան սուբյեկտացնելու բոլոր, առաջին հերթին՝ Արցախի կեղծ անկախությանը ձգտելու կամ նրա հետ ռազմաքաղաքական կամ այլ բնույթի պայմանագրեր կնքելու, քալերը: Դրա փոխարեն հարկավոր է սկսել Արցախի ինտեգրումը՝ այնտեղ բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքներն ապահովելու, անվտանգային-պաշտպանական համակարգը միասնականացնելու և այլ անհրաժեշտ ուղղություններով:
Անշուշտ, նոր համակարգի ստեղծումը, այդ թվում՝ ապագաղութացումը և մյուս գործողությունները, հնարավոր չէ կատարել միանգամից, այլ միջնաժամկետ հեռանկարում և փուլ առ փուլ։
Ահա ազգային սուբյեկտացման համատեքստում քաղաքացու սուբյեկտացում երաշխավորող այսպիսի խորը և մասշտաբային գործընթացով կարող է լինել և պետք է լինի համակարգային փոփոխությունը:
Եվ միայն այսպես կարող ենք կառուցել նոր, ազգային համակարգը և հնարավորություն ստեղծել մարդկային երջանկության հասնելու ու ազգային իղձերն իրականացնելու համար:

Աղբյուրը՝ araratnews.am-ի

Դավիթ Սանասարյանի հետապնդումը ռևանշի նոր փուլի սկիզբն է

April 19th, 2019

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության հայտարարությունը
Դավիթ Սանասարյանի հետապնդումը ռևանշի նոր փուլի սկիզբն է
19 ապրիլի 2019 թ. Երևան

ՀՀ Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը Հայաստանը կախյալության մեջ պահող կրեմլակենտրոն նորգաղութային համակարգի ռևանշի որակապես նոր փուլի սկիզբն է:
Եվ Դավիթ Սանասարյանին իրականում հետապնդում են համակարգին չենթարկվելու ու նրան դիմադրելու համար։
Ցավով ստիպված ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը մինչ օրս հետևողականորեն անտեսում են համակարգային փոփոխություններ կատարելու վերաբերյալ մեր և այլ ուժերի ու գործիչների բոլոր զգուշացումներն ու հորդորները:
Դրա հետևանքով Հայոց պետականության քաղցկեղի վերածված համակարգը ոչ միայն հեշտությամբ հաղթահարեց հեղափոխության ալիքը, այլև շահեց նոր կառավարության անվերապահ վստահությունը և այսօր արդեն հաստատուն քայլերով փորձում է դառնալ դրության տերն ու ամբողջությամբ վերահաստատել իր դիրքերը:
Եթե դա տեղի ունենա, Նիկոլ Փաշինյանը և նրա ազնիվ թիմակիցներն առնվազն կհեռացվեն ասպարեզից, իսկ երկիրը նորից կհայտնվի բռնության, անարդարության ու կոռուպցիայի ճահճում:
Մինչ այդ՝ կարող է խաբուսիկ կայունության փուլ լինել,սակայն դրա միակ նպատակը լինելու է անցյալը վերադարձնելու նախապատրաստումը:
Քանի դեռ ուշ չէ, անհրաժեշտ է արմատական ու կտրուկ քայլեր կատարել համակարգային փոփոխություններն ապահովելու ուղղությամբ:
Առաջին հերթին անհրաժեշտ է.
1) իրավաքաղաքական գնահատական տալ նախորդ ռեժիմի գործունեությանը,
2) կազմակերպել ամբողջական և համապարփակ անցումային արդարադատություն, որի դիմաց առնվազն պետք է կանգնեն իշխանությունը յուրացրած, պետությունը զավթած և այն իրենց հանցագործությունների գործիքի վերածած հանցավոր համագործակցության պարագլուխները,
3) իրականացնել քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիա՝ պետականությունը քաղցկեղի նման խժռողներին ու քայքայողներին բացահայտելու, կառավարման լծակներից հեռացնելու, պատասխանատվության ենթարկելու և բազմամիլիարդանոց թալանը հետ բերելու համար,
4)կատարել պետական կառավարման համակարգի, առաջին հերթին՝ դատարանների և իրավապահ մարմինների, կազմի և, հարկ եղած դեպքերում՝ կառուցվածքի ու գործառույթների արմատական փոփոխություններ:
Էական նշանակություն ունի անվտանգության մարմինների համակարգի վերակազմակերպումը:
Այսօրվա ԱԱԾ-ն մեր երկիրն իր ճիրաններում պահող հակապետական համակարգի միջնաբերդն ու հիմնական գործիքն է, ուստի այն պետք է վերակազմակերպվի և նրա գործառույթներն ու կառույցները մինչև անվտանգության մարմինների նոր, ազգային համակարգի ձևավորումը պետք է համապատասխանաբար բաշխվեն Պաշտպանության նախարարության, Ոստիկանության և այլ մարմինների վրա:
Միևնույն ժամանակ՝ զբաղեցրած պաշտոններից պետք է հեռացնել ԱԱԾ-ի տնօրենին, տնօրենի տեղակալներին և ԱԱԾ-ի բարձրագույն ու գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձանց:
Այս նպատակների իրագործման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները պետք է կատարվեն անհապաղ՝ մեկ ընդհանուր փաթեթով:
Վերը նշվածը 2018 թ. ապրիլ-մայիսյան հեղափոխության մանդատի նվազագույն պահանջն է: Այդ պահանջը չկատարելու պարագայում հեղափոխությունը կձախողվի, իսկ երկիրը կհայտնվի աղետի շեմին:

Գ. Մկրտչյանի կնոջ ցուցմունքներում էական հակասություններ արձանագրվեցին

April 17th, 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվող «Սասնա Ծռեր» խմբի 10-ը անդամների գործով դատավարության ժամանակ այսօր ցուցմունք տվեց մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը:
Վերջինս նշեց, որ վիրահատության երկրորդ կամ երրորդ օրը խոսել է ամուսնու հետ: Ամուսինը պատմել է, թե ինչպես է ինքը վիրավորում ստացել: Մկրտչյանը կնոջն ասել է, որ ձեռքից է վիրավորված: Հասմիկ Ոսկանյանը ենթադրում է, որ ամուսինը խնայել է իրեն և չի ասել որովայնի վնասվածքի մասին:
Հասմիկ Ոսկանյանը նշեց, որ երկու շաբաթ ամուսինը գիտակից վիճակում է եղել և խոսել է իր և Գագիկ Մկրտչյանի քրոջ՝ Մերի Մկրտչյանի հետ:
Պաշտպանական կողմը հայտարարեց, որ Հասմիկ Ոսկանյանին նախաքննական և դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կան: Դատարանը ևս դա հաստատեց:
Դատավոր Մեսրոպ Մայկանը որոշում կայացրեց հրապարակել նախաքննական ցուցմունքները:
Հասմիկ Ոսկանյանը իր նախաքննական ցուցմունքներում հավաստել է, որ ամուսինը մահացել է այդպես էլ գիտակցության չգալով և իր հետ չի խոսել:
Մանրամասները՝ տեսանյութում:

Գ. Մկրտչյանի կինը չի տեսել ամուսնու վնասվածքը, բայց պնդում է, որ որովայնից էլ էր վիրավոր

April 17th, 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվող «Սասնա Ծռեր» խմբի 10-ը անդամների գործով դատավարության ժամանակ այսօր հետազոտվեց մահացած ոստիկան Յուրի Տեփանոսյանի հոր՝ Վահրամ Տեփանոսյանի տրամադրած տեսասկավառակը: Վահրամ Տեփանոսյանը իր հարցազրույցներում մասնավորապես պնդում է, որ իր որդու սպանության հետ «Սասնա Ծռերը» կապ չունեն: Նա նշում է, որ որդուն սպանողը շատ մոտ է գտնվել և ընդգծում է , որ դա միայն ոստիկան կարող էր լինել: «Ինձ միայն ճշմարտությունն է հետաքրքրում: «Սասնա Ծռերը» իմ հարազատները չեն և ես չեմ վախենում նրանցից: Ես վստահ եմ , որ նրանք կապ չունեն որդուս սպանության հետ»,-բոլոր հարցազրույցներում ընդգծել է Վահրամ Տեփանոսյանը:
Այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեցին նաև Յուրի Տեփանոսյանի կինը՝ Արփինե Թումասյանը և նրանց ընտանիքի կնքահայրը՝ Տիգրան Գրիգորյանը: Ցուցմունք տվեց նաև մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը: «Սասնա Ծռերի» անդամ Սեդրակ Նազարյանը մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի կնոջից հետաքրքրվեց, թե նա հիվանդանոցում ամուսնուն տեսնելուց հետո իմացա՞վ, թե նա մարմնի որ հատվածից է վիրավորված՝ աջ կողմից էր, թե ձախ: Հասմիկ Ոսկանյանը արձագանքեց.«Ես ասել եմ ձեռքն էր, մնացած մասը բարակ, կապույտ սավանով ծածկված է եղել»: Հասմիկ Ոսկանյանը նշեց, որ ամուսնու մարմնի վրա պատռվածք և կարեր չի տեսել.«Վերքը իմ ներկայությամբ չեն մշակել բժիշկները: Ես նման բան չեմ տեսել»: Սեդրակ Նազարյանը հարցրեց.« Գագիկ Մկրտչյանը Ձեր հետ խոսելու ժամանակ ասել է՝ ինձ կենդանի չեն թողնի»: «Ոչ, ես նման խոսակցություն չեմ հիշում»,-արձագանքեց մահացած ոստիկանի կինը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ալեք Ենիգոմշյանի լրացուցիչ հայտարարությունը

April 17th, 2019

Ալեք Ենիգոմշյանի լրացուցիչ հայտարարությունը
17-ը ապրիլի 2019 թ. Երևան
Հայտնում եմ, որ ավելի քան երկու տարի և ութ ամիս առաջ հարուցված անհիմն մեղադրանքի ու վերջ չունեցող «նախաքննության» մասին
իմ 11.04.2019 թ. հայտարարությունից հետո ավագ դատախազ Պ. Պետրոսյանի և ՀՔԾ վարչության պետի տեղակալ Էդիկ Հակոբյանի ստորագրությամբ ստացել եմ 12.04.2019 թ. թվակիր գրություններ, որոնցից տեղեկանում եմ, որ նույն օրը որոշում է կայացվել իմ նկատմամբ «քրեական հետապնդումը դադարեցնելու», «քրեական հետապնդում չիրականացնելու» և «ընտրված խափանման միջոցը վերացնելու» մասին` «հանցակազմի բացակայության հիմքով»: Առիթից օգտվելով, իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և ՄԻՊ գրասենյակի համապատասխան իրավաբաններին՝ ՀՀ Գլխավոր դատախազին ու ՀՔԾ տնօրենին ուղղած իմ դիմուններին ու հրապարակային հայտարարությանը զուգահեռաբար իմ իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինելու և այդ նպատակով ՀՀ Գլխավոր դատախազին պարզաբանում պահանջող դիմում ներկայացնելու համար:

Արցախցիների կոշտ արձագանքը Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

April 16th, 2019

Արցախի մեր հայրենակիցները բավականին կոշտ են արձագանքում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի օրեր առաջ արած այն հայտարարությանը, թե նրանք , ովքեր Արցախը hամարում են Հայաստանի մարզ, չհատեն սահմանը. «Կոչ եմ անում այդ մարդկանց, ովքեր ասում են՝ Արցախի Հանրապետությունը մարզ է՝ չհատեն սահմանը։ Մենք ունենք մեկ հայրենիք, երկու հայկական հանրապետություն»,-հայտարարել էր Բալասանյանը` անդրադառնալով Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնած՝ Արցախը մարզի կարգավիճակով ՀՀ-ին միավորելու քայլերին: Արցախցիները նշում են, թե Վիտալի Բալասանյանը նման հայտարարություն անելու իրավունք չունի, քանի որ Արցախը Հայաստանի մի մասն է և նման հայտարարություններով փորձել տարանջատել Արցախը մայր հայրենիքից, պարզապես ազգի մեջ թշնամություն քարոզել է. «Մի մարդու կարծիքով չի կարող լինել: Շատ բան է ասում Բալասանյանը: Չի կարելի նման բան անել: Նա այն ուժը չի ներկայացնում , որ արցախցիների անունից խոսի»,-նշում են արցախաբնակ մեր հայրենակիցները:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Միակ ելքը Արցախի միացումն է Հայաստանին, այլ տարբերակ չկա». Հարցախույզ Ստեփանակերտում

April 15th, 2019

«Արցախը պետք է միանշանակ դառնա Հայաստանի մի մասը»,-նման տեսակետ են հայտնում Արցախի մեր հայրենակիցները` Ստեփանակերտում անցկացված հարցախույզի ժամանակ : Նրանք գտնում են, որ պետք է լինի մեկ պետություն և մեկ հայրենիք՝ նշելով, որ Արցախը չի կարելի տարանջատել Հայաստանից: Արցախցիները ողջունում են «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնած՝ Արցախը Հայաստանի մաս ճանաչելու գործընթացը: Նրանք գտնում են, որ այլ ճանապարհ չկա և Արցախը օր առաջ պետք է միանա Հայաստանին: «Արցախ աշխարհը միշտ է Հայաստանի հետ է»,-ասում են արցախցիները: Մանրամասները՝ տեսանյութում:

Ալեք Ենիգոմշյանի հայտարարությունը: Իմ երկրում ես ապրում եմ կիսապատանդի կարգավիճակով

April 11th, 2019

Ցավում եմ, որ պետական գերիշխանության, անվտանգության և ներքին արդարության ասպարեզներում մեր երկրի ու ժողովրդի դիմագրաված լրջագույն և բազում խնդիրների առկայության պայմաններում ստիպված եմ բարձրաձայնել դրանց համեմատությամբ շատ անկարևոր, անձնական բնույթի մի հարցի մասին:
Խնդիրը վերաբերվում է հակաիրավական նախկին վարչախմբի դեմ ժողովրդի ընդվզումից ու տարած հաղթանակից մեկ տարի անց «իրավապահ» մարմինների շարունակվող հակաիրավական գործունեությանը:
ՀՀ գործադիր իշխանությունների մաս կազմող ՀՀ Հատուկ քննչական ծառայության, ինչպես նաև ՀՀ Դատախազության հակաիրավական կամայականությունների պատճառով ես, Ալեք Ենիգոմշյանս (անձնագրային տվյալներով` ՀՀ քաղաքացի Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույան), արդեն ավելի քան երկուսուկես տարի իմ երկրում պահվում եմ փաստացի կիսապատանդի վիճակում:
27 հուլիսի 2016 թ. ինձ առաջադրվել է շենք-շինությունների զավթման օժանդակության մեղադրանք: Ինձ համար աներկբա է, որ մեղադրանքը բացարձակապես անհիմն է և շինծու, և ունեցել է բացառապես քաղաքական շարժառիթներ: Բայց նշածս հակաիրավականությունը դրան չի վերաբերվում:
Մեղադրանքը ներկայացվելու օրվանից անցել է մոտ 1000 (հազար) օր, և իմ «գործը» դեռեւս գտնվում է «նախաքննության» փուլում: Եվ սա այն դեպքում, երբ հազարապատիկ ավելի բարդ ու խճճված գլխավոր գործի` «Սասնա ծռեր» խմբավորման գործողության նախաքննությունն ավարտվել է 8-9 ամսում:
Իրականում այս 1000 օրերի ընթացքում ոչ մի նախաքննություն չի ընթացել և ես թեկուզ մեկ անգամ հարցաքննության չեմ հրավիրվել:
Փոխարենը՝ այս ամբողջ ընթացքում իմ անձնագիրը մնացել է առգրավված և իմ բանկային հաշվեհամարների ու անշարժ գույքի նկատմամբ կալանք է կիրառված: Նշեմ, որ ես ոչ աշխատավարձ եմ ստանում, ոչ էլ թոշակ և իմ բանկային հաշիվը եղել է ապրուստի իմ միակ աղբյուրը:
Իմ նկատմամբ մեղադրանքի պահպանումը, տեղի չունեցող «նախաքննության» հավերժացումը, անձնագրի առգրավման ու միջոցների նկատմամբ կալանքի անժամկետ պահպանումն այլ կերպ չեն կարող բնութագրվել, քան իրավունքը պահպանելուն կոչված մարմինների կողմից հակաիրավական գործունեություն և քաղաքացուն կիսապատանդի վիճակում պահելու փաստ:
Այդ հակաիրավական գործունեության հեղինակներն են ՀՀ ՀՔԾ-ն և ՀՀ Գլխավոր Դատախազությունը: Առաջինը` որովհետեւ իմ «գործը» գտնվում է նրա վարույթում, երկրորդը` որովհետեւ անցնող երեսուներկու ամիսների ընթացքում յուրաքանչյուր երկու ամիսը մեկ դատախազությունը ՀՔԾ քննիչին թույլ է տվել երկարացնել «նախաքննության» ժամկետը:
Ս.թ. մարտի 6-ին ես դիմում եմ ներկայացրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, պահանջելով վերջ տալ խեղկատակությանը և քննությունն ավարտել ու գործն ուղարկել դատախազություն, որպեսզի ի վերջո կայանա դատական գործընթաց: Մարտի 18-ին նույնաբովանդակ գրությամբ դիմել եմ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Երեկ, 2019 թ. ապրիլի 10-ին, ստացել եմ իմ «գործով» ՀՔԾ քննիչ Էդիկ Հակոբյանի 5 ապրիլի թվակիր գրությունը, որտեղ նա ինձ ոչ ավել ոչ պակաս հաղորդում է, թե «քննությունը» շարունակվում է:
Ես կասկած չունեմ, որ իմ դիմումի «պատասխանի» բովանդակությունը նույնն էր լինելու, եթե այն ստորագրած լիներ ոչ թե Էդիկ Հակոբյանը, այլ ՀՔԾ մեկ այլ պաշտոնյա:
Բայց առնվազն տարակուսանք է առաջացնում այն իրողությունը, որ ՀՔԾ-ն իմ դիմումին պատասխանելու պարտականությունը հանձնել է նույն այն անձին, ում հանցավոր անգործունեության դեմ է ուղված եղել իմ բողոքը:
Բայց սա դեռ երևույթի մի կողմն է:
Մյուս, ավելի հրեշավոր կողմը պարզ է դառնում, եթե հիշենք, թե ո՞վ է ՀՔԾ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Էդիկ Հակոբյանը:
Էդիկ Հակոբյանը Հաց բերող Արթուր Սարգսյանի գլխավոր դահիճն է:
Փաստորեն, նախկին վարչախմբի ամենակեղտոտ գործերի կատարածուները շարունակում են մնալ իրենց պատասխանատու պաշտոններում: Ավելին՝ շարունակվում է նրանց վստահվել կարևորագույն նշանակություն ներկայացնող գործերի քննությունը:
Արդարև, նույն Էդիկ Հակոբյանը ներկայումս մաս է կազմում 2008 թ. մարտի 1-ի գործով քննչական խմբին: Ինչ խոսք, այդ գործով բազմակողմանի, լրիվ, առարկայական, մանրակրկիտ, խղճամիտ և արդար քննությունը կարելի է երաշխավորված համարել … :
Ակնհայտ է, որ վերոգրյալի պատասխանատուները ՀՀ «անկախ» դատական իշխանությունները չեն, այլ գործադիր իշխանության մաս կազմող «իրավապահ» մարմինները:
Այդ դեպքում ի՞նչ է գործադիր իշխանության ղեկավարության դիրքորոշումն այս ամենի նկատմամբ:

Ալեք Ենիգոմշյան
11 ապրիլի 2019 թ. Երևան

Վ. Բալասանյանը պաշտոնապես սպառնում է կրկնել Բերձորը

April 10th, 2019

Սասնա Ծռեր արցախյան կուսակցության քարտուղարության հայտարարությունը

Վ. Բալասանյանը պաշտոնապես սպառնում է կրկնել Բերձորը

10 ապրիլի 2019 թ. Ստեփանակերտ

2019 թ ապրիլի 9-ին ՀՀ Արցախի մարզի Ասկերանի շրջանի վարչական մարմինների և համայնքների ղեկավարների՝ անվտանգության հարցերով խորհրդակցության ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Վիտալի Բալասանյանը, կոպիտ կերպով և բացահայտ ցինիզմով անցել է իր պաշտոնեական լիազորությունները և, չարաշահելով իր պաշտոնեական դիրքն ու վարողի իրավունքը՝ խորհրդակցությունը վերածել է Սասնա Ծռեր համահայկական կուսակցության ու Սասնա Ծռեր արցախյան կուսակցության նկատմամբ ոչ իրավաչափ գործողություններ կատարելու և նրանց անդամների նկատմամբ բռնություն գործադրելու անհրաժեշտության քննարկման:
Պետականորեն գրանցած և օրինական կերպով գործող քաղաքական կուսակցությունների նկատմամբ բռնության և այլ հակաիրավական քալեր կատարելու վերաբերյալ իր պնդումները նա ձգտել է հիմնավորել այն հանգամանքով, որ նրանք քաղաքական կարծիք են հայտնում, որ Արցախը ՀՀ մարզ է, ինչպես նաև նախատեսում են խաղաղ ավտոերթ կազմակերպել Երևանից դեպի Արցախ:
Բացի այդ՝ մատնացույց անելով խորհրդակցությանը մասնակցող Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի ղեկավար Գեղամ Գրիգորյանին, որը Սասնա Ծռեր արցախյան կուսակցության քարտուղարության համակարգողն է, փորձել է նրան սպառնալի ոճով երկընտրանքի առջև կանգնեցնել՝ ստիպելով հրաժարվել իր քաղաքական հայացքներից կամ հեռանալ դահլիճից:
Գեղամ Գրիգորյանից ստանալով իրավունքի, սահմանադրականության և օրինականության հղումներով հիմնավորված արժանապատիվ ու իրավաչափ պատասխան, Վիտալի Բալասանյանն էլ ավելի է կոշտացրել իր դիրքրոշումը և բոլորի ներկայությամբ նրան բացեիբաց սպառնացել է, թե փոխանցիր քո ընկերներին, որ եթե այս անգամ էլ փորձեն ավտոերթով գալ Արցախ, ապա իրենց համար շատ ավելի վատ կլինի, քան եղավ Բերձորի ժամանակ:
Վիտալի Բալասանյանի՝ ՀՀ իշխանություններին, ՀՀ քաղաքացիներին և քաղաքական կազմակերպություններին իրար հետևից մարտահրավերներ նետելու, նախկինում կատարված բռնություններն անհրաժեշտ ու տեղին համարելու, այդ բռնությունները կրկնելու սպառնալիքներ հնչեցնելու վարքագիծն ու գործողությունները ոչ միայն անհամատեղելի են պետական բարձր պաշտոնի հետ, այլև ենթակա են քրեաիրավական գնահատականների և պատասխանատվության:
Անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյայի դիրքից դրսևորված՝ քաղաքական կազմակերպություների, նրա անդամների և աջակիցների նկատմամբ նրա վերաբերմունքն ու սպառնալիքներն առավել վտանգավոր և իրական են այն պարզ պատճառով, որ Արցախի բոլոր շրջանների ուժային մարմինների ղեկավարները դրանք կարող են ընդունել որպես բարձրագույն իշխանության հրաման ու հանձնարարություն և, ըստ այդմ՝ իրագործել դրանք նույն բերձորյան տարբերակով:
ՀՀ իշխանություններից և բոլոր պատկան մարմիններից ու պաշտոնատար անձանցից պահանջում ենք ըստ իրենց լիազորությունների.
1)քաղաքական և/կամ իրավական գնահատականներ տալ Վիտալի Բալասանյանի կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ նրանց քաղաքական հայացքների և գործողությունների համար բռնություն կատարելու սպառնալիքներ հնչեցնելու, ինչպես նաև մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների, մասնավորապես՝ ազատ գործելու, մտքի, խոսքի և կարծիք հայտնելու ազատությունների, ազատ տեղաշաժվելու, հավաքների ազատության, գաղափարախոսական բազմակարծության, բազմակուսակցականության, այլակարծության հիմքով խտրականության չենթարկվելու, օրենքի առջև հավասարության, միավորումներ, այդ թվում՝ կուսակցություններ ստեղծելու ու դրանց անդամագրվելու իրավունքների ոտնահարման կամ դրանց ոտնահարման սպառնալիքների փաստերին,
2)այդ գնահատականների հիման վրա լուծել նրա հետագա պաշտոնավարման և քրեաիրավական պատասխանատվության հարցը:

«Դեպի Արցախ ավտոերթը վերկուսակցական է». Ժ. Սէֆիլյան

April 9th, 2019

Սիրելի հայրենակիցնե՛ր
Դեպի Արցախ միասնության ավտոերթը վերկուսակցական է։
Մենք ընդամենը դրա նախաձեռնողն ենք։ Շատ ցանկալի է, որ մասնակցելու մտադրություն ունեցող կազմակերպությունների ներկայացուցիչները նաև ընդգրկվեն ավտոերթի կազմակերպչական խմբում:
Ավտոերթը տեղի է ունենալու միայն եռագույն դրոշներով, կուսակցական դրոշներ չեն լինելու: Իրենց կուսակցական կամ այլ բնույթի պատկանելությունն ընդծելու ցանկություն ունեցող մասնակիցները կարող են այլ խորհրդանիշներ կրել իրենց ավտոմեքենաների, հագուստի կամ այլ իրերի վրա։
Դեպի Արցախ ավտոերթն ունի երկու նպատակ.
1) ցույց տալ, որ մեր ազգը միասնական է և Արցախը ճանաչում է որպես ՀՀ մարզ,
2) լռեցնել 5-րդ շարասյան հիստերիան և խափանել նրա դավաճանական ընթացքը։
Մի քանի օր կմնանք Արցախում, կվայելենք Արցախի չքնաղ բնությունը և կշփվենք Արցախում բնակվող մեր քաջարի ու արժանապատիվ հայրենակիցների հետ։
Կոչ եմ անում համազգային միասնության վերկուսակցական տրամաբանությամբ մասնակցել ավտոերթին։
Ավտոերթի մեկնարկի և օրակարգի մասին կտեղեկացնենք այս շաբաթվա ընթացքում։ Ավտոերթի մեկնարկը նախատեսում ենք ժամանակի այնպիսի հաշվարկով, որ արտերկրում բնակվող մեր հայրենակիցները նույնպես հնարավորություն ունենան մասնակցելու:

ՀՀ ԱԱԾ-ն կատարեց Արցախի գործնական օտարման առաջին քայլը

April 9th, 2019

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հաղորդագրությունը

9 ապրիլի 2019թ. Երևան

ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքում զետեղված պաշտոնական հաղորդագրության համաձայն 2019թ. ապրիլի 6-7-ը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Արցախում հանդիպում է ունեցել Արցախի ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանի հետ, որի ընթացքում, ըստ հաղորդագրության ձևակերպման՝ երկու հայկական պետությունների ազգային անվտանգության ծառայությունների միջև կնքվել է համագործակցության և փոխգործակցության մասին համաձայնագիր: Թերևս զարմանալի չէ, որ Արցախի կեղծ սուբյեկտացմամբ Արցախը ՀՀ֊ից օտարելու առաջին քայլը կատարում է ԱԱԾ կոչվող այդ կառույցը, որը մինչ օրս իրեն համարում է բոլշևիկյան տխրահռչակ վեչեկայի ուղիղ ժառանգորդ։ Կարող ենք արձանագրել, որ արդեն պաշտոնապես տրվել է Արցախի օտարման մեկնարկը, իսկ ՀՀ ԱԱԾ֊ն 5-րդ շարասյան հիմնական գործիքն է։ Այս մասին ահազանգում ենք ՀՀ Ազգային ժողովին, կառավարությանն ու անձամբ վարչապետին՝ կոչ անելով վերջապես զբաղվել քեմալաբոլշևիկյանի փոխարեն ազգայինի վրա հիմնված ՀՀ իրավաքաղաքական հայեցակարգ որդեգրելու, դրա համատեքստում Արցախը ՀՀ֊ի մեջ մարզի կարգավիճակով դե յուրե ներառելու, ինչպես նաև ազգային շահերի դեմ ոտնձգություն կատարած կառույցները վերակազմակերպելու և մեղավոր պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու հարցերով։

Քաղաքացիները Վ. Բալասանյանի և Գ. Ծառուկյանի հայտարարություններն անթույլատրելի են համարում

April 8th, 2019

Օրերս Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության` Արցախը Հայաստանի մարզ ճանաչելու գործընթացին միտված քայլերին, որի շրջանակներում իրականացվում է ստորագրահավաք Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիներին Հայաստանում ընթացող համապետական ընտրություններին մասնակից դարձնելու պահանջով, ասել էր. «Կոչ եմ անում այդ մարդկանց, ովքեր ասում են՝ Արցախի Հանրապետությունը մարզ է՝ չհատեն սահմանը»: Ապրիլի 8-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր հերթին անդրադառնալով Բալասանյանի հայտարարությանը` նշել է. «Վիտալի Բալասանյանը լրիվ ճիշտ է, ես ընդունում եմ այդ հայտարարությունը»: Թեմայի շուրջ հարցախույզ ենք իրականացրել Երևանում: Քաղաքացիները Վիտալի Բալասանյանի և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները անթույլատրելի են համարում` նշելով, որ Արցախը ՀՀ անբաժանելի մաս է և տարանջատել մեկ հայրենիքը երկու պետությունների, առնվազն անհեթեթություն է:

«Արցախը Հայաստանի Հանրապետության մարզ է և վերջ»․ Ժիրայր Սէֆիլյան

April 8th, 2019

«Եթե մինչև այսօր հայկական կողմի առողջ շրջանակները բացականչել են, բարձրաձայնել են, լոզունգի են վերածել, որ Արցախը Հայաստան է և վերջ, ապա ես կարծում եմ, որ այսուհետև պետք է ասվի՝ Արցախը ՀՀ մարզ է և վերջ: Այս նախադասությունը կարծում եմ այսուհետ պետք է հինգերորդ շարասյան ներկայացուցիչների ականջին օղ լինի: Նախ և առաջ արցախաբնակ մեր հայրենակիցների բացարձակ մեծամասնությունը այս կարծիքին է, այսինքն, ինչ- որ ասում ենք, մենք մեզանից չենք հորինում: Բարեբախտաբար կան շրջանակներ, նոր ձևավորվող օղակներ, կուսակցություններ, որոնց համախմբմամբ մենք փորձելու ենք քայլեր կատարել, ուրիշներն էլ եթե փորձեն քայլեր կատարել, ապա մենք կսատարենք: Կարևորը, որ ոչ իշխանական անկեղծ ուժերը այս գաղափարի շուրջ համախմբվեն և ես հույս ունեմ, որ այդ գաղափարական համախմբումը տեղի է ունենալու»:

Ժիրայր Սէֆիլյան

«Օտարի մանդատը ցեղասպանության և Արցախի կորստի ճանապարհ է». Վարուժան Ավետիսյան

April 8th, 2019

Արդեն վտանգավոր սահմանին է հասնում իբրև թե պատերազմից խուսափելու նպատակով Արցախի հարցի լուծումը որևէ իրավասու միջազգային կազմակերպության կամ գերտերության մանդատին հանձնելու անհեթեթ և, ըստ էության, դավաճանական տեսակետի տարածումը։ Այս “հանճարեղ” հայտնագործությունը, որպես կանոն, հիմնավորվում է իսրայելապաղեստինյան հակամարտության կամ Կիպրոսի հարցի հետ համեմատությամբ։ Ընդ որում՝ այդ համեմատությունն այնպես է մատուցվում, կարծես թե իսրայելապաղեստինյան հակամարտությունը և Կիպրոսի հարցը մանդատի շնորհիվ խաղաղ ձևով, առանց պատերազմի արդեն բարեհաջող կերպով լուծվել են և հակամարտող կողմերն արդեն մեղր ու կարագ են դարձել իրար նկատմամբ։ Իրականում այս երկու հակամարտությունն էլ լուծված չեն, իսկ նրանց նկատմամբ ստանձնած օտար կամ միջազգային վերահսկողական գործընթացները վաղուց ձախողվել են և դադարել։ Այս ձախողված գործընթացները մեկ անգամ ևս ապացուցել են, որ գոյություն չունի անաչառ և շահ չհետապնդող մանդատ կամ այլ բնույթի միջազգային վերահսկողություն, և որ հենց մանդատատիրոջ շահերի միջամտությունն է հանգեցնում պատերազմի, որն ավարտվում է հակամարտության թույլ կողմի նկատմամբ դրա ուժեղ կողմի ուժային, պատերազմական լուծումների։ Իսրայելապաղեստինյան հակամարտության ընթացքում, երբ մանդատառու Բրիտանիան փորձեց իր շահերի միջամտությամբ ավարտին հասցնել գործը, երկու կողմից էլ հանդիպեց դիմադրության, ի վերջո 1948 թվականի մայիսի 15֊ին հրաժարվեց մանդատից, որից հետո անկախություն հռչակած Իսրայելը, որ ավելի ուժեղ էր, անցավ հարձակման, ընդլայնեց իր մանդատային տարածքը և մինչ օրս նույն ճանապարհով առաջ է շարժվում։ Կիպրոսը 1964 թ. անկախ է և նրա հարցում մանդատ չի եղել, ընդամենը փորձ է արվել ՄԱԿ֊ի զորքերի միջոցով հույն և թուրք հակամարտող համայնքներին զերծ պահել բախումներից։ Սակայն Կիպրոսի անկախ կարգավիճակը և Հունաստանի թուլությունը հանգեցրեցին ավելի ուժեղ Թուրքիայի հարձակման և Հյուսիսային Կիպրոսի զավթման։ Մինչ օրս էլ այդ վիճակն է։ Դարձյալ եղել է պատերազմ և չկա լուծում։ Ամենազավեշտալին և, միևնույն ժամանակ՝ վտանգավորն այն է, որ հիշյալ “հայտնագործությունը” իբրև թե չի ենթադրում մանդատառու կողմի զորքերի տեղակայում։ Մինչդեռ դա բացառված է։ Առանց ուժային բաղադրիչի ոչ մի մանդատառու չի կարող ստանձնել նման հանձնառություն։ Ավելին՝ Արցախի հարցի պարագայում դա պարտադիր կերպով ենթադրում է, որ պետք դադարեցվի ՀՀ փաստացի մանդատի գործողությունը, Արցախից դուրս բերվի ՀՀ ռազմական բաղադրիչը, վերացվի Արցախի նկատմամբ ՀՀ իրավազորությունը և արդյունավետ վերահսկողությունը և դրա փոխարեն հաստատվի նոր մանդատառուի վերահսկողությունը։ Եթե ՀՀ փաստացի իրավազորության և արդյունավետ վերահսկողության պարագայում են Արցախի այսօրվա իշխանիկները դավաճանական քայլեր կատարում, ապա ինչ կլինի այն ժամանակ, երբ Արցախը հայտնվի մեր ազգային շահի հաշվին իր շահերն իրացնելու նպատակ ունեցող օտարի վերահսկողության ներքո։ Այսքանով սահմանափակվենք, այս մանդատիստականության անհեթեթությունն ու վտանգավորությունը առանց երկար֊բարակ բացատրությունների էլ հասկանալի է։ Միայն հավելենք, որ մանդատիստական այս “հայտնագործությունն” այսօր երկու շահառու ունի։ Առաջինը և գլխավորը Պուտինյան կրեմլն է, որ տարված է մի նոր ԽՍՀՄ֊ի ձևով Ռուսական կայսրությունը վերականգնելու մեռելածին գաղափարով և հանուն դրա նպատակ ունի մեր ձեռքով մեր տունը քանդել, Արցախն օտարել մեզանից և Հայաստանը իր մարզը դարձնել։ Երկրորդը անձնական շահի մոլուցքից կուրացած հայ գործիչներն են, որ միամտորեն կարծում են, թե Պուտինն իր նպատակին հասնելուց հետո իրենց կնշանակի տեղապահ։ Այս մարդիկ, ցավոք, կարճ հիշողություն ունեն։ Մոռացել են, որ հենց իրենց կյանքի ընթացքում մեկ անգամ արդեն փորձարկված ռուսական մանդատը հանգեցրեց պատերազմի, Արցախի հայ բնակչության ցեղասպանության ու բռնագաղթի, իսկ պայքարող հայ մարդիկ, այդ թվում՝ իրենցից շատերը, հայտնվեցին ադրբեջանական բանտերում։
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյան

Շնորհավորում ենք Մայրության և գեղեցկության օրը

April 7th, 2019

Սիրելի մայրեր, կանայք, քույրեր և դուստրեր

Շնորհավորում ենք ձեր տոնը՝ Մայրության և գեղեցկության օրը։

Դուք եք կյանքի կրողն ու լույսը, Հայրենիքի և ամեն հայրենի տան սյունը, մեր օջախների պահապան հրեշտակը։
Ձեր կենսատու ուժի, վեհության և արժանապատիվ վարք ու բարքի շնորհիվ հազարամյակների դժնդակ փորձությունները չեն վնասել մեր արմատը։
Այսօր էլ կանք և վաղը նորից ծիլ ենք տալու ձեր արարչական ինքնազոհաբերությամբ, որ դուք սերնդե սերունդ կատարում եք անմնացորդ սիրով և նվիրումով։
Մարդկային երջանկության և ազգային իղձերին կհասնենք այն ժամանակ, երբ կյանքը ձեզ համար դառնա անահտական պաշտամունքի և աստղիկյան սիրո ու գեղեցկության միջավայր։

Կրկին շնորհավորում ենք ձեզ այս գարնանային ծաղկուն տոնի առթիվ և մաղթում մայրական և անձնական երջանկություն, անսահման սեր ու փթթող գեղեցկություն։

«Համախմբելը բարդ է, քանի որ բոլորս գեներալ ենք և շատ դժվար է գեներալներով հավաքվել և միասնական որոշումներ կայացնել». Ժիրայր Սէֆիլյան

April 5th, 2019

Երեքշաբթի օրը Սասնա Ծռեր համահայկական կուսակցության ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում կայացած հարց ու պատասխանի ժամանակ Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Կյուրեղյանը «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանին հղել էր հետևյալ հարցը.

Պարոն Սէֆիլյան, հայտնի է, որ Դուք կայացած ռազմական գործիչ եք, այսինքն՝ Արցախյան պատերազմում հաղթանակ հաջողած զինվորական՝ գնդի հրամանատար, իսկ այժմ սկսել եք իր կառուցվածքային բովանդակությամբ տարբեր, այլ գործընթաց՝ կուսակցաշինության գործընթաց։
Ձեր կարծիքով որո՞նք են այն մասնագիտական որակները, հատկություները և գիտելիքները, որ ի տարբերություն կամ համալրում զինվորականի, պահանջվում է արդեն կուսակցական գործչից՝ հաջողություն արձանագրելու համար։

-Հիմա շատ ավելի դժվար է գործելը, մեր նման մարդկանց շատ ավելի հեշտ է եղել գործել բանակային տրամաբանությամբ, մանավանդ որ այդ ամենի մասնակիցները եղել են կամավորներ, գաղափարակիր մարդիկ և ինձ համար այդ օրերին դժվար չի եղել կազմակերպելը, ղեկավարելը, կառավարելը: Այժմ շատ բարդ է խաղաղ պայմաններում համախմբվելը, քանի որ բոլորս այստեղ գեներալ ենք և այս դեպքում շատ դժվար է գեներալներով հավաքվել և միասնական որոշումներ կայացնել: Ճիշտ է բարդ է, բայց ամեն ինչի լուծումը կա: Այս հարցում պետք է լինել հնարավորինս լայնախոհ, համբերատար, հանգիստ, առանց էմոցիաների և փորձենք երկխոսելով գնալ առաջ, որովհետև այս դեպքում ձեռքը սեղանին խփելով, հրահանգներ արձակելով գործն առաջ չի գնա: Բայց կարևորն այն է, որ մենք ըստ էության համահայկական , գաղափարական, ազգային գաղափարներով տոգորված մարդկանցով կառույց ենք ուզում ձևավորել: Մեր գործելաոճով և բովանդակությամբ մենք ավելի շատ շարժում ենք և զբաղված ենք այդ կառույցը ձևավորելով: Այդ կառույցում բառի բուն իմաստով ժողովրդավարական տրամաբանությունը պետք է գերիշխի, սակայն դրան հասնելու համար ինչ-որ պրոցեսներ են անհրաժեշտ: Եթե ուզում ենք քաղաքական դաշտ ձևավորել, որից մենք 25 տարի զրկված ենք եղել, ապա այս աշխատանքը պետք է տեղի ունենա:

«Մինսկի խմբի երկրները հակամարտությունը կարգավորելու փոխարեն իրենց երկրի շահերն են սպասարկում»․ Ժ. Սէֆիլյան

April 4th, 2019

«Մենք համոզված ենք, որ բանակցությունների այսպիսի փիլիսոփայությամբ որևէ տեղ չենք հասնի: Միակ դրական բանը այս շփումների, որը երկու երկրների ղեկավարների միջև այն է, որ հնարավորինս մարդասիրական մոտեցումներ ցուցաբերելով առնվազն քայլեր կատարվեն, որ առաջնագծում զոհեր չլինեն: Գոնե հանդիպուներից այդ օգուտը լինի: Արցախյան խնդրի հետ կապված պետք է ասեմ, որ այս օրերին հնարավոր չէ լուծման հասնել, նկատի ունեմ նաև աշխարհաքաղաքական զարգացումները, որովհետև, եթե շատերը կարծում են, որ Մինսկի խումբը զբաղված է այս կոնֆլիկտը կարգավորելով՝ չարաչար սխալվում են: Մինսկի խմբի ամեն մի երկրի ներկայացուցիչ զբաղվում է իր երկրի շահերով: Կարող ենք միայն ենթադրություններ անել, ասելով , որ այս երկրին ձեռնտու է խնդրի լուծումը և հիմնավոր խաղաղությունը Կովկասում: Մատնացույց անելով մեկ- երկու երկրի կարող ենք ասել, որ նրանց ձեռնտու չի, այլ նրանց ձեռնտու է կառավարելի, անկայուն վիճակը: Միամիտ չպետք է լինել և կարծել, որ Մինսկի խումբը զբաղված է այս կոնֆլիկտի կարգավորմամբ: Սա մենք պետք է գիտակցենք որպես հայկական կողմ և մեր ընթացքը պետք է լինի մեկը՝ որպես պետություն կայանալ, ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել, ներքին ամրացումը իրականացնել և պատրաստվել պատերազմի և ինչքան մեր պատրաստվածության մակարդակը բարձր լինի, հակառակորդը չի համարձակվի պատերազմ սանձազերծել մեր դեմ: Եւ պատրաստ պետք է լինենք պատերազմի դեպքում ազատագրելու մեր մնացած հայրենի տարածքները, որոնք այսօր գտնվում են Ադրբեջան կոչվող երկրի տիրապետության տակ: Այս իմաստով վերջերս Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարի դիրքերից ճիշտ, հարիր հանդես եկավ: Երբ նույնանման կոչով հայտարարություններ հնչել են մեր կողմից կամ այլ գործիչների կողմից, իշխանական մամուլը հարձակվել է մեր վրա և ասել, որ այս մարդիկ պատերազմ են հրահրում և այլն: Պատրաստ պետք է լինել և այդ առիթը լինելու է: Հայկական կողմին է սպասում Նախիջևանը և մինչև Կուրի ափը: Մենք չէ, որ պետք է այդ պատերազմը հրահրենք: Բոլորը պետք է գիտակցեն, որ աշխարհաքաղաքական զարգացումները պարտադրելու են այդ պատերազմը: Ուստի այս ամբողջը չկանխատեսել և չպատրաստվել, կարծում եմ ճիշտ չէ: Խոսքը այսօրվա կամ վաղվա մասին չէ, բայց առաջիկա ժամանակները մեզ դեպի դա են տանում, որովհետև մեծ հաշվով Ադրբեջանն արհեստական պետություն է և, եթե հայկական կողմը առաջիկա տարիներին դրսևորի ինքնիշխան վիճակ, ես համոզված եմ, որ այդ ամենը շատ հանգիստ հնարավոր է կյանքի կոչել: Բոլորս պետք է հիշենք, որ 100 տարի առաջ մեր երկիրը զավթված էր թրքաբոլշևիկյան պայմանավորվածությամբ, բոլշևիկները զավթել են մեր երկիրը և նվիրել են Ադրբեջանին: Այսօր եկել է պատմական առիթը մեր այդ սխալը ուղղելու և ես համոզված եմ, որ այս իմաստով, բացի ռուսական կողմից, գերտերությունները, աշխարհաքաղաքական կենտրոնները դեմ չեն լինի: Պայմանը մեկն է, որ եթե հայերը ուժ ունենան իրենց մեջ և վարեն ինքնիշխան քաղաքականություն: Ամբողջ խնդիրը սրա մեջ է»:

«Դիրքերը հետ վերցնելու պրոցեսը վերևից պարտադրաբար և դավաճանաբար կանգնեցվել է». Ժ. Սէֆիլյան

April 4th, 2019

Ապրիլի 2-ի երկրորդ կեսից հետո, մասնավորապես՝ ապրիլի 3-ին, առաջնագծում գտնվող մեր զորամասերը պատրաստ են եղել կորցրած դիրքերը հետ վերցնելու: Պետք է նշեմ, որ սկզբում կորցրած դիրքերի թիվն ավելի մեծ է եղել և մի մասը մինչև ամսի 5-ը հետ ենք վերցրել: Դիրքերը հետ վերցնելու պրոցեսը վերևից կանգնեցվել է, ասելով, որ սպասեք, մենք կասենք: Երեք օր այդպես անցել է և մեզ պարտադրված զինադադարի առաջ կանգնեցնելով, զորքին պարտադրաբար, դավաճանաբար զսպելով, թույլ չտվեցին, որ վերականգնենք մեր դիրքերը: Մենք ոչ միայն կարող էինք դիրքերը վերականգնել, այլև մեզ հնարավորություն էր տրված այդ օրերին Շահումյանը վերադարձնելու: Շատ հարմար պահ էր, առիթ էր, որը հակառակորդը մեզ ընձեռել էր: Զորքը պատրաստ էր Շահումյանը հետ վերադարձնել, բայց, քանի որ մեր քաղաքական ղեկավարությունը գիտենք, թե ինչպիսի որակի է եղել, այդ պատճառով չենք կարողացել վերականգնել: Դա եղել է ոչ թե բանակի, այլ քաղաքական ղեկավարության պատճառով: Նրանք պետք է պատասխան տան: Մինչև այն ժամանակ, որ պատասխանատվության չեն ենթարկվել այդ մարդիկ, խոսել երկրի ներսում արդարության մասին՝ անհեթեթություն է:

«2016-ին կորցրել ենք 18 դիրք, ինչը չի կարող հոգեբանորեն չազդել մեր զորքի և մեր ժողովրդի վրա». Ժ. Սէֆիլյան

April 4th, 2019

Ապրիլի 2-ին Սասնա Ծռեր համահայկական կուսակցության ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում կայացած հարց ու պատասխանի ժամանակ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Սասնա Ծռեր համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանը, անդրադառնալով 2016 թվականի քառօրյա պատերազմի օրերին Հայկական կողմի ունեցած տարածքային կորստին, նշեց. «Կորցրած դիրքերին պետք չէ վերաբերվել որպես լոկ ֆիզիկական տարածքի: Շատ լավ հասկանալի է, որ ամեն մի սանտիմետրը մեզ համար սրբություն է: Նաև պետք է գիտակցել, որ տարածքը, որ մենք կորցրել ենք, այդ հսկայական տարածքը, ընդհանուր առմամբ 18 դիրք է, որից 12-ը հյուսիսարևելյան ՝ Թալիշի հատվածում և 6 դիրք հարավային ՝ Լելե-Թեփեի հատվածում: Ըստ էության ամեն մի դիրքը փոքրիկ ամրոց է, որոնք 25 տարի եղել են մեր տրամադրության տակ և այդ ամրոցները մենք օր օրի ամրացրել ենք: Մեկ օրվա մեջ հակառակորդին զիջել 18 ամրոց, դա չի կարող հոգեբանորեն չազդել մեր զորքի և մեր ժողովրդի վրա:
Մենք, կարևորելով այդ ամենը, բարձրաձայնել ենք և փորձել ենք քայլ կատարել և բոլորս գիտենք, թե ինչի ականատես եղանք և ինչպես կանխեցին մեր գործողությունները: Անդրադառնալով հարցին, թե արդյոք «Սասնա Ծռերը» պատրա՞ստ են հիմա՝ ապրիլյան պատերազմից 3 տարի անց, կորցրած տարածքները վերականգնելու քայլեր կատարել, Ժիրայր Սէֆիլյանը արձագանքեց. «Արդեն տարիներ են անցել և այդ նույն առաջարկով հանդես գալը այդքան էլ խոհեմ չէր լինի: Սակայն պարզ է, որ բանակցությունների տրամաբանությունը, փիլիսոփայությունը , այդ տարիների հակահայ ընթացքը փոխելու համար մեզ այսօր քայլեր են անհրաժեշտ:
Պարոն Փաշինյանն ըստ էության չի բարձրաձայնում Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու հարցը, սակայն այդ մասին իր բացատրական խոսքերում կա ենթատեքստ, հասկացնելու համար, որ այդ ամենը ի օգուտ մեզ չէ: Վստահ եմ, որ նա որոնում է ինչ-որ ձևեր ձերբազատվելու այդ հակահայ սկզբունքներից:
Վիեննայում կայանալիք Փաշինյան-Ալիև կայանալիք հանդիպումից առաջ, Ժիրայր Սէֆիլյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկեց ՝ Վիեննայում որպես նախապայման ներկայացնել Ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանի ռազմական հարձակմամբ խախտված հրադադարի գծի վերականգնման պահանջը։
Անդրադառնալով հարցին, թե նման առաջարկով հանդես գալն ի՞նչ նպատակ ուներ, Ժ. Սէֆիլյանը նշեց.
«Մեր կարծիքով լավագույն տարբերակներից մեկն էր հիշեցնել Մինսկի խմբին, թե ինչ է տեղի ունեցել 3 տարի առաջ և այդ խախտումը վերականգնելու լավ հնարավորություն ունի այսօր պարոն Փաշինյանը: Նպատակը դա էր՝ օգնել պարոն Փաշինյանի բանակցության ընթացքին: Ես վստահ եմ, որ այդ զորամասերում ծառայող սպաները, զինվորները այսօր իրենց վատ են զգում: Եթե հայտնի պատճառներով այդ սպաները երեք տարի է, որ իրենց կարծիքը չեն բարձրաձայնել՝ չի նշանակում, որ ամեն ինչ լավ է: Համոզված եմ, որ բացարձակ մեծամասնությունը սպասում է 18 դիրքերը վերչադարձնելուն և, եթե դա չի լինում, ապա մենք շատ թուլացած վիճակում ենք հայտնվոմ և սա ռազմական գաղտնիք չէ, որ ես բացահայտում եմ»:

Շտապօգնության բժիշկը չառարեց «Սասնա ծռեր»-ի համաներմանը

April 3rd, 2019

«Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստին այսօր որպես տուժող հարցաքննվեց շտապօգնության աշխատակից Հովհաննես Հովհաննիսյանը, որը 2016 թվականի հուլիսին եղել է գնդի տարածքում։ Հովհաննիսյանը դատարանին հայտնեց, որ երբեք հարաբերությունների մեջ չի գտնվել «Սասնա Ծռերի» անդամներից որևէ մեկի հետ, ապա պատմեց, թե ինչպես է հայտնվել գնդի տարածքում։
«Գնդի տարածքում հերթապահ եմ եղել, ասեցին՝ վիրավոր կա, մտեք։ Մտա, ներսում վիրավոր կար, Սմբատը եւ Մխիթարը վիրավոր էին, առաջին բժշկական օգնություն ցուցաբերեցի, հետո մնացինք, երեկոյան հերթափոխ է եղել։ Ներսում բոլորին հանդիպել եմ, զինված էին, ինչքանին որ տեսել եմ, զինված էին։ Ինչքան հիշում եմ երկուսին եմ բժշկական օգնություն եմ ցուցաբերել»։
Հովհաննիսյանը նշեց, որ ազատ շրջել է գնդի տարածքում, չի փորձել տարածքից դուրս գալ․ «Սպառնալիքներ գնդի տարածքում չեն եղել, զինված են եղել, Օսիպյանը եւ Եղիազարյանը տղերքի հետ են եղել:Ես Գագիկ Մկրտչյանին տեսել եմ հիվանդանոցում, իր հետ չեմ խոսել։ Գնդում չեմ տեսել Գագիկ Մկրտչյանին»:
«Սասնա Ծռերի» նկատմամբ համաներում կիրառելու վերաբերյալ Հովհաննիսյանը չառարկեց։

Լավրովյան պլանը, Ապրիլյան պայմանավորված պատերազմը և Սասնա Ծռերի ապստամբությունը

April 2nd, 2019

Ապրիլյան քառօրյա պատերազմից երեք տարի է անցել:
Ապրիլի 1-ի գիշերը դիրքապահ զինծառայողները թեպետ բարձրաձայնեցին հակառակորդի կուտակումների մասին, սակայն ապրիլի 2-ի առավոտյան պարզ դարձավ, որ հայկական կողմն ունի ինչպես մարդկային, այնպես էլ տարածքային կորուստներ: Նախորդ ռեժիմը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ փորձում էր ամեն կերպ թաքցնել հայկական կողմի կրած կորստի իրական չափերը:
Օրվա իշխանությունները ժողովրդին փորձում էին համոզել, որ հայկական կողմի կրած վնասն այնքան չնչին է, որ այն վերականգնելը ժամերի հարց է:
Սակայն օրեր անց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը բացահայտեց հայկական կողմի ունեցած տարածքային կորստի մասին իրականությունը՝ միաժամանակ հայտարարելով, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը պայամանվորված պատերազմ էր, ինչին Սերժ Սարգսյանը գնացել է իր իշխանությունը երկարաձգելու համար:
Այդ բացահայտումների համար Սերժ Սրագսյանի իշխանությունը որոշեց քաղաքական հաշվեհարդար տեսնել Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ: Նրան կեղծ մեղադրանքով կալանավորեցին:
Հետպատերազմյան շրջանում ազատագրված տարածքները կորցնելու վտանգը դարձյալ առկա էր, ինչն իրենց գործողությամբ կասեցրին Սասնա Ծռեր խմբի տղաները, երբ 2016 թվականի հուլիսին դիմեցին զինված ապստամբության՝ գրավելով Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը:
Իր այդ քայլով Սասնա Ծռեր խումբը շրջանառությունից դուրս թողեց Լավրովյան պլանը և կանխեց նոր պատերազմի վտանգը:
Հետագայում շատերը սկսեցին խոսել այն մասին, որ 2016-ի ապրիլին տեղի ունեցածը պայմանավորված պատերազմ էր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ վերջերս հայտարարեց. «քառօրյա պատերազմի մեկնարկից մեկ ամիս առաջ, եթե ոչ ավելի, ադրբեջանական զորքերի կուտակում է եղել շփման գծի ողջ երկայնքով և դա իմացել են բոլորը»:
Հետպատերազմյան շրջանում ճիշտ է ժամանակավոր ձերբակալվեցին ԶՈՒ որոշ պաշտոնյաներ, սակայն մինչ օրս ապրիլյան պայմանավորված պատերազմի պատճառները բացահայտված չեն:
Ապրիլյան դավաճանության համար դեռևս ոչ-ոք պատասխանատվություն չի կրել:

Ապրիլյան պայմանավորված պատերազմը կոչված էր ապահովելու Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը

April 1st, 2019

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը և Ապրիլյան պայմանավորված պատերազմը մի շղթայի օղակներ են, իսկ մինչ օրս տեղի ունեցած բոլոր դիմադրական ակտերը այդ շղթան խզելու գործողություններ
1 ապրիլի 2019 թ. Երևան

Որքան էլ ցավալի է, ստիպված ենք փաստել, որ Ապրիլյան քառօրյան հնարավոր դարձավ Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմի և նրա Ստեփանակերտյան մասնաճյուղի դավաճանության շնորհիվ: Դա պայմանավորված պատերազմ էր, որ կոչված էր ապահովելու Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը, ինչի դիմաց Կրեմլի ենթակայությամբ գործող Սերժ Սարգսյանի գաղութային վարչակազմը նպատակ ուներ երկարաձգելու իր կառավարումը:
Ապրիլյան քառօրյայից առաջ և հետո Սերժ Սարգսյանը տարբեր առիթներով բազմիցս հայտարարել է, որ ինքը պատրաստ է հանձնել ազատագրված տարածքները: Բացի այդ, Ապրիլյան քառօրյայից մինչև 2016 թ. հուլիսի 17-ը՝ մինչև Սասնա Ծռերի ապստամբության օրն ընկած ժամանակահատվածում, նա առնվազն չորս անգամ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ նպատակային հանդիպումներ է ունեցել և ի վերջո այդ շրջանակի գերակշիռ մեծամասնությանը հակել է ազատագրված տարածքները հանձնելու տեսակետին: Այսպես կոչված Լավրովյան պլանով այս հայակործան ծրագիրն իրականացնելու քայլերի մասին հետագայում փաստվել է օտարների, այդ թվում՝ Բելառուսի Նախագահ Ա. Լուկաշենկոյի, ինչպես նաև Արցախի ռազմաքաղաքական շրջանակների ուղղակի և անուղղակի հայտարարություններով:
Դեռևս Ապրիլյան պատերազմի օրերին Արցախի Նախագահի և ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոններն զբաղեցնող անձանց մակարդակով հաստատվեց, որ հայկական կողմը տեղյակ է եղել հարձակման մասին: Արդեն ռեժիմի հեռացումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք հետախուզական տվյալների պակաս չենք ունեցել:
Չնայած այդ հանգամանքին, ոչ միայն քայլեր չեն կատարվել կանխարգելիչ հարված հասցնելու համար, այլև արդեն ապրիլի 2-ին, երբ ամբողջ ճակատով մեկ ռազմական գործողություններ էին տեղի ունենում, անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել հակառակորդի հարձակումը կասեցնելու և նրան հակահարված տալու նպատակով: Մասնավորապես,
1. ՀՀ տարածքում չի հայտարարվել զորահավաք,
2. հրետանին աշխատել է զգալի ուշացումով, իսկ հակահարձակման վերաբերյալ ստորին և միջին օղակի հրամանատարության բոլոր նախաձեռնությունները կասեցվել ու արգելվել են,
3. դիրքապահ անձնակազմին հրամայել են նահանջել և թողնել դիրքերը.
4. հակառակորդի հարձակման և ճակատի ամբողջ գծով ընթացող լայնածավալ մարտական գործողությունների մասին խաղաղ բնակչությանն ընդհանրապես չեն տեղեկացրել, ինչի հետևանքով քաղաքացիական կյանքն ընթացել է իր հունով և, որպես հետևանք՝ բնակչության շրջանում եղել են զոհեր ու վիրավորներ.
5.յուրային ժողովրդի նկատմամբ զուգահեռաբար կազմակերպվել է ապատեղեկատվական պատերազմ՝ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած տարածքային և այլ կորուստները թաքցնելու նպատակով,
6.հրադադարի վերահաստատումից հետո զորքերում նույնիսկ լուրեր էին շրջանառում, որ պաշտպանության համակարգի բարձրաստիճան սպաների միջոցով շարքերում տարածում են պարտվողական և ազատագրված տարածքներ զիջելու տրամադրություններ:
Հակառակ դրան՝ դիրքապահ անձնակազմը և ժողովուրդն իր գերիշխան որոշմամբ փաստացի յուրօրինակ արտակարգ դրություն է հայտարարել և իր ինքնամոբիլիզացմամբ ռեժիմին հարկադրել է հետ կանգնելու դավաճանությունից: Ռեժիմը նույնիսկ ստիպված եղավ գերիշխանի կամքին համահունչ որոշ իմիտացիոն քայլեր կատարել, որոնցից, բնականաբար, հետագայում հրաժարվեց:
Երբ Ժիրայր Սէֆիլյանը բացահայտեց պայմանավորված պատերազմի ծալքերն ու կորուստները, իսկ այնուհետև կամավորների հավաք նախաձեռնեց հակառակորդի գրաված տարածքներն ազատագրելու նպատակով, Սերժ Սարգսյանը, հասկանալով, որ գործընթացն ի վերջո ավարտվելու է դավաճանության բացահայտմամբ և իր ու մյուս դավաճանների պատասխանատվությամբ, շինծու մեղադրանքով կալանավորեց Ժիրայր Սէֆիլյանին:
Այս ամենը վկայում է, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ձեռնարկվել են բոլոր միջոցները՝ այսպես կոչված Լավրովյան պլանը Ապրիլյան պայմանավորված պատերազմով, իսկ դրա ձախողումից հետո՝ համանման մեկ այլ սցենարով ավարտին հասցնելու համար:
Դա կանխելու նպատակով 2016 թ. հուլիսի 17-ին Սասնա Ծռերի ապստամբությամբ և նրա համաժողովրդական աջակցությամբ գերիշխան ժողովուրդը երկրորդ անգամ խափանեց Արցախի և ՀՀ ինքնիշխանության հանձնման այդ պլանը:
Ներկայումս, երբ գերիշխան ժողովուրդն իր երրորդ՝ 2018 թ. ապրիլ-մայիսյան գործողությամբ հեռացրել է ազգադավ ու ոճրագործ ռեժիմին և վերահաստատել է իր կամքը, ժողովրդային կառավարության գերակայություններից մեկը պետք է լինի մարդկային, տարածքային, քաղաքական և նյութական ծանր կորուստներ առաջացրած Ապրիլյան պայմանավորված պատերազմի պատճառները բացահայտելը և դրանց պատասխանատուներին պատժելը:
Անցյալին ամբողջական հայացքով նայելու, նրան ամբողջական իրավաքաղաքական գնահատական տալու և դրա հիման վրա Անցումային արդարադատություն իրականացնելու գործը չի կարելի ուշացնել:
Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը և Ապրիլյան պայմանավորված պատերազմը մի շղթայի օղակներ են, իսկ մինչ օրս տեղի ունեցած բոլոր դիմադրական ակտերը, այդ թվում՝ Սասնա Ծռերի ապստամբությունն ու Թավշյա հեղափոխությունը՝ այդ շղթան խզելու գործողություններ:
Վերը նշվածի հաշվառմամբ՝ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր դիմել Է ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ առաջարկելով արտախորհրդարանական կուսակցությունների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ խորհրդարանական լսումներ հրավիրել՝ Ապրիլյան քառօրյայի պատճառների իրավաքաղաքական գնահատականի և Անցումային արդարադատության միջոցով մեղավորների պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով:

Արցախի մարզի Քաշաթաղի շրջանում Ազատ Հայրենիք կուսակցությունը շարունակում է իր ապօրինի գործունեությունը

March 29th, 2019

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հաղորդագրությունը

29-ը մարտի 2019 թ. Երևան

Երեկ մարտի 28-ին Ազատ Հայրենիք կուսակցության Քաշաթաղի շրջանի պատասխանատու Արտուշ Մխիթարյանը իր ընկերների հետ, իրենց դե ֆակտո ղեկավար Սուրիկ Խաչատրյանի ցուցումներով այցելել են Քաշաթաղի հյուսիսային հատվածի գյուղեր, զրուցելու պատրվակով մուտք են գործել Սասնա Ծռեր արցախյան կուսակցության աջակիցների տները, փորձել են համոզել և կաշառել, պաշտոններ առաջարկել, հորդորելով, որ վերջիններս գործ չունենան Սասնա Ծռեր կուսակցության հետ: Մեր ունեցած տեղեկություններով, նման այցելությունները շարունակական են լինելու: Թեև նախկին ռեժիմի արցախյան հատվածի այս քրեական բարքերը ոչ մեկի համար գաղտնիք չեն, այնուամենայնիվ, հույսեր կային, որ Երևանում տեղի ունեցած փոփոխությունները կարող են այդ քրեական շրջանակների համար ազդակ լինել՝ դադարեցնելու նման մոտեցումների կիրառումը: Հաշվի առնելով «Իմ Քայլը» դաշինքի մի խումբ պատգամավորների այցը Արցախ և սպասվող հանդիպումները նախկին ռեժիմի արցախյան մասնաճյուցի ներկայացուցիչների հետ, կոչ ենք անում սաստել կիսաքրեական բարքերով առաջնորդվող խունտային, առերեսել նրանց փոփոխված իրավիճակի հետ, ինչին վերջիններս ամեն կերպ չեն ցանկանում համակերպվել:

Ժիրայր Սէֆիլյանի ուղերձը Նիկոլ Փաշինյանին` Ալիևի հետ հանդիպմանն ընդառաջ

March 29th, 2019

Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ այսօր Վիեննայում որպես նախապայման ներկայացնել Ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանի ռազմական հարձակմամբ խախտված հրադադարի գծի վերականգնման պահանջը։ Հակառակ պարագայում, եթե բանակցությունները վերսկսվեն հրադադարի խախտված գիծը որպես իրողություն ընդունելու մեկնակետից, ինքնաբերաբար լեգիտիմացվելու են Ապրիլյան քառօրյայի սանձազերծումն ու դրա հետևանքները, ինչպես նաև խրախուսվելու է նման գործելակերպն առհասարակ՝ խթանելով սպառազինությունների մրցավազքը, նորանոր Ապրիլյան քառօրյաները, տարածաշրջանի ապակայունացումը, ստեղծելով լայնածավալ պատերազմի ռեալ սպառնալիք։

«Այս դատարանը համարում ենք ապօրինի կառույց». Բողոքի ակցիա Շենգավիթի դատարանի դիմաց

March 27th, 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց «Սասնա Ծռեր» խմբի 10-ը անդամների գործով դատաքննությունը:
Դատաքննությանը զուգահեռ՝ դատարանի բակում «Սասնա Ծռերի» աջակիցները բողոքի ակցիա իրականացրեցին: Նրանք պահանջում են կրկին դռնբաց դարձնել դատական նիստերը:
Նշենք, որ դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ դատական նիստերը դռնփակ են անցկացվում: Նիստերին մասնակցում են միայն լրագրողները:
Ակցիայի մասնակիցները կարճ ժամանակով փակեցին դատարանի դիմացի ճանապարհը՝ թույլ չտալով մեքենաներին երթևեկել:
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անդամ Արթուր Մովսիսյանը նշեց, որ դա բողոքի ձև է, քանի որ դատավոր Մակյանն էլ խախտում է դատական նիստերին մասնակցելու ՀՀ քաղաքացիների իրավունքը:
«Դատավորի գործողությունները ապօրին էին: Ես փակել եմ դատարանի մուտքը, քանի որ այս դատարանը համարում ենք ապօրինի կառույց»,- ցուցարարներից պարզաբանում պահանջող ոստիկանին դիմեց Արթուր Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ քաղաքացիները դիմումներով դիմել են Մեսրոպ Մակյանին և պահանջել են նիստերը դռնբաց դարձնել, սակայն դատավորի կողմից որևէ արձագանք չկա:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Ոստիկանների ցուցմունքները չեն կարող հիմք լինել արդարադատություն իրականացնելու համար». Վ. Ավետիսյան

March 27th, 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց «Սասնա Ծռեր» խմբի 10-ը անդամների գործով դատաքննությունը:
«Մենք ոստիկանություն չենք ունեցել, դա եղել է զինված հրոսակախումբ, որը ծառայել է հանցավոր ռեժիմին, և ոստիկանների ցուցմունքները չեն կարող հիմք լինել արդարադատություն իրականացնելու համար։ Միակ տարբերակը անցումային արդարադատությունն է: Նախ գործը կոնտեքստային քննության ենթարկելուց հետո, քանի որ գործը կոնտեքստից կտրված է»,- դատարանում հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։
Վարուժան Ավետիսյանը հայտնի ֆիլմից մեջբերում արեց․ «Կարծես թե Սերժիկն իր համար հանգիստ նստած հաց ու սոխ էր ուտում, մեկ էլ շը՛րկխ, մենք մտանք։ Իրականությունը այլ էր, երկրում բեռնապետություն էր,իրականում ոստիկանական բռնապետություն էր և մենք ունեինք դիմադրության իրավունք և այն իրականացրինք: Ոստիկանների մահը ռեժիմի վրա է: Մի մասին ուղիղ ձևով, ուղղակի սպանել են մարդկանց, իսկ Վանոյանի մասով տեղի է ունեցել դժբախտ պատահար: Այս ամենին մենք ցավով ենք վերաբերվում: Հաստատ դեպի արդարդատություն չենք գնում»,-նշեց Վ. Ավետիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։

Նախկին հրեշտակապետ Գ. Խաչատրյանը Սասնա Ծռերի գործով ցուցմունք տալիս գրեթե ոչինչ չէր հիշում

March 27th, 2019

Այսօր «Սասնա ծռեր» 10 անդամների գործով դատարանում հարցաքննվեց Հրեշտակների գումարտակի նախկին հրամանատար Գեղամ Խաչատրյանը:
Գեղամ Խաչատրյանը հայտնեց, որ հիմա ոստիկանական համակարգում չի աշխատում: Խաչատրյանը նշեց, որ ինքը գնդի գրավման ժամանակ տարածքում չի եղել, որովհետև օդանավակայան էր գնացել, իրեն զանգահարել են, հայտնել դեպքի մասին, եկել է և սկսել ծառայությունը:
Գեղամ Խաչատրյանը հայտնեց, որ տեսել է վիրավոր ոստիկան Գագիկ Մկրտչյանին, որն արնահոսում էր:
Հարցին, թե կոնկրետ որտեղից էր արնահոսում և ինչ վիրավորում կարող էր ստացած լինել Խաչատրյանը արձագանքեց, որ չի հիշում:
Հարցերի մեծ մասին Հրեշտակների գումարտակի նախկին հրամանատարը տալիս էր կարճ պատասխան՝ չեմ հիշում։
Մանրամասները՝ տեսանյութում:

Ս. Գրիգորյանը «Սասնա Ծռերի» գործով իրեն տուժող չճանաչեց

March 27th, 2019

«Սասնա Ծռեր» խմբի 10-ը անդամների գործով դատական նիստին, որպես տուժող դատարան հրավիրված Սարգիս Գրիգորյանը այսօր՝ մարտի 27-ին հայտարարեց, որ ինքը իրեն տուժող չի համարում:
Սարգիս Գրիգորյանը նշեց, որ գործողությունից առաջ իր մեքենան է կայանել ՊՊԾ գնդի տարածքում: Մեքենային միայն մի կրակոց է դիպել, որն էական վնաս չի պատճառել:
Տեղյակ չէ, թե կրակոցն ում կողմից է արձակվել: Իրեն հասցված գույքային վնասի համար դատարանից ոչ մի պահանջ չունի:
Մանրամասները՝ տեսանյութում:

Արցախի մարզում, այդ թվում՝ Քաշաթաղի շրջանում, ճամբարային վիճակը շարունակվում է

March 26th, 2019

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

Արցախի մարզում, այդ թվում՝ Քաշաթաղի շրջանում, ճամբարային վիճակը շարունակվում է

26-ը մարտի 2019 թ. Երևան

ՀՀ Արցախի մարզում, այդ թվում՝ Քաշաթաղի շրջանում, շարունակվում է Երևանի նախորդ հանցավոր ռեժիմի և մինչ օրս գործող նրա Ստեփանակերտի մասնաճյուղի հաստատած ճամբարային վիճակը:
Նախորդ օրը՝ ս.թ. մարտի 23-ին, Մարտունի քաղաքում կատարվածից գրեթե չտարբերվող ձեռագրով Քաշաթաղի շրջանի վարչակազմը և նրա հովանավորությամբ գործող անձինք համատարած տնային այցելությունների և անհատական հանդիպումների միջոցով ամեն ինչ արել էին Իշխանաձոր համայնքում բնակվող քաղաքացիների և «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ներկայացուցիչների՝ ս.թ. մարտի 24-ի հանդիպումը ձախողելու համար:
Մասնավորապես՝ քաղաքացիների հետ հանդիպման համար նախապես մեծ պատրաստակամությամբ իր սեփական տարածքը հատկացրած անձն այդ ճնշումների հետևանքով հրաժարվել է պայմանավորվածությունից, իսկ երբ Շարժման ներկայացուցիչները հանդիպման այլ վայր են նշանակել, քաղաքացիների շարժը կասեցնելու համար դեպի այդ վայրը տանող ճանապարհների վրա հերթապահություններ են կազմակերպվել:
Ինչպես նախորդ օրը Մարտունիում, այստեղ ևս քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքների ոտնահարման հարցում աչքի են ընկել Արցախի մարզի թիվ մեկ օլիգարխ, Արցախի նախագահի թեկնածության հավակնորդ Արայիկ Հարությունյանի հետ փոխկապված անձինք:
Ըստ քաղաքացիներից ստացված տվյալների, դրանց թվում առանցքային դերակատարներ են եղել Քաշաթաղի շրջանի վարչակազմի նախկին (իրականում՝ նաև ներկայիս փաստացի) ղեկավար, Արայիկ Հարությունյանի գլխավորած Ազատ Հայրենիք կուսակցության Քաշաթաղի կառույցի փաստացի ղեկավար, Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի տարածքային միավորման խորհրդի նախագահ և, ըստ շրջանառվող լուրերի՝ նաև իր կամայականություներով տխուր հռչակ ձեռք բերած Սուրիկ Խաչատրյանը, Կովսականի հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Իշխանաձորի բուժկետի վարիչ, Ազատ Հայրենիք կուսակցության Իշխանաձորի շտաբի պետ Լուսինե Սարգսյանը, որի կնքահայրը նույն Արայիկ Հարությունյանն է, ինչպես նաև Իշխանաձորի գյուղապետը:
Հանդիպումն, այնուամենայնիվ, կայացավ: Դրան մասնակցեցին մի քանի տասնյակ իշխանաձորցիներ, ովքեր նաև ներկայացրեցին իրենց նկատմամբ տասնամյակներ շարունակ Արցախի իշխանությունների վարած քաղաքականության առավել ազգադավ, հակահայ և անմարդկային առումները:

«Մարտունեցիները մեկ նպատակ ունեն, որ Արցախը միանա Հայաստանին». Մանկավարժ Ք. Բադալյան

March 26th, 2019

Արցախ կատարած այցելության ընթացքում «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ղեկավար կազմը մարտի 24-ին հանդիպել է ունեցել Մարտունի քաղաքի բնակիչների հետ: Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը մարտի 18-ից նախաձեռնել է ստորագրահավաք Արցախի հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիներին հայաստանյան ընտրություններին մասնակից դարձնելու պահանջով: Սա Արցախը Հայաստանի մարզ ճանաչելուն ուղղված քայլերից մեկն է: Հանդիմպան մասնակից, մանկավարժ Քնարիկ Բադալյանը հանդիպման ընթացքում ելույթով է հանդես եկել, և իր խոսքում ընդգծել է , որ իրենց համար պատիվ է «Սասնա Ծռերին» Արցախում տեսնելը. «Մենք գիտենք , որ մեր առջև նստած են ազգի նվիրյալները, ազգի հերոսները: 30 տարվա ռեժիմի վարած քաղաքականության պատճառով ազգը դեգրադացվել է և Արցախը լեթարգիական քնից դեռ չի արթնացել: Ես ուզում եմ հավատացնել, որ սա այն Արցախն է, որը սրբության սրբոց է դարձրել Ավոյին: Սա Մարտունին է և երբ 1993 թվականին Ավոյի դիակը դրված էր և ժողովուրդը սգում ու ողբում էր, ոչ մեկի մտքով չէր անցնում՝ անկախ Արցախ բառը, բոլորի գիտակցության մեջ միայն միացում բառն էր: Իմ սերնդակիցները շրջում էին Արցախի փողոցներով և միայն միացում էին պահանջում»:
Քնարիկ Բադալյանը ողջունեց «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության՝ Արցախը Հայաստանի մարզ ճանաչելու քայլերը: Նա նշեց, որ արցախցիները հենց դրան էին սպասում և դեռ մի քիչ էլ ուշացել ենք. «Լեոնիդ Ազգալդյանը ասում էր՝ Արցախը Հայաստան է ու վերջ:Իրեն հայ համարող մարդը պետք է իմանա, որ Արցախը հայկական հող է և Մեծ Հայքի 10-րդ նահանգը: Համոզված եղեք, որ մարտունեցիները մեկ նպատակ ունեն, որ Արցախը միանա Հայաստանին: Առանց Արցախ՝ Հայաստան չկա և չկա Արցախ առանց Հայաստանի: Միայն թուրքը կարող է մտածել, որ Արցախը կարող է առանձին պետություն լինել»,-հավելեց Քնարիկ Բադալյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

«Արցախը պետք է միանա ՀՀ-ին և դառնա Հայաստանի մարզ». Հարցախույզ Երևանում

March 25th, 2019

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը մարտի 18-ից սկսած իրականացնում է ստորագրահավաք՝ Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքն ապահովելու նպատակով: Մինչ օրս Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիները զրկված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքից, չեն կարողանում մասնակցել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և ՀՀ հանրաքվեներին։Կուսակցության ներկայացուցիչները ընդգծում են, որ սա Արցախը մարզի կարգավիճակով Հայաստանին միավորելու գործընթացի քայլերից մեկն է: Այս նախաձեռնությունը մեծ արձագանք է գտել Արցախում հաշվառում ունեցող մեր հայրենակիցների շրջանում, ովքեր ակտիվորեն մասնակցում են ստորագրահավաքին:
Թեմայի վերաբերյալ հարցախույզ ենք իրականացրել Երևանում: Քաղաքացիները հիմնականում ողջունում են «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնությունը և համակարծիք են , որ արցախաբնակ մեր հայրենակիցները մասնակցեն հայաստանյան ընտրություններին, գտնում են նաև, որ Արցախն Հայաստանի անբաժանելի մասն է և պետք է միանա ՀՀ-ին՝ մարզի կարգավիճակով:
Մանրամասները՝ տեսանյութում:

Արայիկ Հարությունյանը գործակցում է կրիմինալի հետ և դրա միջոցով ճնշում է քաղաքացիներին

March 25th, 2019

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը
Արայիկ Հարությունյանը գործակցում է կրիմինալի հետ և դրա միջոցով ճնշում է քաղաքացիներին
25֊ը մարտի 2019 թ. Երևան

Ս.թ. մարտի 23֊ին, Սասնա Ծռեր համահայկական շարժման ներկայացուցիչների հետ ՀՀ Արցախի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի տան դահլիճում նախատեսված հանդիպումը խափանելու նպատակով Արցախի մարզի թիվ մեկ օլիգարխ Արայիկ Հարությունյանի շահերը ներկայացնող կրիմինալ շրջանակների հայտնի ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանը, որն առավել հայտնի է «Ցավ» մականունով, իր մի խումբ ընկերների հետ միասին հերթապահում էր Մշակույթի տան բակում։ Նրանք փորձում էին իրենց սպառնալի ներկայությամբ մարդկանց վախ ներշնչել և հեռու պահել հանդիպմանը մասնակցելու մտքից։ Զուգահեռաբար՝ տարբեր ավտոմեքենաներ, որոնց մեջ նստած էին երիտասարդների խմբեր, պարբերաբար պտտվում էին հարակից փողոցներում, այնուհետև մոտենում էին Մշակույթի տանը, ապա՝ իրենց վրա ուշադրություն գրավելու նպատակով վիրաժներ կատարում և նորից հեռանում։ Երբեմն էլ կանգնեցնում էին ավտոմեքենան, մոտենում Սամվել Աբրահամյանին, որը մշտապես գտնվում էր իր ավտոմեքենայի մեջ, ինչ որ ցուցումներ ստանում նրանից և հեռանում։ Մարտունի քաղաքում լուրեր էին շրջանառվում, որ իրավապահ մարմինները և կրիմինալ շրջանակները գրեթե բոլոր քաղաքացիներին տարբեր ձևերով ճնշել են ու հորդորել չմասնակցել հանդիպմանը, և որ շատ շատերի վրա այդ ճնշումն ազդել է։ Սամվել Աբրահամյանը Մշակույթի տան մոտից իր ավտոմեքենայով հեռացել է միայն հանդիպման ավարտից հետո։
Տեղի ունեցածը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ Ստեփանակերտի հանցավոր ռեժիմը և նրա հենքը կազմող քրեաօլիգարխիկ շրջանակները, այդ թվում՝ 2020 թ. ընտրություններին Նախագահի թեկնածուի հավակնորդ Արայիկ Հարությունյանը, չեն փոխել և ի վիճակի էլ չեն փոխելու իրենց վարքագիծն ու մեթոդները։ Մարտի 1֊ի սպանդի ակտիվ դերակատարների և Բերձորի ջարդի կազմակերպիչների այդ խմբավորումը չարիք է ոչ միայն Արցախի, այլև ամբողջ հայկական պետականության համար։ Հիշեցնում ենք, որ “Ցավ” մականունով Սամվել Աբրահամյանը հայտնի է որպես Արցախյան ազատամարտի ժամանակ Մոնթե Մելքոնյանի դեմ գործած խմբավորման անդամ, ինչպես նաեւ որպես Տիգրան Նաղդալյանի սպանության եւ Մարտի 1-ի ու Բերձորի ակտիվ մասնակից: Նախկին հանցավոր ռեժիմին մատուցած ծառայությունների համար Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատապարտվելուց կարճ ժամանակ անց հայտնվել է ազատության մեջ և մինչ օրս անպատիժ կերպով շարունակում է իր քրեական գործունեությունը։ Մարտունիում նախատեսված հանդիպումը, չնայած պաշտոնավոր և անպաշտոն հանցագործների համատեղ ջանքերին, կայացավ և բացահայտեց կեղեքման ու հայրենադավության նորանոր շերտեր, որոնց կանդրադառնանք առանձին հրապարակումներով։

Քաղաքացիների պնդմամբ Խաչիկ Ավետիսյանը ոստիկանական համակարգում անելիք չունի. հարցախույզ

March 22nd, 2019

Օրերս Սասնա Ծռերի գործով դատական նիստի ժամանակ տուժողի կարգավիճակով դատարան ներկայացած և ցուցմունք տված պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի նախկին հրամանատար Խաչատուր Ավետիսյանը Սասնա Ծռեր խմբի անդամների հասցեին վիրավորական խոսքեր և սպառնալիքներ հնչեցնելուց բացի, հանդես եկավ աղմկոտ հայտարարությամբ: Հիշեցնենք, երբ Սասնա Ծռեր խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը նշեց, որ տարիներ շարունակ ոստիկանությունը ծառայել է հանցավոր ռեժիմին, և մարտի 1-ին սպանել է անմեղ քաղաքացիների, Խ. Ավետիսյանը, ով ներկայումս հանդիսանում է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալը, նշեց, մեջբերում ենք. «Ափսոս, որ սպանած լինեինք, սա երևի չլիներ …»:
Թեմայի վերաբերյալ կարծիք են հայտնել քաղաքացիները: Վերջիններս գտնում են, որ Խաչատուր Ավետիսյանին նման պատասխանատու պաշտոն վստահելը շատ վտանգավոր ու մտահոգիչ է, և որ վերջինս ոստիկանական համակարգում ընդհանրապես անելիք չունի:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Երևանի կենտրոնում անցկացրած մեր հարցախույզը, որում հարցվող քաղաքացիներն անդրադառնում են նաև Սասնա Ծռերի պայքարին և 2016 թվականի հուլիսյան ապստամբությանը:

Արցախի մանդատը պատկանում է Հայաստանին և Հայաստանի ապագան Հայաստանում է

March 21st, 2019

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

Արցախի մանդատը պատկանում է Հայաստանին և Հայաստանի ապագան Հայաստանում է

21 մարտի 2019 թ. Երևան

Օրեր առաջ դավաճանության սահմանին հասնող դատողություններ են հնչել Ռուսաստանին Արցախի նկատմամբ մանդատ տալու կամ մեր ապագան Ռուսաստանում տեսնելու վերաբերյալ, ինչը պարտավորեցնում է կատարել հետևյալ հստակեցումները:
Անկախության վերականգնումից ի վեր խորացող պետականության ճգնաժամի և դրա մասին վկայող հիշյալ դատողությունների պատճառը պետականության հիմքում դրված՝ այսպես կոչված 3-րդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգն է, քանի որ այն հիմնված է հայկական սուբյեկտությունը բացառող՝ 1921 թ. մարտի 16-ի քեմալաբոլշևիկյան պայմանագրով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետության ու ստալինյան սահմանադրության վրա և գործառում է դրանք սպասարկող խորհրդային ու հետխորհրդային համատեքստերում:
Պատահական չէ, որ այդ հայեցակարգի համակարգաստեղծ բաղադրիչներից մեկը Արցախի կեղծ անկախության կարգավիճակն է՝ նրա կեղծ սուբյեկտացման գործընթացի հետ միասին:
Սա Ռուսաստանին հնարավորություն է տալիս պահպանելու իր ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա, իսկ երբ պահը գա՝ Արցախը մանրադրամի նման օգտագործելու Ադրբեջանին, ապա նաև՝ ամբողջ Այսրկովկասին կրկին իր վերահսկողության տակ առնելու համար: Այս ծրագրի ավարտական փուլում Ռուսաստանը նորից Արցախը կհանձնի Ադրբեջանին, քանի որ նա կարիք կունենա վերականգնելու իր վերահսկողությունն ապահովող, սակայն Արցախի դե ֆակտո ազատագրմամբ խարխլված տարածաշրջանային ճարտարապետությունը, ինչպես նաև փոխհատուցելու Ադրբեջանին՝ անկախության զգալի կորստի դիմաց:
Դիտարկվող հայեցակարգից է բխում նաև Արցախի հարցը խորհրդային ու հետխորհրդային համատեքստերում Ղրիմի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Մերձդնեստրի և Դոնբասի հարցերի շարքում դիտելու մոտեցումը, որն ամբողջությամբ ծառայում է այդ հարցերը Ռուսաստանի կառավարման տիրույթում պահելու նպատակին: Մեր մասով այն իրականում կոչված է բացառելու ոչ միայն Արցախի հարցի, այլև ինքնիշխան հայկական սուբյեկտի կայացման որևէ տարբերակ:
Վերջին շրջանում Ռուսաստանն ակտիվացրել է Այսրկովկասի նկատմամբ լիակատար վերահսկողության հասնելու իր ծրագիրը, ինչի համար ձգտում է Արևմուտքին դուրս մղել Արցախի հարցի կարգավորման գործընթացից և այն կառավարել միանձնյա կերպով: Այդ է պատճառը, որ նա փորձում է կազմաքանդել կամ, առնվազն՝ չեզոքացնել Մինսկի խմբի ձևաչափը, ինչի նպատակով նաև խրախուսում է Արցախի սուբյեկտացումը:
Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի և, առհասարակ՝ միջազգային-իրավական չափանիշները պաշտոնապես ընդունած կողմ, չի կարող ուղիղ ձևով ու բացեիբաց հակառակ դիրք բռնել, ուստի իր ծրագիրն իրականացնում է անուղղակի և միջնորդավորված քայլերով: Որպես պատասխան՝ օրեր առաջ ստացանք այդ ծրագրի դեմ ուղղված Մինսկի խմբի կոշտ հայտարարությունը, որը, հակառակ իր նկրտումների, ստիպված ստորագրել էր նաև Ռուսաստանը: Արևմուտքի համար առաջնահերթ է չեզոքացնել Այսրկովկասի ռուսականացման ռիսկը, և նա գործում է ըստ այդ առաջնահերթության:
Ուստի Ռուսաստանին Արցախի նկատմամբ մանդատ տալու կամ մեր ապագան Ռուսաստանում տեսնելու բնույթի դատողությունները պետք է կանխել և չեզոքացնել որպես պետականության սպառնալիքներ: Մեր դառը փորձից հիշում ենք, թե ինչ եղավ հետո, երբ, օրինակ, Ռուսաստանին այդպիսի մանդատ տվեցինք 1920 թ. օգոստոսի 10-ի Թիֆլիսի պայմանագրով կամ, երբ մեր ապագան տեսանք Ռուսաստանում:
Քանի դեռ ուշ չէ, հարկավոր է հրաժարվել այսպես կոչված 3-րդ հանրապետության հակահայ իրավաքաղաքական հայեցակարգից և դրանից բխող՝ Արցախի սուբյեկտացման կրեմլանպաստ ու կործանարար մոտեցումներից, որդեգրել ազգային պետության իրավաքաղաքական հայեցակարգ և, ըստ այդմ՝ մշակել ու իրագործել համահայկական ռազմավարություն: Այդ հայեցակարգը պետք է միտված լինի մեր ազգային առաքելությանը, հիմնված լինի հայրենատիրության նպատակի և 1-ին Հանրապետության ժառանգորդության վրա, ինչպես նաև առաջնորդվի դրանք ճանաչող և ամրագրող միջազգային-իրավական ակտերով:
Պետք է ի վերջո և մեկընդմիշտ նկատի ունենալ, որ Արցախի մանդատը պատկանում է Հայաստանին, իսկ Հայաստանի ապագան Հայաստանում է, և որ Արցախի հարցը կարող է լուծվել միայն 1920-21 թ.թ. քեմալաբոլշևիկյան ագրեսիայով զավթված և մասնատված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու միջոցով:
Մենք ենք տերը մեր երկրի:

Դատախազություն է հանձնվել հանցագործության մասին հաղորդում՝ ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Խ. Ավետիսյանի վերաբերյալ

March 20th, 2019

Փաստաբան Արայիկ Պապիկյանն այսօր դատախազություն է հանձնել հանցագործության մասին հաղորդում՝ ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Խաչատուր Ավետիսյանի վերաբերյալ:

ԴԻՄՈՒՄ
Հարգելի՛ պարոն Դավթյան
2019 թ. մարտի 13-ին թիվ ԵԷԴ/0091/01/17 քրեական գործով դատարանում հարցաքննվել է
տուժող Խաչատուր Արտուշի Ավետիսյանը։ Տուժողը հանդիսանում է ՀՀ ոստիկանության
կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալը։
Հարցաքննության ժամանակ տուժողը «մոռանալով» իր դատավարական կարգավիճակը,
«մոռանալով» իր պաշտոնն ու դիրքը, վեճի բռնվելով պաշտպանական կողմի ներկայացուցիչների
հետ, մասնավորապես հայտնեց հետևյալը՝ «Թափթփուկը դու ես: Մտածում ես ստեղ ես՝ ձեռք չեմ տալո՞ւ: Դատարանի դահլիճից դուրս չես
գալո՞ւ»։ Խոսքը հատկապես ուղղված էր Արեգ Կյուրեղյանի հասցեին։
Իսկ երբ Արեգ Կյուրեղյանը նշեց, որ տարիներ շարունակ ոստիկանությունը ծառայել է
հանցավոր ռեժիմին, և մարտի 1-ին սպանել է անմեղ քաղաքացիների, տուժող Խ. Ավետիսյանը
հայտնեց` «Ափսոս, որ սպանած լինեինք, սա երևի չլիներ …»: Փաստացի մի դեպքում տուժող-ոստիկանը ուղղակի սպառնալիք է հնչեցնում,
դա կատարում է արդարադատության տանը՝ դատարանում՝ դատավորի և մեղադրանքը
պաշտպանող դատախազի ներկայությամբ, մեկ այլ դեպքում ափսոսանք է հայտնում, որ «չի սպանել»։
Ակնհայտ է, որ գործ ունենք սպանելու կամ նվազագույնը բռնություն գործադրելու իրական
սպառնալիքի հետ, ինչը կատարում է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան։ Այդ
սպառնալիքները իրական են այնքանով, որ սույն «տուժողն» իր իրավասությունների և
լիազորությունների միջոցով հնարավորություն ունի իր մտադրություններն ի կատար ածելու։
Իմ պնդումները հիմնավորվում է նաև տուժողի նախկինում ցուցաբերած նմանատիպ
վարքագծով, երբ նա զբաղեցնում էր ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատարի
պաշտոնը։ Խոսքը վերաբերում է 2017 թվականի հունիսի 28-ին Ավան և Նոր-Նորք վարչական
շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում նրա կողմից փաստաբանների հասցեին հնչեցրած սպառնալիքներին (նշված քրեական գործով ՀՀ ՀՔԾ-ում նաև հարցաքննվել եմ)։
Ակնհայտ է, որ գործ ունենք մի անձի հետ, ով ՀՀ ոստիկանությունում զբաղեցնում է բարձր և
պատասխանատու պաշտոն, միաժամանակ հրապարակային և/կամ հանրային վայրերում
ցուցաբերում է անզուսպ և հանցավոր վարքագիծ։ Փաստ է նաև, որ Խ. Ավետիսյանը հակում ունի
իրավախախտում կատարելու, որի իրական վտանգը (ռիսկը) դրսևորվում են իր իսկ վարքագծով։
Այդպիսի անձը ոչ միայն իրավունք չունի աշխատել ոստիկանությունում, այլ այդ վարքագծի
համար պետք է ենթարկվի պատասխանատվության օրենքի տառին համապատասխան։
Վերը ներկայացված դատական նիստից անցել է երկու շաբաթ և ՀՀ ոստիկանությունը որևէ
հայտարարությամբ կամ այլ կերպ չի անդրադարձել իր բարձրաստիճան աշխատակցի
գործողություններին։ Այս անտարբերությունը վկայում է, որ որոշ «ընտրյալ» հանցագործներ և
իրավախախտներ շարունակում են մնալ անձեռնմխելի, իսկ օրենքի առջև հավասարության
սկզբունքը գործում է միայն «ոչ ընտրյալների» համար։
Վերոգրյալի հիման վրա միջնորդում եմ՝
1. Միջոցներ ձեռնարկել անհապաղ կասեցնել/դադարեցնել ՀՀ ոստիկանության
կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ
Խաչատուր Արտուշի Ավետիսյանի լիազորությունները։
2. Հարուցել քրեական գործ Խաչատուր Արտուշի Ավետիսյանի կողմից 2019 թ. մարտի 13-ին
թիվ ԵԷԴ/0091/01/17 քրեական գործով դատարանում հնչեցրած «Թափթփուկը դու ես:
Մտածում ես ստեղ ես՝ ձեռք չեմ տալո՞ւ: Դատարանի դահլիճից դուրս չես գալո՞ւ» (խոսքը
հատկապես ուղղված էր Արեգ Կյուրեղյանի հասցեին), «Ափսոս, որ սպանած լինեինք, սա
երևի չլիներ …» արտահայտություներում սպանելու և/կամ խոշտանգելու մասին բացահայտ
սպառնալիքներ հնչեցնելու փաստով։

Դիմող՝ Ա. Պապիկյան

Վ. Օսիպյան… Փողոցում բռնությունների գլխավոր կազմակերպիչը. ինչպե՞ս նրան վստահվեց ոստիկանապետի պաշտոնը

March 20th, 2019

2018 թվականին մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո կատարված կադրային որոշ նշանակումներ անակնկալի բերեցին ժողովրդին: Օրինակ Վալերի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնը վստահելն առնվազն տարօրինակ և տարակուսելի էր:
Տարբեր տարիների ընթացքում բողոքի ցույցերի, ակցիաների մասնակցած քաղաքացիներին շատ լավ հայտնի է Օսիպյանի իրական կերպարը: Ոստիկանական համակարգում Վալերի Օսիպյանի հիմնական գործառույթը եղել է ցույցեր, հանրահավաքներ ցրելը, որոնք հիմնականում արտահայտվում էին քաղաքացիների նկատմամբ բռնությունների կիրառմամբ, և ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելով:
Օսիպյանն իր այդ գործին հավատարիմ մնաց նաև թավշյա հեղափոխությանը նախորդած օրերին: Որտեղ ոստիկանական ակտիվ գործողություններ էին տեղի ունենում, կենտրոնում` դարձյալ Օսիպյանն էր:

Նա երբևէ անգամ փորձ չարեց հրաժարվել կատարելու նախորդ ռեժիմի հրահանգները, ընդհակառակը` մինչև վերջ ջանադրաբար ծառայեց նախորդ ռեժիմին` հլու հնազանդ պահվածքով ապացուցելով իր հավատարմությունը:
Եւ հանկարծ, օրեր անց, ոստիկանապետի պաշտոն ստացավ: Այս նշանակման հարցում օրվա իշխանությունները Օսիպյանի անմնացորդ նվիրումն ու սարգսյանական ռեժիմին կամակատար լինելու հանգամանքը գնահատեցին, թե միտինգներ ցրելու փորձառությունը, դժվար է ասել:
Խնդիրն այստեղ այլ է: Թավշյա պաշտոնն ուղղակի անհարմար մի բան է մի մարդու համար, ով իր գործունեության ողջ ընթացքում բոլորովին այլ տրամաբանությամբ է առաջնորդվել ու առաջ շարժվել:
Ամբողջ կյանքում ցուցումներ կատարած անձի համար արդեն ղեկավարի դիրքից ուրիշներին ցուցումներ տալն ու համակարգ ղեկավարելը բավականին բարդ և պատասխանատու գործ է, հատկապես, որ այդ ցուցումներին ականջալուր լինող չկա:
Դեռ վաղուց կան շշուկներ այն մասին, որ համակարգի ներսում շատերը չեն համակերպվում Օսիպյանի նշանակման հետ, ու շատ դեպքերում ընդդիմանում են վերջինիս հրահանգներին: Ավելի կոնկրետ, նա մերժելի է անգամ իր ենթակաների շրջանում, քանի որ վերջինիս գրեթե միշտ ենթակայի դերում են տեսել` միտինգներ ցրելիս և գործ սարքելիս:
Այսինքն, պարզից էլ պարզ էր, որ իր հայտնի բնութագիրը փոխել , ավելի ճիշտ կերպարանափոխվել նա չէր կարող` անգամ խիստ ցանկության դեպքում, ինչի ապացույցն այն էր, որ նա, իր բնույթին հավատարիմ մնալով՝ շտապեց դատարան` ցուցմունք տալու ապստամբների դեմ:
Եւ հիմա համակարգի նկատմամբ վերստին աճող անվստահությունն ուղղակի փաստ է: Հատկապես, որ արդեն կան ահազանգեր ոստիկանական բաժանմունքներում ծեծի, բռնության դեպքերի մասին: Քաղաքացիների բողոք-դժգոհություններն Օսիպյանի ղեկավարած համակարգի նկատմամբ օրեցօր ավելանում են, ինչի մասին են վկայում նաև այն փաստերը, որ կառույցի ստորաբաժանումները պարապուրդի են մատնված, անտեսում են քաղաքացիների բողոքները:
Սա մի քանի ենթադրությունների տեղիք է տալիս. կամ համակարգում պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձինք են բոյկոտում իրենց ղեկավարին, կամ այդ պաշտոնը զբաղեցնող անձն ուղղակի թույլ կարողություններով է օժտված, որի խոսքը պարզապես զուրկ է որևէ ազդեցությունից:
Դեմագոգիկ հայտարարություններով պարբերաբար աչքի ընկնող Օսիպյանի համար այս դառը իրականությունը չի կարող պարզ չլինել, նա ուղղակի ժամանակ ձգելով է զբաղված:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության մամուլի ծառայություն

«Սասնա Ծռեր»-ի գործով ցուցմունք տված ոստիկանը տեղյակ չէ, թե ով է իր վրա կրակել

March 20th, 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց «Սասնա Ծռեր» խմբի 10-ը անդամների գործով դատաքննությունը:
Դատարանն այսօր ներգրավեց ևս մեկ հանրային պաշտպանի` Սեդրակ Մկրտչյանին` որպես Արմեն Բիլյանի և Պավել Մանուկյանի շահերի պաշտպան:
Այսօրվա դատական նիստի ժամանակ շարունակվեց տուժողների հարցաքննությունը։ Ոստիկանության աշխատակից Փայլակ Մնացականյանը հայտնեց, որ Սարի թաղում հրազենային վնասվածք է ստացել։ Մնացականյանը նշեց, որ տեղյակ չէ, թե ով է եղել իրեն կրակողը։
Հաջորդը հարցաքննվեց տուժող Մայիս Հովհաննիսյանը, որը դատարանին ասաց, որ գույքային վնաս է կրել, մասնավորապես վնասվել է իր մեքենան և պահանջում է դրամական փոխհատուցում։ Վերջինս, սակայն չգիտեր, թե կոնկրետ ում գործողությունների արդյունքում է ինքը գույքային վնաս կրել։ Հաջորդը ցուցմունք տվեց ոստիկանության ծառայակից Հրայր Հայրապետյանը: Տուժողն ասաց , որ կորցրել է իր ատրճանակը, որը հետագայում գտել են գնդի տարածքում։
Մանրամասները՝ տեսանյութում:

«Սասնա Ծռերի» աջակիցները ստորագրահավաք են սկսել ընդդեմ դատավոր Մակյանի

March 20th, 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր» խմբի 10-ը անդամների գործով դատաքննությունը, որը արդեն երկու շաբաթ է ընթանում է դռնփակ:
Դատավոր Մեսրոպ Մակյանի՝ դատական նիստերը դռնփակ անցկացնելու օրոշման դեմ «Սասնա Ծռերի» աջակիցները ակցիա իրականացրեցին: Նրանք դատարանի մոտ էին եկել կալանքի տակ գտնվող Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի նկարներով և տարբեր ցուցապաստառներով:
«Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Արթուր Մովսիսյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Դատավոր Մեսրոպ Մակյանը, գերազանցելով իր լիազորությունները, զրկել է ինձ՝ ՀՀ քաղաքացուս ներկա գտնվելու դատական նիստին, որի իրավունքը ինձ տալիս է ՀՀ Սահմանադրությունը: Այդ իսկ պատճառով մենք կազմել ենք դիմում-բողոք, որը ներկայացնելու ենք ՀՀ արդարադատության նախարարություն և ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով: Դիմումի մեջ մենք նշել ենք բոլոր կետերը, որոնք խախտել է դատավոր Մակյանը և պահանջել ենք այդ կառույցներից մեր պահանջը կարգապահական վարույթ ընդունել և դատավոր Մակյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության»:
Նշենք, որ դատարանի բակում սկսվեց դիմում-բողոքի ստորագրման գործընթացը:
Մանրամասները՝ տեսանյութում:

Կոչ Արցախի հաշվառում ունեցող հայաստանաբնակ քաղաքացիներին

March 18th, 2019

«Արցախը Հայաստանի մի մասն է և ստորագրահավաքից հետո կարծում եմ առանց արհեստական խոչընդոտների դէ յուրե կմիանա Հայաստանին»,-այս մասին այսօր՝ մարտի 18-ին հրավիրված տեսակամուրջի ժամանակ հայտարարեց «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության քարտուղարության համակարգող Գեղամ Գրիգորյանը:
«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության քարտուղարության անդամները կոչով դիմեցին ամբողջ աշխարհում բնակվող հայությանը՝ աջակցել Արցախը դէ յուրե Հայաստանին միանալու գործընթացին:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանն էլ միանալով կոչին հավելեց.«Արցախից դուրս բնակվող, բայց Արցախի հաշվառում ունեցող բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում այցելել «Սասնա Ծռերի» գրասենյակներ, գտնել մեզ համացանցով և մասնակցել ստորագրահավաքին: Արտերկրի հայությանն էլ խնդրում ենք աջակցել մեզ»:

«Փորձելու ենք ոչ իշխանական ուժերի համախմբմամբ մինչև ընտրություններն Արցախում իշխանափոխություն անել». Ժիրայր Սէֆիլյան

March 18th, 2019

«Քանի որ Արցախում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունեցել, ի տարբերություն երևանյան շրջանակների, և ինչպես այն ժամանակ ասում էինք, թե Սերժ Սարգսյանի ռեժիմի օրոք ընտրություններով հնարավոր չէ ձերբազատվել ռեժիմից, ուստի նույն էլ այժմ ասում ենք Արցախի վերաբերյալ: Մենք փորձելու ենք փոփոխություններ իրականացնել այնտեղ մինչև ընտրությունները ոչ իշխանական ուժերի համախմբման միջոցով: Այդ համախմբումը պետք է լինի միացման գաղափարի շուրջ: Համախմբումից էլ կծնվի առաջնորդող խումբը և համակարգողը, որ կարող է լինել նաև նախագահի թեկնածու»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սասնա Ծռեր» կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանը:
Սէֆիլյանի խոսքով՝ այդ քայլերն իրականացնելուց հետո հնարավոր է ժողովրդին հրավիրել Ստեփանակերտի հրապարակներ և ժողովրդի ճնշմամբ մինչև 2020 թվականի ընտրությունները, պահանջել իշխանափոխություն։
«Սակայն, եթե ինչ-ինչ պատճառներով չհասցրեցինք, 2020 թվականի ընտրությունների առիթը պետք է օգտագործենք նույն մոբիլիզացիան իրականացնելու համար: Առիթը օգտագործելով ասեմ, որ նախագահի թեկնածուի հետ կապված էլ չենք պնդում, որ նա պետք է պարտադիր լինի մեր կուսակցությունից։ Երևում են մարդիկ, որոնք, երբ ակտիվանան, կկարողանան համախմբել ոչ իշխանական բոլոր ուժերին»,- ընդգծեց Սէֆիլյանը:
Նա հայտնեց, որ երևացող ուժերից որևէ մեկին չեն աջակցելու՝ այդ թվում և Սամվել Բաբայանին։
«Այն կարծիքին ենք, որ պետք է լինի նոր մարդ: Ինչպես մեր մեծերն են ասում՝ «հին գինին չի տեղավորվի նոր տակառում: Պետք է նոր որակի մարդ լինի և կապ չունենա հին կլանի հետ: Լինի ազնիվ, նվիրյալ և նախորդներից տարբերվող, դրական հատկանիշներով օժտված»,-մանրամասնեց Սեֆիլյանը՝ հավելելով. «Սամվել Բաբայանի ակտիվացումն Արցախում մենք ողջունել ենք, ասել ենք, որ որևէ շրջանակ իրավունք չունի խոչընդոտելու նրա քաղաքական գործողությունները, բայց հորդորել ենք, որ նա ճիշտ կաներ, որ աջակցեր մեր պատկերացրած նոր որակի անձնավորությանն իշխանության բերելու հարցում։ Չեմ բացառում, որ առաջիկայում մեր համագործակցությունն այդ համատեքստում ստացվի»։
Մանրամասները՝ տեսանյութում։

«Արցախի վրա կախված է աբխազացման վտանգը, ինչը օր առաջ մենք պետք է կանխարգելենք». Ժ. Սէֆիլյան

March 18th, 2019

«Արցախի քաղաքացիություն հասկացողություն գոյություն չունի: Արցախում բնակվող հայությունը ունի Հայաստանի Հանրապետության անձնագիր՝ արցախյան հաշվառմամբ: Արցախյան հաշվառում ունեցող քաղաքացիները երկար տարիներ զրկված են Հայաստանի համապետական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից»,-այսօր՝ մարտի 18-ին «Արցախը ՀՀ կազմում մարզի կարգավիճակով ներառելու առաջին գործնական քայլը» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը:
Ժիրայր Սեֆիլանը նշեց, որ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնած ստորագրահավաքը՝ Արցախը դէ յուրե Հայաստանին միանալու պահանջով, առաջարկվող մեխանիզմներից մեկն է և առաջիկայում կուսակցությունը կորոշի, թե իրավական ինչպիսի գործիքակազմից օգտվել:
«Արցախի վրա կախված է աբխազացման վտանգը, ինչը օր առաջ մենք պետք է կանխարգելենք և հույս ունենք, որ այս գործընթացում օժանդակելու է գործող իշխանությունը։ Այսօր Աբխազիան կամ Հարավային Օսեթիան ի՞նչ կարգավիճակում են, նույն սպառնալիքը կախված է Արցախի գլխին»,- հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:

«Արցախը դէ յուրե պետք է միանա Հայաստանին». Մխիթար Ավետիսյան

March 18th, 2019

«1988 թվականի փետրվարին սկսած Արցախյան շարժումը մեկ կարգախոս ուներ՝ միացում Մայր Հայաստանին»,-«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության «Արցախը ՀՀ կազմում մարզի կարգավիճակով ներառելու առաջին գործնական քայլը» թեմայով Երևան-Ստեփանակերտ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սասնա Ծռեր արցախյան կուսակցության քարտուղարության անդամ Մխիթար Ավետիսյանը:
Մխիթար Ավետիսյանը ընդգծեց, որ մոտ 70 տարի բոլշևիկյան հայասպան և հանցավոր գործարքների հետևանքով Արցախը բռնակցվել էր Ադրբեջանին և բնական էր, որ արցախցիները այդքան տարի երազանք էին պահել, որ մի օր միանալու են Հայաստանին.«Արցախցիների սկսած շարժումը իր բնույթով ազգային-ազատագրական պայքար էր՝ օտարի լծից ազատվելուն և մայր Հայաստանին միանալու համար»:
Մխիթար Ավետիսյանը ցավ հայտնեց, որ մինչև օրս Արցախը դէ յուրե միացած չէ Հայաստանին:
«Եթե մեզ 25 տարի առաջ ասեին, որ այսքան տարի Արցախը չի միանալու Հայաստանին և մնալու է օդում կախված մենք կզարմանայինք: Պատճառը այն է, որ 25 տարի մենք ունեինք օտարահպատակ հանցավոր ռեժիմ, որը Հայաստանի և Արցախի տարածքում իրականացնում էր ազգադավ քաղաքականություն: «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը ստեղծման օրվանից ծրագրի մեջ Արցախի պահով հիմնական հարց է դրել՝ հնարավորինս սեղմ ժամկետներում հասնել նրան, որ Արցախը դէ յուրե միանա Հայաստանին»,-ընդգծեց Մխիթար Ավետիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Սկսում ենք Արցախը մարզի կարգավիճակով Հայաստանին միավորելու գործընթացը»

March 18th, 2019

«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության պետական գրանցումից հետո նախաձեռնվել է Արցախը ՀՀ կազմում մարզի կարգավիճակով ներառելու առաջին գործնական քայլը, որի մասին այսօր՝ մարտի 18-ին հրավիրված ասուլիսի ժամանակ մանրամասնեցին «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության և Սասնա Ծռեր արցախյան կուսակցության ներկայացուցիչները: «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը նշեց. «Սասնա ծռեր համահայկական շարժումը սկսում է Արցախը Հայստանի հանրապետության կազմում մարզի կարգավիճակով ներառելու գործընթացը: Գիտենք, որ Արցախը Հայաստանի կազմում դէ յուրե ներառելու համար կան տարբեր առաջարկներ՝ հանրաքվե, երկու խորհրդարանների համատեղ որոշում, ՀՀ կողմից ուղղակի ներառում և այլն: Մենք որևէ տարբերակի առաջնահերթություն չենք տալիս և պատրաստ ենք քննարկել բոլոր տարբերակները: Նաև արձանագրում ենք, որ որևէ տարբերակի վերջնական ընտրության մասին առաջին խոսքը պետք է պատկանի Արցախում նոր ձևավորվելիք այն քաղաքական ղեկավարությանը, որի օրակարգի առանցքը կլինի Արցախը դէ յուրե Հայաստանի կազմում ներառելու հարցը»: Վարուժան Ավետիսյանը ընդգծեց, որ պետք է սկիզբ դրվի Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիներին Հայաստանում ընթացող համապետական ընտրություններին մասնակից դարձնելու հարցը: Նա հայտնեց, որ գործընթացը սկսվում է Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքին հասնելու ստորագրահավաքով: «Սասնա Ծռեր» համահայկական շարժումը այս գործընթացը սկսում է հիմա, քանի որ դրա համար անհրաժեշտ էր Արցախում ունենալ քաղաքական, կազմակերպչական միավոր և այժմ այդ միավորը կա»,-հայտարարեց Վարուժան Ավետիսյանը: «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության քարտուղարության հայտարարությունը ներկայացրեց քարտուղարության համակարգող Գեղամ Գրիգորյանը:

Ստորագրահավաք՝ Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքն ապահովելու նպատակով

March 18th, 2019

«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության Քարտուղարության հայտարարությունը
Սկսում ենք ստորագրահավաք Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների
ընտրական իրավունքն ապահովելու նպատակով

18 մարտի 2019 թ. Ստեփանակերտ

Մինչ օրս Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիները զրկված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքից, չեն կարողանում մասնակցել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և ՀՀ հանրաքվեներին։

ՀՀ ընտրական համակարգի բարեփոխումների վերաբերյալ 2018 թ. կազմակերպված քննարկումների ժամանակ «Սասնա Ծռեր» համահայկական շարժումը համակարգող «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը ներկայացրել էր առաջարկությունների փաթեթ, որտեղ գլխավորների թվում ներառել էր Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման մեխանիզմների ներդրումը:

Հայտնի պատճառներով այդ բարեփոխումներն առկախվեցին, սակայն Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման հարցը շարունակում է առանցքային լինել «Սասնա Ծռեր» համահայկական շարժման օրակարգում:

«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցությունը, որպես Շարժման արցախյան բաղադրիչ, օրեր առաջ պաշտոնական գրանցում ստանալուց հետո, այդ առաջնահերթ խնդիրը լուծելու նպատակով նախաձեռնում է Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ստորագրահավաք-դիմում ՀՀ ոստիկանությանը և ՀՀ ԿԸՀ-ին:

Դիմումում նշվում է, որ Արցախում հաշվառված և դիմումն ստորագրող ՀՀ քաղաքացիները, իրենց ընտրական իրավունքի իրացումն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունից և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում են համապատասխան միջոցներ ձեռնարկել ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով և «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և ՀՀ հանրաքվեներին իրենց մասնակցությունն ապահովելու համար, այդ թվում՝
ա) իրենց սահմանված կարգով ընդգրկել ՀՀ ընտրողների ռեգիստրում,
բ) սահմանված կարգով Արցախում ձևավորել ընտրական տարածքներ և ընտրական տեղամասեր, ինչպես նաև կազմավորել համապատասխան ընտրական հանձնաժողովներ։

«Արթուրի արարքը համամարդկային է». Սասնա Ծռերը Հաց բերողի մասին խոսում են հուզմունքով

March 16th, 2019

Մարտի 16-ը Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակի օրն է: Երկու տարի առաջ կյանքից հեռացած Արթուրին հիշելիս «Սասնա Ծռեր» խմբի անդամները հուզվում են:
«Հենց առաջին րոպեներից հավատացել ենք իրեն ու իր գործին: Արթուր Սարգսյանը ամենածանր օրերին մեր կողքին էր:Ձերբակալվելուց հետո մենք փորձում էինք Արթուրին զերծ պահել տարբեր մեղադրանքներից, սակայն Արթուրը ասաց, որ եթե իրեն մեզանից առանձնացնենք՝ կնեղանա: Ես միշտ Արթուրին համարում եմ մեզանից մեկը»,-ասում է «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը:
«Սասնա Ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանն էլ (Դեդ) նշեց, որ հատկանշական այն է, որ գունդ մտնելուց առաջ Արթուրը տղաներից որևէ մեկին չի ճանաչել.« Արթուրի արարքը համամարդկային է, այն ինչ արեց ինքը բացառիկ բան է: Ինձ համար շատ վիրավորական է, որ այս օրը պետական մակարդակով չի կազմակեպվել»:
«Արթուրի հետ շատ էինք շփվում, ինքը շատ հետաքրքիր մարդ էր: Մենք չէինք կարող նրան ասել, որ գնա, քանի որ առողջությունը վատ էր: Նրա արարքը աննախադեպ էր »,-պատմում է «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Հաց բերողն իր քայլով երկրորդ անգամ գրավեց ՊՊԾ գունդը». Հարգանքի տուրք Արթուր Սարգսյանի հիշատակին

March 16th, 2019

Մարտի 16-ը Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան երկրորդ տարելիցի օրն է: «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության անդամները և աջակիցները հարգանքի տուրք մատուցեցին Արթուր Սարգսյանի հիշատակին: Նրանք երթով շարժվեցին գերեզմանատուն և ծաղիկներ խոնարհեցին Հաց բերողի շիրիմին:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը իր խոսքում նշեց, որ Հաց բերողը իր քայլով երկրորդ անգամ գրավեց ՊՊԾ գունդը:
Այս առնչությամբ «Սասնա Ծռերի» տարածած հայտարարությունը հնչեցրեց Սերգեյ Կյուրեղյանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Սասնա Ծռերի ապստամբության ժամանակ չորս կողմից տեղացող կրակահերթերի տակ ոստիկանական շղթան ճեղքելով նրանց հաց հասցրած Արթուր Սարգսյանին ճանաչեցինք, սիրեցինք և ընդունեցինք որպես մեր ժամանակների հերոս ու խորհրդանիշ:
Որովհետև Արթուրը մարմնավորում էր այն բոլոր հատկանիշները, որ անհրաժեշտ էին մարդու, քաղաքացու և ազգի ազատագրման ու արժանապատիվ կյանքի հասնելու համար:
Առաջին հայացքով կարող ենք թվարկել դրանցից մի քանիսը՝ հայրենակցի և Հայրենիքի հանդեպ անսահման սեր, դրանից բխող՝ աստվածային բարություն, անսասան ու վճռական կամք և վճռական մենակի հոգեբանություն, նպատակասլացություն և նպատակն իրագործելու համար անհրաժեշտ բազմակողմանի գիտելիքներ: Եվ, մեղք գործած չլինելու համար անմիջապես հավելենք, որ Արթուրը մի ամբողջ տիեզերք էր և անհնար է բառերով նկարագրել նրան»:
Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը իր խոսքում նշեց, որ Արթուրի կերպարը դեռևս եզակի է և այն ինչի համար նա պայքարում էր դեռևս չի իրականացել.«Դու ողջ ես ավելի, քան շատ մարմնով շարժվող շատ արարածներ: Դու ողջ ես քո գաղափարով, մարդ լինելով, սիրելու կարողությամբ»:
«Սասնա Ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանը նկատեց, որ Արթուրի կերպարը այնքան կենդանի է, որ հնարավոր չէ հավատալ , որ նա չկա.«Իր արարքով նա ժողովրդին ապտակ հասցրեց: Լինելով ֆիզիկապես տկար ինքը ցույց տվեց, որ կարևոր չի ֆիզիկական տվյալները, կարևորը ցանկությունն է: Նա մեզ բացատրեց իր արարքի դրդապատճառները և ապացուցեց, որ այն ինչ արեց ինքը ֆենոմենալ էր»:
Մանրամասները՝ տեսանյութում:

Այսօր Հաց Բերող Արթուր Սարգսյանի հիշատակի օրն է. 2 տարի առաջ ոճրագործ նախկին ռեժիմը տանջամահ արեց նրան

March 16th, 2019

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը
Հաց Բերող Արթուր Սարգսյանի մահվան 2-րդ տարելիցի առթիվ
16 մարտի 2019 թ. Երևան

Սասնա Ծռերի ապստամբության ժամանակ չորս կողմից տեղացող կրակահերթերի տակ ոստիկանական շղթան ճեղքելով նրանց հաց հասցրած Արթուր Սարգսյանին ճանաչեցինք, սիրեցինք և ընդունեցինք որպես մեր ժամանակների հերոս ու խորհրդանիշ:
Որովհետև Արթուրը մարմնավորում էր այն բոլոր հատկանիշները, որ անհրաժեշտ էին մարդու, քաղաքացու և ազգի ազատագրման ու արժանապատիվ կյանքի հասնելու համար:
Առաջին հայացքով կարող ենք թվարկել դրանցից մի քանիսը՝ հայրենակցի և Հայրենիքի հանդեպ անսահման սեր, դրանից բխող՝ աստվածային բարություն, անսասան ու վճռական կամք և վճռական մենակի հոգեբանություն, նպատակասլացություն և նպատակն իրագործելու համար անհրաժեշտ բազմակողմանի գիտելիքներ: Եվ, մեղք գործած չլինելու համար անմիջապես հավելենք, որ Արթուրը մի ամբողջ տիեզերք էր և անհնար է բառերով նկարագրել նրան:
Այդ պատճառով հացի մշակույթ ստեղծած և այն որպես մարմնական, մտավոր ու հոգևոր կյանքի խորհրդանիշ պաշտող ազգի մարդիկ նրա հանդեպ իրենց սերն ու երախտիքն արտահայտելու համար նրան կնքեցին Հաց Բերող պատվանմամբ:
Հաց Բերող, ասել է թե՝ մարմնին կյանք ու մտքին լույս բերող և հոգին քնից արթնացնող հավատար:
Մարդիկ ոչ միայն տեսան ու հասկացան, որ հնարավոր է, ոչ միայն համոզվեցին, որ իրենք կարող են և պարտավոր են, այլև ըմբռնեցին, թե հանուն ինչի և ինչպես պետք է ապրի մարդը, հայը, քաղաքացին:
Հաց Բերողն ուղեկցող փարոս դարձավ հուսահատությունից և անարժանապատիվ գոյությունից դեպի մարդավայել ապրելն ու արարելը տանող դժվարին ճանապարհին:
Հաց Բերողն ըստ էության լույս սփռեց մեր ազգային առաքելության պատկերի վրա՝ ցույց տալով Արարատյան մարդու կերպարն ու նրա համամարդկային անելիքը:
Արագածի վրա կախված կանթեղը, որ շատերիս աչքին անտես էր դարձել, կրկին երևաց:
Այսօր Հաց Բերող Արթուր Սարգսյանի հիշատակի օրն է: Երկու տարի առաջ ցեղասպան ու ոճրագործ նախկին ռեժիմը տանջամահ արեց նրան:
Ռեժիմը չներեց նրան և վրեժխնդիր եղավ, որովհետև նա մարդկային և ազգային բոլոր չափումներում, այդ թվում՝ բարոյական, իրավական և քաղաքական, հնարավոր կասկածներից մաքրազերծեց Սասնա Ծռերի ապստամբության լեգիտիմությունը և վերահաստատեց բռնապետության, առավել ևս՝ գաղութային բռնապետության, դեմ ապստամբելու հայի և քաղաքացու իրավունքն ու պարտականությունը:
Ցավոք սրտի, նրա մահվան մեղավորները՝ նախկին ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, դեռևս ազատության մեջ են: Ի դեմս կյանքի ստվերոտ ու գաղջ ծալքերում, այդ թվում՝ իրավապահ համակարգում, դեռևս ծվարած իր մնացորդների, նախկին ռեժիմի ներկայացուցիչները շարունակում են պաշտոնավարել և իրենց ապահովագրել արդար հատուցումից:
Այդուհանդերձ, համոզված ենք, որ արդար հատուցումը վաղ թե ուշ լինելու է:
Ցավ ի սիրտ կարոտով, բայց նաև՝ քո պատգամած առաքելությամբ գոտեպնդված ու պարտավորված՝ հիշում ենք քեզ, սիրելի Հաց Բերող, մեր սիրելի Արթուր և քո բերած լույսի ջահը միշտ վառ կպահենք մեր մտքերում ու հոգիներում:

«1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը դարձել է մեր աքիլեսյան գարշապարերից մեկը». Քննարկում

March 15th, 2019

2020 թվականին լրանում է Հայաստանի 1-ին Հանրապետության միջազգային ճանաչման, ինչպես նաև Սևրի պայմանագրի 100- ամյակը: Այս առիթով Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը նախաձեռնել է քննարկումների շարք: Երկրորդ կլոր-սեղան քննարկման թեման էր` «1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը և ՀՀ անվտանգության հրամայականները»։
«Այս տխրահռչակ պայմանագիրը փաստորեն սահմանեց Հայաստանի Հանրապետության սահմանները և կարգավիճակը: Միջազգային իրավունքի կտրվածքով այն որևէ քննության չի դիմանում, որովհետև պայմանագիրը ստորագրող սուբյեկտներն ըստ էության միջազգային իրավունքի սուբյեկտներ չէին, քանի որ Ռուսաստանի ֆեդերատիվ հանրապետությունը և տխրահռչակ քեմալական հանրապետությունը իրավաբանորեն ճանաչված չէին: Հետևաբար այս պայմանագիրը պետք է իրավական ուժ չունենար»,-նշեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը:
Պատմաբանի խոսքով` այս պայմանագիրը հայ իրականությանը զուգընթաց քայլում է մոտ հարյուր տարի և ոչ մի իրավական հիմք չունեցող այս փաստաթուղթը դառել է մեր աքիլեսյան գարշապարերից մեկը:
«Պետք է միջազգային կարող ուժերը երաշխավոր դառնան, որ այդ անիրավ ակտը լուծարվի: Բայց, ցավոք սրտի ՄԱԿ-ի համապատասխան նորմերում կա սահմանում, որ սահմանների վերանայմանը միջազգային հանրությունը վերաբերվում է ոչ դրական»,-ընդգծեց Սուրեն Սարգսյանը:
«Միջազգային հանրությունը և ՄԱԿ-ը ներկայումս չի ընդունում սահմանների փոփոխությունը, բայց շատ հստակ ձևակերպում կա. Ուժի կիրառմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքով»,-մանրամասնեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Մոդուս Վիվենդի կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:
Արա Պայանի խոսքով` այս դրույթի անփոխելիությունը վերաբերվում է ուժի կիրառմանը և գործում է ի օգուտ մեզ:
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյանն էլ, անդրադառնալով սահմանների փոփոխելիությանը,նկատեց. «Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները աշխարհակարգի և քաղաքական սահմանների վրա, մեր աչքի առաջ փոփոխվեցին: Սա նշանակում է, որ 100- ամյա բարձրությունից հետ նայելով պետք է հասկանանք, թե այն ժամանակ ինչ էր տեղի ունենում, քանի որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի»:
Մանրամասները` տեսանյութում:

1921 թ. մարտի 16֊ի ռուս-թուրքական պայմանագիրը և ՀՀ անվտանգության հրամայականները

March 15th, 2019

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության հայտարարությունը
1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի 98-րդ տարելիցի առթիվ

15 մարտի 2019 թ. Երևան

1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրն արձանագրեց ռուս-թուրքական ագրեսիայի միջոցով Հայաստանի Հանրապետությունը զավթելու, նրա տարածքը մասնատելու և նրան անկախությունից զրկելու հետևանքները:
Այդ պայմանագրով և նրա լեգիտիմացման նպատակով 1921 թ. հոկտեմբերի 13-ին կնքված Կարսի պայմանագրով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը կոչված էր բացառելու հայոց պետականության, հայկական սուբյեկտի վերածնունդը:
Այդ ճարտարապետությունը դարձավ այն հենքը, որի վրա կառուցվեց Հայաստանի Հանրապետության իրավազուրկ պետականակերպ մնացորդը՝ Խորհրդային Հայաստանը գաղութացնելու, ինչպես նաև հայության լայն շերտերին Ռուսական կայսրության ազդեցության տակ պահելու կառավարման համակարգը:
Ըստ էության՝ 1921 թ. մարտի 16-ի պայմանագիրը` դրանից ածանցյալ 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի հետ միասին, հայության վերջնական հայրենազրկման և Հայոց պետականության բացառման հավաստագիր է, ուստի դրանցով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը վերանայելը պետք է դառնա մեր այսօրվա պետության կայացման մեկնակետը:
Դրանք միջազգային իրավունքին հակասող ակտեր են և իրականության մեջ իրավական ուժ չունեն, մինչդեռ Հայաստանի սուբյեկտության, տարածքի և սահմանների վերաբերյալ միջազգային-իրավական ակտերը, այդ թվում և առաջին հերթին՝ 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագիրը և Վիլսոնյան իրավարար վճիռը, լեգիտիմ միջազգային-իրավական ակտեր են և պետք է հիմք ու ճանապարհ դառնան Հայաստանի վերջնական ապագաղութացման ու դեօկուպացիայի համար:
Այս գործընթացն արդեն սկսվել է ԽՍՀՄ լուծարմամբ և Արցախի մի մասի նկատմամբ հայկական իրավազորության հաստատմամբ: Մարզի կարգավիճակով Արցախի ներառումը ՀՀ կազմի մեջ, ապա նաև ՀՀ նկատմամբ ռազմական ագրեսիայի պլացդարմի վերածված Նախիջևանի հարցի լուծումը, նույնպես պետք է ի կատար ածվի այդ ապօրինի պայմանագրերի միջազգային-իրավաքաղաքական գնահատականի և դրանից բխող գործընթացների համատեքստում, ինչը նաև կամրագրի տարածաշրջանի հակահայ ճարտարապետության կազմալուծման հերթական փուլը:
Միևնույն ժամանակ՝ այս համատեքստում Հայաստանի սուբյեկտության, նրա տարածքի ու սահմանների վերաբերյալ իրավապատշաճ ակտերի կատարումը բավարար միջազգային-իրավական ռեսուրս է գոյացնելու մեր ազգային անվտանգության ապահովման և պետության կայացման համար:
Համոզված ենք, որ միայն նշված ազգային ռազմավարությամբ հնարավորություն կստեղծվի Հայաստանի սուբյեկտության, տարածքի ու սահմանների վերաբերյալ միջազգային-իրավական ակտերին համապատասխան սկիզբ դնելու տարածաշրջանի նոր՝ հայանպաստ ճարտարապետության:

«Պետության մի մասը շարունակվում է զավթված մնալ ահաբեկիչների կողմից». Վարուժան Ավետիսյան

March 13th, 2019

Սասնա Ծռերի գործով դատավարության ընթացքում Վարուժան Ավետիսյանը հայտարարությամբ հանդես եկավ. «Հերթական անգամ ականատես եղանք, որ բարձրաստիճան սպան, ով ՊՊԾ գնդի հրամանատար է եղել, դատարանում աչքի ընկավ ակնհայտ ահաբեկչական դրսևորումներով, բացահայտեց իր և իր համակարգի էությունը: Սպասենք, տեսնենք, թե գնդապետ Խաչիկ Ավետիսյանի մասով ինչ կազմակերպչական հետևություններ կարվեն, մենք էլ կանենք մեր հետևությունը: Պետության մի մասը դեռևս մնում է զավթված ահաբեկիչների կողմից և ահաբեկիչները շարունակում են ահաբեկել քաղաքացիներին»,-նշեց Վարուժան Ավետիսյանը հավելելով, որ ՊՊԾ գնդի նախկին հրամանատարը այժմ Ոստիկանության չորրորդ վարչությունն է ղեկավարում:
Վարուժան Ավետիսյանը ընդգծեց.«Մեր մասով իրականում քաղաքական դատավարություն է իրականացվում, քանի որ գործը չի քննվում ապստամբության իրավունքի համատեքստում»:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Դեռ ներողություն կխնդրեք». Արեգ Կյուրեղյանը՝ ՊՊԾ գնդի նախկին հրամանատարին

March 13th, 2019

Սասնա Ծռեր խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը դատական նիստի ընթացքում մի շարք հարցեր ուղղեց ՊՊԾ գնդի նախկին հրամանատարին: «Տեղյա՞կ եք, որ ձեր գրասենյակների չհրկիզվող պահարաններում նռնակներ ու փող կար, երեւի կաշառք էր»: «Տեղյակ չեմ»,-պատասխանեց Խաչատուր Ավետիսյանը, ապա ասաց, որ տեղյակ չէ նաեւ գնդում հայտնաբերված մարմնավաճառների ցուցակի մասին:
Նրան չգոհացրին Արեգ Կյուրեղյանի՝ ՊՊԾ գնդի վերաբերյալ ասածները: Խաչատուր Ավետիսյանը նշեց. «Ձեր նմանները չէ, որ պետք է գնահատական տան գնդի աշխատանքին: Թուրքի նման գիշերով հարձակվելը…»:
Արեգ Կյուրեղյանը հարցրեց՝ «ազգությամբ թո՞ւրք եք»: Դատավորը հայտարարեց՝ վիրավորանքներ չհնչեցնել, սակայն Արեգ Կյուրեղյանը շարունակեց.«Թուրքի նման ոստիկաններն են միշտ ճնշել ժողովրդին, կգամ ժամանակ, որ ներողություն կխնդրեք»:
«Դեռ կտեսնենք»,-սպառնալից տոնով արձագանքեց Խաչիկ Ավետիսյանը:

ՊՊԾ գնդի նախկին հրամանատարը դատարանում սպառնաց «Սասնա Ծռերին»

March 13th, 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց «Սասնա Ծռեր» խմբի 10-ը անդամների գործով դատաքննությունը:
Այսօրվա նիստում հարցաքննվեց Խաչատուր Ավետիսյանը, որը 2016 թվականին եղել է ՊՊԾ գնդի հրամանատարը:
Խաչատուր Ավետիսյանը հարցերը պատասխանելու ընթացքում խախտեց թույլատրելիի սահմանները և սկսեց սպառնալիքներ հնչեցնել ապստամբ Արեգ Կյուրեղյանի հասցեին.
«Թափթփուկը դու ես: Մտածում ես ստեղ ես՝ ձեռք չեմ տալո՞ւ: Դատարանի դահլիճից դուրս չես գալո՞ւ»,-սպառնաց Խաչատուր Ավետիսյանը:

«Ափսոս, որ սպանած լինեինք սենց չէր լինի». ՊՊԾ գնդի նախկին հրամանատար

March 13th, 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց «Սասնա Ծռեր» խմբի 10-ը անդամների գործով դատաքննությունը:
Այսօրվա նիստում հարցաքննվեց Խաչատուր Ավետիսյանը, որը 2016 թվականին եղել է ՊՊԾ գնդի հրամանատարը: Ավետիսյանը դատարանին պատմեց, որ ՊՊԾ գունդ գնալիս տեսել է խմբի անդամներից Մարտիրոս Հակոբյանին, ով կոչ է արել միանալ իրենց:
Զոհված ոստիկանների վերաբերյալ էլ Խաչատուր Ավետիսյանը նշեց՝ տեղյակ է, որ Գագիկ Մկրտչյանը որովայնի հատվածքում վիրավոր է եղել. «Ձեռքով պահում էր վերքը: Անձամբ տեսել եմ նրան: Հարց եմ տվել, ի վիճակի չի եղել պատասխանել: Վնասվածք եմ տեսել նաեւ ձեռքի շրջանում: Իսկ գնդապետ Արթուր Վանոյանի դին դուրս է բերել շտապօգնությունը»:
Ինչ վերաբերում է գնդի տարածքից դուրս գտնված ոստիկան Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանքներին, ՊՊԾ գնդի նախկին հրամանատարը նշեց. «Տեղեկությունն այն է, որ կրակոցը եղել է գնդի տանիքից, իսկ կրակողը եղել է Սմբատ Բարսեղյանը: Անձամբ չեմ տեսել»:
Դիմելով Պավլիկ Մանուկյանին Խաչատուր Ավետիսյանը ասաց .«Պավլիկ Մանուկյան Ձեր հարազատին, մերձավորին, որ սպանեին ի՞նչ կանեիք»:
Արեգ Կյուրեղյանի արձագանքին, որ տարիներ շարունակ ոստիկանությունը ծառայել է հանցավոր ռեժիմին և մարտի 1-ին սպանել է անմեղ քաղաքացիների, Ավետիսյանը արձագանքեց.«Ափսոս, որ սպանած լինեինք, սա երևի չլիներ …»:

«Սասնա Ծռերի» աջակիցները պահանջեցին Ա.Զեյնալյանի, Ա.Դավթյանի, և Գ. Հարությունյանի հրաժարականը

March 13th, 2019

Այսօր՝ մարտի 13-ին «Սասնա ծռեր»-ի անդամ Սմբատ Բարսեղյանը դարձավ 26 տարեկան: Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի ազատության պահանջով՝ բազմաթիվ քաղաքացիներ երթ իրականացրեցին: Ցուցարարները Արդարադատության նախարարության մոտ պահանջեցին Արտակ Զեյնալյանի հրաժարականը: Նրանք հայտարարեցին, որ թավշյա հեղափոխությունից հետո արդարադատական համակարգում որևէ փոփոխություն չի եղել և դատարանները շարունակում են գործել նախորդ ռեժիմի սկզբունքներով:
Ցուցարարները պարզել էին «Ոչ Սերժի դատարանին», «Շնորհավոր ծնունդդ Սմբատ.Ազատություն մեր հերոսին», «Մեզ չեք լռեցնի»,«Անցումային արդարադատություն» և այլ գրություններով պաստառներ:
ՀՀ դատախազության շենքի մոտ նրանք պահանջեցին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը: Քաղաքացիները պահանջում են նաև ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը:
Բողոքի ակցիայի մասնակիցները երթով քայլեցին մինչև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, որտեղ շարունակվում էր «Սասնա Ծռեր» 10 անդամի գործով դատաքննությունը:

«Մենք ասում ենք ո՛չ Սերժի դատարանին և պահանջում ենք անցումային արդարադատոււթյուն»

March 6th, 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի 6-ին շարունակվեց «Սասնա Ծռեր» խմբի 10-ը անդամների գործով դատաքննությունը:
Նշենք, որ նախորդ նիստի ժամանակ դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում կայացրեց նիստը կրկին դարձնել դռնփակ և միայն լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ տալ գտնվել նիստերի դահլիճում:
Ապստամբների աջակիցներն ու հարազատները «Ազատություն ապստամբներին», «Մեզ չեք լռեցնի», «Ոչ Սերժի դատարանին» պաստառներով դատարանի դիմաց խաղաղ ցույց իրականացրեցին:
Նշենք, որ դատարանի շենքի տարածքում ոստիկանական մեծաթիվ ուժեր էին հավաքված:
«Մեկ անգամ ևս Մակյանը ապացուցեց, որ դատական համակարգում ոչինչ չի փոխվել և իրենք շարունակում են մնալ հին ռեժիմի մնացորդները: Նույն Սերժի դատարանն է: Մենք պահանջում ենք անցումային արդարադատություն, պահանջում ենք դատական համակարգի հիմնովին փոփոխում: Մենք այս կեղծ դատարանից որևէ ակնկալիք չունենք»,-նշեց ակցիայի մասնակիցներից Արթուր Մովսիսյանը:
«Ազատություն ապստամբներին» նախաձեռնության անդամ Դավիթ Եղիազարյանը հայտարարեց, որ իրենց ակցիաները բացառապես խաղաղ բնույթ են կրելու և տարածվող լուրերը, թե իրենք պատրաստվում են փողոց փակել իրականությանը չեն համապատասխանում:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Հենց սկզբից է այս գործը կեղծված և արդար դատարանն այդպիսի մեղադրանքով գործ չպիտի ընդուներ». Ա. Կյուրեղյան

March 6th, 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր» խմբի 10-ը անդամների գործով դատաքննությունը:
Դաքաքննության ավարտին Արեգ Կյուրեղյանը հայտարարեց.««Սասնա Ծռերի «գործ» կոչվածը մոնտաժված, ֆիլտրված հեռախոսազրույցների ու կեղծված հանգամանքների մի համախումբ է, որը կազմել է այն նույն նախաքննական մարմինը, որը 2008թ.-ի մարտի 1-ի գործում 10 000 կրակված փամփուշտ իրեղեն ապացույց է փոխարինել գործի մեջ և հետևաբար դատարանի կողմից առնվազն ոչ վստահելի պետք է լինի, իսկ մեզ համար ակնհայտ կեղծող մարմին է: Նման դատավարությունը նման նախաքննությամբ ապօրինի է»:
Կյուրեղյանն ընդգծեց, որ նախաքննական մարմնի կատարած գործը բացառապես սուտ է, քանի որ այն փոխում է ապացույցները:
«Ընդհանրապես մեր գործում առկա մեղադրանքը կեղծ է: Մենք պետությանը պահանջներ չենք ներկայացրել: Մենք պահանջներ ենք ներկայացրել ՀՀ Սահմանադրական կարգը տապալած խունտա ասենք,ռեժիմ ասենք, հանցագործներ ասենք , այ դրանց: Հենց սկզբից է այս գործը կեղծված ու արդար դատարանը այդպիսի մեղադրանքով գործ չպիտի ընդուներ»,-հայտարարեց Արեգ Կյուրեղյանը:
Դատավոր Մեսրոպ Մակյանը հարցրեց. «Նման օրենսդրական լծակ ունի՞ դատարանը գործը վարույթ չընդունելու համար: 2006 թվականից նման բան չկա՝ գործը նախաքննական մարմնին վերադարձնել»:
«Բա ինչ պետք է արվի, կեղծիքը այդպես պետք է մնա՞»,-արձագանքեց Արմեն Բիլյանը:
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում:

Ոստիկանության նախկին օպերատորի հակասական ցուցմունքը դատարանում

March 6th, 2019

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօրվա դատարական նիստում ցուցմունք տվեց ՊՊԾ գնդի գրավման օրը տարածքում տեսանկարահանում իրականացնելիս վիրավորված ոստիկանության նախկին օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը։
«ՊՊԾ գնդի գրավման օրը, առավոտյան ժամը 7։30–ի սահմաններում ՊՊԾ գնդի մոտ նկարահանում էի իրականացնում։ Ոստիկանության էրեբունու բաժնի կողմից հեռվից նկարահանում էի պրոցեսը, երբ զրահամեքենան փորձեց մտնել գունդ։ Այս ժամանակ կրակոցներ հնչեցին և ես վիրավորվեցի»,–պատմեց Ռոբերտ Հայրապետյանը։
Հայրապետյանի խոսքով՝ կրակոցների պահին գնդի մոտ էին Մարտիրոս Հակոբյանն ու Թաթուլ Թամրազյանը։
«Իմ վրա վրա հավանաբար կրակել է Մարտիրոս Հակոբյանը, որովհետև ինքը մոտ էր»,-նշեց Ռոբերտ Հայրապետյանը այդպես էլ չկարողանալով հստակ որևէ բան ասել:
Ապստամբները հետաքրքրվեցին, թե նա հետագայում տեսե՞լ է իր նկարահանած տեսանյութի կադրեր և արդյոք կադրում երևո՞ւմ է, թե ով է կրակոցներ արձակողը։
Հայրապետյանը նշեց, որ տեսանյութում չի երևում, թե կոնկրետ ով է կրակում։ Նա ասաց, որ մի քանի վայրկյան է նկարել, որից հետո ձեռքից վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:
Արեգ Կյուրեղյանը հայտարարեց, որ այդ տեսանյութը կրճատված է ներկայացվել։
Ռոբերտ Հայրապետյանն առարկեց համաներման ակտի կիրառմանը։
Մանրամասները՝ տեսանյութում:

Բժիշկ Նորայր Թևանյանը չառարկեց «Սասնա Ծռերի» համաներմանը

March 6th, 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի 6-ին շարունակվեց «Սասնա Ծռեր» 10 անդամի գործով դատաքննությունը:
Այսօրվա նիստում ցուցմունք տվեց ՊՊԾ գնդում 4 օր անցկացրած «Շտապ օգնության» բժիշկ Նորայր Թևանյանը: Նա նշեց, որ «Սասնա Ծռերը» իրեն դրական են վերաբերվել և ինքը այնտեղ երակար է մնացել հանգամանքների բերումով: Թևանյանը հայտնեց, որ մշակել է Գևորգ Իրիցյանի և Սմբատ Բարսեղյանի վերքերը:
Բժիշկը հայտնեց, որ գունդ մտնելուց հետո իրենից և բուժակ Դավիթ Տոնոյանից վերցրել են ծառայողական հեռախոսները, սակայն կարճ ժամանակ անց վերադարձրել են: Ինքը հնարավորություն է ունեցել օրվա ընթացքում 7-8 անգամ զանգեր իրականացնելու:
Նորայր Թևանյանը ընդգծեց, որ ներսից կրակոցներ չի լսել , երբ ստացվել է ոստիկանի մահվան մասին լուրը:
Նորայր Թևանյանը չառարկեց «Սասնա Ծռերի» համաներմանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Սասնա Ծռերի» ապստամբությունը անմիջականորեն կապված է հեղափոխության հետ». Արա Պապյան

March 5th, 2019

«Ցանկացած երևույթի գնահատական տալու համար պետք է հասկանալ երևույթի արդյունքները»,- «Փետրվարյան ապստամբության պատմաքաղաքական նշանակությունը հայոց պետականության պահպանման հարցում» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ նկատեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Մոդուս Վիվենդի կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:
Պապյանը նկատում է, որ մեր իրականության մեջ Գարեգին Նժդեհը արժևորված է , քանի որ նրա շնորհիվ Հայաստանի կազմում մնաց Զանգեզուրը: Նրա խոսքով՝ այս առումով շատ կարևոր է փետրվարյան ապստամբության դերը. «Եթե չլիներ փետրվարյան ապստամբությունը, ապա բոլշևիկները չէին համակեևրպվի այդ գաղափարի հետ, որ հայ ժողովուրդը պահպաներ Զանգեզուրը»:
Դիվանագետը համեմատեց փետրվարյան ապստամբությունը և 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած «Սասնա Ծռերի» ապստամբությունը: Նա նկատեց, որ նորագույն շրջանում էլ եղավ «Սասնա Ծռերի» ապստամբությունը, որն անմիջականորեն կապված է հեղափոխության հետ:
Արա Պապյանը, վերլուծելով պատմական գործընթացները, ընդգծեց, որ երևույթները փոխկապակցված են միմյանց և պետք է տեսնել դրանց խորքը:

«Փետրվարյան ապստամբությունը հայ ժողովրդի անկախության վերականգնման հիմքն էր». Ա. Մելքոնյան

March 5th, 2019

«Այս քննարկումների կիզակետում, իմ խորին համոզմամբ, հայոց պետականության խնդիրն է, որովհետև եթե խոսքը վերաբերվում է փետրվարյան ապստամբությանը, ապա փետրվարյան ապստամբությունը կապված է այն 2,5 տարիների հետ , երբ ՀՀ առաջին հանրապետության շրջանում ժողովուրդը ճաշակեց անկախության պտուղները»,-«Փետրվարյան ապստամբության պատմաքաղաքական նշանակությունը հայոց պետականության պահպանման հարցում» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ 1921 թվականի առաջին կեսի իրադարձությունները սովորաբար այլ կերպ են ընկալվում.«Դասագրքային ճշմարտություն է դարձել այն, որ Հայաստանի առաջին հանրապետությունը գոյություն է ունեցել ընդամենը երկուս ու կես տարի՝ 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը, բայց երբ խորանում ենք խնդրի մեջ, հասկանում ենք, որ Հայաստանը չէր, որ երկրորդը խորհրդայնացավ , խորհրդայնացումը սկսվեց 1920 թվականի մայիս ամսից, երբ կարմիր բանակը մտավ Արցախ, հետո հուլիս- օգոստոսին մտան Զանգեզուր և Նախիջևան, որտեղ ըմբոստություն տեղի ունեցավ և Սյունիքը հռչակվեց ինքնավար պետություն: Այս ամենն ըստ էության անկախության վերականգնում էր»:
Պատմաբանը ընդգծում է, որ հայ ժողովուրդը վերականգնել է իր անկախությունը և պահպանել մինչև 1921 թվականի հուլիսի կեսերը:

«Պատահական չէ, որ ժողովուրդը Սասնա Ծռերին ընդունեց որպես հերոսներ». Պ. Մակեյան

March 4th, 2019

«Եթե զուգահեռներ ենք տանում 2008 թվականից հետո 2016 թվականը, այդ տարում տեղի ունեցած քառօրյա պատերազմը , այս բոլորը փաստորեն իմի բերեց և ժայթքեց Սասնա Ծռերի ապստամբությամբ:»,- «Մարտի 1-ի ողբերգությունից 11 տարի անց» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ շարունակելով. « Եւ պատահական չէ, որ ժողովուրդը մեծ հաշվով հիմնականում նրանց ընդունում է որպես հերոսների: Ինքնազոհողության գնացին, որ կանխեն ռեժիմի «հաղթական» ընթացքը»,-նշեց նա:

«2016 թվականի հուլիսյան ապստամբությունը նաև յուրօրինակ պատասխան էր 2008 թվականի մարտի 1-ին»

March 4th, 2019

«Փաստը, որ մարտի 1-ին ինքնաբուխ դիմադրություն է եղել ակնհայտ է: Մարդիկ օգտագործել են ձեռքի տակ եղած իրերը ինչ-որ ձևով պաշտպանվելու, անգամ հարձակվելու համար, բայց այս զենքի վերածված իրերը ինքնաբուխ ապստամբության պատկերներ են»,-«Մարտի 1-ի ողբերգությունից 11 տարի անց» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյանը:
Համեմատելով մարտի 1-ի կատարվածը 2016 թվականի հուլիսի 17-ի «Սասնա Ծռերի» ապստամբության հետ Չուգասզյանը նշեց.
«Արդեն 2016 թվականին յուրօրինակ պատասխան ստացավ համակարգը: Սահմանադրական կարգի տապալումը տեղի էր ունեցել և տարիների ընթացքում առաջացել էր այսպես ասած հոգեբանական բարդույթ և մի տեսակ վախը բռնելու խնդիր կար: Այդ հոգեբանական բարդույթը հաղթահարվեց 2016 թվականին: Այս դեպքերը հանգեցրեցին ճգնաժամի նաև կառավարման ներսում: Դա բերեց նրան, որ Մոսկվայից բերեցին Կարեն Կարապետյանին և փորձում էին ժառանգորդ պատրաստել: Ներսում խմորումներն այնքան խորացան, որ համակարգն արդեն ճգնաժամի մեջ էր 2018 թվականի ապրիլին, ինչն էլ հանարավորություն տվեց, որ ժողովուրդը անցնցում փոփոխություններ իրականացնի»,-ընդգծեց Գարեգին Չուգասզյանը:
Գարեգին Չուգասզյանը նշեց, որ ժողովրդի համբերության բաժակը փուլ առ փուլ էր լցվում և «Սասնա Ծռերի» ապստամբությունը կարևորագույն նշանակաություն ուներ:
Նրա խոսքով՝ երկիրը հիմա գտնվում է երկիմաստ վիճակում և դեռևս կայունացած ժողովրդավարական վիճակ չի ապահովվել:
Չուգասզյանի պնդմամբ մարտի 1-ին կրակոցներ արձակած ուժային համակարգի ներկայացուցիչները դեռևս «քավարանով» չեն անցել:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Նախապես հայտնի ելքով հաշվեհարդար». Զեյնալյանը բոլոր առումներով գերազանցեց իր նախորդներին

March 4th, 2019

Նոր Հայաստանում Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արտակ Զեյնալյանի վերջին օրերի հայտարարությունները թավշյա հեղափոխություն իրականացրած ՀՀ քաղաքացուն պարզապես չէին կարող չհիշեցնել Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակները, երբ մարդկանց իրավունքները ստորադասվում էին նեղ խմբակային շահերին, երբ գերիշխում էր բացարձակ, իսկ որոշ դեպքերում էլ միտումնավոր անտարբերությունը մարդու կյանքի նկատմամբ: Բայց Արտակ Զեյնալյանն ուղղակի գերազանցեց իր նախորդներին, երբ կալանավայրում հացադուլի արդյունքում Մհեր Եղիազարյանի մահվան փաստին անդրադառնալով` հայտարարեց. «Ով գնում է հացադուլի, պետք է իմանա, որ դա կարող է ավարտվել վախճանով»:
Զեյնալյանի այս անտարբեր վերաբերմունքը թերևս հետևանքն է այն բանի, որ վերջինս իր ղեկավարած կառույցի հետ միասին մեղմ ասած մարսեց հացադուլավոր կալանավորի մահը: Հետհեղափոխական էյֆորիայի տակ դեռևս կքած հասարակությանը կարելի է ասել չհետաքրքրեց կատարվածը, ուստի թավշյա հանդուրժողականությունը Զեյնալյանին հնարավորություն ընձեռեց անել հայտարարություններ, որոնք պարզապես զուրկ են որեվէ տրամաբանությունից:
Այս ամենը գալիս է ապացուցելու, որ նախորդ ռեժիմից ժառանգված համակարգը վերափոխելու հույսեր և ակնկալիքներ գոնե մոտ ապագայում չեն կարող լինել, հատկապես, որ նույն այդ համակարգի և նրա ղեկավարի համար կամաց-կամաց լուրջ պրոբլեմ է դառնում Զեյնալյանի ձեռամբ մշակված համաներման այն ակտը, որը հետհեղափոխական Հայաստանի համար նոր իշխանությունները մեծ նվեր էին համարել:
Օրերս հասարակության լայն շերտերի մոտ զայրույթ և վրդովմունք առաջացրեց Զեյնալյանի այն հայտարարությունը, թե համաներումը Սասնա Ծռերի առանցքային անդամների վրա չի տարածվելու, քանի որ տուժողների կողմից առարկություն կա: Արդյո՞ք սա նշանակում է, որ ապստամբները կրկին կկալանավորվեն, արդյո՞ք նոր իշխանությունները պատրաստվում են բանտարկել երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար ոտքի ելած Սասնա Ծռերին: Սրանք են այս օրերին համացանցում ամենաքննարկվող հարցերը:
Մինչդեռ սկզբից էլ պարզ էր, որ համաներման ակտը կոնկրետ Սասնա Ծռերի դեպքում կրում էր ձևական բնույթ, քանի որ եթե համաներումը մյուս դեպքերում կիրառվում էր համաչափ, ապա Սասնա Ծռերի պարագայում, կատարված լրամշակումների արդյունքում անհեթեթ ձևակերպումներ կատարվեցին օրենքում: Ըստ այդ լրամշակումների՝ ապստամբների նկատմամբ համաներում կիրառելու համար դատարանը պետք է հաշվի առներ նաև այսպես կոչված տուժողների դիրքորոշումը: Համաներման մյուս դրույթներով «տուժողների» կարծիքը հաշվի չէր առնվում, մինչդեռ միայն Սասնա Ծռերին վերաբերող դրույթով սահմանված է, որ միայն տուժողների չառարկելու դեպքում նրանց վրա կտարածվի համաներումը: Այս խտրական մոտեցմամբ հատուկ դիտավորությամբ ական էր լարվել, որն էլ գործի դրվեց: Մանավանդ որ որպես տուժողներ դատարանում ցուցմունք տվեցին և համաներմանը առարկեցին ոստիկանական համակարգի մի շարք ներկայացուցիչներ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ: Ըստ էության Ծռերի գործով դատավարությանը համաներման հարցի քննարկումը վերածվեց քվեարկության, քանի որ տուժողները պետք է համաձայնություն տային, արդյոք համաներումը պետք է տարածվի ապստամբների վրա թե ոչ:
Փաստորեն Սասնա Ծռերի գործով համաներման հարցը վերապահվեց նրանց հայեցողությանը ում դեմ Ծռերը ապստամբել էին: Իսկ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ նախապես հայտնի ելքով հաշվեհարդար:
Սրանով արդյո՞ք չփոշիացավ թավշյա հեղափոխությունը, քանի որ հեղափոխությունների համաշխարհային պատմությունը այլ բան է հուշում. հեղափոխության պարագայում առաջինը բացվում են բանտերի դռները և ազատ են արձակվում քաղաքական բանտարկյալները:
Հայաստանում ոչ միայն չճանաչվեց ապստամբության իրավունքը, այլ Արդարադատության նախարարի թեթև ձեռքով փորձ է արվում ապստամբներին կրկին ցույց տալ բանտերի ճանապարհը:
Այստեղ առաջանում է գլխավոր հարցը. ընտրություններից հետո նախարարի պաշտոնը պահպանած Արտակ Զեյնալյանն այս հարցում միանձնյա՞ է գործում, թե՞ սա գործող իշխանությունների որդեգրած դիրքորոշումն է:
Նշենք, որ Զեյնալյանի գոնե վերջին շրջանի գործնեությունը հուշում է հետևյալը. այս պաշտոնյան որդեգրել է ինքնատիպ մարտավարություն, նա գործում է խաղի սեփական կանոններով: Օրինակ, 2018-ի ապրիլին, երբ իր գործընկեր պատգամավորները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երկրում իշխանափոխություն իրականացնելու նպատակով քաղաքացիական անհնազանդության ակցիաներ էին իրականացնում, Արտակ Զեյնալյանը որեվէ կոնկրետ դիրքորոշմամբ հանդես չեկավ, և միայն երբ հասկացավ, որ համաժողովրդական շարժումը հաղթանակի փուլում է, որպես իրավապաշտպան շտապեց ոստիկանական բաժանմունքներ, իբրև օգնություն ցուցաբերելու բերման ենթարկված ակտիվիստներին, իսկ երբ Փաշինյանը վարչապետ դարձավ վերջինս արդարադատության նախարար նշանակվեց:
Մասնակցելով երկու ընտրությունների՝ առաջինի դեպքում որպես քաղաքապետի թեկնածու, իսկ երկրորդում պատգամավորի, նա երբևէ փորձ չարեց քննադատական խոսք հնչեցնել իշխող քաղաքական ուժի և նրա թեկնածուների հասցեին: Փոխարենը նախընտրեց առաջ տանել վերջիններիս հաճո լինելու սեփական թեզը` հետագայում նախարարի պաշտոնը պահպանելու նպատակադրումով:
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության մամուլի ծառայություն

Անհրաժեշտ է ընդառաջ քայլեր կատարել մամուլի ազատությունը երաշխավորելու համար

March 4th, 2019

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

4-ը մարտի 2019 թ. Երևան

Ներկայիս պայմաններում, երբ ազատ մամուլը դեռևս կայացած չէ և ունի պետական աջակցության կարիք, Բուզանդի 1/3 ու Իսահակյան 28 հասցեներում և Մամուլի շենքում գտնվող մի շարք լրատվամիջոցների զբաղեցրած տարածքների օգտագործման պայմաններն ու չափանիշները վերանայելու և, դրա հետևանքով՝ անհատույց օգտագործման փոխարեն վարձավճարների աճման միտումով վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ պետության մոտեցումը խիստ մտահոգիչ է:
Ուստի ներկայիս ժողովրդավարական իշխանության առաջնային խնդիր է՝ ընդառաջ գնալ մամուլին և, հրաժարվելով առևտրային տրամաբանությամբ նրանից շահույթ կորզելու մոտեցումից, համակարգային քայլեր ձեռնարկել մամուլի ազատությունն ապահովելու ուղղությամբ:
Մասնավորապես, հանուն ազատ մամուլի կայացման, պետությունը պետք է ամեն կերպով աջակցի նրան՝ արդեն որոշակի քանակական ու որակական չափանիշներին բավարարող մամուլի միջոցներին անհատույց կերպով տրամադրելով տարածք և այլ անհրաժեշտ պայմաններ, այդ թվում՝ ֆինանսավորում: Բացի այդ՝ անհրաժեշտ է հատուցել այն վնասները, որ մի շարք լրատվամիջոցներ կրել են իրենց նկատմամբ նախորդ ռեժիմների վարած հանցավոր քաղաքականության հետևանքով:
Միևնուն ժամանակ՝ ազգային անվտանգության առումով հրատապ և կարևոր խնդիր է մամուլին զերծ պահել պետությանը և հասարակությանը տեղեկութային պատերազմ հայտարարած նախկին հանցավոր ռեժիմների շրջանակների, ինչպես նաև նրանց հովանավորող օտար ուժերի ապօրինի ազդեցությունից:
Այս խնդիրն օր առաջ հարկավոր է լուծել մամուլի ֆինանսավորման թափանցիկության ապահովման, ինչպես նաև Անցումային արդարադատության և լյուստրացիայի (այդ թվում՝ տնտեսական) մեխանիզմներով ապօրինի հարստացմամբ ձեռք բերված ֆինանսական աղբյուրները փակելու միջոցով:

ՀՀ-ն քայլեր չձեռնարկեց Ֆահրադդին Աբբոսզադեին Ադրբեջանին հանձնելը կանխելու ուղղությամբ

March 1st, 2019

Հարցի վերաբերյալ մեր՝ 2018 թվականի սեպտեմբերի 15-ի հայտարարության մեջ նշել էինք, (հղումը այստեղ) որ Հայաստանն առնվազն պարտավոր է հստակ վերաբերմունք արտահայտել Թալիշ ժողովրդի ազատագրական պայքարի առաջնորդին գերեվարելու և Ադրբեջանին հանձնելու երևույթի վերաբերյալ, ինչպես նաև իր ձեռքից եկածն անել նրան ադրբեջանական բանտից փրկելու ուղղությամբ:
Մենք նաև նշել էինք, որ Հայաստանը պետք է շտապի և մեծ ջանք գործադրի, որովհետև Ադրբեջանին արտահանձնելու դեպքում Ֆահրադդին Աբբոսզադեի կյանքին ռեալ վտանգ է սպառնում:

Տվյալ դեպքում նկատի ունեինք այնպիսի քայլեր, որոնք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով կարող էին կանխել Ֆահրադդին Աբբոսզադեի արտահանձնումն Ադրբեջանին: Որպես հիմնավորում կարող էր ներկայացվել այն փաստարկումը, թե առկա են հիմնավոր կասկածներ, որ նա կարող է Ադրբեջանում խոշտանգումների ենթարկվել, անգամ զրկվել կյանքից:

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է ներողություն խնդրեն ժողովրդից, իսկ Մարտի 1-ի բոլոր կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն

March 1st, 2019

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության հայտարարությունը
Մարտի 1-ի 11-րդ տարելիցի առթիվ

1 մարտի 2019 թ. Երևան
Ներկայիս իշխանություններն արձանագրել են, որ 2008 թ. Մարտի 1-ին ակնհայտ դարձավ, որ ընտրությունները կեղծելով իշխանությունը շարունակաբար յուրացրած ռեժիմն արդեն ամբողջությամբ տապալել է սահմանադրական կարգը, զավթել է պետությունը և այն վերածել է հայոց պետականության և ժողովրդի դեմ կիրառվող ահաբեկչական մեքենայի:
Ներկայիս իշխանություններն արդեն իսկ արձանագրել են, որ Մարտի 1-ին տապալվել է սահմանադրական կարգը և, ըստ էության, տեղի է ունեցել պետական ահաբեկչություն:
Մարտի 1-ը մեզ ընկղմեց բռնապետության խավարի մեջ: Քաղաքական առումով այդ խավարը ճեղքելը և Մարտի 2-ի լուսաբացին հասնելը դարձավ յուրաքանչյուր արժանապատիվ ու ազատասեր քաղաքացու պատվի գործը:
Տասը տարի շարունակ քաղաքացին պայքարեց, ծեծվեց, բանտարկվեց, հալածվեց, արտաքսվեց ու տառապեց հանուն այդ լուսաբացի:
2016 թ. Ապրիլյան քառօրյայից հետո պարզ դարձավ, որ դանակն արդեն ոսկորին է հասել, այն է՝ պետական ահաբեկչությանը գումարվել է նաև պետական դավաճանությունը, քանի որ ռեժիմը փորձում է պայմանավորված պատերազմի միջոցով կամ որևէ այլ ձևով ազատագրված տարածքները հանձնել հակառակորդին:
2016 թ. հուլիսի 17-31-ի Սասնա Ծռերի ապստամբությունը, չնայած մասնակի արդյունքին, վիժեցրեց այդ աղետալի ընթացքը, ինչպես նաև յուրօրինակ պատասխան եղավ Մարտի 1-ին: Դա հանգեցրեց կառավարման համակարգի խորը ճգնաժամի և, զուգահեռաբար՝ հիմնականում հաղթահարեց Մարտի 1-ից մնացած հոգեբանական պատնեշը: Բռնության մեքենան կաթվածահար եղավ:
Եվ, արդեն նոր իրավիճակում՝ 2018 թ. ապրիլի 23-ին, երբ ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին և մեզանից յուրաքանչյուրին փորձեց սպառնալ Մարտի 1-ի կրկնությամբ, հանդիպեց ժողովրդի դիմադրության անհաղթահարելի ալիքի և ստիպված եղավ հեռանալ:
Արժանապատիվ, ազատասեր ու անվեհեր քաղաքացու տասնամյա պայքարի շնորհիվ Մարտի 2-ի լուսաբացն արդեն իրողություն է դառնում:
Սակայն լուսաբացն օր կդառնա և քաղաքական ձմռանը վերջապես քաղաքական գարուն կհաջորդի միայն այն դեպքում, երբ հայոց պետականության հակառակորդի վերածված պետական կառավարման համակարգը՝ առավելապես իր ուժային, իրավապահ և դատական բաղադրիչներով, կանցնի պատասխանատվության և զղջման քավարանով:
Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն որպես ինստիտուտներ պետք է ներողություն խնդրեն ժողովրդից, քաղաքացուց, իսկ Մարտի 1-ի բոլոր կազմակերպիչներն ու կատարողները պետք է բացահայտվեն ու պատասխանատվության ենթարկվեն:
Այդ ուղղությամբ կատարվող այսօրվա աշխատանքը ողջունելի է որպես սկիզբ, սակայն խիստ անբավարար է վերը նշված բնական և բանական պահանջի համեմատությամբ:
Ընդամենը Ռոբերտ Քոչարյանին և մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներին, այն էլ իրենց կատարածի ոչ ամբողջ ծավալով պատասխանատվության կանչելը չի կարող հագեցնել արդարության ծարավի այն ծովը, որ գոյացել է հատկապես Մարտի 1-ից հետո: Մասնավորապես՝ առնվազն անհասկանալի և անընդունելի է այն հանգամանքը, որ Մարտի 1-ի հիմնական շահառու և մեզ դրա կրկնությամբ սպառնացող Սերժ Սարգսյանը դեռևս ազատության մեջ է:
Այս կիսատության ֆոնին լուսաբացը ստվերելու և արդարության նոր ճգնաժամ առաջացնելու վտանգ է ստեղծում Սասնա Ծռերի ապստամբության մասնակիցների նկատմամբ Մարտի 1-ի ռեժիմի սարքած գործով քրեական հետապնդումը շարունակելը: Փաստորեն՝ սահմանադրական կարգը տապալած Մարտի 1-ի ահաբեկչական ռեժիմի գործիքի վերածված անձինք մեղադրում և դատում են նրանց, ովքեր սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով միանգամայն իրավաչափ կերպով ապստամբել են իրենց դեմ:
Ժողովրդի վստահությունը վայելող օրվա իշխանությունները կարող են և պարտավոր են լուծել արդարություն հաստատելու խնդիրը, եթե չխուսափեն Մարտի 1-ը ծնած պատճառներին, ընթացքին և հետագա տասը տարիներին համակարգային իրավաքաղաքական գնահատական տալու և դրա հիման վրա անցումային արդարադատության միջոցով արդարություն հաստատելու ծանր, սակայն պատվաբեր ու առողջացնող պատասխանատվությունից:
Օրվա առթիվ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Մարտի 1-ի զոհերի հարազատներին ու մեր ամբողջ ժողովրդին և մաղթում Մարտի 2-ի բարի լուսաբաց:

Հայ-իրանական հարաբերությունները որպես Հայաստանի ինքնիշխանության «լակմուսի թուղթ»

February 28th, 2019

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյան

Միջազգային իրավունքի տեսության համաձայն արտաքին ինքնուրույն քաղաքականություն վարելու կարողությունը երկրի իրական ինքնիշխանության կարևորագույն հատկանիշներից է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրանյան այցի ընթացքում հնչեցվեց Հայաստանը իրանյան գազի համար տարանցիկ երկիր լինելու և Պարսից ծոց-Սև ծով էներգետիկ միջանցքի ձևավորման ուղղությամբ աշխատելու հայկական կողմի պատրաստակամության մասին աննախադեպ հայտարարություն:
Նկատենք, որ 2017թ. օգոստոսին Սերժ Սարգսյանի իրանյան այցի ընթացքում նույն ծրագրի մասին նույնպես հնչեցվեց հայտարարություն. «Մենք պատրաստ ենք մասնակցել դեպի Եվրոպա Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման ծրագրին: ԵԹԵ համապատասխան քննարկումների արդյունքում դա շահավետ լինի շահագրգիռ ԲՈԼՈՐ կողմերին, ապա այդ ծրագիրը կարելի է իրականացնել»: Ակնհայտ է, որ այս ԲՈԼՈՐ կողմերի մասին «վերապահումը» վերաբերում էր Ռուսաստանին, և քանի որ համապատասպան թույլատվությունը չստացվեց, ապա և ոչ մի գործնական քայլ այս ուղղությամբ, ինչպես և սպասվում էր, չձեռնարկվեց:
Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ «ԲՈԼՈՐ շահագրգիռ կողմերի» համաձայնության մասին «վերապահումը», բացակայում է: Այս իմաստով, եթե համեմատենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը 2017թ. օգոստոսին Սերժ Սարգսյանի այցի ընթացքում հնչեցված հայտարարության հետ, ապա նկատելի է ինքնիշխանության ու արժանապատվության դրսևորուման ողջունելի առաջընթաց:
Հայտնի է, որ տարիներ շարունակ Հայաստանի ղեկավարությունը էներգետիկ քաղաքականության մեջ հանդես էր գալիս ոչ թե որպես Հայաստան ինքնիշխան երկրի շահերի ներկայացուցիչ այլ որպես Հայաստանում «Գազպրոմ» ընկերության տեղական «ադմինիստրացիա», որը տարիների ընթացքում այն դարձրեց գազի մատակարարման և բաշխման մեջ մենաշնորհային դիրքեր ունեցող և երկրի գազային ողջ ենթակառուցվածքը տնօրինող «դև» : Իսկ էներգետիկան անվտանգության հետ միասին, Ռուսաստանի ազդեցության հիմնական լծակներից է տարածաշրջանում։
2013 թ․ դեկտեմբերին Հայաստանի կառավարության և «Գազպրոմի» միջև ստորագրվեց տխրահռչակ գազային «պայմանագիրը»: Իրականում իրեն հարգող որևէ ինքնիշխան երկիր այն երբեք չէր ստորագրի, քանի որ սա ոչ թե պայմանագիր էր, այլ հպատակին ուղղված գաղութատիրական, ժողովրդական լեզվով ասած «ղազագիր», քանի որ ըստ այդ պայմանագրի Հայաստանն իրավունք չունի առանց «Գազպրոմի» համաձայնության գազային գործարք կնքել երրորդ պետության հետ, այսպիսով ինքնակամ դառնալով նրա «պատանդը»: Եվ սա այն պարագայում, երբ հարևան Իրանը, վերջին հետազոտությունների տվյալներով գազի պաշարներով աշխարհի ամենահարուստ պետությունն է համարվում և պատրաստ է դառնալ մեր կարևոր գործընկերը։
Դրանից մի քանի տարի առաջ «Վարդերի» հեղափոխությունից հետո Վրաստանը և Իրանը առաջարկում էին կառուցվելիք հայ-իրանական գազամուղը դիտարկել տարանցիկ, ինչը Քոչարյանը մերժեց:
Էներգետիկայի հանգուցյալ նախարար Արմեն Մովսիսյանը, որի խոսքերը հայտնի դարձան Վիկիլիքսի շնորհիվ, ասել էր, որ Երևանը մի կերպ է հաղթահարել Ռուսաստանի դիմադրությունը գազամուղի կառուցման հարցում: Պարզ է, որ հաղթահարման գինը եղել է հենց Իրան-Հայաստան գազատար խողովակաշարի տրամագծը 1500 մմ-ից 750 մմ-ի իջեցնելը: Ընդ որում անգամ այդ թողունակության միայն մեկ երրորդն է օգտագործվել գործարկման այս տարիների ընթացքում:
Այսպիսով այս տարիների ընթացքում իրանյան գազի դեպի Վրաստան տարանցման բացակայության պատճառով Հայաստանի կորցրած պոտենցիալ շահույթը , ըստ քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանի գնահատականների, հասնում է տարեկան մինչև 600 միլիոն դոլարի: Ահա միայն գազի ոլորտում ինքնիշխանության բացակայության մոտավոր տնտեսական գնահատականը:
Իրանի Իսլամական Հանրապետության համար ներկա փուլում, երբ Իրանի արտաքին գործունեության աշխարհագրությունը սահմանափակվում է, Հայաստանի համար բացվում է տնտեսաքաղաքական անկախության ռազմավարական պատուհան:
Հուսանք «դուխը» կհերիքի և հայ-իրանական հարաբերություններին ռազմավարական խորություն հաղորրդող այս ծրագիրը թղթի վրա չի մնա, ինչպես նախորդ տարիների հայ-իրանական մի շարք այլ էներգետիկ և տրանսպորտային նախագծեր:

«Իրավաքաղաքական գնահատական մարտի 1-ի ոճրագործությանը». Քննարկում Սասնա Ծռեր համահայկական կուսակցության գրասենյակում

February 28th, 2019

Վաղը՝ մարտի 1-ին, ժամը 20:30-ին, 2008 թվականի մարտյան ողբերգալի իրադարձությունների 11-րդ տարելիցի առթիվ, Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը կազմակերպում է քննարկում, որին կարող եք հետևել կուսակցության ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում:
Քննարկման ընթացքում իրավաքաղաքական գնահատական կտրվի մարտի մեկի ոճրագործությանը, ինչպես նաև անդրադարձ կկատարվի հանուն պետականության և ժողովրդավարության կայացման դրա հետևանքների հաղթահարման, այդ թվում բոլոր մեղավորներին, կազմակերպիչներին և կատարողներին անցումային արդարադատությամբ պատասխանատվության կանչելու անհրաժեշտությանը:

Քննարկման բանախոսներն են՝

Պետրոս Մակեյան- «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություն
Գարեգին Չուգասզյան-Սասնա Ծռեր համահայկական կուսակցություն
Լուսինե Հակոբյան-«Իրավունքի Եւրոպա միավորում» ՀԿ, փաստաբան

«Այս սադրանքը պլանավորած ակցիա էր». Գևորգ Սաֆարյան

February 27th, 2019

«Սասնա ծռեր» խմբի 10-ը անդամների գործով այսօրվա դատաքննությունը անցավ լարված մթնոլորտում:
Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի ցուցմունքի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ Հովհաննիսյանի մտերիմների և Սասնա Ծռերի համակիրների միջև։
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում տեղի ունեցածը սադրանք որակեց. «Նախորդ ռեժիմի մնացուկները չեն հասկանում, որ իրենց տրված է շանս ուղղվելու, որովհետև այն, ինչ արել են էս ժողովրդի գլխին՝ այդ թվում դատական համակարգի, պետք է ներողություն խնդրեն դրա համար։ Շուտով Մարտի 1-ն է, և ոստիկանները դեռ պաշտոնական ներողություն չեն խնդրել մեր ժողովրդից: Ոստիկանությունը պետք է ծնկաչոք ներողություն խնդրի ժողովրդից։ Մենք մինիմալ բան ենք պահանջում՝ ներողություն, ոչ թե դատապարտում, և այսքանից հետո Մարտի 1 իրականացրած ոստիկանությունը գալիս և Մարտի 1-ի հետևանքները վերացնող «Սասնա ծռերի» գործով այ այսպիսի ստոր սադրանքներ է իրականացնում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գևորգ Սաֆարյանը։

Շենգավիթի նախկին ոստիկանապետի մտերիմները «Սասնա Ծռերի» դատին վեճ հրահրեցին

February 27th, 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվող «Սասնա Ծռեր» խմբի 10-ը անդամների գործով դատաքննության ժամանակ այսօր ցուցմունք էր տալիս Շենգավիթի ոստիկանության նախկին պետ Արամ Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի ցուցմունքը ընդհատվեց, քանի որ վերջինիս հետ դատարան եկած անձինք վեճ հրահրեցին: Դատական նիստերի դահլիճում թեժ իրավիճակ առաջացավ:
Ապակիներից այն կողմ նույնպես լարված իրավիճակ էր՝ Արամ Հովհաննիսյանը և Հրաչ Խոստեղյանը բղավում էին, ինչին արձագանքեցին «Սասնա Ծռերի» անդամները:
Դատավոր Մեսրոպ Մակյանը ընդհատեց նիստը:

Շենգավիթի նախկին ոստիկանապետի պնդմամբ ոստիկանները զինված չեն եղել. «Սասնա Ծռերի» դատ

February 27th, 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվող «Սասնա Ծռեր» խմբի 10-ը անդամների գործով դատաքննության ժամանակ այսօր ցուցմունք տվեց Շենգավիթի ոստիկանության նախկին պետ Արամ Հովհաննիսյանը:
Արամ Հովհաննիսյանը նշեց, որ իրեն հայտնել էին, թե անհայտ անձինք գրավել են ՊՊԾ գունդը։ Ինքը հիշում է, որ կրակոցներ են հնչել և զենքերը վայր դնելու պահանջ։
Պետական մեղադրողի հարցին, թե ոստիկանները այդ ժամանակ կրակոցներ հնչեցրե՞լ են Արամ Հովհաննիսյանը արձագանքեց. «Ոստիկանները չէին կարող կրակել, որովհետև զինված չէին: Մեր կողմից տվյալ պահին զինված մարդ չի եղել»:

Շենգավիթի ոստիկանապետը իր վիրավորումը չկապեց «Սասնա Ծռերի» հետ

February 27th, 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 27- ին շարունակվեց «Սասնա Ծռեր» խմբի 10-ը անդամների գործով դատավարությունը։
Շենգավիթի ոստիկանության բաժնի պետ Հրաչ Խոստեղյանը հայտնեց, որ հուլիսի 17-ին հերթապահում էր: Նա նշեց, որ ՊՊԾ գունդ գնալիս տեսել է զրահամեքենա, որի շարժման ժամանակ կրակոցներ են հնչել և գնդի մոտակայքից հնչել են կոչեր՝ « զենքերը վայր դրեք միացեք մեզ»։
Հրաչ Խոստեղյանը նշեց, որ ինքը վնասվածք է ստացել և տեղափոխվել է Մուրացանի հիվանդանոց։
Ոստիկանը նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե ում հրամանով է զրահամեքենան փողոց դուրս եկել։ Նշեց, որ այն շարժվել է ՊՊԾ գնդի ուղղությամբ: Իր համար զրահամեքենայի հայտնվելը անսպասելի է եղել: Խոստեղյանը նշեց, որ իր բազմաբեկորային վիրավորումը կարող էր ստանալ զրահամեքենայի ընթացքի ժամանակ, այդ պատճառով որևէ անձի հետ չի կապում ։
Նա իրեն տուժող ճանաչեց։
Հրաչ Խոստեղյանը առարկեց «Սասնա Ծռերի» համաներմանը:

«Պետք է առաջին հերթին ձևավորել արդար դատարաններ». Գ. Եղիազարյան

February 26th, 2019

«Նիկոլ Փաշինյանը ժողովրդի կողմից մանդատ է ստացել, որ երկրում փոփոխություններ իրականացնի, այդ փոփոխությունները պետք է բերվեն նաև դատական համակարգում»,-այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատություն ապստամբներին» նախաձեռնության անդամ Գագիկ Եղիազարյանը:
Եղիազարյանը ընդգծեց, որ Հայաստանում գործող դատարանները ոչ միայն անկախ, այլ նաև արդար պետք է լինեն:
«Պետք է առաջին հերթին ձևավորել արդար դատարաններ: Եթե դատարանները հրաժարվում են լինել արդար, ինչպես կարելի է թույլ տալ, որ նրանք շարունակեն այդպես գործել, միայն հղում անելով նրան, որ նրանք պետք է լինեն անկախ որևէ բան չի փոխում»,-ընդգծեց Գագիկ Եղիազարյանը:
«Ազատություն ապստամբներին» նախաձեռնության անդամները գտնում են, որ գործող իշխանությունը պետք է լուրջ ուշադրություն դարձնի արդարադատական համակարգի վրա:

«Ապստամբների ազատության համար մեր պայքարի գործողությունները լինելու են օրենքի շրջանակներում»

February 26th, 2019

«Մեր գործողությունները լինելու են միայն օրենքի սահմաններում և օրենքի սահմաններից դուրս մենք որևէ քայլ չենք պատրաստվում իրականացնել: Եթե նույնիսկ լինի քաղաքացիական անհնազանդություն այն կլինի միայն օրենքի սահմաններում»,-այսօր՝ փետրվարի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասնեց «Ազատություն ապստամբներին» նախաձեռնության անդամ Անի Պետրոսյանը:
Նախաձեռնության անդամները հայտնեցին, որ կարող են լինել բողոքի ցույցեր տարբեր ձևերով, սակայն բացառապես խաղաղ:
Գագիկ Եղիազարյանը նշեց, որ հստակ քայլեր մշակվել են, սակայն դրանք իրավիճակի հետ կապված կարող են փոխվել:
Լրագրողի հարցին, թե օրինակ կարո՞ղ է լինել Ազգային ժողովի գրավում, Գագիկ Եղիազարյանն արձագանքեց.«Երբ որ մենք ասում ենք ցանկացած պետական օբյեկտի գրավում, ապա մենք փորձում ենք այսօրվա ժողովրդական լայն աջակցությունը վայելող իշխանություններին նույնականացնել նախորդ ռեժիմների հետ, որոնք տապալել են երկրում Սահմանադրական կարգը, հեղինակել մարտի 1 և հոկտեմբերի 27, ինչպես նաև բազմաթիվ չբացահայտված սպանություններ: Ցանկացած մեկը, ով փորձում է համեմատական տանել, ապա մեր գիտակցության մեջ սխալ ենք գործում՝ ժողովրդական ալիքի վրա հենված իշխանությանը համեմատելով նախկին ռեժիմի»:

«Սասնա Ծռերը» ապստամբել են պետական տեռորի դեմ. Սերգեյ Կյուրեղյան

February 26th, 2019

«Մեզ դատարանում մեղադրում են և ոստիկանները ասում են, որ սահմանափակվել է իրենց ազատ տեղաշարժի իրավունքը , բայց ես ուզում եմ հիշեցնել, որ առնվազն 20 տարի շարունակ ոստիկանները մեր քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը բազմիցս անհիմն սահմանափակել են: Ոմանց ժամերով, ոմանց օրերով , ոմանց էլ տարիներով ոստիկանական բաժանմունքներում բազմիցս սպառնացել են ՀՀ քաղաքացիներին, բանտարկություններ ու ծեծ է եղել»,-այսօր՝ փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատություն ապստամբներին» նախաձեռնության անդամ Սերգեյ Կյուրեղյանը:
Կյուրեղյանը ընդգծեց, որ հայ ժողովուրդը ենթարկվել է պետական տեռորի և «Սասնա Ծռերի» ապստամբությունը եղել է հակաահաբեկչական և եղել է ազգային-ազատագրական պայքար:
Գագիկ Եղիազարյանն էլ նշեց, որ հանցավոր ռեժիմի բոլոր գործողությունները իրավական ձևակերպում են ստացել այսօր գործող դատական մարմինների կողմից:

«Ապստամբներ Ս. Բարսեղյանի և Ա. Բիլյանի կալանավորումը անհիմն է». Ազատություն ապստամբներին նախաձեռնող խումբ

February 26th, 2019

«Ինչպես գիտենք իրենց ապստամբության իրավունքը իրացրած տղաները դեռևս գտնվում են կալանքի տակ և նրանց նկատմամբ իրականացվում է դատաքննություն այն նույն համակարգի կողմից, որի դեմ իրականացվել է հեղափոխություն: Ապստամբության իրավունքը պատկանում է մարդու հիմնարար իրավունքների և ազատություննների թվին և պաշտպանված է մի շարք կոնվենցիաներով և պայմանագրերով »,-այսօր՝ փետրվարի 26-ին «Ազատություն ապստամբներին» նախաձեռնության կողմից հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախաձեռնության անդամ Անի Պետրոսյանը:
Նա անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արած հայտարարությանը, ըստ որի ապստամբների արարքը չի կարելի դիտարկել քրեաիրավական կոնտեքստում:
Նախաձեռնության անդամներից Գագիկ Եղիազարյանն էլ ընդգծեց, որ ապստամբների կալանավորումը անհիմն է:
«Մեր բոլոր երեսուներկուսիս մեղադրանքը նույնն է, այսպես ասած «քոփի-փաստ» է արված: Անգամ Հաց բերող՝ Արթուր Սարգսյանի մեղադրանքի մասով մեղադրանքի մեջ նշված է, որ նա հուլիսի 17-ին մեզ հետ ՊՊԾ գունդ է մտել: Ամեն ինչ արված է անտրամաբանկան և փնթի ձևով»,-նշեց Գագիկ Եղիազարյանը:

«Մի՛ խեղաթյուրեք իմ խոսքը». Ժիրայր Սէֆիլյան

February 26th, 2019

Մի շարք լրատվամիջոցներ հիմքից խեղաթյուրել են երեկվա իմ հայտարարությունը։ Նրանք ուղիղ կամ անուղղակի կերպով ինձ վերագրում են այնպիսի արտահայտություններ, որոնք ես չեմ արել։
Օրինակ, ասում են, որ ես խոսել եմ ապստամբության անհրաժեշտության մասին և նույնիսկ նկատի եմ ունեցել, որ դա պետք է զենքով անել։
Մինչդեռ դա մերկապարանոց հերյուրանք է։
Հորդորում եմ առնվազն զերծ մնալ ակնհայտ ստեր տարածելուց և, եթե կա ցանկություն, պարզապես ընթերցել իմ հայտարարությունը։

Ժիրայր Սէֆիլյան

«Լռելու և ապստամբերի նկատմամբ շարունակվող դատաստանին համբերատար կերպով հետևելու ժամանակը սպառվել է». Ժ. Սէֆիլյան

February 25th, 2019

Համբերության բաժակը լցվել է

Սասնա Ծուռ ապստամբներ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը հեղափոխությունից տասը ամիս անց դեռևս բանտում են:
Նրանք հեղափոխության նախակարապետներն են, իրենց կյանքը զոհասեղանին են դրել, ապստամբել են պետությունը զավթած ազգադավ ու ցեղասպան ռեժիմի դեմ, մինչդեռ նրանց շարունակում են դատել այդ նույն ռեժիմի օրենքներով, նրա դատախազների ու քննիչների սարքած մեղադրանքով և նրա դատարանում:
Առնվազն տարակուսելի է, որ հեղափոխությամբ պետության ղեկը ստանձնած իշխանությունը, որ իրավմամբ շահագրգիռ է Մարտի 1-ի մեղավորներին բացահայտելու գործում, իր բոլոր քայլերով, այդ թվում՝ ծուղակ հիշեցնող անհեթեթ համաներման ակտով, համառորեն մերժում է Մարտի 1 արած ռեժիմի դեմ ապստամբության իրավունքը, իսկ ապստամբներին հանձնում է նրա ծառաների դատաստանին:
Առնվազն հնարավոր էր, թեկուզ միայն Մարտի 1-ի գործի քննության աղաղակող կեղծիքները հաշվի առնելով, չվստահել Սասնա Ծռերի գործի քննությանը, ապստամբներին ազատ արձակել և զուգահեռաբար քննել ինչպես այդ գործը, այնպես էլ դրա քննության ընթացքում կատարված կեղծիքների գործը:
Լռելու և ապստամբերի նկատմամբ շարունակվող դատաստանին համբերատար կերպով հետևելու ժամանակը սպառվել է:
Համբերության բաժակը լցվել է և, եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյան

«Երկու ապստամբներին կալանավորված պահելն անտրամաբանական է». քաղաքագետ

February 22nd, 2019

Այսօր՝ փետրվարի 22-ին «Ազատություն ապստամբներին» նախաձեռնությունը մամուլի ասուլիս էր հրավիրել «Փաստարկ» մամուլի ակումբում: Ասուլիսի բանախոսներից ՝ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը անդրադարձավ «Սասնա Ծռերի» ապստամբությանը:
«Ցանկացած իշխանություն վախենում է քաղաքական նախադեպ ստեղծել , ինչքանով էլ, որ ապստամբությունը այն ուժի դեմ էր, որին իրենք հաղթեցին: Ով էլ գար իշխանության վախենալու էր «Սասնա Ծռերի» նախադեպից: Այս իմաստով ես հասկանում եմ «Սասնա Ծռերի» նկատմամբ խտրական վերաբերմունքը, իհարկե հոգեբանորեն, իսկ իրավական առումով երկու ապստամբին կալանավորված պահելը ոչ մի կերպ չի բացատրվում»,-նշեց քաղաքագետը:
Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ գրավով կամ ստորագրությամբ ազատ չեն արձակվում այն կալանավորները, ովքեր կարող են ազդել դատաքննության ընթացքի վրա, իսկ «Սասնա Ծռերի» ազատ արձակված որևէ անդամ խոչընդոտ չի ստեղծել:
«Դատավարությունը միևնույն է ընթանում է և այն պետք է հասնի տրամաբանական ավարտի:«Սասնա Ծռերը» այդ ընթացքում կլինեն ազատության թե անազատության մեջ ի՞նչ կփոխի: Ես դա չեմ հասկանում»,-նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Սասնա Ծռերը» դա ժողովրդի խիղճն է, ոնց կարելի է նրանց հետ հաշվի չնստել . Խաչիկ Չալիկյան

February 22nd, 2019

«Սողոմոն Թեհլերյանը կոնկրետ հրեշին սպանել էր, իսկ «Սասնա Ծռերի» դեպքում հրեշին մի կողմ ենք թողել:Ինչո՞ւ էին ապստամբել «Սասնա Ծռերը», ինչո՞ւ չեն դատում մյուս կողմին, ովքեր դարձել էին այդ անարդարության պատճառը: Ոչ մի խոսք չկա անարդարություն ծնող ակունքների մասին»,-այսօր՝ փետրվարի 22-ին, «Ազատություն ապստամբներին» նախաձեռնող խմբի կողմից, «Փաստարկ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը:
«Բարոյական առումով ինձ համար այդ տղաները ուրիշ են: Նրանք իրենց կյանքով են ապացուցել, որ հայրենասեր են: Մեզ այսօր նման օրինակներ են պետք: Մենք նրանց կարիքն ունենք: Ո՞նց կարելի է չօգտվել նրանց հզորությունից: «Սասնա Ծռերը» դա ժողովրդի խիղճն է, ոնց կարելիէ նրանց հետ հաշվի չնստել »,-հավելեց Խաչիկ Չալիկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը պետք է անհապաղ ազատ արձակվեն». իրավապաշտպան

February 22nd, 2019

«Մենք անընդհատ շեշտում ենք հեղափոխություն բառը, որովհետև կարծես թե դա մեզ միխիթարում է: Իրականում հեղափոխություն է սա, թե ոչ կերևա որոշ ժամանակ հետո»,-այսօր՝ փետրվարի 22-ին, «Ազատություն ապստամբներին» նախաձեռնության կողմից, «Փաստարկ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը: Իրավապաշտպանը անդրադարձավ այն հանգամանքին, որ «Սասնա Ծռեր» խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը շարունակում են կալանավորված մնալ: Նրա խոսքով՝ Բիլյանին և Բարսեղյանին անազատության մեջ պահելը անընդունելի է.«Երբ փաստաբանները ստացան այս գործը որևէ մեկի մոտ կասկած չկար սպանությունները «ղուշ, գիր» են գցել ու որոշել, թե որ ապստամբի վրա բարդեն: Որևէ ապացույց, որ կոնկրետ գործողությունը կատարվել է այդ երկու անձի կողմից չկա և չի կարող լինել»: Նինա Կարապետյանցը ընդգծում է, որ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը պետք է անհապաղ ազատ արձակվեն: Իրավապաշտպանը անդրադարձավ նաև «Սասնա Ծռերի» համաներմանը վերաբերվող հարցին. «Համաներման օրենքում նշված էր, որ սպանության գործերի վրա համաներումը չի տարածվում, մնացած բոլոր գործերի վրա որոշակի վերապահումներով տարածվում է, բացառությամբ «Սասնա Ծռերի», որտեղ պիտի գային տուժողները և կարծիք հայտնեին, մնացած որևէ գործում կարծիք չեն հարցնում: Սա շատ խտրական ամունիստիա է»,-հայտարարեց իրավապաշտպանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Փետրվարյան ապստամբության դասերը. Կլոր սեղան-քննարկում Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնությամբ

February 21st, 2019

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը Հայաստանի 1-ին Հանրապետության միջազգային ճանաչման (1920 թ. հունվարի 19) 100-ամյակին ընդառաջ նախաձեռնել է կլոր սեղան-քննարկումների շարք:
Այսօր՝ փետրվարի 21-ին կայացավ «Փետրվարյան ապստամբության պատմաքաղաքական նշանակությունը հայոց պետականության պահպանման հարցում» թեմայով առաջին կլոր սեղան-քննարկումը:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյանը ընդծեց, որ նմանատիպ քննարկումները ինքնանպատակ չեն և չնայած մենք ապրում ենք արագ փոփոխությունների ժամանակաշրջանում՝ չպետք է մոռանանք անցյալի դասերը, որոնց մեջ կա ոգեղեն նշանակություն:
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ նշեց, որ այս քննարկումների կիզակետում հայոց պետականության խնդիրն է, որովհետև փետրվարյան ապստամբությունը պետք է կարևորել այն տեսանկյունից, որ երկուս ու կես տարվա ընթացքում, Հայաստանի առաջին հանրապետության շրջանում ժողովուրդը ճաշակելով անկախության պտուղները, կարողացավ կրկին ըմբոստանալ և վայելել այդ անկախությունը:
« Իմ կարծիքով, եթե չլիներ փետրվարյան ապստամբությունը, ապա բոլշևիկները չէին համակերպվի այդ գաղափարի հետ և կիրականացնեին նախկին ծրագիրը՝ Արցախը, Նախիջևանը, Զանգեզուրը Ադրբեջանին միացնելով: Քանի որ փետրվարյան ապստամբությունն էր եղել իրենք հասկացան, որ ժողովուրդը դեռ ունի ուժ, դեռ ունի պայքարելու հնարավորություն և դա առիթ կլինի հայ ժողովրդի մեկ անգամ ևս ոտքի կանգնելու համար»,-փաստեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Մոդուս Վիվենդի կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:
Արա Պապյանը նշեց նաև, որ նորագույն շրջանում էլ եղավ «Սասնա Ծռերի» ապստամբությունը, որը անմիջականորեն կապված է հեղափոխության հետ:

Ստեփանակերտյան կլանի զոհերը… Թե ինչպես են վերաբնակեցման ծրագիրը ծառայեցնում սեփական շահերին

February 20th, 2019

Նորություն չէ, որ Հայաստանյան փոփոխությունները Արցախ չեն հասել և որ այնտեղ կառավարումը շարունակվում է հին բարքերով և մեթոդներով:
Արցախում համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին են բարձրաձայնում հատկապես Քաշաթաղի շրջանի վերաբնակիչները, ովքեր Ստեփանակերտյան ռեժիմի կողմից տարիներ ի վեր թմբկահարվող վերաբնակեցման ծրագիրը միֆ են համարում՝ բարձրաձայնելով ստեղծված խնդիրների մասին:
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության մամուլի ծառայություն է դիմել Արցախի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի վերաբնակիչ Վրեժ Հարությունյանը: Վերջինս իր ընտանիքի հետ միասին դարձել է Արցախում վարվող հատուկ քաղաքականության զոհերից մեկը:
Բացի այն, որ ներքին կարգով ընդունված որոշմանը համապատասխան այս և մյուս վերաբնակված ընտանիքներին վերաբնակչի կամ որևէ այլ իրավական կարգավիճակ չեն տվել, ինչի հետևանքով նրանք զրկվել են իրենց քաղաքական, քաղաքացիական և տնտեսական բոլոր իրավունքներից, նաև այս և շատ այլ վերաբնակիչ ընտանիքների նկատմամբ վարել և վարում են կեղեքիչ քաղաքականություն: Հարությունյանների ընտանիքից, օրինակ, որ Քաշաթաղի շրջանում հիմնավորվել է 1998-2000 թթ, նախորդ տարիների ընտացքում խլել են այն ամենը, ինչով ապրում և գոյատևում էին` աշխատանք, հողակտոր և այլն:
Պատճառներն ակնհայտ են. Արցախում իշխանություն զբաղեցնող անձինք պարզապես չեն հանդուրժում սեփական կարծիք, դիրքորոշում ունեցող այն հայրենակիցներին, ովքեր իրենց էությամբ կամակատար չեն, չեն ենթարկվում իշխող քաղաքական ուժի հրահանգներին. Պարզ ասած` չեն տեղավորվում ստեփանակերտյան կլանի քաղաքական ուղեծրում:
Վրեժ Հարությունյանը Քաշաթաղի շրջանի այն համարձակ վերաբնակիչներից է, ով իր ընտանիքի հետ միասին մեկ տարուց ավելի պայքարում է Ստեփանակերտյան ռեժիմի և Քաշաթաղի վարչակազմի ապօրինությունների դեմ` մերժելով լռության դիմաց առաջրկվող բոլոր տեսակի գործարքները:
Չնայած հեռացվել է աշխատանքից, զրկվել 2.5 հա հողակտորից, այնուամենայնիվ հրաժարվում է համալրել իշխող Ազատ հայրենիք կուսակցության ընտրազանգվածը, հալածվում է նաև Արցախը Հայաստանին միավորելու իր սեփական դիրոքորոշման համար:
Նա կոնկրետ իր օրինակով ներկայացնում է Արցախում տիրող ընդհանուր մթնոլորտը. եթե լռում ես և առաջ տանում իշխանությունների տեսակետը, օգտվում ես վերաբնակեցման ծրագրի որոշ արտոնություններից, իսկ եթե ոչ, ապա հալածվում ես ամենատարբեր մեթոդներով,- հայտարարում է Վրեժ Հարությունյանը: Սա Արցախում շատերը թեպետ համատարած խնդիր են համարում, սակայն խուսափում են բարձրաձայնել, քանի որ տիրող ապօրինությունների մասին խոսել` կնշանակի կորցնել ամեն բան և ստիպված լինել հեռանալու ազատագրված տարածքներից:
Այս քաղաքականությամբ են առաջնորդվում և իշխանություն պահում Արցախում: Նրանց համար վերաբնակեցման ծրագիրն ընդամենը միջոց է, որը ծառայեցնում են սեփական շահերին:
Այս կեղծիքի և ապօրինության դեմ պայքարող Վրեժ Հարույթունյանը, սակայն, չի պատրաստվում նահանջել, և պնդում է, որ հաջողության հասնելու իր փորձերը կշարունակի առաջիկայում ևս, որպեսզի իր ու իր ընտանիքից խլվածը հետ բերի:
Նա վստահ է` եթե իրեն դա հաջողվի, ապա իր օրինակին Արցախում շատերը կհետևեն, քանի որ քիչ չեն այն ընտանիքները, որոնք տուժել են, սակայն վախենում են այդ մասին բարձրաձայնել: Ստեփանակերտյան կլանի զոհերը մեծաթիվ են, ովքեր համակարգային փոփոխությունների ակնկալիքով են ապրում:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության մամուլի ծառայություն

Ոստիկան Վիգեն Մարտիրոսյանը չառարկեց, որ «Սասնա Ծռեր»-ի նկատմամբ համաներում կիրառվի

February 20th, 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց «Սասնա Ծռեր» խմբի 10-ը անդամների գործով դատաքննությունը:
Այսօրվա նիստում ցուցմունք տվեց նաև ոստիկան Վիգեն Մարտիրոսյանը: Մարտիրոսյանը նշեց, որ ինքը ֆիզիկապես և ֆինանսապես չի տուժել, սակայն երեք ժամ գտնվելով գնդի տարածքում իրեն համարում է տուժող, քանի որ վախեցել է, ինչը համարում է հոգեբանական ճնշում:
Նա նշեց, որ գնդի ներսում լսում էր Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով կոչեր:
Վիգեն Մարտիրոսյանը չառարկեց «Սասնա Ծռերի» համաներմանը:
Ոստիկան Վլադիմիր Սիրեկանյանն էլ դատարանին հայտնեց, որ գնդի ներսում հերթապահություն իրականացնելիս է եղել, երբ ձայն է լսել. «Գնդի ներսում էի գտնվում, մեքենայի հարվածի ձայն լսեցի, կարծեցի՝ վթար էր։ Եկան, ձեռքերս կապկպեցին, տարան։ Տարան հանգստի սենյակ, մյուս ոստիկաններին բերեցին սենյակ, ճնշումս բարձրացավ, հետո ինձ տարան հիվանդանոց։ Իմ մոտ զենք կար, ես թաքցրել էի բատինկայիս մեջ, հետո դրել եմ սեյֆի մեջ։ Ձեռքներս կապած մնացինք, պարոն Օսիպյանը նկատեց, որ իմ ճնշումը բարձրացավ։ Ինքը խնդրեց, որ ինձ տանեն հիվանդանոց։ Այդ պահին պարոն Փաշինյանը նկարահանում էր, վիդեո կա, կարաք նայեք»։
Սիրեկանյանն էլ նշեց, որ կոչեր լսել է, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի և Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակման պահանջով։
Վլադիմիր Սիրեկանյանը առարկեց «Սասնա Ծռերի» համաներմանը:

«Սասնա Ծռերը շատ նորմալ են վարվել մեզ հետ». Շտապօգնության վարորդը չառարկեց համաներմանը

February 20th, 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց «Սասնա Ծռեր» խմբի 10-ը անդամների գործով դատաքննությունը:
Այսօրվա նիստում ցուցմունք տվեց Լյուդվիգ Չալաբյանը, ով շտապօգնության մեքենաներից մեկի վարորդն է եղել:
«Երբ բժիշկներն իրենց օգնությունը ցույց տվեցին, վերջացրին, դուրս են եկել, մյուս բրիգադն է եկել: Առաջինն ինձ են բաց թողել: Ինձ տարան Վովա Գասպարյանի և Կուտոյանի մոտ: Հարցրին` կարա՞ս նորից մտնես գունդ, ասեցի` հա, տղերքը շատ նորմալ են վարվել մեզ հետ Հետո ինձ տարան Ենիգոմշյան Ալեքի մոտ: Իր թևը մտած նորից գունդ եմ մտել ու դուրս եկել »,- պատմեց Չալաբյանը:
«Դուք ձեզ տուժող ճանաչու՞մ եք»,- վերջինիս հարցրեց Սասնա Ծռեր խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը, ինչին Լյուդվիգ Չալաբյանը բացասական պատասխան տվեց:
Չալաբյանը չառարկեց, որ Սասնա Ծռերի նկատմամբ համաներում կիրառվի:
Մանրամասները՝ տեսանյութում:

Փետրվարյան ապստամբության պատմաքաղաքական նշանակությունը Հայոց պետականության պահպանման հարցում

February 20th, 2019

Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը Հայաստանի 1-ին Հանրապետության միջազգային ճանաչման (1920 թ. հունվարի 19) 100-ամյակին ընդառաջ նախաձեռնում է կլոր սեղան-քննարկումների շարք:
Շարքի առաջին քննարկումը տեղի կունենա 2019 թ. փետրվարի 21-ին, ժամը 16։00֊ին՝ ի նշանավորումն 1921 թ. Փետրվարյան ապստամբության:
Թեմա՝ 1921 թ. Փետրվարյան ապստամբության պատմաքաղաքական նշանակությունը Հայոց պետականության պահպանման հարցում:

Վայրը՝ Ալեք Մանուկյան 5/5, մուտքը՝ Սայաթ֊Նովա պողոտայի կողմից։

Բանախոսներ՝

Աշոտ Մելքոնյան֊ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն
Արա Պապյան֊ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Մոդուս Վիվենդի կենտրոնի տնօրեն
Գարեգին Չուգասզյան֊Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության անդամ

«Սասնա Ծռերն ինձ համար իրական են, ֆեյք չեն, ես չեմ կարող չհավատալ իրենց». Հասմիկ Պապյան

February 19th, 2019

Աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Սասնա Ծռերի գործին:
Լրագրողի դիտարկմանը, թե ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը դեմ է, որ համաներում կիրառվի խմբի անդմաների նկատմամբ, հայտարարելով , որ ընկերներ է կորցրել, նշեց. «Յուրաքանչյուր մարդ ունի ինչ-որ մեկին կորցրած: Հարկավոր է ոչ թե անհատական մոտեցում ցուցաբերել, այլ ուրիշ: Մենք ունենք սևազգեստ մայրեր, բանակում զոհվածներ, կենցաղային հողի վրա տարբեր հանցագործություններից տուժածներ, սակայն մինչև այսօր մեղավորները չեն գտնվել: Հարկավոր է արդարադատության կառուցվածքը ընդհանրապես փոխել , ինչպես նաև ժողովրդի մոտեցումը: Ես ուզում եմ ասել, որ հարկավոր է գտնել ոսկե միջինը: Ինչ վերաբերվում է «Սասնա Ծռերին», ապա իրենք էլ ասել են, որ իրացրել են իրենց ապստամբության իրավունքը: Չպետք է մոռանանք, որ այս ամեն ինչը սկսվեց իրենցից և իրենք ինձ համար իրական են, ֆեյք չեն: Ես չեմ կարող չհավատալ իրենց: Ուզեք, թե չուզեք դա իմ անձնական վերաբերմունքն է: Ես այնտեղ տեսնում եմ թեկուզ ծայրահեղ հայրենասիրություն, որը անհրաժեշտ է մեր երկրին: Իմ զգացողությամբ իրենք իրական են,-հայտարարեց Հասմիկ Պապյանը՝ ընդգծելով, որ իր կարծիքով պետք է ազատ արձակվեն նաև դեռևս անազատության մեջ գտնվող Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը, ովքեր մեղադրվում են ոստիկանների սպանության համար:

«Ի վերջո մեր ժողովուրդը կգիտակցի, թե ինչքան հպարտանալու առիթ է այս օրը». 1921 թվականի Փետրվարյան ապստամբության օրն է այսօր

February 18th, 2019

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնությամբ Փետրվարյան ապստամբության տարեդարձի առթիվ, բոլշևիկների կացնահարած զոհերի հուշարձանի մոտ այսօր՝ փետրվարի 18-ին, կայացավ կուսակցության անդամների մամուլի ասուլիսը։
Կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը ներկայացրեց այդ առիթով «Սասնա Ծռեր»-ի հայտարարությունը, որում մասնավորապես ընդգծվում է, որ թրքաբոլշեւիկյան գաղութային համակարգի դեմ 1921 թ. փետրվարի 18-ի հերոսական ապստամբությունն ազգային արժանապատվության եւ պետականություն ունենալու իրավունքի վկայական է:
«Հարյուր տարի առաջ եղած իրադարձությունները՝ հարյուր տարվա ընթացքում իրենց արժանի գնահատականները չեն ստացել մեր պատմության մեջ»,-իր խոսքում ընդգծեց Գարեգին Չուգասզյանը:
Չուգասզյանը պատմական շրջափուլերի համեմատություն կատարեց և նշեց, որ եթե չլիներ փետրվարյան ապստամբությունը, ապա Հայաստանը կբաժանվեր մասերի, ինչպես Արցախը և Նախիջևանը բաժանեցին 1921 թվականին և տրվեցին Ադրբեջանին.«Զանգեզուրն էլ որոշված էր, որ տային: Մի մասնել էլ՝ Լոռին և այլն կարող էին Վրաստանի մեջ մտնել և այդպես մենք կդառնայինք ինքնավար հանրապետություն Խորհրդային միության կազմում: Այդ 40 օրը վճռեց մի ամբողջ 70 ամյակի կարգավիճակ և հայ ժողովուրդը կարողացավ այդ կարգավիճակը պահպանել: Այն մարդիկ, ովքեր վառ են պահում 1921 թվականի իրադարձությունների հիշատակը և կարևորությունը, ապա իվերջո մեր ժողովուրդը կգիտակցի , թե ինչքան հպարտանալու առիթ է այս օրը»:
«Ես ցանկանում եմ զուգահեռներ անցկացնել և ասել, որ ապստամբությունը մարդու և ազգի պարտականությունն է և եթե խորը վերլուծենք մեզնից ցանկացախծ մարդ իր կյանքում գոնե մեկ անգամ ապստամբել է: Ապստամբությունը մարդու այն բնազդն է, որ արթնանում է այն ժամանակ, երբ մնացած բոլոր ճանապարհները այդ մարդու դեմ փակված են: Հակաբոլշևիկյան ապստամբությունը բնորոշ է հենց Հայաստանի համար: Առաջինը՝ փետրվարյան ապստամբությունն է և երկրորդը դա «Սասնա Ծռեր»-ի հուլիսյան ապստամբությունն է: Պատմությունը իր գնահատականը կտա, երբ մենք լինենք ապագաղութացված վիճակում: Բայց դա ապստամբություն էր անկասկած»,-իր խոսքում նշեց սրտտային վիրաբույժ, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության անդամ Վահե Գասպարյանը:
Գասպարյանը փաստեց, որ փետրվարյան ապստամբությունը փրկել է բազմաթիվ ականավոր գործիչների կյանքերը:
Ժիրայր Սեֆիլյանն էլ խորհուրդ տվեց երիտասարդությանը անցած դարասկզբի իրադարձությունները լավ ուսումնասիրել.«Շատ ենք կարևորում առաջին հանրապետության ժամանակաշրջանը: Շատ դասեր ունենք քաղելու և նույն սխալները չկրկնելու: Ինչ-որ չափով մենք պարտք ունենք առաջին հանրապետության առաջնորդներին, նահատակներին և մենք, որպես «Սասնա Ծռեր» քաղաքական ուժ արձանագրում ենք, որ այն ինչը նպատակ են դրել հարյուր տարի առաջ մեր նախնիները մեզ հաջողելու է»:

Փետրվարյան ապստամբությունն արժանապատվության և պետականության իրավունքի վկայական է

February 18th, 2019

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը
Փետրվարյան ապստամբությունն արժանապատվության և պետականության իրավունքի վկայական է
18 փետրվարի 2019 թ. Երևան

Թրքաբոլշևիկյան գաղութային համակարգի դեմ 1921 թ. փետրվարի 18-ի հերոսական ապստամբությունն ազգային արժանապատվության և պետականություն ունենալու իրավունքի վկայական է:
Փետրվարյան ապստամբությունը նաև ապացույց է, որ հայության Սարդարապատյան հաղթանակները ոչ թե պատմական պատահականություն էին, այլ ազգին բնորոշ առաքինի հատկանիշների օրինաչափ դրսևորումների արդյունք:
Փետրվարյան ապստամբութունը, նույնիսկ պարտված լինելով, կուտակեց և պահպանեց Սարդարապատյան հաղթանակներով վերստեղծված պետականության հաջորդ վերածննդի լիցքն ու ռեսուրսը:
Փետրվարյան ապստամբությունը ռազմաքաղաքական և իրավաքաղաքական առումներով ամբողջացրեց և ամրագրեց Լեռնահայաստանի հերոսական ոգորումի իմաստն ու նպատակադրումը՝ լինելու և մնալու Հայկական պետականության կազմում: Որովհետև այս պոռթկման ամենակարևոր արդյունքը Զանգեզուրի փրկվելն էր. այն չտրվեց Ադրբեջանին և մնաց որպես Հայաստանի մաս, ինչի շնորհիվ Հայաստանը պահպանեց իր սահմանը Իրանի հետ, ճեղքեց թուրքական շրջապատման վտանգը, հնարավորություն ստացավ 70 տարի Խորհրդային Միության կազմում գոյատևելու միութենական հանրապետության կարգավիճակով, իսկ 1991 թ. Խորհրդային Միության լուծարումից հետո ստանալու անկախություն և դառնալու միջազգային իրավունքի սուբյեկտ:
Փետրվարյան ապստամբությունը՝ Լեռնահայաստանի հերոսամարտի հետ միասին, ցույց տվեց, որ 1-ին Հանրապետությունն ամենևին էլ դատապարտված չէր, եթե դրանց բովանդակությանն ու տրամաբանությանը համահունչ կերպով մշտապես առաջնորդվեր ընդվզման ոգով ու վճռական մենակի հոգեբանությամբ և արմատախիլ աներ բոլշևիկյան վարակը:
Բոլշևիկությունն արմատախիլ անելու հրամայականը խիստ արդիական է նաև այսօր: Մեզանում դեռևս կենսունակ բոլշևիկության հետևանքով էր առաջացել Փետրվարյան ապստամբությունը ծնած իրավիճակի կրկնության սպառնալիքը և այն կանխելուն էր ուղղված Սասնա Ծռերի 2016 թ. հուլիսի 17-ի ապստամբությունը:
Այդ հրամայականը կյանքի կոչելու համար Փետրվարյան ապստամբության արժանապատիվ ու ընդվզող հետնորդ մեր ժողովուրդը կարիք ունի իրեն արժանի առաջնորդության և համախմբման:
2018 թ. ապրիլ-մայիսյան համաժողովրդական ընդվզման շնորհիվ այդ պատվավոր ու պատասխանատու առաքելությունը ստանձնելու հրամայականին դեմ հանդիման հայտնված այսօրվա կառավարության առաջնային խնդիրն է՝ ազգային շահերի դիրքից իրավաքաղաքական գնահատական տալ մեր 100-ամյա անցյալին, ջախջախել ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքի վերածվող 5-րդ շարասյունը, երկիրը մաքրել բոլշևիկյան վարակից և նոր էջից կազմակերպել պետականության վերակերտումը:

«ժողովրդի կամքի պարտադրմամբ, քաղաքացիական անհնազանդության խաղաղ մեթոդներով Արցախում պետք է փոփոխություն իրականացվի». Ժ. Սէֆիլյան

February 17th, 2019

Բոլորս տեղյակ ենք, որ 2020 թվականին Արցախում տեղի են ունենալու ընտրություններ: Սակայն, միևնույն ժամանակ հասկանում ենք, որ մինչ այդ հին համակարգն է կառավարելու Արցախը: Այդ կառավարողների օրոք, մաֆիոզների, զոռբաների օրոք ընտրություններով փոփոխություն հնարավոր չէ իրականացնել: Ինչպես մեկ, երկու, հինգ տարի առաջ ՀՀ-ում հնարավոր չէր և մենք այդ մասին բարձրաձայնում էինք, համոզմունք հայտնելով, որ միակ լուծումը ժողովրդի կամքի պարտադրմամբ փոփոխություն իրականացնելն է և որ դա պետք է լինի քաղաքացիական անհնազանդությամբ, խաղաղ միջոցներով ու մեթոդներով: Ինչպես տեսանք, այդպես էլ տեղի ունեցավ փոփոխությունը ՀՀ-ում: Մեր պատկերացմամբ, Արցախում ևս փոփոխությունը նույնանման պետք է լինի: Պարզ է, որ Արցախում անհրաժեշտություն չկա այդքան մասշտաբային, ժողովրդական ապստամբության: Այստեղ շատ ավելի փոքր քայլերով այդ խնդիրը հնարավոր է լուծել: Մենք շատ կուզենաինք, որ մինչև ընտրությունները լինեին այդ փոփոխությունները և մենք՝ որպես քաղաքական ուժ, փորձելու ենք հնարավորինս արագացնել դա, որպեսզի այդ նախապատրաստական աշխատանքները շուտ կատարվեն, օր առաջ ժողովրդին հրավիրենք փողոց և ժողովրդի կամքի պարտադրմամբ հեռացնենք հներին:

Հատված սույն թվականի փետրվարի 10-ին Քաշաթաղցիների հետ համդիպմանը Ժիրայր Սէֆիլյանի ունեցած ելույթիցԲոլորս տեղյակ ենք, որ 2020 թվականին Արցախում տեղի են ունենալու ընտրություններ: Սակայն, միևնույն ժամանակ հասկանում ենք, որ մինչ այդ հին համակարգն է կառավարելու Արցախը: Այդ կառավարողների օրոք, մաֆիոզների, զոռբաների օրոք ընտրություններով փոփոխություն հնարավոր չէ իրականացնել: Ինչպես մեկ, երկու, հինգ տարի առաջ ՀՀ-ում հնարավոր չէր և մենք այդ մասին բարձրաձայնում էինք, համոզմունք հայտնելով, որ միակ լուծումը ժողովրդի կամքի պարտադրմամբ փոփոխություն իրականացնելն է և որ դա պետք է լինի քաղաքացիական անհնազանդությամբ, խաղաղ միջոցներով ու մեթոդներով: Ինչպես տեսանք, այդպես էլ տեղի ունեցավ փոփոխությունը ՀՀ-ում: Մեր պատկերացմամբ, Արցախում ևս փոփոխությունը նույնանման պետք է լինի: Պարզ է, որ Արցախում անհրաժեշտություն չկա այդքան մասշտաբային, ժողովրդական ապստամբության: Այստեղ շատ ավելի փոքր քայլերով այդ խնդիրը հնարավոր է լուծել: Մենք շատ կուզենաինք, որ մինչև ընտրությունները լինեին այդ փոփոխությունները և մենք՝ որպես քաղաքական ուժ, փորձելու ենք հնարավորինս արագացնել դա, որպեսզի այդ նախապատրաստական աշխատանքները շուտ կատարվեն, օր առաջ ժողովրդին հրավիրենք փողոց և ժողովրդի կամքի պարտադրմամբ հեռացնենք հներին:

Հատված սույն թվականի փետրվարի 10-ին Քաշաթաղցիների հետ հանդիպմանը Ժիրայր Սէֆիլյանի ունեցած ելույթից

Տրամադրված ենք վերկուսակցական տրամաբանությամբ ձևավորել առաջնորդող խումբ, որը կհամախմբվի Արցախը ՀՀ-ին միավորելու գաղափարի շուրջ

February 17th, 2019

Մենք խնդիր ունենք, թե Արցախում ինչպես ենք անելու, ինչ ձևով ենք հասնելու արմատական փոփոխությունների:
Ի սկզբանե ասեմ, որ մենք, որպես քաղաքական ուժ, որպես կուսակցություն, չենք գործելու կուսակցական տրամաբանության շրջանակներում: Այսինքն՝ մենք խնդիր չունենք մեր կուսակցության կամքը պարտադրելու: Մենք ավելի շատ տրամադրված ենք վերկուսակցական տրամաբանությամբ ձևավորելու առաջնորդող խումբ, որը պետք է համախմբվի մեկ հստակ գաղափարի շուրջ: Այս դեպքում այդ գաղափարը լինելու է Արցախի դէ յուրե միացումը Հայաստանին: Այսինքն՝ վերջապես կեղծ երկվությունից պետք է ձերբազատվել, որն այս 25 տարիներին մեզ միայն թուլացրել է:
Մենք համոզված ենք, որ քաղաքական իմաստով հասունացել է այդ պահը և նոր ձևավորվող առաջնորդող խումբը վերկուսակցական այս գաղափարի շուրջ պետք է համախմբվի: Պարզ է, որ առաջնորդող խումբը պետք է ունենա երկար տարիներ իշխած կլանից տարբերվող հատկանիշներ, ուստի այդ ներկայացուցիչները չեն կարող լինել առաջնորդող խմբի մեջ: Նորերը, բնականաբար, իրենց մարդկային որակով պետք է լինեն այլ մարդիկ, որոնք իրենց կյանքով ապացուցած պետք է լինեն, որ ազնիվ են, մաքուր են, երկիր կեղեքող չեն, նվիրյալ են: Կարճ ասած՝ երկրի կառավարման առումով նվիրյալների ժամանակն է գալիս: Անշուշտ, նոր թիմը պետք է ունենա նաև իր գլուխը: Շատ կարևոր է, թե ով է ղեկավարելու խումբը և համակարգելու աշխատանքը: Սա մեր ժողովրդին հետաքրքրող հարց է և այդ հարցում ևս մենք ունենք այն կարծիքը, որ այդ մարդը անկողմնակալ պետք է լինի և, եթե լինի նաև կուսակցությունների հետ կապ չունեցող անձնավորություն, շատ ավելի ճիշտ կլինի: Բարեբախտաբար, այսօր Արցախում այդ որակի մարդիկ կան: Առայժմ ես անունների մասին չեմ խոսի, բայց ուզում եմ այստեղ առաջին անգամ ասել, որ կան այդպիսի մարդիկ և պետք եղած ժամանակ այդ մարդկանց կամ մարդու անունը մենք կբարձրաձայնենք:

Հատված սույն թվականի փետրվարի 10-ին Քաշաթաղցիների հետ համդիպմանը Ժիրայր Սէֆիլյանի ունեցած ելույթիցՄենք խնդիր ունենք, թե Արցախում ինչպես ենք անելու, ինչ ձևով ենք հասնելու արմատական փոփոխությունների:

Փետրվարյան ապստամբության տարեդարձի առթիվ ասուլիս

February 17th, 2019

2019 թ. փետրվարի 18֊ին, ժամը 10։30֊ին, Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնությամբ Փետրվարյան ապստամբության տարեդարձի առթիվ բոլշևիկների կացնահարած զոհերի հուշարձանի մոտ (Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից Երևանի Անգլիական (Թատերական) այգու տարածքում) կազմակերպում է մամուլի ասուլիս։ ԶԼՄ֊ներին հրավիրում ենք լուսաբանելու։

Հարգանքներով,
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն։

ԵՐԿՐԱՊԱՀԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԱՐՎԻ

February 16th, 2019

Երկրապահ կամավորականների միությունը նախկին ռեժիմի կողմից սկսած ստեղծվել և կատարելագործվել է որպես իր անվանմանը և հանրահռչակած նպատակներին հակառակ գործող կազմակերպություն:
Երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության փոխարեն՝ սերնդի արժեհամակարգային ու բարոյահոգեբանական խեղում, կամավորական ազատամարտիկի վեհության փոխարեն՝ շահամոլության սերմանում, անարժան կերպարների մատուցմամբ՝ զինվորի ու սպայի վերաբերյալ պատկերացումների աղճատում, վետերանների սոցիալական ապահովության փոխարեն՝ նրանց հաշվին ծաղկող կոռուպցիա, մոբիլիզացիոն մեխանիզմի փոխարեն՝ հանցավոր ռեժիմների ազգադավությունը կոծկող իմիտացիա: 
Այս ամենի հետ մեկտեղ՝ այդ կազմակերպությունն ի սկզբանե ծառայել է որպես պետական կարգավիճակ ունեցող ռեպրեսիվ մարմիններին զուգահեռաբար գործող և նրանց լրացնող բռնության գործիք:
Հարկ է նաև ընդգծել, որ միությանն անդամագրված շատ ու շատ ազնիվ ազատամարտիկներ պարզապես անտեսված են եղել և առնչություն չեն ունեցել այս ամենի հետ։
Կազմակերպության բոլոր գործառույթները՝ ռազմահայրենասիրական դաստիարակություն, վետերանների սոցիալական ապահովություն, մոբիլիզացիա, պաշտպանություն և այլն, պետական գործառույթներ են և պետք է իրականացվեն Պաշտպանության նախարարության միջոցով:
Ժամանակն է երկրորդ շնչառություն տալու փոխարեն լուծարելու հանցավոր և ամոթալի կենսագրություն ունեցող Երկրապահ կամավորականների միությունը:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ
Ժիրայր Սեֆիլյան

Ճիշտ չէ նախկին ռեժիմին ծառայած մարդուն նշանակել ոստիկանապետ և հետո նրա ձեռքով դատապարտել նախկին ռեժիմի դեմ առաջինը պայքարած ուժին

February 15th, 2019

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը amga.tv-ի եթերում անդրադարձել է «Սասնա Ծռերի» գործով վերջին դատական նիստերին և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի ցուցմունքին, որով վերջինս առարկեց, որ «Սասնա Ծռերը» համաներվեն: Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում և ինչպե՞ս կգնահատեք Օսիպյանի պահվածքը, որը ծառայել էր նախկին ռեժիմներին, այսօր հանդես է գալիս դատապարտողի դերում և արդյո՞ք ինքն իր գնահատականներով կարող է որոշել՝ «Սասնա Ծռեր»-ը պետք է համաներում ստանան, թե ոչ, Հայկ Մարտիրոսյանն արձագանքեց.

Խնդիրն ավելի շատ համակարգային է: Չի կարելի իրապես հեղափոխական ուժին և ես կրկնեմ, որ «Սասնա Ծռեր»-ը դա հեղափոխության նախակարապետն է… Իրենք գնացին ամենածանր, ամենադաժան, ամենավիճելի ճանապարհով՝դա զինված ապստամբության ճանապարհն էր: Իրենք այլընտրանք չէին տեսնում ստեղծված իրավիճակին, որովհետև Սերժ Սարգսյանի ռեժիմի կառավարման և Սերժ Սարգսյանի քաղականության արդյունքում մենք ունեցանք 100-ից ավելի զոհեր 2016 թվականի ապրիլին, դա խայտառակություն էր պետության համար: Դրա համար մինչև այսօր ոչ մեկը պատասխանատվության չի կանչվել, այդ գործը չի քննվում: Ուզում եմ ասել, որ եթե մենք քննում ենք մարտի 1-ի 10-ից ավելի զոհերի մահը և այդ գործը կարևորվում է դրանով, ապա 100 զոհերի համար ո՞վ է պատասխանատու, միայն Ալիև՞ը : Եթե միայն Ալիևը, ապա ինչո՞ւ ենք գնում և մեկ ու կես ժամ բանակցում Դավոսում և ընդհանրապես ամեն տեղ և ասում, որ ինքը կրթված մարդու տպավորություն է թողնում: Եթե դրա միակ պատասխանատուն Ալիևը չէ, այլ նաև Սերժ Սարգսյանն է, ապա ինչու այդ դեպքում իրավական գործընթացներ չեն սկսվում Սերժ Սարգսյանի նկատմամբ:
Մարդիկ քայլ արեցին: Այո, եղան զոհեր, որը շատ ցավալի հանգամանք է, բայց պետք է նաև հասկանալ, որ ապօրինի իշխանությունը ուզուրպացրած, Սահմանադրական կարգը տապալած իշխանության դեմ զինված ապստամբությունը ամբողջությամբ լեգիտիմ է:
Այսինքն՝ եթե այսօր փորձում ենք կատաղի քննադատել «Սասնա Ծռերին» և ասել, որ մարդիկ են զոհվել… Նախ ես կարծում եմ, որ «Սասնա Ծռերի» գնդակից թերևս գուցե զոհվել է մեկ ոստիկան: Ես հավատում եմ Յուրի Տեփանոսյանի հոր պնդումներին, որ իր որդին չի զոհվել «Սասնա Ծռերի» գնդակից և երրորդ ոստիկանի մահը ևս կասկածներ է հարուցում:
Հիմա «Սասնա Ծռերին» անվանել մարդասպաններ և այն ինչ Սերժ Սարգսյանի ռեժիմը փորձում էր անել, բայց իրավական առումով դա չարեց՝ որակել ահաբեկիչներ, առնվազն անազնիվ է:
Պետք է հասկանալ մի բան՝ չի կարելի նման հեղափոխական ուժին, ընդ որում միակ ազգային ուժին , վարկաբեկել և անել մի բան, որը անում էր Սերժ Սարգսյանը:
Ճիշտ չէ նախկին ռեժիմի այսպես ասած քաղաքավարի այցեքարտը եղած և այդ ռեժիմին ծառայած մարդուն նշանակել ոստիկանապետ և հետո նրա ձեռքով դատապարտել նախկին ռեժիմի դեմ առաջինը պայքարած ուժին:
Զուտ սկզբունքի հարց է, որ մարդիկ, որ դուրս էին եկել Սերժ Սարգսյանի և նրա ռեժիմի դեմ չպետք է այդ ռեժիմի նախկին ներկայացուցչի միջոցով , որն այսօր բարեհաջող կերպով ինտեգրվել է նոր լեգիտիմ իշխանությանը և դրանով մաքրագործվել, դարձնել գործիք՝ ծառայեցնելու Սերժ Սարգսյանի օրակարգին:

«Արցախում վերաբնակեցումը մեծ հաշվով ֆիկցիա է եղել, հիմա որակական փոփոխություններ իրականացնելու ժամանակն է». Ժ. Սէֆիլյան

February 14th, 2019

Մենք շատ ենք կարևորում առաջիկայում Արցախում սպասվող որակական փոփոխությունները: Որակական փոփոխություն ասելով, առաջին հերթին հասկանում ենք սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումը, որը սկսելու համար պետք է կառավարող համակարգը բառիս բուն իմաստով մեր ժողովրդին հանգիստ թողնի:
Մենք գիտենք, թե ինչպիսի անհեթեթ հարկային քաղաքականություն է վարվել այս տարիների ընթացքում, մասնավորապես՝ Քաշաթաղի շրջանում: Բոլորս գիտենք, որ վերաբնակեցումը մեծ հաշվով ֆիկցիա է եղել: Ներազգային իմաստով գործող ռեժիմը իբրև թե քարոզել է, որ այո, տեղի է ունենում վերաբնակեցում, բայց շատ լավ գիտենք, որ դա ընդամենը ձև է եղել և այս ամենից օգտվել են մի փոքր խումբ մարդիկ, որոնք ֆինանսական մեծ օգուտներ են քաղել: Տեսնում ենք, որ 25 տարվա մեջ մեկ-երկու տարվա գործ է ընդամենը արվել: Ուզում եմ ասել, որ պետք է համակարգային փոփոխություններ իրականացվեն: Բոլորս լավ գիտենք, որ ըստ էության այնպես են արել, որ մարդիկ թողնեն գնան այստեղից: Հիմա այդ ամենը փոխելու ժամանակն է:

Հատված սույն թվականի փետրվարի 10-ին Քաշաթաղցիների հետ համդիպմանը Ժիրայր Սէֆիլյանի ունեցած ելույթիցՄենք շատ ենք կարևորում առաջիկայում Արցախում սպասվող որակական փոփոխությունները: Որակական փոփոխություն ասելով, առաջին հերթին հասկանում ենք սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումը, որը սկսելու համար պետք է կառավարող համակարգը բառիս բուն իմաստով մեր ժողովրդին հանգիստ թողնի:
Մենք գիտենք, թե ինչպիսի անհեթեթ հարկային քաղաքականություն է վարվել այս տարիների ընթացքում, մասնավորապես՝ Քաշաթաղի շրջանում: Բոլորս գիտենք, որ վերաբնակեցումը մեծ հաշվով ֆիկցիա է եղել: Ներազգային իմաստով գործող ռեժիմը իբրև թե քարոզել է, որ այո, տեղի է ունենում վերաբնակեցում, բայց շատ լավ գիտենք, որ դա ընդամենը ձև է եղել և այս ամենից օգտվել են մի փոքր խումբ մարդիկ, որոնք ֆինանսական մեծ օգուտներ են քաղել: Տեսնում ենք, որ 25 տարվա մեջ մեկ-երկու տարվա գործ է ընդամենը արվել: Ուզում եմ ասել, որ պետք է համակարգային փոփոխություններ իրականացվեն: Բոլորս լավ գիտենք, որ ըստ էության այնպես են արել, որ մարդիկ թողնեն գնան այստեղից: Հիմա այդ ամենը փոխելու ժամանակն է:

Հատված սույն թվականի փետրվարի 10-ին Քաշաթաղցիների հետ հանդիպմանը Ժիրայր Սէֆիլյանի ունեցած ելույթից

«Մենք, որպես քաղաքական ուժ, խնդիր ունենք Արցախում օր առաջ որակական փոփոխություններ իրականացնելու». Ժ. Սէֆիլյան

February 14th, 2019

Բոլորս հասկանում ենք, որ Երևանում տեղի ունեցած փոփոխությունը պետք է որոշ ժամանակ անց անդրադարձ ունենար Ստեփանակերտի վրա: Բայց, դժբախտաբար, դա ըստ էության տեղի չի ունեցել: Եվ այսօր Ստեփանակերտում կառավարում են նույն մարդիկ՝ Սերժի թողած համակարգի մնացորդները:
Չնայած մեծ հաշվով նախկին ռեպրեսիվ մեթոդները մի կողմ են դրված, սակայն, քանի որ հին կլանն է շարունակում կառավարել, կարող ենք ասել, որ Արցախում ընդհանրապես ոչ մի բան չի փոխվել: Եթե ՀՀ-ում դրական իմաստով տեղաշարժ կա, ապա այստեղ ընդհանրապես ոչ մի բան չկա: Մենք շատ լավ գիտենք, որ Արցախում համակարգի բռնատիրական կազմակերպվածքը շատ ավելի ուժեղ է եղել, քան ՀՀ-ում և դժբախտաբար այդ ամեն ինչը շարունակվում է, ընդամենը ռեպրեսիվ մեթոդն է նրա ձեռքից վերցված:
Պարզ է, որ Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանում գոնե այս հարցում այլևս նախկինին վերադարձ չի լինելու: Առնվազն բռնի մեթոդներով կառավարում իրականացնել այլևս հնարավոր չէ: Մենք, որպես քաղաքական ուժ, խնդիր ունենք Արցախում օր առաջ որակական փոփոխություններ իրականացնելու: Բայց, քանի որ ՀՀ-ում ըստ էության դեռևս որակական փոփոխություններ տեղի չեն ունեցել, կարծում եմ, որ շատ լավ առիթ պետք է լինի այստեղ այդ փոփոխությունը իրականացնելուց հետո դրական իմաստով այն փոխանցել ՀՀ:

Հատված սույն թվականի փետրվարի 10-ին Քաշաթաղցիների հետ հանդիպմանը Ժիրայր Սէֆիլյանի ունեցած ելույթից

Ա. Խանդոյանի և ընկերների նկատմամբ կիրառված բռնությունը դառնալու է Հայկական Նյուրնբերգի Արդարադատության ատյանի գործերից մեկը

February 14th, 2019

14.02.2019 Երևան
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հաղորդագրությունը
Արայիկ Խանդոյանին և ընկերներին դատարանի շենքի նկուղում կիրառված բռնության դեպքի վերաբերյալ

Փաստաբան Արայիկ Պապիկյանը հրապարակել է Արայիկ Խանդոյանի ցուցմունքը՝ 28.06.2017թ. դատարանում կատարված բռնության և ծեծի մասին: Այն ներկայացնում ենք ստորև.

Արայիկ Խանդոյանի և Սասնա Ծռերի մյուս անդամների նկատմամբ կիրառված բռնությունը դառնալու է Հայկական Նյուրնբերգի Արդարադատության ատյանի գործերից մեկը։ Սերժահպատակ ենիչերական ոստիկանության հանցանքները վաղեմության ժամկետ չունեն:
Իսկ «ընկեր կորցնելու մասին» կեղծավոր ցուցմունքի հեղինակը թող պատրաստվի արդար ու ոչ բռնի դատավարության՝ մեղադրյալի կարգավիճակով։

Բացատրություն
28.06.2017թ. դատարանում կատարված բռնության և ծեծի մասին
Քանի որ զգացողությունս լավ չէ, ունեմ ուժեղ գլխացավեր, շշմած եմ, ապա խնդրում եմ իմ պատմածը գրի իմ պաշտպան Արայիկ Պապիկյանը։ (ստորագրություն, Ա. Ե. Խանդոյան)
2017թ. հունիսի 28-ին երբ ես գտնվում էի Ավան և Նոր-Նորք դատարանի նկուղային հարկի խցում լսեցի ուժեղ հարվածների և գոռգոռոցների ձայներ։ Քիչ հետո ոստիկանները իմ խուց ներս բերեցին Արեգ Կյուրեղյանին ու Մխիթար Ավետիսյանին, նրանք ծեծված էին և շորերը ճղրտված։ Արեգի ու Մխիթարի շորերի վրա ոտների տեղեր էր։ Ես հարցրեցի թե ի՞նչ է եղել, ինչի՞ համար ու ջղայնացա. ես ասել էի չէ, որ մենք կոնֆլիկտ չենք ուզում և չենք ստեղծում։ Երբ ես զրուցում էի Մխիթարի ու Արեգի հետ հետևիս կողմից ներս մտան ոստիկանները, ես չհասցրի շրջվել և հարված ստացա հետևի կողմից աջ ականջիս ու ծնոտիս մասում։ Չեմ հիշում ինչ էր կատարվում. հնարավոր է, որ ուշագնաց եմ եղել։ Միայն հետո հասկացա, որ խցի անկյունում էի և անընդհատ հարվածում էին գլխիս, ծոծրակիս, մեջքիս և ոտքերիս։ Ես կիսածալված (թեքված) էի։ Մոտ 5 (հինգ) րոպե անդադար հարվածներ էի զգում հատկապես գլխիս և ծոծրակիս շրջանում, սակայն մոտս այնպիսի տպավորություն էր, որ գլուխս անզգայնացել էր և միայն դմդմփոցներ էի զգում։ Հարվածները շատ են եղել, չեմ հիշում ինչքան, դրանք չէին դադարում։ Երբ ես ուղղվեցի, ձեռքերս հեռու տարա դեմքիցս ու հարցրի՝ հո բան չի եղել։ Չեմ հիշում ով ասաց, որ աչքիտ տակը կարմրած է։ Այդ պահին խցի դռան մոտ կանգնած էին ոստիկաններ որոնց չեմ հիշում քանի որ շշմած էի։ Ասեցի գլուխս ցավում է, մեռնում եմ։ Ոստիկաններից մեկը քիչ հետո ցավազրկող դեղ բերեց և տվեց։ Քիչ հետո խցից տարան Արեգին և միջանցքում նրան շարունակեցին ծեծել, որը մեր խցից չէր երևում, բայց լսվում էր ծեծի ու հարվածների ձայները։ Ծեծողները կլինեին 5-6 (հինգ-վեց) ոստիկան, որոնց մեջ էր նաև փոխգնդապետ Արմեն Ղազարյանը։ Այդ ժամանակ լսվում էր նաև որ ծեծում են Եղիազարյան Գագոյին։ Հետո տղաներին՝ Աշոտին Պետրոսյան, Լամբարյան ու Բիլյան Արմեններին, Վարուժան Ավետիսյանին, Գրիգորյան Էդոյին բերեցին մեր խուց։ Մենք միասին կարճ ժամանակ մնացինք. տղերքը հարցրին ինչ է պատահել, ես էլ ասեցի որ «արուններս ստեղ էլ հանին»։ Մեզ հանեցին խցից և տեղափոխեցին մեքենաներ։ Մեքենայի մեջ վատ էի զգում, սրտխառնոց ունեի, գլուխս ուժեղ ցավում էր։ Խնդրեցի գոնե ձեռնաշղթաներս հանեն, ասեցին, որ բանալի չունեն։ Այդ վիճակով ինձ հասցրին Նուբարաշեն, մեքենայից երբ հանեցին մի կերպ հասցրի դուրս գալ և փսխեցի։ Նուբարաշենում գրանցեցին միայն ոտքերիս վերքերը։ Ես ասեցի, որ աչքիս վերքը, գլխիս և մեջքիս ցավերը գրանցել եք, թե չէ, ինձ պատասխանեցին, որ գրում ենք ինչը տեսանելի է։ Ես խնդրեցի հրավիրեն պաշտպաններիս և Մարդու իրավունքների պաշտպանին, ինչը սակայն չարեցին։ Ես կանչեցի ՔԿՀ-ի իրավաբանին և խնդրեցի հրավիրի պաշտպաններիս և Մարդու իրավունքների պաշտպանին կամ թույլ տան ես զանգեմ։ Դա կլիներ մոտ ժամը 14:00-ն։ Իրավաբանը ինձ առաջարկեց զանգելու թույլտվության համար պետի անունով դիմում գրեմ, որը ես գրեցի այդ պահին, սակայն մինչև այսօր այդ դիմումի պատասխանը չեմ ստացել։ Այդ օրը կեսօրին և երեկոյան 2 (երկու) անգամ ճնշումս են չափել և որևէ այլ բուժօգնություն ցույց չեն տվել։ Այսօր և երեկ օրական մեկ անգամ սիստեմա են միացրել, նաև խմելու համար տվել են 2 (երկու) տիպի դեղահաբեր։ Այս պահին շարունակվում է ուժեղ գլխացավերս, շշմածություն ունեմ, երիկամներիս ցավերը ևս կան։ Ընդհանուր զգացողությունս այս պահին լավ չէ։ Գրված է իմ պատմածով ճիշտ է (ստորագրություն, Ա. Ե. Խանդոյան, 05.07.2017)

«ԱԱԾ աշխատակիցները սպառնացել են՝ «Չեկար, կգյուլլենք քեզ». Սեդրակ Նազարյանը՝ Սալվադոր Խեչոյանին

February 13th, 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակեց «Սասնա Ծռեր» խմբի 10-ը անդամների գործով դատաքննությունը: ՊՊԾ գնդում 4 օր գտնված «Շտապօգնության» բժիշկ Սալվադոր Խեչոյանը հայտնեց, որ ինքը հնարավորություն ունեցել է լքելու գնդի տարածքը , սակայն չի հեռացել, որովհետև չի ցանկացել մենակ թողնել բուժքրոջը:
«Սասնա Ծռեր»-ի անդամ Սեդրակ Նազարյանը հարցեր ուղղեց Սալվադոր Խեչոյանին.
Սեդրակ Նազարյան- Դուք մինչև ամսի 27-ը քանի անգամ եք օգնություն ցույց տվել մեզ:
Սալվադոր Խեչոյան արձագանքեց-Երկու:
Սեդրակ Նազարյան-Որքան՞ եք մնացել Սալվադոր
Սալվադոր Խեչոյան – Առաջին անգամ երկու ժամ, երկրորդ անգամ 12 ժամ:
Սեդրակ Նազարյան-Երկրորդ անգամ ծառայություն իրականացնելիս, մեր կողմից խոչընդոտ եղել է՞
Սալվադոր Խեչոյան- Բացարձակապես
Սեդրակ Նազարյան- Այդ դեպքում, ես չեմ հասկանում, թե դուք ինչու եք ձեզ տուժող համարում, դուք մնացել եք գնդում, իմանալով, որ կա պայմանավորվածություն դրսի հետ փոխարինողների հետ կապված, բանակցություն էր գնում և դուք ամեն ինչից տեղյակ եք եղել: Ձեր ընկերները ձեզ դիմել են՞, որ պատրաստ ենք ձեզ փոխարինել, ուղղակի դրսից մեզ չեն թողնում:
Սալվադոր Խեչոյան- Այո, հեռախոսով զանգում և ասում էին, որ պատրաստ են գալ փոխարինել:
Սեդրակ Նազարյան- Ես անձամբ ձեզ ասել եմ՞ Սալվադոր ջան, հիմա, որ դուք դուրս գաք, ձեզ հակառակ կողմից, որ գնդակահարեն, դա մեզ վրա են գցելու, դրա համար սպասենք մինչև բանակցողները այդ գործն անեն, կամ էլ մեր վերաբերմունքը ձեր նկատմամբ…
Սալվադոր Խեչոյան- Արտակարգ վերաբերմունք է եղել:
Սեդրակ նազարյան- Հիմա վերջին հարցն եմ տալիս խնդրում եմ չխաբես: Երբ դու մոտեցար մեզ, վիրավորներին օգնելու, ԱԱԾ աշխատակիցների կողմից սպառնալիք հնչեց՞ քեզ, «Չեկար, կգյուլլենք քեզ»:
Սալվադոր Խեչոյան- Ես ճիշտն ասած լսել եմ, «Հեսա գյուլլեն քեզ էլ կկպնի»:
Մանրամասները՝ տեսանյութում:

ՊՊԾ գնդի գործով դատարանում հարցաքննված բուժքույրն իրեն պատանդ չհամարեց

February 13th, 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակեց «Սասնա Ծռեր» խմբի 10-ը անդամների գործով դատաքննությունը: ՊՊԾ գնդում 4 օր գտնված «Շտապօգնության» բուժքույր Մալինա Մարգարյանը իրեն պատանդ չհամարեց: Նա նշեց, որ ինքը տղաներից շատ լավ վերաբերմունք է տեսել և ցանկություն չի հայտնել լքել՝ գնդի տարածքը.«Դեպքի վայրում եղել եմ հուլիսի 27-ին, բժիշկ Սալվադոր Խեչոյանի հետ միասին՝ վիրավոր տղաներին օգնություն ցույց տալու համար: «Տղաները մեզ էնպես էին վերաբերվում որ մենք մեզ չէնք կարող պատանդ համարել»,-ընդգծեց Մալինա Մարգարյանը:
Ընդգծենք, որ դատախազ Պետրոս Պետրոսյանը երկարատև հարցաքննության ենթարկեց Մալինա Մարգարյանին, ինչը ակնհայտ ճնշման էր ենթարկում վկային:
Դատախազն ընդգծեց, որ վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքների մեջ հակասություններ կան: Մալինա Մարգարյանը հայտնեց, որ ինքը իր ձեռքով չի գրել ցուցմունքը և ստորագրելուց առաջ չի կարդացել:

«ՊՊԾ-ից դուրս գալիս ասացիք՝ իմ անունից ինչ-որ բաներ լսեք չհավատաք, դա ես չեմ»․Ավետիսյանը՝ Եղիազարյանին

February 13th, 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակեց նախկին փոխոստիկանապետ, գեներալ Վարդան Եղիազարյանի հարցաքննությունը: «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը նախկին Վարդան Եղիազարյանից հարցրեց, թե հիշում է, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին, երբ Եղիազարյանը լքում էր գունդը, իրենց ասել է, որ իր անունից հետո ինչ գրեն չհավատաք, դա ես չեմ․ «Գնդից դուրս գալուց առաջ դուք ակնհայտ դրական վերաբերմունք եք ցույց տվել մեզ և մեր արարքին և ասել եք, որ Ձեր կյանքը երկու մասի բաժանվեց՝ այս գործողության հետևանքոց և գնդից դուրս գալուց ասել եք, որ եթե ինչ որ բան ասվի կամ գրվի ձեր անունից , ապա նկատի ունեցեք, որ ես չեմ:Հիմա այստեղ նտսածը Դո՞ւք եք, թե՞ Դուք չեք»։
«Չեմ հիշում նման բան,ես ես եմ»,- ասաց Եղիազարյանը։
«Ուրեմն այնտեղ դուք չէիք»,-արձագանքեց Վարուժան Ավետիսյանը:

«Պատրաստվո՞ւմ է ոստիկանությունը ծնկաչոք ներողություն խնդրել ժողովրդից». Արեգ Կյուրեղյանը՝ Վարդան Եղիազարյանին

February 13th, 2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր նշանակված դատական նիստին ավարտվեց գեներալ Վարդան Եղիազարյանի հարցաքննությունը, որը սկսվել էր փետրվարի 6-ին:
«Սասնա Ծռեր»-ի անդամ Արեգ Կյուրեղյանը նկատեց, որ Վարդան Եղիազարյանը խոսում է զղջման մասին և հարց հղեց.« Օրինակ՝ 2008 թվականի մարտի 1-ի պատասխանատվությունը ամբողջովին իր վրա վերցրեց ոստիկանությունը, նշեմ, որ Ուկրաինայում հեղափոխությունից հետո Բերկուտը ծնկաչոք ներողություն խնդրեց ժողովրդից: Մարտի 1-ի համար դուք պատրաստվո՞ւմ եք ներողություն խնդրել»:
Կյուրեղյանը նշեց, որ 2016 թվականի հուլիսին իրենք փորձել են վեր բարձրացնել տապալված Սահմանադրությունը, իսկ Վարդան Եղիազարյանը՝ ոստիկանության միջոցով հանդիսացել է այն գործիքը, որով հարվածել են ժողովրդի գլխին.«Հիմա հարց՝ ո՞վ է ավելի ազնիվ եղել, մենք, թե դուք, որ պաշտպանում էիք հանցագործներին, որոնք տիրացել էին իշխանությանը»:
Նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը առարկեց, որպեսզի «Սասնա ծռեր-ի նկատմամբ համաներում կիրառվի՝ բացառությամբ Արայիկ Խանդոյանի:
«Առարկում եմ, բացառությամբ Արայիկ Խանդոյանի՝ հայտնի պատճառով», – նշեց Եղիազարյանը:

«Սասնա Ծռերի» գործով նիստի ժամանակ ոստիկանական մեծաթիվ ուժեր էին կենտրոնացվել դատարանի մոտ

February 13th, 2019

Այսօր՝ փետրվարի 13-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց «Սասնա Ծռեր»-ի 10-ը անդամների գործով դատաքննությունը:
Հատկանշական է, որ ոստիկանությունը նիստից առաջ և ընթացքում մեծաթիվ ուժեր էր կենտրոնացրել դատարանի շենքի տարածքում: Խնդիրը կայանում էր նրանում, որ նախորդ դատական նիստին նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում էր կայացրել դատաքննությունը շարունակել մասնակի դռնփակ ռեժիմով, այսինքն, նիստին ներկա գտնվելու հնարավորություն ունեին բացառապես ԶԼՄ ներկայացուցիչները, իսկ «Սասնա Ծռեր»-ի աջակիցները դատարանի շենքի բակում ակցիա էին իրականացնում՝ պահանջելով արդար դատավարություն և դռնբաց նիստեր:
Ակցիայի մասնակիցները պարզել էին պաստառներ՝ «Ոչ Սերժի դատարաններին»,«Ազատություն ապստամբներին» գրառումներով:
Նիստերի դահլիճում սկսվեց դատական նիստը և փաստաբան Արա Ղարագյոզյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ դատական նիստերը դռնբաց ռեժիմով շարունակելու վերաբերյալ: Կարճ ժամանակ անց դատավորը վերանայեց իր որոշումը և ապահովվեց քաղաքացիների մուտքը նիստերի դահլիճ:

Դավիթ Տոնոյանը հատել է թույլատրելիի բոլոր սահմանները

February 13th, 2019

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 12-ին հայտարարել է, որ եթե Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն լինի, ապա Հայաստանը դա անպայման կանի օրենքի տառին համապատասխան:

Նախարարի՝ առանց շարժառիթների կատարած այս հայտարարությունը ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական առումներով հատում է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար անվտանգության բոլոր սահմանները: Հումանիտար անվանված ծրագրի շրջանակներում Սիրիա ուղարկված զորախումբը, փաստորեն, նախարարի պնդմամբ ցանկացած պահի կարող է ներքաշվել ռազմական գործողությունների մեջ՝ վտանգելով հայ ժողովրդի անվտանգությունը և կենսական շահերը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո Սիրիայի նման վտանգավոր պատերազմական թատերաբեմում Հայաստանի զինված ուժերի մասնակցությամբ ռազմական գործողություններն անընդունելի են:

Կոչ ենք անում ՀՀ և արտերկրյա բոլոր ողջամիտ ուժերին դրսևորել միասնական կեցվածք և կանխել հնարավոր վտանգավոր զարգացումները:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն

«Արցախում ժողովուրդը պետք է մասնակցի ՀՀ համապետական ընտրություններին և Արցախը պետք է դառնա ՀՀ մարզ». Ժ. Սէֆիլյան

February 11th, 2019

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը հանդիպումներ է անցկացրել Արցախի Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ: Ամփոփիչ հանդիպումը տեղի ունեցավ Բերձորի թիվ 1 դպրոցի բազմամարդ դահլիճում:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանն իր խոսքում ընդգծեց, որ բավականին երկար ժամանակ հայ ժողովուրդը պայքարում էր հանուն փոփոխությունների և 2018 թվականի մայիսյան իրադարձությունների ժամանակ բոլորս ուրախ էինք, քանի որ կարծում էինք, թե սայլը տեղից վերջապես կշարժվի, սակայն նկատելի է, որ գործը դոփում է տեղում:
«Եթե այսպես շարունակվի, ապա լավ չի լինի, մասնավորապես ժամանակ կորցնելու իմաստով: Կարող ենք ասել, որ Հայաստանում հեղափոխություն է սկսվել, սակայն դեռ չի ավարտվել: Ընդամենը հին համակարգի գլխին գտնվող կառավարիչը հեռացվել է և նրան փոխարինել է մարդ, որը վերջապես ժողովրդի կամքի արտահայտությամբ է դարձել վարչապետ: Սակայն ինչ-ինչ պատճառներով պարոն Փաշինյանի կառավարությունը դոփում է տեղում՝արմատական փոփոխություններ իրականացնելու առումով»,-նշեց Ժիրայր Սեֆիլյանը հավելելով, որ երկրում արմատական փոփոխությունները պետք է արվեն հնարավորինս շուտ: Սէֆիլյանը հորդորեց Փաշինյանին գործը առաջ տանելու հարցում զգոն լինել:
Ժիրայր Սէֆիլյանը ցավ հայտնեց, որ Ստեփանակերտում շարունակում են կառավարել Սերժ Սարգսյանի թողած համակարգի մնացորդները:
Ժիրայր Սէֆիլյանը նշեց, որ այլևս բռնությամբ երկիր կառավարել հնարավոր չէ: Հրամանատարի խոսքով՝ որակական փոփոխություններ են հարկավոր, ինչին հնարավոր է հասնել՝ բացառելով բռնապետությունը:
Սեֆիլյանը հայտնեց, որ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը , որպես կուսակցություն, խնդիր չունի իր կուսակցության կամքը պարտադրելու, այլ վերկուսակցական տրամաբանությամբ ձևավորվելու է առաջնորդների խումբ, որը նախաձեռնելու է Արցախը Հայաստանի մարզ դարձնելու քայլեր:
«Այն կլանի ներկայացուցիչները, որոնք երկար տարիներ կեղեքել են երկիրը, չեն կարող տեղ ունենալ նոր առաջնորդող խմբի մեջ: Պետք է փոխարինվեն հները նորերով և նորերը պետք է լինեն ազնիվ, մաքուր նվիրյալներ: Երկրի ղեկավարման համար նվիրյալների ժամանակաշրջանն է գալիս»,-մանրամասնեց Սէֆիլյանը:
Սէֆիլյանը նշեց, որ խումբը պետք է ղեկավարի անկողմնակալ մարդ. «Արցախում անշուշտ կան այդպիսի մարդիկ և պետք եղած ժամանակ այդ մարդու անունը կբարձրաձայնենք»:
Ժիրայր Սէֆիլյանը խոսել է նաև հինը նորով փոխարինելու գործընթացի ժամանակ կիրառվելիք քաղաքական գործիքների մասին. «Բոլորս տեղյակ ենք, որ 2020 թվականին Արցախում տեղի են ունենալու ընտրություններ: Հասկանալի է, որ մինչ այդ հին համակարգն է կառավարելու երկիրը: Այդ կառավարող մաֆիոզների և զոռբաների օրոք փոփոխություն հնարավոր չէ իրականացնել»:
Հրամանատարը ընդգծեց, որ Արցախում պետք է խնդիրը լուծվի մինչև ընտրություններ:
«Նվիրյալներին պետք է մոտեցնենք երկրի կառավարման ղեկին: Նորերը գալու են մի օրակարգով: Այդ օրակարգը լինելու է Արցախի դե յուրե միացումը Հայաստանի Հանրապետությանը և այդ գործընթացը կտևի 6 ամիս, թե մեկ տարի կախված կլինի ընթացքից: Այսինքն՝ կարճ ժամանակ անց արդեն Ստեփանակերտում պետք է վերանա Նախագահի ինստիտուտը, առանձին Ազգային ժողովի ինստիտուտը: Արցախում ժողովուրդը պետք է որոշ ժամանակ անց մասնակցի ՀՀ համապետական ընտրություններին և Արցախը պետք է ունենա մարզի կարգավիճակ: Թե կոնկրետ ինչ տարբերակով՝ հանրաքվեի կամ այլ ձևով, դա տեղի կունենա, պետք է որոշվի ըստ գործընթացի և իրավիճակի»,-մանրամասնեց Սէֆիլյանը:

Գևորգ Սաֆարյանը Օսիպյանին լակոտ անվանելու իրավունք ուներ. Թ. Հովհաննիսյան

February 11th, 2019

Այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, դերասանուհի, հասարակական գործիչ Թամար Հովհաննիսյանը անդրադարձավ համացանցում լայն արձագանք գտած՝ «Սասնա Ծռեր» 10 անդամի գործով դատավարության ժամանակ, Գևորգ Սաֆարյանի՝ Վալերիյ Օսիպյանին ուղղված «լակոտ» արտահայտությանը:
«Մի գրառում հադիպեցի համացանցում, որ եթե որևէ պետության մեջ քաղաքացին ոստիկանապետին ասեր՝ լակոտ, ապա այդ քաղաքացուն առնվազն երեք տարով կազատազրկեին: Գևորգ Սաֆարյանը երեք տարի արդեն նստել է և արժեր ոստիկանապետին անվանել՝ լակոտ, ինչը կարդարացնի նրա հանիրավի բանտում նստելը»,-մանրամասնեց Թամար Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Շատ բան է կախված հանրային վերահսկողությունից». Դ. Գյուրջյան

February 11th, 2019

«Շատ բան է կախված հանրային վերահսկողությունից»,-այսօր՝ փետրվարի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց փաստաբան Դավիթ Գյուրջյանը:
Գյուրջյանի խոսքով՝ այսօր հնարավոր չէ հասկանալ քաղաքական կամքը ամուր է, թե ոչ:
«Առաջ գնալու համար երեք գործոն է անհրաժեշտ՝ քաղաքական կամք, հանրային վերահսկողություն, կադրային փոփոխություն»,-նշեց փաստաբանը:
Դատական համակարգի բարեփոխումների մասով փաստաբանը նկատեց, որ քաղաքական կամքը այս պարագայում կարևորվում է, քանի որ դատական համակարգում բազմաթիվ բացթողումներ կան:
Մանրամասները՝ տեսանյութում:

ԱԱԾ-ն դարձել է ռուսական հատուկ ծառայության ենթաբաժինը. Տիգրան Խզմալյան

February 11th, 2019

Հայաստանի եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը այսօր՝ փետրվարի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Հայաստանում հեղափոխություն տեղի չի ունեցել.
«Բոլոր հեղափոխությունները բերում են փոփոխության նախ և առաջ հասարակական սպասելիքների առումով: Ինչպիսին հեղափոխությունն է, այնպիսինն էլ արդարադատությունն է և արդարության խնդիրը»,-ընդգծեց Խզմալյանը:
Տիգրան Խզմալյանի խոսքով՝ Ազգային անվտանգության ծառայության համակարգում ճչացող փաստ կա՝ այն արմատապես կախված է կամ հանդիսանում է ռուսական հատուկ ծառայության ենթաբաժինը:
Տիգրան Խզմալյանը տարօրինակ է համարում այն հանգամանքը, որ նոր իշխանությունը շոշափեց մարտի 1-ի խնդիրը, սակայն հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործությունը բացահայտելու մասով քայլեր չի անում.«Պետք է քննվի արմատական հարցը, որովհետև եթե մենք խոսում ենք բռնապետության տապալման մասին, ապա ոչ թե պետք է բացահայտենք այդ բռնապետության մի դրվագը, որի մասնակիցն էր այսօրվա իշխանության առաջնորդը, ալ խոսենք պետականության հիմքերը խարխլած, պետական հեղաշրջում հանդիսացող հոկտեմբերի 27-ի իրավիճակի մասին»:
Մանրամասները՝ տեսանյութում:

Մադրիդյան սկզբունքները պետք է մերժել. Ստեփանակերտում հայտարարություն է ընդունվել

February 9th, 2019

9 փետրվարի 2019 թ. Ստեփանակերտ
Մադրիդյան սկզբունքների այլընտրանքը թեմայով կլոր սեղան-քննարկման մասնակիցները, ամփոփելով արտահայտված տեսակետները, հայտարարում են.
1. Մադրիդյան սկզբունքները պետք է մերժվեն:
2. Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունները պետք է շարունակվեն Հայկական կողմից տարածքային զիջումները բացառելու տրամաբանությամբ:
3. Կլոր սեղանի ձևաչափով քննարկումները անհրաժեշտ է շարունակել՝ ներգրավելով նաև այլ քաղաքական ուժերի և գործիչների:
Արթուր Թովմասյան – Արցախի ԱԺ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ
Դավիթ Կարաբեկյան – քաղաքագետ
Վարուժան Ավետիսյան – Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության համակարգող
Գեղամ Գրիգորյան – Սասնա Ծռեր Արցախյան Կուսակցության Քարտուղարության համակարգող
Մխիթար Ավետիսյան – Սասնա Ծռեր Արցախյան Կուսակցության Քարտուղարության անդամ
Վալերիկ Բալայան – Արցախյան Զարթոնք նախաձեռնության ներկայացուցիչ
Ռուսլան Իսրայելյան – Արցախի ԱԺ պատգամավոր
Տիգրան Կյուրեղյան – ՀՀ ԳԽ նախկին պատգամավոր, Բերձորի բնակիչ

Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելը սպառնում է Հայաստանի անվտանգությանը

February 9th, 2019

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության

քարտուղարության հայտարարությունը

9 փետրվարի 2019 թ. Երևան

Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) նախօրեին ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն:

Սիրիայում Ռուսաստանի ռազմաքաղաքական միջամտության շրջանակներում և նրա հովանու ներքո իրականացվող այս ձեռնարկման վերաբերյալ մեր նախորդ հայտարարության մեջ (

Ձեռնպահ մնալ Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելուց

) մտահոգություն էինք հայտնել, որ Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելը սպառնալիքներ է ստեղծելու մեր ազգային շահերի ու անվտանգության համար և ՀՀ կառավարությանը հորդորել էինք ձեռնպահ մնալ դրանից:

Առայժմ ստիպված ենք ցավով փաստել, որ ՀՀ կառավարությունը հետևողականորեն անտեսում է Ռուսաստանից Հայաստանի գաղութային կախյալության հաղթահարման և նրա հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու կենսական անհրաժեշտությունը և շարունակում է Ռուսաստանի գաղութային վարչակազմի վերածված նախորդ ռեժիմի արտաքին քաղաքականությունը, ինչի հետևանքով էլ ավելի է մոտենում արտաքին հարաբերությունների ասպարեզում ինքնուրույնությունից հրաժարվելու աղետալի կետին:

Դատավորը ի սկզբանե եկել է դահլիճ, որպիսի նիստը փակի. Գևորգ Սաֆարյան

February 6th, 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 6-ին շարունակվեց «Սասնա Ծռեր» 10 անդամի գործով դատաքննությունը: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում կայացրեց դատական նիստը անցկացնել դռնփակ:
«Չի կարելի նման դատական նիստերը, այսինքն ապստամբությանը վերաբերվող դատական նիստը անել փակ: Անգամ Քոչարյանի և Սերժի ժամանակ նման բան չի եղել: Հիշե՛ք «Մարտի 1»-ի գործերը»,- նշեց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանը:
Սաֆարյանը փաստեց, որ նիստից Սմբատ Բարսեղյանի դուրս գալու ընթացքում իրենց համակիրներն ընդամենը ծափահարել են, և դա չէր կարող խանգարել նիստին: Նրա համոզմամբ՝ դատարանի որոշումը միտումնավոր է եղել, որպեսզի կոծկվի քրեական գործը:
«Գործը փլուզվում ա: Երբ որ տեսաք՝ երկու տուժող արդեն, մեկը՝ այս դատավարության ընթացքում, մյուսը՝ Անդրեասի դատավարության ընթացքում, երկու այսպես կոչված տուժող եկել են դատարան և իրենք իրենց տուժող չեն ճանաչում: Փլուզվում ա գործը: Սպանություն տեղի չի ունեցել…մարդիկ երկար ժամանակ չեն կրակել իրենց վրա կրակողի վրա, իսկ Սմբատը արդեն վիրավոր է եղել»,- ընդգծում է Սաֆարյանը:

Արեգ Կյուրեղյանի հարցը հունից հանեց Վալերի Օսիպյանին

February 6th, 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 6-ին շարունակվող «Սասնա Ծռեր» 10 անդամի գործով դատաքննությունը անցավ լարված մթնոլորտում :
Այսօրվա նիստում վկայի կարգավիճակով հարցաքննվեց Վալերիյ Օսիպյանը:
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հարցաքննության ժամանակ լարված իրավիճակ ստեղծվեց:
Խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանը Վալերիյ Օսիպյանից հետաքրքվեց, թե գնդում գտնվելու ընթացքում իրեն բացատրվե՞լ է, որ սահմանադրական կարգը երկրում տապալված է եւ իրենց գործողությունները ուղղված են այն պահպանելու դեմ, Օսիպյանը արձագանքեց . «Ինձ բացատրել պետք չէ, ես շատերին կարող եմ բացատրել՝ ինչ է սահմանադրական կարգը, բայց սրա շուրջ խոսակցություն եղել է»:
Արեգ Կյուրեղյանը շարունակեց.«Ընդունե՞լ եք, որ սահմանադրական կարգը տապալված է» , սակայն հարցը դատարանը հանեց:

Այս թատրոնը երկար չի շարունակվելու. Վարուժան Ավետիսյան

February 6th, 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 6-ին շարունակվեց «Սասնա Ծռեր» 10 անդամի գործով դատաքննությունը:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը այսօր առարկեց, որպեսզի «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների նկատմամբ համաներում կիրառվի:
«Մեզ վերաբերող համաներման համապատասխան դրույթը տարածվում է նաև մինչև ՊՊԾ գնդի գործողությունը կեղծ մեղադրանքների տակ հայտնված անձանց, այդ թվում, օրինակ պարոն Գարեգին Չուքազսյանին։ Օրենքի այդ կետը երևի անգրագետներն են կազմել կամ հատուկ նպատակներ են ունեցել։ Ինչպես կարող է 2016թ. դեպքի վերաբերյալ ինչ–որ մեկի կարծիքը վերաբերվի նաև 2015թ. դեպքին, ինչի մասին է խոսքը, սա լրիվ խեղկատակություն է»,–կատարվածին այսպիսի գնահատական տվեց «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը:
«Մենք ասացինք, որ մեզ համար միևնույն է՝ համաներում կլինի, թե՝ ոչ, հաշվի առնելով, որ երկրում տեղի են ունենում փոփոխություններ, և մենք չենք ուզում, որ մեր գործողություններով, հակադրվելով խանգարենք փոփոխությունների պրոցեսին, ինչպես կառավարությունը նախանշել էր՝ նկատի ունենալով, որ մեր ժողովուրդը համաձայն է այդ ուղղությամբ գնալուն, մենք որևէ խոչընդոտ չենք հարուցում, համաձայն ենք, թեկուզ ընդունելի չէ, բայց թող կատարվի, թող տեղի ունենա այդ համաներումը։ Հիմա էլ իմ կարծիքը չի փոխվել, եթե համաձսյն լինեին, որ համաներումը կիրառվեր, մենք դեմ չէինք լինի դրան, էլի նույն նկատառումներից ելնելով, բայց դա չի նշանակում, որ համաներման մեզ վերաբերող դրույթը համապատասխանում է իրավունքի սկզբունքներին:Սրան լուծում լինելու է, և այս թատրոնը երկար չի շարունակվելու»,-հավելեց Վարուժան Ավետիսյանը:

Բերձորյան դեպքերից 4 տարի անց. հանցագործությունը բացահայտված չէ

January 31st, 2019

2015 թվականի հունվարի 31-ին Հիմնադիր Խորհրդարանի ավտոերթը Արցախ չհասավ: Ավտոերթի մասնակիցները Բերձորում դաժան ծեծի ենթարկվեցին Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Բերձորի հատվածում: Արցախի ոստիկանության, դիմակավորված հատուկ ջոկատայինների ու քաղաքացիական հագուստով անձանց կողմից հարձակման ենթարկվեցին «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության շուրջ 150 անդամներ։ Բռնությունների ենթարկվեցին նաև Վարուժան Ավետիսյանը, Ալեք Ենիգոմշյանը, Իգոր Մուրադյանը, Արցախի հերոս Ժիրայր Սէֆիլյանը: Ծեծի ենթարկվեցին նաև կանայք և երեխաներ: Բերձորյան հայտնի դեպքերից 4 տարի է անցել, սակայն հանցագործությունը դեռևս բացահայտված չէ:

2019 թվականի հունվարի 19-ին Ստեփանակերտում արցախաբնակ հայրենակիցների հետ ունեցած հանդիպման ժամանակ Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց. «Մեր ժողովրդի նկատմամբ կատարված հայտնի հանցագործություններին նոր իշխանությունը կամաց-կամաց ընթացք է տվել: Մենք հիշում ենք, որ հայտնի հանցագործությունների մեջ է մտնում նաև բերձորյան հայտնի խարանը: Վստահ եմ, որ շատերը հետաքրքրված են, թե մենք, որպես քաղաքական ուժ, ինչ ենք անում այդ ուղղությամբ: Պետք է ասեմ, որ, բնականաբար, մենք հետամուտ ենք լինելու բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Սակայն եթե այսօր մենք դա չենք նախաձեռնում, չի նշանակում, որ երկար ժամանակ այդպես է լինելու: Մենք ինչ-որ չափով հույս ունենք, որ երբ երևանյան իրավապահ մարմինները մի քիչ ժամանակ կունենան, կզբաղվեն նաև այդ հարցով։ Քանի որ տեսնում ենք, թե վերջիններս ինչպիսի հևքի մեջ են, այդ պատճառով էլ չենք ուզում ճնշում բանեցնել: Հուսով ենք, որ ինչ-որ ժամանակ հետո իրենք ինքնստինքյան կզբաղվեն այդ խնդրով։ Իսկ եթե շատ ուշացնեն, բնականաբար, մենք պետք է հետամուտ լինենք»:

Հայկական Բանակի օրը հուլիսի 26-ն է

January 28th, 2019

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության ուղերձը
Հայկական Բանակի վերստեղծման օրվա առիթով

28 հունվարի 2019 թ. Երևան

Հիշողությունն ինքնության կենսունակության և դրսևորման անհրաժեշտ պայման է:
Այսօրվա՝ այսպես կոչված 3-րդ, Հանրապետությունը կառուցված է հիշողության փակուղու վրա: Այն ըստ էության Խորհրդային Հայաստան կոչված վարչատարածքային միավորի, այլ ոչ թե 1-ին Հանրապետության ժառանգորդն է, հրաժարվում է ազգային առաքելությունից և կորցրած Հայրենիքին վերատիրանալու բնական պահանջմունքից:
Պատահական չէ, որ նա իր անկախությունը տոնում է Խորհրդային Հայաստանի տարածքով անկախություն հռչակելու համար 1991 թ. սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի օրը, Բանակի ստեղծման օր է համարում 1992 թ. հունվարի 28-ը, երբ ստեղծվել է պաշտպանության նախարարությունը և, որ ամենաբնորոշն է՝ իր անվտանգության մարմինների ստեղծման օր է համարում խորհրդաբոլշևիկյան արյունոտ և հակահայ Չեկայի ստեղծման օրը՝ 1917 թ. դեկտեմբերի 20-ը: Նրան նույնիսկ չի մտահոգում այն անհեթեթությունը, որ Բանակն ընդամենը 27 տարեկան է, իսկ ԱԱԾ-ն՝ ավելի քան 100: Զուգահեռաբար՝ Արցախում նույն տոները նշվում են այսպես կոչված 3-րդ Հանրապետությունից տարբերվելու և զատվելու իրադարձությունների օրերին:
Մեզ համար արդիական պետականության մարմնացումը 1918 թ. մայիսի 28-ին ստեղծված Հայաստանի 1-ին Հանրապետությունն է, ուստի Բանակի օրը պետք է նշվի հուլիսի 26-ին, քանի որ փաստացի 1918 թ. այդ օրն է ստեղծվել Հայաստանի Հանրապետության բանակը:
Մոտ է այն օրը, երբ դուրս կգանք հիշողության փակուղուց և կստեղծենք ազգային առաքելությանը միտված, Հայրենիքի վերատիրացմանը հետամուտ և 1-ին Հանրապետության ժառանգորդության վրա հիմնված Նոր Հանրապետություն, որտեղ տոները կունենան ազգային իմաստ ու բովանդակություն:
Մինչ այդ՝ Հունվարի 28-ը ընդունում ենք որպես Հայկական Բանակի հերթական վերստեղծման օր և այդ առիթով շնորհավորում ենք մեր ամբողջ ժողովրդին, Զինված Ուժերի բոլոր զինվորներին, սպաներին ու վետերաններին՝ մաղթելով անխորտակելի հզորություն և նորանոր հաղթանակներ:

Ամուլսարը պետք է սար մնա. Սասնա Ծռերը կոչ են անում օգնել Ամուլսարի դիրքապահներին

January 25th, 2019

Ապագաղութացումը և Արցախում զոռբայության վերացումն Արցախում կբերի ներգաղթի

January 25th, 2019

Մյուս օրակարգային հարցն ապագաղութացումն է:
Այսինքն՝ օտար ուժի թուլացումը հանգրվանային ձևով: Դա բոլորովին չի նշանակում հակադրվել Ռուսաստանին կամ Ռուսաստանի ժոողովրդին: Մենք նրանց նկատմամբ որևէ խնդիր չունենք: Մենք ունենք մեր շահերը, մենք մեր երկրի տերն ենք լինելու, մենք ենք տնօրինելու այստեղ ինչ է լինելու: Ասենք՝ ռազմաարդյունաբերություն լինելու է, թե չի լինելու, Իրանի հետ գազի խողովակն ինչ տրամաչափի է լինելու, ավիացիա ունենալու ենք, թե չենք ունենալու: Հոսանքի գինը կրկնակի մտածված ձևով այդքան բարձր չի լինելու, որ երկրիդ արդյունաբերությունը հնարավոր չլինի զարգացնել: Մեր համոզմամբ, այս բոլոր մոնոպոլիաները մեր երկիրը չզարգացնելու նպատակ են հետապնդել և հենց մոնոպոլիաների պատճառով է, որ մեր երկիրն ինչ-որ չափով գոյություն է պահպանել: Այո, մենք Արցախում դիմացել ենք, շնչում ենք, բայց 25 տարվա մեջ պետք է եռապատկեինք, քառապատկեինք բնակչության թիվն այստեղ: Սոցիալական վատ վիճակի մասին ընդհանրապես պետք է չխոսեինք, դա վաղուց պետք է լուծված լիներ: Մենք վստահ ենք, բոլորս գիտենք, թե արցախցիներն ինչպիսի ներուժ ունի Արցախից դուրս: Գիտենք տասնյակ հազարավոր արցախցիների, ովքեր երազում են վերադառնալ Արցախ, նաև գիտենք, որ 20-25 տարիներ այստեղ առկա բռնատիրական մթնոլորտի պատճառով է, որ այդ մարդիկ հեռացել են, և այդ պատճառով է, որ նրանց 99 տոկոսը չի համարձակվել մինչ օրս լուրջ ներդրումներ կատարել Արցախում:
Երբ այստեղ հաջողվի մեզ այդ զոռբայությունը վերացնել, այս արհեստական, կեղեքող հարկային քաղաքականությունը մի կողմ դնել, մենք համոզված ենք, որ կարճ ժամանակում կարելի է նպաստել ներգաղթին: Այդ ներուժը կա, բոլորս գիտենք, գիտենք նաև, թե որոնք են խանգարող հանգամանքները: Բարեբախտաբար, վերջապես հասունացավ ամեն ինչ և Երևանում փոփոխություններ տեղի ունեցան: Եվ այժմ նույն փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև այստեղ:

Ժիրայր Սէֆիլյան
19 հունվարի, Ստեփանակերտ

«Հետամուտ ենք լինելու բերձորյան հանցագործության բացահայտմանը». Ժ. Սէֆիլյան

January 25th, 2019

«Մեր ժողովրդի նկատմամբ կատարված հայտնի հանցագործություններին նոր իշխանությունը կամաց-կամաց ընթացք է տվել: Մենք հիշում ենք, որ հայտնի հանցագործությունների մեջ է մտնում նաև բերձորյան հայտնի խարանը: Վստահ եմ, որ շատերը հետաքրքրված են, թե մենք, որպես քաղաքական ուժ, ինչ ենք անում այդ ուղղությամբ: Պետք է ասեմ, որ, բնականաբար, մենք հետամուտ ենք լինելու բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Սակայն եթե այսօր մենք դա չենք նախաձեռնում, չի նշանակում, որ երկար ժամանակ այդպես է լինելու: Մենք ինչ-որ չափով հույս ունենք, որ երբ երևանյան իրավապահ մարմինները մի քիչ ժամանակ կունենան, կզբաղվեն նաև այդ հարցով։ Քանի որ տեսնում ենք, թե վերջիններս ինչպիսի հևքի մեջ են, այդ պատճառով էլ չենք ուզում ճնշում բանեցնել: Հուսով ենք, որ ինչ-որ ժամանակ հետո իրենք ինքնստինքյան կզբաղվեն այդ խնդրով։ Իսկ եթե շատ ուշացնեն, բնականաբար, մենք պետք է հետամուտ լինենք»:

Ժիրայր Սէֆիլյան
19 հունվարի, Ստեփանակերտ

Ժիրայր Սէֆիլյանը՝ Արցախի հարցով բանակցությունների մասին

January 25th, 2019

«Ինչ վերաբերվում է Արցախի հարցին և տեղի ունեցող այժմյան բանակցություններին, նախևառաջ կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ այսօրվա իշխանությունը, անձամբ Նիկոլ Փաշինյանը, գաղտնազերծեր անցյալ 10-20 տարիների բանակցությւոնների պրոցեսը, որպեսզի պարզ դառնա, թե նախորդ ռեժիմը, որպես հանցագործ ռեժիմ, ընդհանրապես ի՞նչ բանակցություններ է վարել: Իսկ ինչ վերաբերվում է այսօր ընթացող բանակցություններին՝ մեր համոզմամբ այս հարցում ևս պարոն Փաշինյանը պետք է բոլորովին այլ մոտեցում ցուցաբերի. նախևառաջ պետք է հրաժարվենք այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներից և պետք է նոր բանակցության տրամաբանություն մեջտեղ բերվի, որը միայն ու միայն կարող է ի շահ մեր ժողովրդի լինել։ Եթե այս գործողություններն առաջիկա օրերին չկատարվեն, կարծում եմ, որ կխորանան մտահոգությունները, որ հնարավոր է՝ կրկին ժողովրդի թիկունքում, ի վնաս մեզ ինչ-որ գործընթաց, ինչը ոչ մի դրական բանի չի բերի: Այս հարցում պարոն Փաշինյանն անելիք ունի: Համոզված եմ, որ մեր ժողովուրդը գործող իշխանությունների կողքին է, ուստի իշխանությունները հանգիստ, շատ վստահ, հայկական շահերը պաշտպանողի դերում կարող են նստել բանակցությունների սեղանին՝ չհարմարվելով մինչ այդ ցուցաբերված պարտվողական ու դավաճանական ընթացքին: Մենք բոլորս հիշում ենք քառօրյա պատերազմը, որը դավաճանության գագաթնակետն էր: Նաև համոզված ենք, որ եթե երկրում տեղի չունենար համարժեք ռեակցիա, հակազդում, տվյալ դեպքում նկատի ունեմ Սասնա Ծռերի գործողությունը, ապա վստահ ենք, որ շարունակվելու էր այդ դավաճանական ընթացքը, այնինչ Սասնա Ծռերի գործողությամբ կարողացանք կանխել այդ ամենը»:

Ժիրայր Սէֆիլյան
19 հունվարի, Ստեփանակերտ

Արցախում կստեղծվի առաջնորդող խումբ, որի հիմնական գործառույթը կլինի Արցախի դե յուրե միացումը ՀՀ-ին

January 25th, 2019

«Առաջնայինն Արցախի՝ օր առաջ դե յուրե միացումն է ՀՀ-ին: Մեր համոզմամբ այդ ժամանակը եկել է։ Ավելին, կարող եմ ասել, բավականին երկար ժամանակ ենք կորցրել՝ առնվազն 20-25 տարի: Այս գաղափարի շուրջ է, որ մենք ուզում ենք Արցախում միավորում ստեղծել: Որոշում ունենք՝ առաջիկա ժամանակահատվածում շփվել ոչ իշխանական բոլոր շրջանակների հետ, դրանք կլինեն կազմավորված քաղաքական միավորներ, թե անհատներ, և հենց այս գաղափարը առաջ տանելու նպատակով ձևավորել մի առաջնորդող խումբ, որը, հենվելով ժողովրդի կամքի վրա՝ օր առաջ Արցախում փոփոխություն կիրականացնի: Փոփոխություն ասելով, նկատի ունենք, որ այսօրվա ադմինիստրացիան պետք է հեռանա։ Թե ինչ ձևով պետք է լինի դա, այդ մասին ապագայում կխոսենք: Այսօր ես ուզում եմ կարևորել այդ առաջնորդող խմբի հիմնական գործառույթը՝ դա Արցախի դե յուրե միացումն է ՀՀ-ին։ Թե դրա համար ինչքան ժամանակ կպահանջվի՝ ամիսներ, թե մեկ տարի, ընթացքը կհուշի; Մեկ տարի հետո նախագահական ընտրություններ են անցկացվելու Արցախում: Մենք ճիշտ է, մերժում ենք այդ երևույթը, սակայն, եթե մինչև այդ ընտրությունները պետք եղած առիթը և ժամանակն ի օգուտ մեզ չծառայի, չի բացառվում, որ այդ նույն առաջնորդող խումբն առիթն օգտագործի և ընտրություններին մասնակցելով հասնի իր նպատակին»:

Հատված հունվարի 19-ին Ստեփանակերտում արցախաբնակ մեր հայրենակիցների հետ հանդիպմանը Ժ. Սէֆիլյանի ունեցած ելույթից

«Արցախ. Ժամանակն է միացման». Ժ. Սէֆիլյան

January 25th, 2019

«Արցախն անկախ հայտարարելու մոտեցումը սխալ էր, որը որդեգրվեց 1990-ականների սկզբին։ մեր համոզմամբ, այդ գաղափարը հայկական ծագում չուներ: Արցախյան շարժումն սկսել է միացման գաղափարով, այլ ոչ թե Արցախը Հայաստանից անկախացնելու: Մենք համոզված ենք, որ այդ ծրագիրը ներմուծված է եղել Կրեմլից՝ հայտնի նպատակներով: Ռուսական քաղաքականությունը Հարավային Կովկասում եղել է «բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ՝ պարբերաբար ազգամիջյան պատերազմներ հրահրելով և տարբեր խնդիրներ օդից կախված պահելով: Մենք պետք է հրաժարվենք այդ գաղափարից, հակառակ դեպքում այն մեզ կտանի թուլացման: Նաեւ հաշվի առնելով տարածաշրջանային ռազմաքաղաքական անցուդարձերը, որ սպասվում են, պետք է նշել՝ մեծ է վտանգը, որ մենք հերթական անգամ կարող ենք օգտագործվել Ռուսաստանի կողմից։ Ուստի միացման օրակարգը առաջնային օրակարգերից մեկն է հայության համար: Կարծիք կա եւ այն հատուկ են շրջանառության մեջ դրել, որ եթե միացում լինի, դա պատերազմի հրահրում է նշանակում, Ադրբեջանը կհարձակվի…. Մեր համոզմամբ՝ հակառակն է. ինչքան ուշացնենք, այնքան թուլանալու ենք: Երբ միացումը դե յուրե տեղի ունենա, պատերազմի հավանականությունը ավելի քչանալու է։ Իսկ մեծ հաշվով պատերազմին միշտ պետք է պատրաստվել, եթե ուզում ենք կանխել այն կամ եթե ուզում ենք պարտվող կողմ չլինել: Հասկանում ենք, որ այս գաղափարով հակադրվում ենք աշխարհաքաղաքական որոշ շրջանակների հետ, բայց միաժամանակ գիտակցում ենք, որ սրանով հնարավորություն է բացվում այլ շրջանակների հետ շահեր կիսելու, գործակցելու: Հենց այնպես չէ, որ մենք ասում ենք՝ ժամանակն է միացման: Ռազմաքաղաքական սպասվող փոփոխությունները նկատի ունենալով է նաև, որ մենք պետք է օր առաջ այդ խնդիրը լուծենք»:

Հատված 2019 թվականի հունվարի 19-ին Ստեփանակերտում արցախաբնակ մեր հայրենակիցների հետ հանդիպմանն ունեցած ելույթից

«Հայկական նյուրնբերգ պետք է կազմակերպվի». Վարուժան Ավետիսյան

January 24th, 2019

Պետք է երկրի ներսում մաքրազարդում տեղի ունենա։ Այսինքն, բոլոր այն անձինք, որ այսքան ժամանակ գործակցել են օտարի հետ և գործել են մեր պետականության դեմ , համախմբվել են որպես հանցավոր համագործակցություն՝ բռնագաղթի են ենթարկել մեր ժողովրդի փաստացի կեսին և քառօրյա պայմանավորված պատերազմով փորձել են մեր երկիրը հանձնել հակառակորդին: Այս բոլոր դավաճանական և ազգակործան ծրագրերը իրականացնող անձինք ու շրջանակները պետք է որպես մեկ հանցավոր համագործակցություն՝ մաֆիա կամ բանդա, կանգնեն դատարանի առաջ: Հասկանալով, որ այսօր մեր դատական համակարգը դեռևս չի արտահայտում մեր ազգային շահերը և մեր ժողովրդի կամքը, քանի որ հնարավոր եղավ անցած ամիսների փոփոխությունների միջոցով ընտրել նոր ԱԺ, նոր գործադիր մարմին, բայց դատական իշխանությունն ու իրավապահ համակարգը մնում է անցյալի մնացորդ և, ինչպես տեսնում եք, տարբեր ձևերով փորձում է դիմադրել և ռևանշի հնարավորություններ ստեղծել: Այդ նպատակով պետք է այդ մաքրազարդումը՝ լյուստրացիան, գաղտնազերծումը՝ քաղաքական, տնտեսական և գործակալական, տեղի ունենա։ Եվ բոլոր այն մարդիկ, որ այդ ընթացքում կատարել են հանցագործություններ, պետք է պատասխան տան։ Հայկական նյուրնբերգ պետք է կազմակերպվի:

Հատված հունվարի 19-ին Ստեփանակերտում արցախաբնակ մեր հայրենակիցների հետ հանդիպմանը Վարուժան Ավետիսյանի ունեցած ելույթից

«Մեր ձեռքով 25 տարի հյուծում ենք մեր բանակը՝ զորքի 90 տոկոսը պահելով խրամատում». Ժ. Սէֆիլյան

January 24th, 2019

Հաջորդ հարցը մեր պաշտպանական համակարգին է վերաբերվում: Տեսնելով այսօրվա տեխնոլոգիական նորամուծությունները՝ կարելի է ասել՝ պաշտպանական փիլիսոփայության մեջ հեղափոխություն է կատարվել արդեն, սակայն ինչպես բազմաթիվ հարցերում, այդ հարցում ևս մենք ունենք բացեր: Դժբախտաբար 25 տարի առաջ ինչ տրամաբանությամբ, որ սահման էինք պահում, նույն տրամաբանությամբ շարունակում ենք: Այդ քառակուսի, ռուսական ոճով սահման պաշտպանելու մեթոդը դժբախտաբար մինչ այսօր շարունակվում է, որի պատճառով հյուծվում է մեր բանակը , մեր ձեռքով 25 տարի հյուծում ենք՝ամբողջ զորքի 90 տոկոսը պահելով խրամատում: Հաճախ ենք հարց բարձրացրել այլ մեթոդ օգտագործելու մասին. լսող չի եղել և այսպես 20-25 տարի անցել է: Հասկանում ենք, որ քառօրյա պատերազմից հետո որոշ չնչին փոփոխություններ տեղի ունեցան , բայց ոչ երբեք բավարար: Օր առաջ մեր զորքը մարտունակ վիճակի պետք է բերել, և այդ վիճակով է, որ մենք կարող ենք սաստել հակառակորդին, այլ ոչ թե մեր զորքը մեր ձեռքով հյուծելով:

Հատված 2019 թվականի հունվարի 19-ին Ստեփանակերտում արցախաբնակ մեր հայրենակիցների հետ հանդիպմանն ունեցած ելույթից

«Մեր գլխավոր նպատակը Ազգային պետության ստեղծումն է, որն ունի իր ենթաօրակարգերը». Ժ. Սէֆիլյան

January 24th, 2019

Մեր գլխավոր նպատակն Ազգային պետության ստեղծումն է, որն ունի իր ենթաօրակարգերը՝
1. Արցախի դե յուրե միացումը ՀՀ֊ին
2. Ձերբազատվել կրեմլյան ազդեցությունից, քանի որ մեր համոզմամբ քաղաքական, տնտեսական մոնոպոլիան կրեմլի կողմից 25 տարի կա մեր երկրում և այդպես շարունակվելու դեպքում մեր երկիրը ռազմավարական զարգացում ունենալ չի կարող
3. Հայրենադարձություն։ Եթե հայրենադարձություն տեղի չունենա, մեր երկիրը չի կարող զարգացում ապրել։

Հատված հունվարի 19-ին Ստեփանակերտում արցախաբնակ հայրենակիցների հետ Ժ. Սէֆիլյանի ելույթից

Արցախում քաղաքական հալածանքը շարունակվում է

January 23rd, 2019

Սասնա Ծռեր արցախյան կուսակցության հաղորդագրությունը

Ստեփանակերտյան վարչախումբը գործում է կևորկովյան հակահայ մեթոդներով
21-ը հունվարի 2019 թ. Ստեփանակերտ

Ստեփանակերտյան վարչախումբը շարունակում է հավատարիմ մնալ իր ծագման հիմքում գտնվող կևորկովյան տխրահռչակ հակահայ ավանդույթներին:
Երևույթից անմասն չէ նաև սպորտի ոլորտը:
2016 թ. Արցախում բռնցքամարտը զարգացնելու նպատակով Սանկտ Պետերբուրգից հայրենադարձված բռնցքամարտի մարզիչ Գևորգ Թորոսյանի նկատմամբ անցած տարվա օգոստոսից սկսվել է համակարգված հալածանք, որի պատճառը նրա արժանապատիվ և ակտիվ քաղաքացիական գործունեությունն է:
Արցախի զինկոմի որդու և նրա ընկերների բռնության զոհ դարձած համաքաղաքացու կողքին կանգնելու և մեղավորների պատասխանատվությունը պահանջելու համար Գևորգ Թորոսյանը դարձել է Ստեփանակերտյան վարչախմբի աչքի փուշը:
Երբ հնազանդ լինելու և լռելու մասին հորդորներն արդյունք չեն տվել, Գևորգ Թորոսյանին նախ սպառնացել են, որ կզրկեն ֆինանսավորումից և իր աշխատանքը շարունակելու հնարավորություններից, այնուհետև սկսել են իրագործել այդ սպառնալիքները:
Այսօրվա դրությամբ նրան արդեն զրկել են Բակո Սահակյանի մակարդակով ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա կեցության և այլ անհրաժեշտ ծախսերի համար հատկացվող վճարումներից՝ վարձով բնակվող նրա հինգ հոգուց բաղկացած ընտանիքին թողնելով մարզադպրոցի 130 հազար դրամ աշխատավարձի հույսին:
Խոչընդոտ չէ անգամ այն հանգամանքը, որ նրա՝ որպես Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր մարզչի, տքնաջան ու նպատակասլաց աշխատանքի շնորհիվ ընդամենը երկու տարվա ընթացքում Արցախում բռնցքամարտով զբաղվողների քանակը 50-ից հասել է 300-ի և 4 վարչական շրջաններում բացվել են մարզադպրոցներ:
Զուգահեռաբար՝ ամեն կերպով փորձում են նրա համար անտանելի պայմաններ ստեղծել, որպեսզի նա թողնի իր շուրջ 70 սաներին, ինչպես նաև իր խորհրդատվության կարիքն ունեցող այլ 4 մարզիչներին ու նրանց հարյուրավոր սաներին և լքի Արցախը: Այս կևորկովյան ձեռագրի դրսևորումներից է, օրինակ, այն անհեթեթ պահանջը, որ նրան՝ ֆեդերացիայի գլխավոր մարզչին, անհիմն պատճառաբանություններով արգելված է իր իսկ մարզած սաների հետ միասին մեկնել տարաբնույթ առաջնությունների և դրանց ժամանակ լինել նրանց կողքին:
Խիստ ուշագրավ է, որ Գևորգ Թորոսյանի նկատմամբ հալածանքը սաստկացել է այն պատճառով, որ նա հեռախոսով խոսել Է Ժիրայր Սէֆիլյանի հետ: Այս հանգամանքը վկայում է, որ նրան նաև անօրինական կերպով գաղտնալսում են: Նրա նկատմամբ հալածանքը համակարգելու հարցում որպես վարչախմբի ներկայացուցիչ հանդես եկող Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարության սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը բաց տեքստով ասել է այդ մասին, ինչպես նաև տեղեկացրել է, որ անձամբ լսել է նրա բոլոր հեռախոսային խոսակցությունները:
Այս մասնավոր, բայց բնութագրական օրինակով մեկ անգամ ևս ակնհայտ է դառնում, որ Ստեփանակերտյան կևորկովաբարո վարչախմբի իշխանության յուրաքանչյուր օրը թուլացնում ու քայքայում է Արցախի հայկականությունը և վտանգում միասնական ազգային պետականություն կերտելու հեռանկարը, ուստի նրան հեռացնելը եղել և մնում է մեր օրակարգի հիմնական խնդիրը:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության շնորհավորական ուղերձը Նիկոլ Փաշինյանին

January 23rd, 2019

15-ը հունվարի 2019 թ., Երևան

Հարգելի պարոն Փաշինյան,
Շնորհավորում ենք Ձեզ՝ տասնամյակների ընդմիջումից հետո առաջին անգամ ազատ ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու առթիվ։
Մեր ժողովուրդը մեծ հույսով ու հավատով արմատական փոփոխություններ է ակնկալում կյանքի բոլոր ոլորտներում։
Մաղթում ենք Ձեզ արգասաբեր աշխատանք և հավաստիացնում, որ Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը պատրաստ է այդ գործում իր ներբերումն ունենալու թե հնարավոր մասնակցության և թե կառուցողական քննադատության միջոցով։
Բարի երթ

Զորակցում եմ Զարուհի Մեժլումյանին. Ժիրայր Սէֆիլյան

January 23rd, 2019

Անընդունելի և վրդովեցուցիչ է երկար տարիներ մարդու իրավունքների և արդարության համար մասնագիտական բարձր մակարդակով, անաչառորեն և անձնական զոհաբերությունների գնով պայքարած Զարուհի Մեժլումյանի դեմ կազմակերպված հրեշացման քարոզարշավը:
Ակնհայտ է, որ այդ քարոզարշավը կազմակերպել է տարիներ շարունակ պետությունը զավթած հանցավոր համագործակցության մնացորդներից վերկազմավորված 5-րդ շարասյունը:
Այն հանցավոր համագործակցության, որ կատարել է սպիտակ ցեղասպանություն, հարյուրավոր քաղաքացիների սպանություններ, Հայրենիքի դավաճանություն և բազում այլ առանձնապես ծանր ոճրագործություններ: Որի ներկայացուցիչները, այդ թվում՝ Զարուհի Մեժլումյանի դեմ քարոզարշավ կազմակերպողները, չունեն խիղճ և մարդկայնություն, այլ առաջնորդվում են միայն անձնական ու կլանային շահերով: Մարդիկ, որ բանտում լինելու փոխարեն մնացել են հասարակության շարքերում և դավ են նյութում մեր պետականության ու ազգի դեմ:
Եվ այս քարոզարշավն էլ այդ դավի մի մասն է: Իսկ նրանք, որ ակամա ազդվում են դրանից, ըստ էության մասնակից են դառնում այդ դավին:
Անշուշտ, մինչ օրս մեր հասարակության համար շատ ցավալի վերք է Իոսիֆ Աղաջանյանի սահմռկելի սպանությունը: Ես նույնպես վշտակցում եմ Աղաջանյան ընտանիքին և խոնարհվում եմ Իոսիֆի հիշատակի առաջ: Սակայն պետությունը և հասարակությունը չեն կարող գոյատևել առանց իրավունքի և արդարադատության, առանց ներման և հաշտության:
Եվ Զարուհին ընդամենը պայքարում է իրավունքի և արդարադատության համար:
Հատկապես այս դեպքում, երբ խիստ կասկածելի են գործի քննության արդյունքներն ու դատավճիռը, երբ դրանցով մեղավոր ճանաչված Մհեր Ենոքյանն իր ներկայիս սոցիալական, հոգեբանական և իրավագիտակցական կարգավիճակով միանգամայն ընկալելի է որպես հասարակության լիարժեք անդամ, հասարակությունն առնվազն պարտավոր է լսել և ընկալել դեպի իր գիրկը վերադառնալու նրա խոսքը:
Իմ զորակցությունն եմ հայտնում Զարուհի Մեժլումյանին և հորդորում եմ մնալ տոկուն ու նպատակասլաց, նաև նկատի ունենալ, որ հասարակության միտքն ու հոգին պղտորելու միջոցով դավեր նյութող 5-րդ շարասյան կյանքը շատ կարճ է տևելու, իսկ դավադիրներն ստանալու են իրենց օրինական ու արժանի պատիժը:

Իշխող խմբակցությունը պետք է մերժի ԵԱՏՄ հանձնաժողով ստեղծելու առաջարկը

January 23rd, 2019

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը
ԱԺ ԵԱՏՄ հարցերի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ
14-ը հունվարի 2018 թ. Երևան
ԱԺ-ում ընդդիմադիր դերի հավակնող երկու կուսակցություներից մեկը՝ Լուսավոր Հայաստանը, որն, ի դեպ, իրեն դիրքավորում է որպես արևմտյան կողմնորոշման քաղաքական ուժ, հանդես եկավ ԱԺ ԵԱՏՄ հարցերի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:
Իր այդ բացահայտ շրջադարձով այս ուժը հասկացնում է, որ այլևս այրել է արևմտյան արժեքների հետ իր կեղծ կամուրջը և առանց ձևականությունների հայտ է ներկայացնում ստանձնելու 5-րդ շարասյունը գլխավորելու դավաճանական գործառույթը:
Նույն դերին հավակնող մյուս ուժը՝ ԲՀԿ-ն, որ կրեմլահպատակության հարցում ավելի բաց է եղել և երբեք չի խորշել այն ցուցադրելուց, խանդի բռնկումով է վերաբերվել այս նախաձեռնությանը:
Ասպարեզից ՀՀԿ-ի հեռանալուց հետո ստեղծված իրավիճակում, վախենալով կորցնել կրեմլահպատակության հարցում առաջնային դիրք զբաղեցնելու հեռանկարը, ԲՀԿ-ն հայտատարել է, թե ԵԱՏՄ-ն իր մշտական ծրագրային գերակայություններից մեկն է և, որպես դրա ապացույց, վկայակոչել է նախորդ գումարումների ժամանակ արտահայտած իր հրապարակային դիրքրորշումներն ու առաջարկությունները, ինչպես նաև ՌԴ Պետական Դումայի՝ իշխող «Եդինա Ռոսիա» խմբակցության հետ 2009 թ. կնքած և 2018 թ.-ին երկարաձգված համագործակցության հուշագիրը:
Հարեմում առաջին տիկնոջ կարգավիճակի համար մղվող պայքար հիշեցնող այս նողկալի, մեր ազգային արժանապատվությունը վիրավորող նշյալ մրցակցությունը լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և տնտեսական հեռանկարի համար:
Գաղտնիք չէ, որ Կրեմլը թշնամաբար է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին և ամեն գնով ու ամեն կերպով փորձում է ձախողել դրանք՝ ջանք չխնայելով արտաքին և ներքին ճնշումներ բանեցնելու Հայաստանի նոր իշխանության վրա և նրա համար ստեղծելու նորանոր պրոբլեմներ ու թակարդներ:
Նման իրավիճակում ընդդիմությունը պետք է, ի պատասխան Կրեմլի գաղութատիրական ձգտումների՝ իշխանության համեմատությամբ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրեր, որպեսզի իշխանությունը կարողանար հենվել դրա վրա և հավասարակշռել իրավիճակը հօգուտ մեր ազգային շահերի:
Մինչդեռ այսօրվա նուրբ իրավիճակում այսպես կոչված ընդդիմության կրեմլահպատակ վարքագիծն էապես նեղացնում է իշխանության գործունեության դաշտը՝ նրան կանգնեցնելով Կրեմլի հետ առճակատվելու կամ նրան ենթարկվելու կոշտ երկընտրանքի առաջ:
Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը համոզված է, որ իրավիճակն, այնուամենայնիվ, անելանելի չէ:
Հայաստանի այսօրվա իշխանությունը պետք է համոզված լինի, որ հատկապես ազգային արժանապատվության և ինքնիշխանության ու անվտանգության հարցերում ժողովուրդը և ԱԺ-ից դուրս գտնվող մի շարք քաղաքական ուժեր, այդ թվում՝ մեր ուժը, կանգնած են իր թիկունքին:
Այդ հանգամանքը հաշվի առնելով, իշխող խմբակցությունը պետք է վճռականություն ցուցաբերի ու մերժի ԱԺ ԵԱՏՄ հանձնաժողով ստեղծելու առաջարկությունը և միջոցներ ձեռնարկի ԵԱՏՄ-ում լինելու հետևանքով Հայաստանի ինքնիշխանությանը, անվտանգությանը և տնտեսությանը հասցվող էական վնասները չեզոքացնելու ուղղությամբ:

Սասնա Ծռերի հայտարարությունը Միգրացիայի վերաբերյալ հանրային քննարկումների մասին

January 23rd, 2019

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

Միգրացիայի վերաբերյալ հանրային քննարկումների մասին

10-ը հունվարի 2019 թ., Երևան

Վերջին շրջանում էապես ակտիվացել են դեպի Հայաստան Հնդկաստանի քաղաքացիների և, առհասարակ՝ օտարերկրացիների միգրացիայի վերաբերյալ հանրային քննարկումները:

Հարկ ենք համարում շեշտել, որ ներկայումս Հայաստանում օտարերկրացիների առկայության և նրանց հետ կապված խնդիրները չունեն այնպիսի մասշտաբ և նշանակություն, որ անհրաժեշտ լիներ դրանք ներառել հայության և Հայաստանի ռազմավարական օրակարգում որպես կարևոր հարց:

Նախկին ռեժիմի մնացորդներից բաղկացած 5-րդ շարասյունը, մոռացության տալով այն հանգամանքը, որ պրոբլեմն ստեղծել է հենց նախկին ռեժիմը՝ նպատակ ունենալով իր օլիգարխիկ տնտեսության համար ապահովել էժան և իրավազուրկ աշխատուժ, վարպետորեն օգտվում է ասպարեզում հայտնված այս թեմայից և, ուռճացնելով այն, փորձում է հանրային դժգոհություն ձևավորել ներկայիս իշխանությունների նկատմամբ, պառակտել հասարակությանը և երկիրը տանել մեկուսացման՝ զուգահեռաբար ձգտելով մեզ շեղել ռազմավարական նշանակության հարցերից, որոնցից մեկն էլ իր չեզոքացումն է:

Զուգահեռաբար՝ նա թիրախավորում է նաև մեր Կուսակցությանը, քանի որ թեման արծարծողներից մեկն էլ մեր Կուսակցության անդամներից է, ով հանդես է եկել իր անձնական նախաձեռնությամբ՝ առանց Կուսակցության պատասխանատուների հետ խորհրդակցելու:

Այդուհանդերձ, քանի որ Հայաստանում օտարերկրացիների առկայության և նրանց հետ կապված խնդիրները դարձել են հանրային քննարկման առարկա, հարկ ենք համարում դրանց վերաբերյալ արտահայտել մեր հետևյալ պաշտոնական տեսակետները:

Ցավալիորեն պետք է նշել, որ քննարկվող խնդիրների վերաբերյալ շրջանառվող տեսակետների մեջ առկա են նաև հակադիր բևեռներ ներկայացնող ծայրահեղ դրսևորումներ, որոնք վնասակարության իմաստով ըստ էության նույնանում են:

Այդ ծայրահեղ դրսևորումներից մեկը պահանջում է Հայաստանի դռներն ընդհանրապես փակել օտարերկրացիների առաջ, իսկ մյուսը՝ Հայաստանը դարձնել բացարձակ բաց երկիր միգրացիոն հոսքերի համար:

Երկու տեսակետների կողմնակիցներին էլ հորդորում ենք ձեռնպահ մնալ ծայրահեղություններից, որոնք մի դեպքում ենթադրում են այլատյացություն և մեկուսացում, իսկ մյուս դեպքում՝ ազգայինի ու պետականության մերժում:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության համոզմամբ՝ Հայաստանի միգրացիոն ռազմավարությունը պետք է հիմնված լինի միջազգային-իրավական կարգավորումների համատեքստում ազգային անվտանգության, առաջին հերթին՝ դրա ժողովրդագրական բաղադրիչի, գերակայության վրա:

Ըստ այդմ՝ Հայաստանը պետք է մշակի և իրագործի արդյունավետ կերպով վերահսկվող միգրացիոն քաղաքականություն, որը կապահովի թե արտերկրում բնակվող հայության մեծ հայրենադարձություն և թե օտարերկրյա պետությունների հետ տուրիզմի, գործարար ու մշակութային կապերի զարգացում և գիտակրթատեխնոլոգիական փոխանակում, ինչպես նաև օտարերկրյա որակյալ աշխատուժի ներգրավում:

Հայաստանի միգրացիոն քաղաքականությունը պետք է ըստ ամենայնի նպաստի հատկապես Իրանի և Հնդկաստանի հետ մեր ռազմավարական համագործակցության զարգացմանը, ուստի պետք է իսպառ զերծ լինի կրոնական, էթնիկ կամ մշակութային, մասնավորապես՝ իսլամի հետ կապված, տարբերությունների նկատմամբ անհանդուրժողականության, առավել ևս՝ ատելության, դրսևորումներից:

Ինչ վերաբերվում է նախկին ռեժիմի որոշմամբ օլիգարխիկ-շահադիտական նկատառումներով Հնդկաստանի քաղաքացիներին տրամադրվող մուտքի արտոնագրի դյուրացված կարգի հարցին, ապա այն պետք է լուծվի վերը նշված ռազմավարությանը համապատասխան: Հայաստանը եղբայրական Հնդկաստանին պետք է ներկայացնի հարցի բարդությունն ու պրոբլեմի ծագման իրական պատմությունը և, փոխըմբռնման հասնելով նրա հետ՝ սահմանի Հնդկաստանից դեպի Հայաստան վերահսկելի միգրացիա և Հնդկաստանի քաղաքացիների իրավունքները երաշխավորող կարգ:

Միայն այսպիսի հավասարակշռված մոտեցումը կարող է ապահովել հայության և Հայաստանի առջև ծառացած հիմնական՝ արդիական ազգային ինքնության ու պետականության ձևավորման, խնդրի լուծումը:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ

January 9th, 2019

Այսօր՝ ս.թ. հունվարի 5-ին, Սասնա Ծռեր համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը Լիբանան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայության և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման հարցեր։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Ամանորյա ուղերձը

January 9th, 2019

Սիրելի հայրենակիցներ,

2018 թվականին հայ ժողովրդի տասնամյակների պայքարը և զոհողությունները պսակվեցին պատմական հաղթանակով։ Հանցավոր ռեժիմը հեռացավ և քաղաքացին ձեռք բերեց ազատ ընտրության ու ստեղծագործ կյանքի հնարավորություն։ Այդ հնարավորությունը պետք է կարողանանք լիարժեք կերպով օգտագործել ներքին արդարության և պետական ինքնիշխանության հաստատման, տնտեսության զարգացման և ազգային անվտանգության ապահովման, Հայաստանը բոլոր հայերի Հայրենիքը դարձնելու համար։ Դեռևս շատ անելիքներ ունենք այդ ճանապարհին։ Դրանցից գլխավորն արդարության հարցն է՝ ճշմարտության առջև մեր խղճի պարտքը տալու հարցը։ Սասնա Ծռեր Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, շատ ուրիշ հանիրավի բանտված և իրավազրկված քաղաքացիներ սպասում են մեր վճռին։

Մենք հավատում ենք մեր ժողովրդի ուժին և իմաստնությանը։ Համոզված ենք, որ 2019 թ․-ը բոլորիս միասնական ջանքերի շնորհիվ լինելու է նորանոր հաղթանակների, արդարության, ազատության և մարդկային ու ազգային արժանապատվության տարի։

Բոլորիդ ընտանիքներին ու մերձավորներին մաղթում ենք երջանկություն և բարեկեցություն։

Թող իրականություն դառնան բոլոր խենթ երազանքներն ու բարի նպատակները։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Սիրով ձեր՝ Սասնա Ծռեր

Եթե Ռ. Քոչարյանը մեղավոր է, ապա Ս. Բարսեղյանն ու Ա. Բիլյանն անմեղ են

January 9th, 2019

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու պահանջի ցույցերի վերաբերյալ

Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուղին արյան և թալանի հետագիծ է։ Արցախյան ազատամարտի տարիներին և դրանից հետո նրա կառավարումն ուղեկցվել է երևելի հրամանատարների և քաղաքական ու հասարակական գործիչների սպանություններով և ավարտվել 2008 թ. մարտի 1- ին Երևանի կենտրոնում մեր քաղաքացիների գնդակահարությամբ։ Ստեփանակերտում նրա կողմնակիցների կազմակերպած ցույցի ժամանակ բացեիբաց ժխտում էին այսօրվա Հայաստանի հետ Արցախի վերամիավորման գաղափարը։ Ռոբերտ Քոչարյանին և նրա կողմնակիցներին, փաստորեն, պետք է միայն այնպիսի պետություն, որտեղ իրենք են իշխում և կարող են սպանել ու բռնագաղթի ենթարկել հայ ժողովրդին։ Շատ ցավալի է, որ անգամ պետականության և ազգի ապագայի համար իրական սպառնալիքները բացահայտող նման դրսևորումներից հետո մենք շարունակում ենք մնալ և ապրել երկակի ստանդարտների իրականության մեջ։ Մի իրականություն, որտեղ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը, սակայն նույն այդ սահմանադրական կարգը վերականգնելու համար ընդվզած Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը կեղծ մեղադրանքով դեռևս բանտում են։ Ժամանակն է հրաժարվելու երկակի ստանդարտների իրականությունում ապրելու խիստ վտանգավոր մոտեցումներից և, ազնվորեն խոստովանելով դրա անհեթեթությունը, ազատ արձակելու բոլորիս արժանապատիվ և անվտանգ կյանքով ապրելու համար իրենց կյանքը զոհասեղանին դրած Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։

Ժամանակն է կալանքից ազատելու Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին

January 9th, 2019

Տասնամյակներ շարունակ պետությունը զավթած և սպիտակ ցեղասպանություն իրականացրած հանցավոր համագործակցության անդամ Մանվել Գրիգորյանին երեկ՝ դեկտեմբերի 21-ին, գրավի դիմաց ազատ արձակելը բուռն վրդովմունք է առաջացրել հասարակության, հատկապես՝ Էջմիածնի բնակիչների շրջանում:
Ողջունում ենք ի նշան բողոքի փողոց դուրս եկած էջմիածինցիներին ու մյուս բոլոր քաղաքացիներին և մեր զորակցությունն ենք հայտնում նրանց:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

Ժամանակն է կալանքից ազատելու Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին

22-ը դեկտեմբերի 2018 թ. Երևան

Տասնամյակներ շարունակ պետությունը զավթած և սպիտակ ցեղասպանություն իրականացրած հանցավոր համագործակցության անդամ Մանվել Գրիգորյանին երեկ՝ դեկտեմբերի 21-ին, գրավի դիմաց ազատ արձակելը բուռն վրդովմունք է առաջացրել հասարակության, հատկապես՝ Էջմիածնի բնակիչների շրջանում:

Ողջունում ենք ի նշան բողոքի փողոց դուրս եկած էջմիածինցիներին ու մյուս բոլոր քաղաքացիներին և մեր զորակցությունն ենք հայտնում նրանց:

Միևնույն ժամանակ փաստում ենք, որ նման ինքնաբուխ ձևով ոտքի կանգնելու կարողությունը վկայում է քաղաքացիների ինքնակազմակերպվածության և քաղաքացիական հասարակության կայացման գոհացուցիչ ընթացքի մասին:

Բազմիցս հայտարարել ենք և այս առիթով էլ վերահաստատում ենք, որ առանց նախորդ հանցավոր ռեժիմների գործունեության իրավաքաղաքական գնահատականի և դրա հիման վրա համընդգրկուն և ամբողջական անցումային արդարադատության, առանց քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիայի, առանց պետությունը զավթած հանցավոր համագործակցության պարագլուխներին խստագույնս պատժելու և ունեզրկելու հնարավոր չէ երկիրը հանել անդունդից և ապահովել արդարութուն, իրավունքի գերակայություն, տնտեսության զարգացում, բարեկեցություն և պետական ինքնիշխանություն:

Դրա փոխարեն՝ առաջացել է աղաղակող անարդարության մի անընդունելի վիճակ, երբ հանցավոր ռեժիմի դեմ ընդվզած քաղաքացիները դեռևս բանտերում են կամ ամբաստանյալի կարգավիճակում են, ռեժիմի ստեղծած իրականության պատճառով բանտերն ընկած հազարավոր մարդկանց համաներումը շրջանցեց, իսկ ռեժիմի պարագլուխները շարունակում են պաշտոններ զբաղեցնել կամ օգտվել իբրև թե օրինական արտոնություններից:

Իսկ եթե վերջիններս հետապնդվում են, ապա իրենց կատարածի չնչին մասը կազմող կիսատ-պռատ մեղադրանքներով, որոնցից, մեծ հավանականությամբ, նրանք հետագայում կարող են նաև ազատվել:

Հատկապես վրդովեցուցիչ է, որ ռեժիմի ձեռքով զոհաբերված ոստիկանների սպանության մեղադրանքով շարունակում են բանտում մնալ Սասնա Ծռերի ապստամբության մասնակիցներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, մինչդեռ ռեժիմի ջարդարարներից Վալերի Օսիպյանը ոչ միայն հեղափոխական Հայաստանի Ոստիկանապետն է, այլև պետք է իր նմանների հետ միասին որոշի ապստամբներին համաներելու հարցը:

Ժամանակն է վերջ դնելու ազգի արժանապատվությունը վիրավորող և նրա անվտանգությունն ու պետության ապագան իրական սպառնալիքի տակ դնող այս անարդարությանը:

Սկզբի համար՝ արդարության ճգնաժամը վերջին կետին չհասցնելու նպատակով, հարկավոր է ազատ արձակել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին, հայտարարել իսկապես լայն համաներում և ձեռնամուխ լինել համընդգրկուն և ամբողջական Անցումային արդարադատության:

Ազգային շահը պահանջում էր առնվազն ձեռնպահ լինել կամ չքվեարկել

December 18th, 2018

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

Ազգային շահը պահանջում էր առնվազն ձեռնպահ լինել կամ չքվեարկել

18-ը դեկտեմբերի 2018 թ. Երևան

Երեկ՝ 2018 թ. դեկտեմբերի 17-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի և մի շարք այլ երկրների առաջարկած բանաձևի նախագիծը՝ Ղրիմում, Սևաստոպոլում, Սև և Ազովի ծովերի մի մասում ռազմականացման խնդրի մասին:

Բանաձևում Ռուսաստանին կոչ է արվում դուրս բերել զինված ուժերը Ղրիմից և դադարեցնել ուկրաինական տարածքների օկուպացիան:

Բանաձևի նախագծին կողմ է քվեարկել 66, դեմ՝ 19, ձեռնպահ՝ 72 պետություն:

Հայաստանը, տարօրինակ կերպով հավատարիմ մնալով նախկին ռեժիմի գաղութային ավանդույթին, դեմ է քվեարկել: Հայաստանի հետ միասին դեմ են քվեարկել, օրինակ՝ Բելառուսը, Սիրիան, Սուդանը, Զիմբաբվեն, Բուրունդին, Կուբան, Վենեսուելան, Նիկարագուան, Ուզբեկստանը:

Մինչդեռ Թավշյա հեղափոխության գլխավոր նպատակներից մեկը Հայաստանի ինքնիշխանության ապահովումն էր, այդ թվում՝ արժանապատիվ և ազգային շահերին հետամուտ արտաքին քաղաքականություն վարելու միջոցով:

Հայաստանի 1-ին Հանրապետությունը 1920-21 թթ. ենթարկվել է օկուպացիայի, մասնատվել է և զրկվել անկախությունից: 1991 թ. նրա տարածքի մի մասի վրա է դեռևս վերականգնվել պետական անկախությունը, ինչպես նաև Արցախի այսօրվա տարածքի մասով՝ հայկական փաստացի իրավազորությունը:

Նման պարագայում, ունենալով դեօկուպացիայի կենսական խնդիր, Հայաստանի ազգային շահերին դեմ է կողմ քվեարկել որևէ օկուպացիայի և ըստ էության լեգիտիմացնել այդ երևույթը:

Եթե տվյալ իրավիճակում Ռուսաստանի հետ հակասություն չստեղծելու անհրաժեշտություն կար, Հայաստանը կարող էր ձեռնպահ լինել, ինչպես վարվել են 72 այլ պետություններ, այդ թվում՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամներ Ղազախստանը և Ղրղզստանը կամ չքվեարկել, ինչպես, օրինակ, վարվել է Ադրբեջանը:

Հուսով ենք, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարությունը մանրակրկիտ կերպով կուսումնասիրի, թե ինչու այս քվեարկությունը կատարվեց նախկին գաղութային հանցավոր ռեժիմի ժամանակների իներցիայով և, ըստ այդմ՝ կանի կազմակերպչական և արտաքին քաղաքական անհրաժեշտ հետևություններ:

Անհրաժեշտ է պարզաբանում Ռուսաստանի հետ կնքվող նոր պայմանագրի վերաբերյալ

December 17th, 2018

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

Անհրաժեշտ է պարզաբանում Ռուսաստանի հետ կնքվող նոր պայմանագրի վերաբերյալ

17-ը դեկտեմբերի 2018 թ. Երևան

Այսօր «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Հայաստանի տարածքում օտարերկրյա մասնակցությամբ կենսաբանական լաբորատորիաների մասին, նշել է, որ «Հայաստանի հետ համատեղ ավարտում ենք փաստաթղթի պատրաստման գործընթացը, որը երաշխավորելու է, որ այդ երկրում օտարերկրյա զինծառայողներ չեն լինելու, և այն ամենն, ինչ այնտեղ արվում է, լինելու է թափանցիկ սպառնալիքի կամ ռիսկի բացակայության երաշխավորության տեսանկյունից»:

Խիստ տարակուսելի է, թե ինչպես կարող է ինքնիշխան պետությունը, տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունը, օտարերկրյա պետության, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության, հետ կնքել մի պայմանագիր, որն այդ պետության պահանջով պարտավորվում է երաշխավորել, որ իր տարածքում.

չեն լինելու մեկ ուրիշ օտարերկրյա պետության զինծառայողներ,
այդ մեկ ուրիշ օտարերկրյա պետության մասնակցությամբ իրականացվող գործունեությունը թափանցիկ է լինելու Ռուսաստանի Դաշնության համար:
Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է թափանցիկ լինի գերիշխան հայ ժողովրդի համար և պարզաբանում ներկայացնի մեր պետության ինքնիշխանությունը առնվազն կասկածի տակ դնող թափանցիկության երաշխիքների պահանջներ պարունակող նմանօրինակ պայմանագիր կնքելու իրավաչափության և մեր ազգային շահերին դրա համապատասխանության վերաբերյալ:

Մեր զորակցությունն ենք հայտնում Փայլակ Թևանյանին և դատապարտում ենք շարունակվող անարդարությունը

December 17th, 2018

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

Դատապարտում ենք շարունակվող անարդարությունը

16-ը դեկտեմբերի 2018 թ. Երևան

Իրավապահ և դատական համակարգը շարունակում է ընտրողական արդարադատության հանցավոր պրակտիկան:

Ակնհայտ է, որ մոռացության են մատնվել կամ ուղղակի կարճվել են նախորդ տարիներին քաղաքացիների և լրագրողների նկատմամբ բազմիցս, այդ թվում՝ 2016 թ. հուլիսին Սարի թաղում, ոստիկանության ծառայողների և քրեաօլիգարխիայի ջարդարարների կատարած բռնությունների գործերը կամ 2017 թ. հունիսի 28-ին Արայիկ Խանդոյանի և Սասնա Ծռերի մյուս անդամների նկատմամբ դատարանի դահլիճում և նկուղում իրականացրած դաժան ծեծի կազմակերպիչ ու մասնակից ոստիկանության գնդապետը շարունակում է պաշտոնավարել:

Մինչդեռ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի կայացրած դատավճռով բացառապես ոստիկանների և դատական կարգադրիչի ոչ արժանահավատ ցուցմունքների հիման վրա քաղաքացիական ակտիվիստ, նկարիչ Փայլակ Թևանյանը մեղավոր է ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հոդվածով։

Փայլակ Թևանյանի «բախտը բերել է», որ հեղափոխություն է եղել և ճաղերի հետևում հայտնվելու փոխարեն դատապարտել է 500.000 դրամ տուգանքի,որն էլ համաներման կիրառմամբ չի մուծելու:

Այս դեպքը մի նոր ապացույց է, որ իրենց ժողովրդից ու իրավունքից վեր դասող, ստալինյան տխրահռչակ ավանդույթների ժառանգորդ իրավապահ և դատական համակարգերը դեռևս ավգյան ախոռներ են և կարող են մաքրվել բացառապես համընդգրկուն ու ամբողջական անցումային արդարադատության և լյուստրացիայի միջոցով:

Մեր զորակցությունն ենք հայտնում Փայլակ Թևանյանին և դատապարտում ենք շարունակվող անարդարությունը, ինչի առիթով դիմում ենք ՀՀ կառավարությանը՝ հորդորելով որդեգրել համընդգրկուն ու ամբողջական անցումային արդարադատության և լյուստրացիայի ճանապարհը և արագացնել դրա կազմակերպման գործը:

Ռուսաստանցի զինծառայողի կատարած սպանության դեպքը դարձնել արժանապատիվ քայլի առիթ

December 13th, 2018

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

Ռուսաստանցի զինծառայողի կատարած հերթական սպանության առիթով

13-ը դեկտեմբերի 2018 թ. Երևան

Հայաստանի Գլխավոր դատախազությունը միայն ընտրություններից հետո է հաստատել, որ Գյումրիում 57-ամյա Ջուլիետտա Ղազարյանի սպանության գործով ձերբակալվել է ռուսաստանյան ռազմակայանի զինծառայող:

Մինչդեռ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին և նույն օրն իսկ, ըստ լրատվամիջոցների տվյալների, շրջանառվում էր նույն վարկածը՝ ռուս զինծառայողը դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան դաժանորեն ծեծել է փողոցը մաքրող կնոջը, որը մահացել է հիվանդանոցում:

Հատկապես 2015 թվականի հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո ակնհայտ դարձավ, որ ռուսաստանյան ռազմական ներկայության վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված միջազգային պայմանագրերի և Ռուսաստանի Սահմանադրության իրավակարգավորումներով ստեղծված է այնպիսի մեխանիզմ, որը բացառում է նման դեպքերում ռազմակայանի զինծառայողի նկատմամբ Հայաստանի արդարադատության լիարժեք իրականացումը:

Մամուլի հրապարակումներ կան, որ այս անգամ ևս ռուսաստանյան զինծառայողը գտնվում է ռազմակայանի տարածքում և, ինչպես Պերմյակովի պարագայում, քննչական գործողությունները կատարվում են այդ տարածքում:

Եթե այդպես է, ապա պետք էլ չէ որևէ հույս ունենալ, թե ռուսական կողմը կհանձնի նրան: Ռուսաստանի Սահմանադրությունն ուղղակի արգելում է դա: Փաստորեն՝ Հայաստանի տարածքում գերակայում են Ռուսաստանի Սահմանադրությունն ու իրավազորությունը:

Եթե այս անգամ էլ լռենք և քայլեր չձեռնարկենք, հաջորդ ողբերգական դեպքը չի ուշանալու: Հայաստանի տարածքում պետք է վերականգնվի Հայաստանի ինքնիշխանությունը և իրավազորությունը:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը Հայաստանի կառավարությանը հորդորում է այս ողբերգական դեպքը առիթ դարձնել՝ առնվազն Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության պայմանների վերանայման գործընթաց սկսելու և այդ գործընթացը Ռուսաստանի հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու հնարավորության վերածելու համար:

Ուղերձ կուսակիցներին, աջակիցներին և ընտրողներին

December 11th, 2018

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության սիրելի անդամներ, աջակիցներ և ընտրողներ Խորին շնորհակալություն բոլորիդ՝ ընտրարշավի ժամանակ կատարած տքնաջան աշխատանքի և մեր կուսակցությանը ձայն տալու համար։ Հիշենք, որ մեր կուսակցությունը գրանցվել է ս.թ. նոյեմբերի 8-ին, իսկ նոյեմբերի 14-ին արդեն մտել է ընտրապայքարի մեջ։ Մեր ձայները քիչ չեն, իսկ մեր նկատմամբ համակրանքն առանց չափազանցության համաժողովրդական մասշտաբ ունի։ Պարզապես մեր ժողովրդի հեղափոխական մեծամասնությունը որոշեց, մեզ համակրելով հանդերձ, այս փուլում իր գրեթե ամբողջ քվեն տալ Նիկոլ Փաշինյանին և նրա գլխավորած ուժին։ Ժողովրդի կամքը անքննելի է և մենք ընդունում ենք այն։ Մեր հետագա անելիքը պետք է դառնա կազմակերպչական հզորացումը և ժողովրդի հետ ամենօրյա աշխատանքը։ Բարի երթ բոլորիս։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարություն

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը ՀՀ Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների վերաբերյալ

December 10th, 2018

10-ը դեկտեմբերի 2018 թ. Երևան

ՀՀ Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները էական առաջընթաց քայլ էին նախկին հանցավոր ռեժիմին հեռացնելուց հետո Հայաստանում ժողովրդավարության հաստատման և ազգային պետականության կայացման ճանապարհին:

Քվեարկությունը, չնայած դրա ընթացքում արձանագրված խախտումներին, ընդհանուր առմամբ եղել է ազատ ու թափանցիկ, ինչի շնորհիվ ժողովուրդն ազատորեն արտահայտել է իր կամքը:

Այդուհանդերձ՝ անհրաժեշտ է նշել, որ ընտրութունների արդյունքների վրա շոշափելի ազդեցություն ունեցան մի շարք գործոններ, որոնք պայմանավորված էին Ընտրական օրենսգիրքը և Կուսակցությունների մասին օրենքը չփոփոխելու հանգամանքով: Դրա հետևանքով ընտրություններին մասնակցող ուժերի միջև առաջացավ անհավասար մրցակցություն և, օլիգարխիան, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, մասնակցեց ընտրություններին և մասամբ նորից սողոսկեց խորհրդարան:

Այդ պատճառով ստիպված ենք փաստել, որ ընտրությունները չեն կարող անվերապահ կերպով համարվել արդար:

Անկախ այս հանգամանքից, կարևորելով ժողովրդի ազատ կամաարտահայտության փաստը, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը ճանաչում է ընտրությունների արդյունքները, շնորհավորում է «Իմ Քայլը» դաշինքին՝ նրա տարած հաղթանակի առթիվ և ապագա կառավարությանը մաղթում է արգասաբեր աշխատանք:

Ընտրության պրոցեսի վերահսկման, խնդիրների օպերատիվ ահազանգման և տեղում անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման համար անհրաժեշտ տեղեկությունների փաթեթ

December 8th, 2018

Սիրելի Հայրենակիցներ,

Ձեզ ենք ներկայացնում ընտրության պրոցեսի վերահսկման, խնդիրների օպերատիվ ահազանգման և տեղում անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման համար անհրաժեշտ տեղեկությունների փաթեթը։

1. Վստահված-անձանց ձեռնարկ

2. Դիտորդների Տվյալներ՝ խախտումների ահազանգման համար

3. Դիտորդների կոնտակտների հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել

055 16 17 06
093 19 53 58

4 . Թեժ գծերի համարներ

099 47 80 01 բիլայն

041 47 80 01 Յուքոմ

098 47 80 03 Վիվա Սել

5. Տեղամասային կենտրոնները և դրանց գտնվելու վայրերը

https://res.elections.am/images/doc/precinct09.12.18.pdf

6. Սասնա Ծռեր համահայկական կուսակցության շտաբերի պետերի տվյալները

Հարգանքներով,
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության շտաբ

Դիտորդները, վստահված անձինք, ԶԼՄ ներկայացուցիչները․ իրավունքներն ու պարտականությունները

December 7th, 2018

Սիրելի հայրենակիցներ,

Առաջիկա ընտրությունների պրոցեսին առավել պատրաստված և իրավականորեն գիտակից հետևելու և մասնակցելու համար Ձեզ ենք ներկայացնում <<Դիտորդները, վստահված անձինք, ԶԼՄ ներկայացուցիչները․ իրավունքներն ու պարտականությունները>> թեմայով զեկույցը, հարգարժան փաստաբան Տիգրան Եգորյանի ներկայացմամբ։

Եռաբլուրյան ուխտ

December 7th, 2018

Մենք՝ Սասնա Ծռեր համահայկական շարժման անդամներս, հանուն Հայրենիքի նահատակված ազատամարտիկների սուրբ շիրիմների Եռաբլուրյան բարձունքում ուխտ ենք անում.

Ապրել և գործել հանուն բարձրագույն արժեքների՝ Հայրենիքի և հայ մարդու, պետականության և քաղաքացու, ազգի և ընտանիքի:
Հարգել և պաշտպանել մարդու արժանապատվությունը, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:
Առաջնորդվել համամարդկային առաքինություններով, կարևորել ճշմարտությունը, արդարությունը և իրավունքը:
Հավատարիմ լինել ազգային ինքնությանը և պահպանել ազգային ժառանգությունը:
Որպես հիմնական սկզբունքներ՝ որդեգրել համահայկականությունը, հայաստանակենտրոնությունը և ռազմավարականությունը:
Անձնականը տեսնել ազգայինի մեջ և ազգայինի միջոցով:
Հայրենիքի և ազգային անօտարելի իրավունքների պաշտպանությունը դարձնել պետության և հասարակության կազմակերպման ու գործունեության գերնպատակ և ուղենիշ:
Ձեռնամուխ լինել ազգային առաքելությունը վերաստանձնելուն և այդ համատեքստում ապահովել հայության համախմբումը, Հայրենիքի վերատիրացումը, հայրենադարձությունը և պետականության ժառանգորդությունը:
7-ը դեկտեմբերի 2018 թ., Եռաբլուր

1988թ․-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը իր երախտագիտությունն է հայտնում

December 7th, 2018

1988թ․-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը իր երախտագիտությունն է հայտնում օտարերկրյա բոլոր այն կառավարություններին, ժողովուրդներին, կազմակերպություններին և առանձին անհատներին, որոնք իրենց մարդասիրական, նյութական, տեխնիկական և բարոյական օգնությունը բերեցին երկրաշարժի զոհերի հարազատներին, վիրավորներին, անօթևաններին և ընդհանրապես հայ ժողովրդին։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն

Thirty years after the devastating earthquake in Armenia on December 7, 1988, Sasna Tzrer panarmenian party would like to express its deep gratitude to all the governments, nations, organizations and individuals for the provided humanitarian aid, for the material, technical and moral support to the Armenian people and all the victims of the earthquake.

Sasna Tzrer panarmenian party

По случаю 30-ой годовщины спитакского землетрясения, произошедшего 7 декабря 1988 года, всеармянская партия «Сасна Црер» выражает благодарность всем правительствам, народам, организациям и отдельным лицам из зарубежных стран, предоставившим гуманитарную помощь и оказавшим материальную, техническую и моральную поддержку армянскому народу.

Секретариат всеармянской партии «Сасна Црер»

Վաղը, դեկտեմբերի 7-ին Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի օրվա կապակցությամբ նախընտրական քարոզչություն չի իրականացնելու։

December 6th, 2018

Հարգելի լրագրողներ,

Վաղը, դեկտեմբերի 7-ին Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի օրվա կապակցությամբ նախընտրական քարոզչություն չի իրականացնելու։
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության պատվիրակությունը կայցելի աղետի գոտի և ծաղկեպսակներ կդնի Սպիտակում, Վանաձորում և Գյումրիում 88թ․-ի երկրաշարժի զոհերի հիշատակի հուշարձանների մոտ։

Ժամը 9:00-ին Սպիտակում անմեղ զոհերի հիշատակի հուշարձանի մոտ

Ժամը 9:30-ին Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակի խաչքարի մոտ

Ժամը 10:30-ին Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու բակում

Այնուհետ ժամը 13:30-ին Սասնա Ծռեր համահայկական կուսակցության ներկայացուցիչները կհավաքվեն Եռաբլուրում, որտեղ կկատարեն ուխտի արարողություն։

16:30-ին Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը ԶԼՄներին կտա ամփոփիչ ասուլիս ՀՀ կառավարական տան թիվ 1 շենքի նախասրահում(մուտքը Մելիք-Ադամյան փողոցի կողմից):

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության շտաբ

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը կոչ է անում քվեարկել Սասնա Ծռեր կուսակցության օգտին

December 6th, 2018

Սիրելի՛ ժողովուրդ, նոր Հայաստանը կերտող սիրելի՛ հայրենակիցներ. 2018 թվականի Դեկտեմբերի 9–ը հանդիսանում է պատմական օր, քանի որ այդ օրը մեր ժողովուրդը կօգտագործի իրենից տասնամյակներով խլված ազատ ընտրության իրավունքը։ Ժողովուրդն իր ընտրության իրավունքը վերականգնել է տասնամյակների պայքարի շնորհիվ, և այդ պայքարը վերջապես պսակեց հաջողությամբ «Թավշյա Հեղափոխության» միջոցով։ Այս հեղափոխությունը հեշտությամբ չի տրվել մեզ։ Դրան նախորդել են քաղաքացիական անհնազանդության ձախողված փորձեր, զոհեր, քաղբանտարկյալներ՝ «Մարտի 1», «Արժեքների Հեղափոխություն», «100-ամյակն առանց ռեժիմի» պայքարը և «Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը։ «Թավշյա Հեղափոխությունը» պսակվեց հաջողությամբ նոր սերնդի վճռականության, ինչպես նաև դրան նախորդող բոլոր պայքարների արդյունքում: Սակայն հեղափոխությունը դեռ չի ավարտվել: Ցավոք սրտի ներկա ԱԺ-ում հավաքված հակահեղափոխական ուժերին հաջողվեց տապալել ընտրական օրենսգրքի բարեփոխման նախագիծը: Հեղափոխական նոր Հայաստանը գնում է ընտրությունների Սերժ Սարգսյանի ստեղծած ընտրական օրենսգրքով, Սերժ Սարգսյանի ստեղծած Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովով և ՍերԺ Սարգսյանի հագով կարված սահմանադրությամբ: Այս ընտրությունները հակահեղափոխական ուժերի վերջին հույսն են: Նման պայմաններում ընտրական պայքարն ավելի է դժվարանում, սակայն մենք լիահույս ենք, որ մեր ժողովուրդը իմաստուն ընտրություն կկատարի և ԱԺ-ից դուրս կմղի բոլոր հակահեղափոխական ուժերին։ Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը կոչ է անում այս ընտրություններով վճռականորեն և մեկընդմիշտ մերժել նախորդ ռեժիմի մնացորդներին՝ այն բոլոր կուսակցություններին, ովքեր Մարտի 1–ի զոհերի արյան գնով եղել են իշխանություն։ Մեր ժողովրդին կոչ ենք անում միահամուռ ուժերով մերժել մեր երկրի ինքնիշխանությունը և սահմանադրական կարգը տապալած ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ և Օրինաց Երկիր կուսակցություններին։ Սիրելի ժողովուրդ, «Թավշյա Հեղափոխության» հռչակված արժեքները ավարտին հասցնելու համար ձեր ձայնը տվեք միայն հեղափոխական ուժերին։ Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը սատարում է Սասնա Ծռեր համահայկական կուսակցությանը և կոչ է անում քվեարկել հանուն մեր երկրի ժողովրդավարական արժեքների կայացման։ Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը ստեղծվել է ազգին նվիրված, հայրենիքը ամեն ինչից վեր դասող և իրենց ազնվությամբ և անձնազոհությամբ բոլորին հայտնի անձանց կողմից: Նրանք պատրաստ են և ունակ ծառայելու ազգին՝ այժմ արդեն Ազգային Ժողովում: Սասնա Ծռեր կուսակցությունը մտնելով Ազգային Ժողով կնպաստի, որպեսզի հեղափոխությունը հասնի իր վերջնական հաղթանակին՝ իրագործելով անցումային արդարադատություն, լյուստրացիա, սահմանադրական բարեփոխումներ, ընտրական օրենսգրքի փոփոխություն, կուսակցությունների մասին նոր օրենք։ Այս ամենը պահանջում են բացառիկ ազնվություն, նվիրվածություն և մասնագիտական հմտություններ՝ որակներ, որոնք առկա են Սասնա Ծռերի թեկնածուների կազմում: Սասնա Ծռերը արժանի են մեր ձայներին և անհրաժեշտ են Ազգային Ժողովում: Հորդորում ենք մեր հայրենակիցներին քվեարկել հանուն ինքնիշխան Հայաստանի ամուր ապագայի և իրենց ձայները տալ Սասնա Ծռեր համահայկական կուսակցությանը։ Կեցցե՛ մեր նոր Հայաստանը:

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպություն

Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը իրավապահ մարմինների և միջազգային դիտորդների ուշադրությունը հրավիրում է Երևան քաղաքում փակցվող նմանօրինակ պաստառների վրա

December 6th, 2018

06.12.2018թ․ Երևան

Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը իրավապահ մարմինների և միջազգային դիտորդների ուշադրությունը հրավիրում է Երևան քաղաքում փակցվող նմանօրինակ պաստառների վրա, որոնք ատելության քարոզ են պարունակում և թիրախավորում են Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անդամներին։

Իրավապահ մարմիններից պահանջում ենք անհապաղ իրականացնել քննություն և ապահովել օրինականության հաստատումը, հակառակ պարագայում կդիտարկենք իրենց կողմից քաղաքական շահագրգռվածության դրսևորում։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության պատգամավորության թեկնածու Լիանա Ստեփանյանի հետ առաջացել են անհամատեղելի մոտեցումներ

December 6th, 2018

6-ը դեկտեմբերի 2018 թ., Երևան

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության պատգամավորության թեկնածու Լիանա Ստեփանյանի հետ առաջացել են անհամատեղելի մոտեցումներ։ Նման պարագայում Կուսակցության քարտուղարությունը իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է նրա կողմից ինքնաբացարկ հայտնելու ձևով։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարություն

«Ես պետք է գնամ ու իմ ձայնը տամ այն կուսակցությանը, որի հանդեպ ունեմ հավատ». Հասմիկ Պապյան

December 5th, 2018

Ես պետք է գնամ ու իմ ձայնը տամ այն կուսակցությանը, որի հանդեպ ունեմ հավատ»,- 24news.am-ի հետ զրույցում ասել է աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը: Նա նաև ներկայացրել է մի քանի պատճառ, թե ինչու է աջակցում Սասնա Ծռերին: Մասնավորապես, հարցազրույցի ընթացքում Հասմիկ Պապյանն անդրադառնալով ՊՊԾ գնդի գրավմանը նշել է. «Ես կարծում եմ, որ այդպիսի գործողությունը պատահական չի լինում: Երբ մի խումբ մարդիկ իրենց կյանքը դնում են զոհասեղանին ես չեմ կարող չհավատալ իրենց ազնվությանը, կարծում եմ, որ իրենք շատ ազնիվ էին իրենց մղումներում: Թեև կարելի է ասել այսօր տարբեր ձևերով մեկնաբանվում է, որ սխալ էր զենքով պայքարի գնալը, բայց դա երևի թե վերջին հնարավորությունն էր իրենց մեկնաբանությամբ»: Հասմիկ Պապյանի գնահատմամբ ապրիլին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը Սասնա Ծռերի բարձրացրած ապստամբության հետևանքն էր . «Հեղափոխություն տեղի ունեցավ արդեն բաց ձեռքերով, առանց զենքի, բայց նախադեպը դա էր իհարկե»:

Ժամանակն է հստակեցնելու բոլորի դիրքորոշումը Արցախի հարցում. Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության հայտարարությունը

December 5th, 2018

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության հայտարարությունը

Ժամանակն է հստակեցնելու բոլորի դիրքորոշումը Արցախի հարցում

5-ը դեկտեմբերի 2018 թ. Երևան

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը համոզված է, որ նախկին ԼՂԻՄ-ի շրջակա 7 ազատագրված շրջանները Ադրբեջանին հանձնելը ոչ միայն չի լուծելու հակամարտությունը, ոչ միայն չի հաստատելու կայուն խաղաղություն տարածաշրջանում, այլ, ընդհակառակը, հանգեցնելու է լայնամասշտաբ և կործանարար պատերազմի:

Հետևաբար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը դեմ է որևէ պարագայում տարածք հանձնելու մոտեցմանը, որը նախատեսված է նաև այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների մեջ:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ է անում հստակ դիրքորոշում հայտնել ազատագրված շրջանները Ադրբեջանին հանձնելու հարցի վերաբերյալ:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը իր ցավակցությունն է հայտնում

December 4th, 2018

Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը իր ցավակցությունն է հայտնում փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի հարազատներին, մարտական ընկերներին և մեր ողջ ժողովրդին, ՀՀ ԶՈՒ օդաչուների ողբերգական մահվան կապակցությամբ։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն։

«Սասնա Ծռերը» կլինի երկրորդ բևեռն ընտրվելիք Ազգային ժողովում. Վարուժան Ավետիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

December 3rd, 2018

Ամեն ինչ տանում է այն հանգուցալուծման, որ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը կլինի երկրորդ բևեռն առաջիկայում ընտրվելիք Ազգային ժողովում: Դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Սասնա Ծռերի» համապետական ընտրացուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը: «Լուրջ հենարան ենք տեսնում ժողովրդի մեջ: Մեր ծրագրային մոտեցումների ընդգծված տարբերությունը մյուսների համեմատությամբ գրավում է մարդկանց: Մարդիկ հետաքրքրվում են մեր ծրագրերով, թե ինչպես պետք է վերափոխվի երկիրը, ինչ նախագծեր ունենք, ինչ պատկերացումներ ու մոտեցումներ բոլոր ոլորտների նկատմամբ»,- հավելեց նա: Քարոզարշավի ընթացքը Վարուժան Ավետիսյանը նորմալ է գնահատում. արդեն եղել են մարզերի մեծ մասում, առաջիկայում կհանդիպեն նաև մնացյալ մարզերի բնակիչների հետ:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախընտրական շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանի կոչը ջավախահայությանը

December 1st, 2018

Սիրելի ջավախահայեր,
Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որ ունի համայն հայության նպատակներն իրականացնելու և ազգային խնդիրները լուծելու ծրագիր, այդ ծրագիրն իրականացնելու անսասան կամք և վճռականություն։

Ջավախքի և Ջավախքի հայության ներկան և ապագան մեր գերակայություններից մեկն է։ Մենք կարողանալու ենք երկուստեք շահավետ հենքի վրա լեզու գտնել պաշտոնական Թբիլիսիի հետ, ինչի շնորհիվ Ջավախքը կմնա հայկական և կլուծվեն ջավախահայության բոլոր խնդիրները՝ ազգային ինքնությունից մինչև սոցիալական ու կենցաղային։ Սկսելու համար մենք պետք է առնվազն ծանրակշիռ ներկայություն ունենանք Ազգային ժողովում և դառնանք երկրորդ քաղաքական բևեռը։ Ուստի Ժամանակն է համախմբվելու Սասնա Ծռերի շուրջ։

Կոչ եմ անում Հայաստանաբնակ ջավախահայերին ընտրել Սասնա Ծռեր համահայկական կուսակցությանը, ամեն ինչով աջակցել մեզ՝ դառնալ վստահված անձ, մյուսներին հորդորել, որ քվեարկեն մեր օգտին, ինչպես նաև նյութապես օժանդակել մեզ։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախընտրական շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյան

Նիկոլ Փաշինյանի՝ Արթիկում հնչեցրած հայտարարության վերաբերյալ

November 27th, 2018

27-ը նոյեմբերի 2018 թ. Երևան

Երեկ՝ 2018 թ. նոյեմբերի 26-ին, ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, Արթիկ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու, «Իմ Քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչներին ուղղված իր հայտարարության մեջ կատարել է անհիմն պնդումներ, օգտագործել է սպառնալիքներ և վիրավորական ենթատեքստ ունեցող արտահայտություններ:

Մեզ համար խիստ տարակուսելի է պարոն Փաշինյանի նման հայտարարությունը, ուստի հուսով ենք, որ նա առաջին իսկ առիթի դեպքում կպարզաբանի իր խոսքը:

Մինչ այդ՝ վերահաստատում ենք մեր աջակցությունը հեղափոխությանն ու նրա նպատակներին և շարունակում ենք պնդել, որ, մեր համոզմամբ, ներկայիս ընտրությունների պայմանները, մեր ազգի ու պետության առջև ծառացած մարտահրավերները և դրանցով պայմանավորված հասարակական-քաղաքական զարգացումների միտումները մոտավորապես մեկուկես-երկու տարի անց հանգեցնելու են նոր արտահերթ ընտրությունների անհրաժեշտության:

Այդ համոզմունքից ելնելով, մենք առաջարկել ենք համապատասխան նախընտրական ծրագիր, որը պարունակում է նաև Նոր Սահմանադրություն և նոր Ընտրական օրենսգիրք ու Կուսակցությունների մասին նոր օրենք ընդունելու առաջարկություն, որպեսզի նոր արտահերթ ընտրություններին հասնենք կազմ ու պատրաստ վիճակում և, զուգահեռաբար՝ լուծենք այն խնդիրները, որոնք այսօր էլ կանգնած են մեր ազգի ու պետության ճանապարհին:

Միևնույն ժամանակ՝ մեր հավատարմությունն ենք հայտնում այն բացարձակ ճշմարտությանը, որ քաղաքական ուժերի առաքելությունը գաղափարներ և տեսակետներ առաջարկելն է, սակայն որոշողը ժողովուրդն է և ժողովուրդը կորոշի բոլորիս անելիքը:

Առիթից օգտվելով՝ հեղափոխությունը առաջնորդած ուժի, ինչպես նաև հեղափոխության մեջ ավանդ ունեցող և ժողովրդի դեմ չգործած բոլոր ուժերի ներկայացուցիչներին հորդորում ենք ձեռնպահ մնալ միմյանց հարվածելու մարտավարությունից և որպես միասնական նպատակ աչքի առաջ ունենալ նախկին հանցավոր ռեժիմի մաս կազմած և քրեական օլիգարխիայից զերծ Ազգային ժողով ձևավորելու հրամայականը:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն

Ժամանակն է աջակցելու Սասնա Ծռերի քարոզարշավին

November 24th, 2018

Սիրելի հայրենակիցներ,